Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայ ժողովրդի կյանքն ու պայքարը 1884-ին մասնակցել է «Արևելք» թերթի հիմնադրմանը, խմբագրել «Մասիս» գրակ. լրագիրը. 1891-ից՝ «Հայրենիք» պարբ-ը։ Խուսափելով թուրք, կառավարության հետապնդումներից՝ 1896ին անցել է արտասահման, եղել Լոնդոնում. Կահիրեում։ 1895-ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, սակայն հուսախաբվել է և 1901-ին հեռացել։ 1898-1901-ին խմբագրել Է «Նոր կյանք» (Լոնդոն), 1905-ից «Շիրակ» (Կահիրե) հանդեսները, 1902-ին հրատարակել «Հայ հանդեսը» (Վենետիկ)։ Պատմվածքներում պատկերել է հասարակական անհավասարությունից բխող ողբերգական տեսարաններ, բացահայտել ազնիվ անհատներին կործանող ապականված բարքերը։ «Կարմիր ժամուց» վիպակում արտացոլել է 1880-90-ական թթ. իրադարձություններն արևմտյան Հայաստանում։ Մի շարք հոդվածներում ցույց է տվել եվրոպական դիվանագիտության երեսպաշտությունը հայկական հարցում։ Դավադրաբար սպանվել է։

ԱՔՉԱՄ Թաներ (ծ. 1953), թուրք սոցիոլոգ, քաղաքական գործիչ։ Ավարտել Է Անկարայի Միջին Արլ-ի տեխնիկական համալսարանի վարչական ֆակուլտետը։ Անկարայում հիմնել է ուսանողական ձախակողմյան խմբակներ։ 1976-ին ձերբակալվել է. դատապարտվել 8 տարվա ազատազրկման՝ իր հրատարակած ամսագրում կոմունիզմի և քրդերի ազատագրման ներքին քարոզչության համար։ 1977-ին փախել է բանտից։ 1978-ից՝ քաղաքական վտարանդի Գերմանիայում։ Աշխատում է Համբուրգի սոցիալական հետազոտությունների ինստ-ում։ Զբաղվում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների և բռնությունների հարցերով։ Հրատարակել է «Թուրք ազգային ինքնությունը և հայկական հարցը» (1992) ուսումնասիրությունը, որտեղ, անդրադառնալով թուրք, ազգայնականության ձևավորման և թուրք, ազգային պետականության ստեղծման առանձնահատկություններին, ցույց Է տվել, որ այդ պետական համակարգը չէր կարող ապահովել լիակատար ժողովրդավարություն։ Թուրք, պետականության բռնատիրական էության արտահայտություն է դիտել նաև հայկական հարցի լուծման «թուրքական ձևը»՝ հայ ժողովրդի բնաջնջումը իր բնօրրանում։ Դատապարտել Է հայերի ցեղասպանությունը ծրագրողներին ու կատարողներին, նաև ժամանակակից թուրք քաղաքական գործիչներին, որոնք փորձում են թաքցնել ճշմարտությունը, քննադատել է թուրք պատմաբաններին՝ պատմությունը խեղաթյուրելու համար։ 1993-ի ապրիլի 24-ին Բեոլինում հանդես է եկել դասախոսությամբ, որտեղ դատապարտել է Թուրքիայում հայերի դեմ կատարված ոճրագործությունը։ 1995ին Երևանում մասնակցել է Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված գիտաժողովին։

U. Հովհաննիսյան

ԱՔՁՌէՐԱՕՂԼՌՒ (AkfUraOglu) Յուսուֆ (1879-1935), թուրք պատմաբան։ Թուրք ազգայնականության և համաթյուրքա կասության գաղափարախոս։ Փարի զում համագործակցել է Ահմեդ Ռիզայի հրատարակած «Շուրա-ի ումմեթ» թերթին։ 1903-ին հանգել է այն եզրակացության, որ Օսմանյան կայսրությունը կործանման շեմին Է, և հնարավոր չէ խոչընդոտել ոչ թուրք ժողովուրդների անկախության ձգտումը։ 1903-ին հրապարակած «Երեք քաղաքականություն» հոդվածում Ա. քարոզել է բոլոր թյուրքալեզու ժողովուրդների միասնության գաղափարը, գտել, որ կայսրության ոչ մահմեդական ժողովուրդները անխուսափելիորեն կհասնեն ինքնավարության։ Եթե կառավարությունը չճանաչի նրանց այդ իրավունքը, նրանք ինքնավարություն կնվաճեն ուժով, հետևաբար, ըստ Ա-ի Օսմանյան կայսրությունը հետագայում կարող է գոյություն ունենալ միայն որպես ֆեդերատիվ պետություն։

1911-ին ստեղծված «Թյուրք յուրդու» («Թյուրքերի հայրենիք») կազմակերպության հիմնադիրներից էր։ Մասնակցել Է քեմալական շարժմանը. Հանրապետության ստեղծումից հետո դարձել է Թուրքիայի պատմության ուսումնասիրության ընկերության անդամ։

1928-ին հրաժարվել է իր համոզմունքներից, համաթյուրքականության գաղափարը համարել սխալ։ Ա ԲոջՈԱան

ԱՖԱՆԱՍՅԱՆ ՍերԺ (1912-1994), պատմաբան (Ֆրանսիա)։ «Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը անկախությունից մինչև խորհրդային իշխանության հաստատումը (1917-1923)» (1981, ֆրանս.) աշխատության մեջ, օգտագործելով փաստագր. սկզբնաղբյուրներ (Ֆրանսիայի արտգործ. և ռազմ, նախարարությունների արխիվներ), քննել է Անդրկովկասի 3 հանրապետությունների իրադրությունը՝ 1918ին Խորերդ. Ռուսաստանից անջատվելուց հետո, բացահայտել Թուրքիայի նվաճող, ծրագրերը Անդրկովկասի և հատկապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հեղինակի կարծիքով, Խորերդ. Ռուսաստանից անջատվելը Հայաստանի և հայ ժողովրդի համար ունեցել է ծանր հետևանքներ։ «Սարդարապատի հաղթանակը (Հայաստան, 1918 թ. մայիս)» (1985, ֆրանս., հայերեն հրտ. 1991) աշխատության մեջ ցույց է տվել 1918-ի թուրք, արշավանքի իրական նպատակը, «էնվեր փաշան գտավ, որ հասել է ժամը իրականացնելու պատերազմի սկզբին ձախողված իր երազանքը՝ ոտքի հանել Ռուսական կայսրության մահմեդական բնակչությանը և իր համար ճանապարհ հարթել դեպի «թուրքական կենտրոնական Ասիա» («Սարդարապատի հաղթանակը…», 1991, էջ 21)։ Թուրք զավթողական այս ծրագրերի տեսանկյունից գնահատելով 1918-ի մայիսին Սարդարապատի ճակատամարտի նշանակությունը հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար՝ Ա. նշել է. «Հայերի վճռականությունը հասկացնել տվեց թուրքերին, որ այս ժողովուրդը այլևս չի խոնարհվի վայրագ և դաժան հակառակորդի առջև» (նույն տեղում, էջ 56)։ Գրքում վեր Է հանված Արամ Մանուկյանի դերը Երևանը թուրք, ներխուժումից պաշտպանելու գործում։

Երկեր Լ՝ Armenie, I’Azepbaidjan ծէ Խ Georgie de I՝independance a Vinstoration dupouvoir sovietique (1917-1923), P., 1981։ La victoire de Sardarabad. Armenie, mai, 1918, P.. 1985։