Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ված ցեղասպանության գործը» (1Ց72, անգլ.) աշխատությունը, որտեղ ի մի է բերել հավաստի աղբյուրներից քաղված բազմաթիվ փաստաթղթեր՝ ներկայացնելով այղ ահավոր ոճրագործության նախապատմությունը և ապացուցել, որ այդ ամենի պատասխանատվությունը ընկնում է թուրք, կառավարության ու նրա դաշնակից Գերմանիայի վրա։ Բ-ի աներկբա եզրակացությունն այն է. որ հայկական հարցը տակավին փակված չէ, որ մոռացված ցեղասպանությունը չի ունեցել իր Նյուրնբերգն ու արդարության դատը և, որպես հայերից խլված հայրենիքի վերականգնման գործ, դեռևս ուժի մեջ է։

Երկեր Armenia։ The Case for a Forgotten Genocide, Westwood, New Jersy, 1972։

Ջ. Թորոսյան

ԲՈՆԱՐ ԼՈՈՒ (Bonar Law) էնդրյու, անգլիական պետական գործիչ։ պահպանողական կուսակցության ղեկավար, Համայնքների պալատի նախագահ։ 191820-ին ամեն կերպ աշխատել է հայկական հարցի լուծման պատասխանատվությունը հեռացնել Մեծ Բրիտանիայից և բարդել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վրա։

1914- ին հանդես է եկել Հայաստանից բրիտանական զորքերի դուրսբերման պահանջով։ Գտնում էր, որ հայկական հարցը «ավելի ամերիկյան, քան բրիտանական խնդիր է»։ 1919-ի սեպտ. դեմ է արտահայտվել ֆրանս. կառավարության առաջարկին՝ Հայաստանին աջակցելու նպատակով Ալեքսանդրետում 12 եզանոց զորաջոկատ ափ հանելուն։ Ամեն կերպ պաշտպանել է անգլ. կառավարության թուրքամետ կողմնորոշումը, հանդես եկել Սևրի պայմանագրի վերանայման՝ ի նպաստ Թուրքիայի։

U. Կիրակոսյան

ԲՈՐՅԱՆ Բագրատ Հարությունի (1882 , պատմաբան։ 1918-ից խորերդ, պատասխանատու աշխատանքներ к կատարել Մոսկվայում, եղել ԽՍՀՄ ԿԳԿ անդամ։ Անհիմն մեղադրանքով բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Գրել է «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ԽՍՀՄ-ը» (1928-29, ռուս.) երկհատոր աշխա տությունը, որը միջազգային հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա հայ ժողովրդի պատմության, նրա ազատազր. պայքարի և հայկական հարցի մարքսիստ. վերլուծության մի փորձ է՝ շարադրված միջազգային իրավունքի տեսանկյունից։ Նա հատկապես մերկացնում է եվրոպական դիվանագիտության վնասակար դերը, ինչպես նաև ցարական Ռուսաստանի գաղութատիր. շահախնդիր քաղաքականությունը հայկական հարցում՝ Բեռլինի կոնգրեսից (1878) մինչև Լոգանի կոնֆերանս (1922-23), որը կործանարար հետևանքներ ունեցավ հայերի և Հայաստանի համար։ Բ. իր գրքում լայն տեղ է հատկացրել

1916-ական թթ. հայ-խորհրդ. և թուրքխորհրդ. հարաբերություններին՝ 1921ի Սոսկվայի և Կարսի պայմանագրերը բնութագրելով որպես «վատթարագույն» ու «ամենաանամոթ» հաշտությունը Հայաստանի համար, որը թելադրված էր Թուրքիան որպես Արլ-ում իմպեր. տերությունների դեմ «հեղափոխական գործոն» դիտելու Խորերդ. Ռուսաստանի սխալ քաղաքականությամբ։

Երկեր Армения, международная дипломатия и СССР, т. 1-2, М.-Л, 1928-29.

Ջ.Թորոսյան

ԲՌՐՌՅԱՆ Սմբատ Գրիգորի, Մ ա խ լ ուտ ո (1881, Մուշ 1956, Երևան, թաղված է էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու բակում), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Մուշի

Ս. Մարինեի թաղամասի վարժարանում։ Ազատագրական գործունեությունը սկսել է 1900-ից, «Երկաթ» խմբի կազմում։ Գործակցել է Անդրանիկի, Հրայրի հետ։ Բ. ահաբեկել է Աղբյուր Սերոբին մատնողներից մեկին։ Մասնակցել է

Առաքելոց վանքի կռվին (1901-ի նոյհմբ.), եղել 1904-ի Սասունի ապստամբության ղեկավարներից (Գևորգ Չավուշի հետ գլխավորել է Իշխանաձորի մարտերը)։ Ապստամբությունից հետո անցել է Վան, ապա՝ Կովկաս, մասնակցել հայ-թաթար. ընդհարումներին, գլխավորել Ղամարլուի մարտերը։ 1905-11-ի իրան, հեղափոխության ժամանակ կռվել է Ուրմիայի շրջանում։

1907-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո գործել է Մուշում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1-ին կամավոր գնդի (հրամանատար՝ Անդրանիկ) փոխհրամանատար։ 1918-ին կռվել է Զանգեզուրում։ 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ Թալինից և Աշտարակից Երևան շարժվող ուժերի հրամանատարն էր։ Համագործակցել է (Դարալագյազում) Նժդեհին, ապա նահանջող ուժերի հետ անցել Պարսկաստան, հետո՝ Փարիզ։ 1947-ին հայրենադարձվել է, ապրել և աշխատել է Երևանում։ Բ-ի անունով Երևանում կա փողոց։

U. Ներսիսյան

ԲՐԱՅՍ Ջեյմս (Bryce James) (18381922), դերկոմս, անգլիական պետական գործիչ, իրավաբան, պատմաբան։ Օքսֆորդի համալսարանի պատվավոր դ-ր (1914)։ Լիբերալ կուսակցությունից բազմիցս ընտրվել է պառլամենտի անդամ և պատասխանատու պաշտոններ վարել տարբեր կառավարություններում. արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերով քարտուղար, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան։ 1876-ին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը (տես Անգլո-հայկական միություններ) և որպես նրա նախագահ նույն թվականի աշնանը այցելել Կովկաս ու Հայաստան (բարձրացել է Արարատի գագաթը)։ հր տպավորություններն ամվտկւել է «Անդրկովկասն ու Արարատը» գրքում (1877)։ 1880-ին նոր ճամփորդություն է կատարել Հայաստան, այցելել Զմյուռնիա և Կոստանդնուպոլիս (հանդիպումներ ունեցել Մաթևոս Մամուրյանի, Ներսես Վարժապետյանի հետ), 1893- ին Լոնդոնում հիմնադրել է Անգլո-հայկական ասոցիացիան։ 1894-ի հայկական ջարդերի ժամանակ հանդես է եկել հայանպաստ հոդվածներով անգլ.