Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

17-ի խորհրդա-թուրքական բարեկամության և չեզոքության պայմանագիրը։ Թուրք, կառավարությունը, հանդես բերելով նախաձեռնություն, խորերդ, կառավարությանը առաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր։ 1Ց45-ի հունիսի սկգբին ԽՍՀՄ արտգործնախարար Վ. Մոլոտովը երկու գրուց ունեցավ ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպանի հետ, որի ժամանակ թուրք, կողմը իր համար ճշտեց այն պայմանները, որոնցով ԽՍՀՄ-ը հնարավոր կհամարեր նման պայմանագրի կնքումը։ Ի պատասխան խորերդ, կառավարությունը հայտնեց, որ սևծովյան նեղուցների կանոնակարգի վերաբերյալ Մոնտրյոյի 1936-ի կոնվենցիայի վերանայումից և նեղուցների շրջանում խորերդ, ռազմ, բազաների ստեղծումից զատ ԽՍՀՄ կառավարությունը անհրաժեշտ է գտնում վերանայել Թուրքիայի հետ իր հվ. սահմանները։ Թուրք, կառավարությունը անհապաղ դիմեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ տեղեկացնելով խորհըրդա-թուրքական բանակցությունների և Խորհրդ. Միության պահանջների բավարարմանը իր անհամաձայնության մասին։

Հարցի առաջին քննարկումը տեղի ունեցավ Բ. կ-ի բացման նախօրեին՝ հուլիսի 16-ին, Վ. Մոլոտովի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ա. Իդենի զրույցի ժամանակ։ Մոլոտովը նշեց, որ «այն տարածքը, որի մասին խոսք է գնում, չի պատկանում թուրքերին։ Նրանք անարդարացի են վարվել՝ այդ տարածքը խլելով Խորհրդային Միությունից»։ Իդենի առարկությանը Մոլոտովը պատասխանեց, որ հենց ինքը «…անգլիական կառավարությունը նախկինում բազմիցս հանդես է եկել թուրքական տիրապետության տակ գտնվող հայ բնակչության պաշտպանությամբ»։ Այն հարցին, թե արդյոք շատ հայեր են ապրում թուրք, տարածքում, Մոլոտովը պատասխանեց, որ «…դրանց թիվը այնտեղ 400-500 հագար Է։ Ամբողջ Խորհրդային Հայաստանում ապրում է մոտ 1 միլիոն, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս, արտասահմանում, ավելի քան 1 միլիոն հայ։ Երբ հայկական տարածքը ընդարձակվի, արտասահմանում ապրող շատ հայեր կձգտեն վերադառնալ հայրենիք։ Հայերը շատ ընդունակ և եռանդուն մարդիկ են, հատկապես տնտեսական հարցերում։ Թող թուրքերը հայերին վերադարձնեն Խորհրդային Միությանը, դա արդարացի կլինի» [Берлинская (Потсдамская) конференция руководителей трех союзных держав…, 1984, с. 38].

