Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տարած բռնությունները, ավերածությունները ե թալանը։ 1916-ին Բ. նշանակվել է հայկական պահեստային մարտ, ջոկատների պետ։ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ գլխավորել է խոշոր ռազմ, միավորումներ։ Բ. հեղինակ է ռագմագիտ. հիմնարար աշխատանքների։ 1937-ին անհիմն բռնադատվել է. գնդակահարվել, հետմահու արդարացվել։

Կ. Խուդավերդյան

ԲԻԹԼԻՍ, Բ ա ղ ե շ, քաղաք արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի, գավառի և գավառակի կենտրոնը, Վանա լճից շուրջ 20 կմ հարավ-արմտյան Բիթլիս գետի ձորահովտում, վերջինիս Խոցերով և Համեղջուր վտակների միախառնման տեղում։ Եղել է Մեծ Հայքի Աղձնիք և Տուրուբերան նահանգների կազմում։

XVI դ. Բ. գրավել են օսմ. թուրքերը։ Հիմնականում հայաբնակ Բ. խիստ տուժել է XVII-XVIII դդ. քուրդ բեկերի ներքին երկպառակություններից, մըշտական ընդհարումներից։ XVIII դ. սկզբի սովը զգալիորեն ամայացրել է քաղաքը։ Հայ բնակչության զանգվածային արտագաղթի հետևանքով XIX դ. սկզբին Բ-ում արդեն գերիշխում էր մահմեդական տարրը (հիմնականում քրդեր)։ Այդ ամենով հանդերձ, ընդհուպ մինչև 1915-ի Մեծ եղեռնը, Բ. արևմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներից էր, կարևորագույն աոևտր. և արհեստագործ, կենտրոն։ Ըստ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի վիճակագրության, 1880ին Բ-ում բնակվում էր 10724 հայ (1532 տուն)։ Համաձայն թուրք, պաշտոն, տվյալների, XX դ. սկզբին քաղաքի հայ բնակչությունը կազմում էր 2200 տուն կամ մոտ 14-15 հազար մարդ (40 հզ-ից)։ Ապրում էին նաև մեծ մասամբ հայացած ասորիներ (հակոբիկյաններ)։ Հա յերը բնակվում էին Ավեր մեյդան (Ավելմեյդան), Գոմաց, Թաղիգլուխ և Օապըրկորի թաղերում, ունեին 4 եկեղեցի՝ Ս. Գևորգ, Կարմրակ Ս. Նշան (Ս. Կիրակոս), Հինգխորան, Ս. Մարգիս։ XX դ. սկզբին գործում էին 7 հայկական վարժարաններ (4-ը արական, 3-ը՝ իգական)։ Նշանավոր էին Բ-ի վանքերը՝ Ամրդոլու կամ Ամլորդվո, Ավեխու, Գոմաց, Խնդրակատար Ս. Աստվածածին, Ծապրկորու, Ս. Կարապետ։ Ավեր մեյդան թաղում ամերիկացի միսիոներները բացել էին քոլեջ, ուր ուսանում էին բողոքականությանը հարած հայերի երեխաները։

1895-ի հայկական կոտորածների ժամանակ Բ-ում զոհվել է շուրջ 1000 հայ։ 1915-ի հուլիսին. Մեծ եղեռնի ժամանակ, Բ-ի հայ բնակչությունը հիմնովին բնաջնջվել է։ Ջարդն իրականացրել է թուրք, կանոնավոր բանակը՝ Վանի նահանգապետ, արյունարբու Ջևդեթի անմիջական ղեկավարությամբ։ Փըրկված 300—400 կանանց ու երեխանե րի մեծ մասը բռնությամբ մահմեդականացվել է։ Սակավաթիվ վերապրածները հիմնականում ապաստանել են արևելյան Հայաստանում։ 1935-ի թուրք, մարդահամարի համաձայն, Բ. ուներ ընդամենը 9994 բն.։

Համանուն գավառակը ընդգրկում էր Բիթլիս և Տատիկ գետերի հովիտները, ինչպես նաև Մեղրագետի վերին հոսանքի շրջանը։ Գավառակի մեջ Էին մտնում Բ. քաղաքի շրջակայքը, Դատվանի (Ռահվա), Ազնվաձորի, Տատիկի, Շատախի (Շատակ), Բայըկանի, Նահիայի և Վերին Չուխուրի գյուղախմբերը՝ շուրջ 140 գյուղերով։ 1878-80-ին, տեղի առաջնորդարանի և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի.. տվյալներով, Բ-ի գավառակի հայերի թիվն ավելի քան 14 հազար էր (բնակչության 60 %-ը)։ Քրդ. շատ գյուղերում դեռ հանդիպում էին եկեղեցիներ, վանքերի ավերակներ, անգամ պահպանվել էին հայկական անվանումները (Աղիջուր, Արծ- վիք, Գոմս, Գոտնի, Գորջան, Եզնև, Երեցթաղ, Խաչուկան, Կշտոնիք, Կութ, Ձագոնիս, ճոկուս, Մորք, Նիստ, Նորշեն, Շատախ, Սառնուս, Սիմեկ, Վերվան, Քարուկան և այլն)։

1895-96-ի հայկական կոտորածների ժամանակ գավառակի բոլոր հայաբնակ գյուղերը ենթարկվել են թալանի և կոտորածի. բազմաթիվ հայեր բռնութամբ մահմեդականացվել են։ Չնայած կրած կորուստներին, հայերն ընդհուպ մինչև

1914- ը շարունակում էին կազմել բնակչության մեծամասնությունը։ 5 տասնյակից ավելի գյուղեր գերազանցապես գտնվում էին քաղաքի շրջակայքում, Դատվանի, Տատիկի և Ազնըվածորի գյուղախմբերում։ Բազմա մարդ էին հատկապես Բաբշենը, Դատվանը, Խախրևը, Խուլթիկը, Կամախը. Կորվու, Հանդը, Մոճկոնեսը, Մուշեղշենը. Պասը, Պոռը, Սակը, Վանիկը։ 1915ին, Մեծ եղեռնի ժամանակ, Բ. գավառակի 15 հզ-ի հասնող հայությունը գազանաբար ոչնչացվել է։ Փրկված սակավաթիվ հայերը հիմնականում գաղթել են արևելյան Հայաստան։

Գրականություն

U -Դ ո, Վանի, Բիթլիսի ե էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Բաղեշ և յուր շրջակայքը, «Լումա», 1900, գիրք 1։ Մարդաթիվ և հարկահամար Բաղեշո վիճակի, «Արձագանք», 1882, N18։ Հայերի ցեղասպանությունը օսմանյան կայսրությունում. Փաստաթղթերի և նյութերի ժող., Ե., 1991։ К о л ю б ак и н А. М.. Материалы для военно-статистического обозрения Азиатской Турции, т. 8, ч. 2 Тифлис, 1890։

Գ. Բադալյան

ԲԻԹԼԻՍԻ ՆԱՀԱՆԳ, Բ ա ղ ե շ ի նահանգ, համանուն կենտրոնով թուրքական վարչամիավոր արևմտյան Հայաստանում։ Ստեղծվել է 1879-80-ին, Վանի և Դիարբեքիրի նահանգներից առանձնացված տարածքներից։ Ընդգրկել է Վանա լճի արևմտյան ափամերձ շրջանը, Արածանի, Տիգրիս և արևելյան Տիգրիս կամ Ջերմ գետերի ավազանները։ 1909-ին