Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թուրքիային էին անցնում արևմտյան Հայաստանը և Կարսի ու Արդահանի մարզերը։ Ռուսաստանը պարտավորվում էր զորքերն անհապաղ դուրս բերել Արդահանի, Կարսի, Բաթումի մարզերից (գրանցում ստեղծվելիք «նոր կարգը» տեղական բնակչությանը պետք է համապատասխանեցներ հարևան պետությունների՝ մասնավորապես Թուրքիայի հետ), ցրել հայկական կամավոր ջոկատները, Կովկասում պահել միայն մեկ դիվիզիա (հակառակ դրան Թուրքիան իրավունք ուներ պատերազմա- կան վիճակի մեջ պահել իր բանակը), ճանաչել 1877-ի սահմանները։

Պայմանագրի ստորագրման ժամանակ խորհրդային պատվիրակությունը բողոք հայտնեց Գերմանիայի կողմից Կարսի. Արդահանի և Բաթումի շրջանները « Թուրքիայի օգտին» զավթելու կապակցությամբ՝ դրանք գնահատելով որպես Ռուսաստանի կարևոր ռազմավարական կետերի «բռնի զավթում»։ 1918-ի սեպտ. 20-ի ու հոկտ. 10-ի Գերմանիային և Թուրքիային ուղղված նոտաներում խորհրդային կառավարությունը վճռական բողոք հայտնեց Կովկասում թուրքերի կողմից Բ. հ-յան պայմանների խախտման, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման, գրավված շրջաններում հայ բնակչության նկատմամբ բռնությունների կիրառման դեմ՝ պահանջելով Հայաստանը մաքրել թուրք, զորքերից և անցկացնել ազատ հանրաքվե գաղթականների մասնակցությամբ։ Ավելին, չնայած ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրին, խորհրդային կառավարությունը 1918-ի մարտի 16-ին պնդեց, որ «հայ հեղափոխական կազմակերպությունները իրավունք ունենան ազատորեն կազմավորել հայկական կամավորական ջոկատներ», իսկ տեղերում խորհրդային մարմիններին հրահանգ տրվեց չարգելել այդ ջոկատներին Հա