Թուրքիայի վերաբերալ հարցը քննարկվեց կառավարությունների ղեկավարների 6-րդ նիստում, հուլիսի 22ին։ Պարզաբանելով Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը՝ Ու. Չերչիլը ձգտում Էր հիմնական ուշադրությունը սևեռել նեղուցների կանոնակարգի վրա։ Շոշափելով Թուրքիայի արևելյան սահմանների փոփոխման հարցը՝ նա հայտարարեց, թե իրեն «միանգամայն պարզ Է, որ եթե Թուրքիան խորհրդային կառավարությունից խնդրում է հարձակողական և պաշտպանական դաշինք կնքել, ապա խորհրդային կառավարության համար լավ հնարավորություն է ստեղծվում հայտարարելու այն մասին, թե ինչպես կարող է բարելավել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները»։ Պատասխանելով Չերչիլին՝ Մոլոտովը վերստին նշեց, որ ԽՍՀՄ-ը անարդարացի է համարում ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև սահմանը։ Ցուցադրելով բռնազավթված տարածքի՝ Կարսի մարզի, Արղվինի և Արդահանի (որոնք մինչև 1919-ը պատկանել են Հայաստանին և Վրաստանին) քարտեզը՝ Մոլոտովը հայտարարեց, որ խորհրդա-թուրքական դաշնակցային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կարգավորել հարցը և «վերադարձնել այդ տարածքը», այնուհետև ավելացրեց, թե խորերդ, կառավարությանը համաձայն է. որ եթե «թուրքական կառավարությունը անընդունելի է համարում երկու հարցերի կարգավորումը… ապա համաձայնագիր ստորագրել միայն նեղուցների վերաբերյալ» (ն ու յ ն տ ե ղ ու մ, էջ 136)։ Խորհրդային Միության բարձրացրած հարցերի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստրի դիրքորոշումը միանշանակ Էր. «քանի որ առաջանում են միանգամայն այլ հարցեր», ապա ինքը իրեն «միանգամայն ազատ է զգում նոր առաջարկի նկատմամբ» (ն ու յ ն տ ե ղ ու մ. էջ 137)։ ԱՄՆ-ի պրեզիդենտը հայտարարեց, որ պատրաստ չէ կարծիք հայտնել այդ մասին։

Կոնֆերանսի 7-րդ նիստում, հուլիսի 23-ին Ի. Ստալինը, անդրադառնալով խորհրդա-թուրքական սահմանների ճշգրտման խնդրին, կրկին ընդգծեց, որ խոսքը մինչև առաջին համաշխարհային պատերազմը եղած սահմանների վերականգնման մասին է։ Նա նշեց, որ նկատի ունի Կարսի շրջանը, որը մինչև պատերազմը գտնվում Էր Հայաստանի կազմում, և Արդահանի շրջանը, որը մտնում էր Վրաստանի մեջ։ «..Մենք Թուրքիային հայտարարել ենք. որ եթե նա ուզում է դաշինք կնքել մեգ հետ, պետք է ճշգրտի այդ սահմանը, իսկ եթե նա չի ուզում ճշտել սահմանը, ապա դաշինքի հարցը դուրս է գալիս» (ն ու յ ն տ ե ղ ու մ, էջ 149)։ ԱՄՆ-ի պրեզիդենտը հայտարարեց, որ տարածքային հարցը վերաբերում է «միայն Խորհրդային Միությանն ու Թուրքիային և պետք է լուծվի նրանց կողմից» այն ժամանակ, երբ «սևծովյան նեղուցների հարցը վերաբերում է մեզ բոլորիս և շատ այլ երկրների» ( ն ու յ ն տ ե դ ու մ, էջ 151)։

Բանակցությունները շարունակվեցին նաև հուլիսի 24-ին, բայց Թուրքիայի շահերը շոշափող որևէ հարցի շուրջ կոնֆերանսի մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ։

Ավելի ուշ, 1953-ի մայիսին, խորհըրդ. կառավարությունը, կրկին հաշվի չնստելով հայ ժողովրդի շահերի հետ, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը տարածքային պահանջ չունի Թուրքիայից։

Գրականություն

Берлинская (Потсдамская) конкуренция руководителей трех союзных державСССР, США, Великобритании, 17 июля 2 августа 1945г., сб. документов, М., 1984.

Հ. Կորխմազյան

ԲԵՐԴԱԿԻ ԿՌԻՎ 1901, տեղի է ունեցել ապրիլին, Գևորգ Չավուշի խմբի և թուրք-քրդական զինվորների միջև։ Ցրոնք գյուղից զենք փոխադրելիս Բերդակ գյուղում (Տարոնի գավաո) Գևորգ Չավուշին իր խմբով պաշարել են (մի քրդի մատնությամբ) 1000-ից ավելի թուրք, զինվորներ և քրդ. խմբեր։ Ծանր պայմաններում Չավուշը կարողացել է խումբը բաժանել 2 մասի, դիրքեր գրա