Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Աբբոթ (Abbott) Լիման (1835-1912), ամերիկյան կրոնական գործիչ և լրագրող։ 1853-69-ին՝ բողոքական քահանա ամերիկյան մի շարք եկեղեցիներում։ Խմբագրել է ամերիկյան տարբեր պարբերականներ, 1887 թվականից` «Աութլուք» ամսագիրը (Նյու Յորք), որը 1894-1896 ովականներին բազմաթիվ հոդվածներ է նվիրել Հայկական հարցին։ Այդ տարիներին իր քարոզներում Աբբոթը բազմիցս անդրադարձել է Օսմանյան կայսրության հայ բնակչության ջարդերին ու կոտորածներին։ Նա գտնում էր, որ 1894-1896 թվականների հայկական կոտորածները մոլեռանդ ամբոխի հատուկենտ քայլեր չեն, այլ սուլթանական կառավարության կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանք։

  • The Armenian Question, "The Outlook", 1896,v. 54, December 5, p. 1036-38.,U.Կիրակոսյան

Աբդուլ Համիդ II (1842-1918), թուրք սուլթան 1876-1909 թվականներին։ Կառավարման սկզբնական շրջանում ներկայացել է իբրև բարենորոգումների և սահմանադրական կարգի կողմնակից. 1876-ին հռչակել է օսմանյան սահմանադրությունը, որի մշակմանը մասնակցել է նաև Գ. Օտյանը: Սակայն 1878 թվականին Աբդուլ Համիդ II-ն արձակել է խորհրդարանը, հաստատել դաժան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով), մտցրել խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «Հայաստան» և այլ բառերը։ Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները։ Աբդուլ Համիդ II-ի օրոք Անգլիան Թուրքիայից գրավել է Կիպրոսը և Եգիպտոսը, Ֆրանսիան` Թունիսը, թուրքական լծից ազատագրվել են եվրոպական մի շարք ժողովուրդներ, Ռուսաստանին են անցել Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ, այդ թվում Կարսը և Արդահանը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով (1878) և Բեռլինի դաշնագրով (1878) Աբդուլ Համիդ II-ը պարտավորվել է բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Սակայն հետևել են 1894-1896 թվականների Հայկական կոտորածները, որոնց համար նա ստացել է «կարմիր սուլթան» մականունը։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո հարկադրված վերականգնել է 1876 թվականի սահմանադրությունը, սակայն 1909 թվականի մարտի 31-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է արվել և աքսորվել։

  • Ռ. Սահակյան

Աբելյան Պողոս Գրիգորի (1877-1943), ազգային ազատագրական շարժման գործիչ, տնտեսագետ, իրավաբան, մանկավարժ, գրող, թարգմանիչ։ Սովորել է Ախալքալաքի քաղաքային դպրոցում, էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1893), 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1911-1915 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում և, միաժամանակ, համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ XIX դարի վերջին հարել Է ՀՀԴ կուսակցությանը, ապա՝ ԷսԷռներին։ Ախալքալաքում հիմնել է (Ջ. Տեր-Գրիգորյանի հետ) ազատագրական խմբակ Արևմտյան Հայաստանում հակաթուրքական պայքարը աշխուժացնելու նպատակով։ Խմբակի գործունեության բացահայտումից հետո (1897) տեղափոխվել է Թիֆլիս։ 1914 թվականից զբաղվել է հայկական կամավորական ջոկատների կազմավորման հարցերով։ 1916-18 թվականներին զգալի օգնություն է կազմակերպել էրզրումահայ գաղթականներին հարազատ քաղաք վերադարձնելու համար։ 1918 թվականից՝ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի, Կովկասի հայոց բարեգործական, Հայոց գյուղատնտեսական ընկերությունների,1919 թվականին՝ Հայ գրողների կովկասյան միության անդամ։ Նախաձեռնել է Ախալքալաքի հայրենյաց վարչության ստեղծումը (1918)։ Սուր քննադատության է ենթարկել վրաց մենշևիկներին՝ հայ գաղթականների նկատմամբ ցուցաբերած անտարբերության և Լոռու ու Ջավախքի շուրջ սկսած եղբայրասպան պատերազմի համար։ 1921 թվականին Հայհեղկոմի հրավերով տեղափոխվել է Երևան։ 1920-30-ական թվականներին պատասխասխանատու պաշտոններ է վարել ՀՕԿում, Հայկոոպում, պետհրատում։ Զբաղվել է գիտագրակ. գործունեությամբ։ 1937 թվականին, «ազգայնականների» հետ ունեցած կապերի համար են ենթարկվել է հալածանքների։ Ծանր հիվանդությունից հետո հեռացել է հասարակական ու գիտական գործունեությունից։

  • Ա. Մելքոնյան

Աբեղյան Արտաշես Գաբրիելի [1877, Աստապատ (Նախիջևանի գավառում) 1955, Մյունխեն], բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է ծննդավայրի, ապա Շուշիի թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել է Գերմանիայում (Մարբուրգի, Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում), ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1919 թվականին ուսուցչություն Է արել Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում։ Աշխատակցել Է ժամանակի մամուլին։ Գրել Է պատմաբանասիրական աշխատություններ («Քննություն Աստվածաշնչի հին հայերենի թարգմանության», 1906, «Թլվատ Դավիթ», 1902 և այլն), ուսումնասիրություններ Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի մասին, կազմել դասագրքեր, բառարաններ։ 1919-20 թվականներին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ էր, խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ քաղաքական վտարանդի։ Բնակություն է հաստատել Գերմանիայում, եղել Բեռլինի (1922-1945) ապա՝ Մյունխենի համալսարանների արևելյան լեզուների ֆակուլտետների հայագիտական ամբիոնների հիմնադիր և պրոֆեսոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել Է 1942 թվականին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակն էր Գերմանիայի օգնությամբ Հայաստանի ազատագրումը «բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից», «Հայաստանի քաղաքական ինքնավարության» վերականգնումը։

  • Հայ եւ թիւրք վաւերաթղթեր, «Վեմ», 1936, N1, էջ 12-24, Տ. Թորոսյան: