Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վել և կռվելով բարձրանալ լեռը՝ չտալով ոչ մի զոհ։ Բ. կ. ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է, այն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ։

Ս. Ներսիսյան

ԲԵՐԿՐԻ, Բերկրի-Աբաղա, Բ ա ր գ ի ր ի (այժմ՝ Մուրադիե), գավառակ արևմտյան Հայաստանի Վանի նահանգի համանուն գավառում։ Ընդգրկում Էր Բերկրի (Առեստ, այժմ՝ Բենդիմահու) գետի հովիտը՝ տարածվելով Վանա լճի հյուսիս-արլ. ափերից մինչև Վասպուրականի (Կոտուրի, արլ-ում) և Օաղկանց (Ալադաղ, հյուսիս-ում) լ-շղթաները։ Կազմել է Մեծ Հայքի Վասպուրականի նահանգի Առբերանի գավառի մի մասը։ Կենտրոնը՝ Բերկրի ավան։

Օսմ. նվաճումը (XVI դ.), ավերիչ թուրք-պարսկ. պատերազմները (XVIXVII դդ.) խիստ ծանր հետևանքներ ունեցան Բ-ի հայ բնակչության համար։ Պարբերաբար կրկնվող կոտորածներն ու բռնագաղթը, օսմ. սուլթանների կողմից Հյուսիսային Միջագետքի քրդական ցեղերի բնակեցումը զգալիորեն փոխեցին նրա էթնիկական դիմագիծը։

XVIII դ. վերջին Պարսկաստանից Բ. են թափանցել նորանոր քրդական ցեղեր, որոնց ճնշման տակ տեղի հայերն ու եկվոր եզդիները ստիպված գաղթել են հոծ զանգվածներով, որը բացասաբար է անդրադարձել տեղի ժողովրդագրական իրավիճակի վրա։ XIX դ. վերջին-XX դ. սկզբին Աբաղան (Բ-ի արլ-ը) Վանի վիլայեթի ամենանոսր բնակեցված շրջաններից էր, ուր, տարբեր տվյալներով, կային 100-150 ավերակ գյուղեր։ Հայերի թիվը զգալիորեն կրճատվեց նաև 1828-29-ի ռուս-թուրքական պատերազմից հետո սկսված գաղթի պատճառով։ Գրեթե 10 անգամ կրճատվեց Բ. ավանի հայ բնակչությունը։ Այս ամենով հանդերձ. 1870-80-ական թթ. հայերը Բ-ի ամենամեծաթիվ էթնիկ, տարրն էին։ Անգամ կողմնակալ և թերի թուրք, վիճակագրության համաձայն, նրանք 1880-ական թթ. կազմում էին բնակչության 54 %-ը (ավելի քան 7000 անձ, ըստ որոշ հայկական աղբյուրների՝ 1516հզ.)։ Հետագայում գավառակի հայերի թիվն ավելի կրճատվեց։ Այսպես, թեև 1895-96-ին Աբաղայի որոշ քրդ. բեկերի հովանավորությամբ կոտորածնե րը Բ-ում մեծ ծավալ չստացան, սակայն զգալի թվով հայեր ստիպված էին գաղթել արևելյան Հայաստան։ Խիստ տուժեցին հատկապես հարավ-արմ-ի հայաշատ գյուղերը (Անձավ, Առեղ, Գյուզակ, Գործոթ, Պստիկգեղ, Քյաբաբիկ և այլն)։ 1914ին Բ-ում ապրում էին 5-6 հազար հայեր (մի մասը՝ վերաբնակիչներ Նորդուզից, Խոշաբից, Արճակից), որոնք 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, ենթարկվեցին բռնությունների և կոտորածի։ Գերա զանցապես բնաջնջվեց արական սեռը։ Միայն Խաչան գյուղում կոտորվեց 210, Ղայմաղում՝ 160, Սընդում՝ 43, Պստիկգեղում՝ 155, Գործոթում (ինքնապաշտպանությունից հետո)՝ 320, Գյուղակում՝ 110 մարդ և այլն։ Սակավաթիվ փրկվածները, նոր զոհեր տալով, ստիպված էին ապաստանել արևելյան Հայաստանում։

Գրականություն

Ա Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Ն ու յ ն ի, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին, Ե., 1917։

Маевскин В. Т., Военно-статистическое описание Ванского и Битлисского вилайетов, Тифлис, 1904։ G u i n е I V., La Turquie d՝Arie, է. 2, P., 1892.

Գ. Բագարան

ԲԵՔԻՐ (Bekir) Սամի (1865-1933), թուրք քաղաքական գործիչ։ դիվանագիտական ծառայություն է կատարել Ռուսաստանում օսմ. դեսպանությունում, ապա եղել Վանի, Տրապիզոնի և այլ նահանգների նահանգապետ։ Անտանտի զորքերի Կ. Պոլիս մուտք գործելուց (1919) հետո հարել է քեմալական շարժմանը.

1920-21-ին Անկարայի կառավարության արտաքին գործերի առաջին նախարարը։ 1920-ի նոյեմբ. գլխավորել է թուրք, պատվիրակությունը Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցու թյուններում։ Դեմ էր խորհրդային Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման, հանդես է եկել Անտանտի հետ դաշինքի օգտին։ Թուրք, պատվիրակության կազմում Մոսկվայում մասնակցել է բանակցություններին, որոնք ավարտվել են կողմերի հակահայկական պայմանագրի կնքմամբ (տես Մոսկվայի պայմանագիր 1921)

ԲԺՇԿՅԱՆ Հայկ Դիմիտրիի, Գ այ (1887, Թավրիզ-1938), ազգային-ազատագրական շարժման գործիչ, խորհըրդային զորահրամանատար և ռազմական տեսաբան, պրոֆեսոր։ Եղել է հնչակյան (1903-ից), կոմունիստական (1928-ից) կուսակցությունների անդամ։ Սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (հեռացվել է ուսանողական շարժումներին մասնակցելու համար)։ Ավարտել է հայկական ջոկատների հրամանատարների և սպաների Թիֆլիսի դպրոցը (1916)։ Աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. 1914-ի վերջին մտել է Հայկական կամավորական շարժման մեջ. եղել է հեծյալ վաշտի, ապա’ 6-րդ կամավորական ջոկատի հրամանատար։ Մասնակցել է էրզրումի, Խլաթի, Մուշի ազատագրման մարտերին։

1916-ին, որոշ թղթակցություններում («Կարին», «Դեպի Էրզրում», «Նամակներ էրզրումից»), որ տպվել են Թիֆլիսում լույս տեսնող հնչակյան «Գաղափար» թերթում, Բ. նկարագրել է հայերի ցեղասպանության և տեղահանության ժամանակ արևմտյան Հայաստանի մի շարք բնակավայրերում թուրքերի կա