Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ուներ 4 գավառ՝ Կենտրոնական կաս Բիթլիսի (Խլաթ (Ախլաթ), Բիթլիս. Մոտկան, Խիզան գավառակներով), Մուշի (Մանազկերտ, Բուլանըխ, Վարդո, Մուշ, Սասուն գավառակներով), Գենջի (ճապադջուր, Գենջ, Խուլփ գավառակներով) և Սղերդի (Սղերդ, Խարզան, Շիրվան, Բարվար, էրուն գավառակներով)։ Տարած. XX դ. սկզբին՝ 27100 կմ2։

Բ. ն-ի տարածքը XVI դ. ընկել է թուրք, տիրապետության տակ, որից հետո ներթափանցած քրդական ցեղերը, թուրքերը, կովկասյան լեռնականները տասնյակ հայկական գյուղերից բռնությամբ դուրս են մղել բնակիչներին՝ աստիճանաբար հաստատվելով նրանց բնակավայրերում։ Չնայած դրան, XIX դ. վերջին քառորդին հայերը կազմում էին Բ. ն-ի բնակչության ավելի քան 60%-ը։ Մուշի, Բաղեշի (Բիթլիս) ե Սղերդի առաջնորդարանների տվյալներով, 1877- ին Բ. ն-ի տարածքում (առանց Գենջի գավառի) ապրում էր 200 հազար հայ, 120 հազար քուրդ և թուրք, 8 հազար ասորի, 2,8 հազար եզդի, 1000 չերքեզ։ Ըստ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի վիճակագրության, 1880-ին Բ. ն-ի հայերի թիվը հասել է 250 hq-ի։ 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ զոհվել մեծ չափեր է ընդունել արտագաղթը։ Այնուհանդերձ, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայերը Բ. ն-ի բնակչության ամենաստվար հատվածն Էին։ Ըստ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի տվյալների, 1912-ին նահանգի տարածքում (առանց Սղերդի հարավ-ի) ապրող 382 հազար բնակիչներից հայեր էին 180 հզ-ը (47,1 %), թուրքեր 40հզ-ը (10,5 %), չերքեզներ՝ 10 հզ-ը (2,6 %), քրդեր՝ ,77 հզ-ը, դմլիկներ (զազաներ)՝ 55 հզ-ը, եզդիներ՝ 5հզ-ը, ասորիներ՝ 15 հզ-ը։ Այլ տեղեկություններով, 1914ին Բ. ն-ում կար 210 հազար հայ (ապրում Էին հիմնականում Մուշի և Բիթլիսի գավառակներում)։ Առանձնապես հայաշատ էին Մուշի (60 %), Բուլանըխի (65%), Խլաթի (55 %). Սասունի (50 %) գավառակները։

1913- ին Մեծ եղեռնի ժամանակ, Բ. ն-ի հայերը ենթարկվել են զանգվածային կոտորածների։ Սակավաթիվ են Բ. ն-ի տասնյակ հազարավոր հայեր (միայն Սասանում մոտ 10 հազար), շատերը բռնությամբ մահմեդականացվել են. փրկվածները հիմնականում ապաստանել են արևելյան Հայաստանում։ Ըստ 1927-ի թուրք, մարդահամարի տվյալների, Բ. ն-ի տարածքում ապրում էր 550 հայ։ Ներկայումս Բ. ն. տրոհվել է Բիթլիսի, Մուշի, Սղերդի և Բինգյոլի իԼերի։

Գրականություն

Միրախորյան Մ., Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի, մաս 1-3, ԿՊ, 1884-85։ Ա ֊Դ ո, Վանի, Բիթլի֊ սի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ К о л ю б a к п it А. М., Материалы для военно-статнстическот обозрения Азиатской Турции, т. 1, ч. 1, т. 8, ч. 2, Тифлис, 1888, 1890; М а е в с к и Й В. Т., Всчнто-статистическое описание В*шского и Бнтлннекого вилайетов, TiiJvuic, 1904.

Գ. Բա դա լյա 0

ԲԻԹԼԻՍՑԻ ՄՈՒՇԵՂ (Մուշեղյան Մուշեղ) (1869, Բիթլիս-1899, գ. Խախրև), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Գործել է Բիթլիսում, Սասանում (մինչև 1893-ը՝ հնչակյան գործիչ Ս. Տամատյանի հետ), ապա՝ Աղբյուր Սերոբի խմբում։ Ահաբեկել է հայ բնակչության օտարազգի հարստահարիչների և մատնիչների։ Մասնակցել է Կովկասից Խլաթ զենք և զինամթերք տեղափոխելու գործին, ճանապարհին մղել Ղլիճ-Գեդուկի, Քյոշկ գյուղի. Խաթավինի, Ավերակ ջաղացի (որտեղ հատկապես աչքի է ընկել, և ժողովուրդը երգեր է ձոնել մարտի հերոսներին) կռիվները։ Եղել է բացառիկ նշանառու։ Մասնակցել է 1898-ի Բաբշենի կռվին։ Զոհ է դարձել դավադրության։

U. Ներսիսյան

ԲԻԼ Վոլֆդիտեր (Bihl Wolfdieter) (ծ.1937) , ավստրիացի պատմաբան։ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։ Գրել է հայ ժողովրդի պատմությանը, հայկական եկեղեցուն նվիրված աշխատություններ։ «Հայկական հարցը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ» (1985) հոդվածում հանգամանորեն շարադրել է Թուրքիայում հայերի ցեղասպանության պատճառներն ու