Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վերակենդանանալ հայոց լեզուն։ Ա-ի հայերը զբաղվել են արհեստներով, առևտրով և գյուղատնտեսությամբ։ Ունեին եկեղեցիներ, հայկական տպագրություն։

1909-ին երիտթուրքերը կազմակերպեցին Ա-ի հայերի ջարդ (տես Ադանայի կոտորած 1909)։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Ա-ում հայ չմնաց, բայց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ Կիլիկիան անցավ ֆրանսիացիներին, հայերի մի մասը վերադարձավ տուն։ 1920-ի օգոստ. 4-ին Մ. Տամատյանի գլխավորությամբ հռչակվեց հայկական Կիլիկիայի անկախությունը, որը, սակայն, ձևական բնույթ ուներ։ Շուտով ֆրանս. զինվորական իշխանությունները Ա. և ամբողջ հայկական Կիլիկիան հանձնեցին քեմալական Թուրքիային, և Ա-ի հայերի մեծ մասը հարկադրված գաղթեց Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլ երկրներ։

ԱԴԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾ 1909, երիտթուրքական իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերը Ադանայի և Հալեպի նահանգներում, ապրիլի 1-4-ին և 12-14-ին։ XIX դ. վերջի հայկական կոտորածների ժամանակ Կիլիկիայի հայերի ինքնապաշտպան, մարտերի շնորհիվ նրանց վիճակը XX դ. սկզբին համեմատաբար բարվոք էր։ Թուրք, հետադեմ շրջանակները Կիլիկիայի հայերին ամբաստանում էին թուրքերին դուրս մղելու և <<Հայոց թագավորությունը վերականգնելու>> ձգտման մեջ։ 1909-ի մարտի 31-ին Ադանայի նահանգապետի նախագահությամբ տեղի Է ունեցել խորհրդակցություն, որտեղ որոշում է ընդունվել հայերին կոտորելու մասին։ Գավառներ են ուղարկվել համապատասխան գաղտնի հրահանգներ։ Կոտորածների նախօրեին իշխանությունները մահմեդական բնակչությանը բաժանել են մեծ քանակությամբ զենք, բանտերից ազատել շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք խուժանը, լցվելով Ադանայի փողոցները, սկսել է կոտորել հայերին։ Կոտորածը շարունակվել է երեք օր։ Կարգուկանոնը <<վերականգնելու>> պատրվակով Արևելյան Թրակիայից բերված երիտթուրք. զորքերի հայտնվելը Ադանայում՝ ապրիլի 12-ին նոր ուժով է բորբոքել կոտորածները, որոնք իրենց ընդգրկումով և գործողությունների դաժանությամբ գերազանցեցին նախորդին։ Ջարդերին գործուն մասնակցություն ունեցան նաև կանոնավոր զորքերը։ Կոտորածներ տեղի ունեցան Ադանայի նահանգի բոլոր գավառների և Հալեպի նահանգի հայաբնակ վայրերում։ Զոհվեցին շուրջ 30 հազար հայեր, որոնցից ավելի քան 20 հազար Ադանայի նահանգում։ Ոչնչացվեցին բազմաթիվ հայկական բնակավայրեր։

Հաճընում, Ասում, Զեյթունում, Շեյխ Մուրատում, Դյորթ Յոլում հայերը կազմակերպել են ինքնապաշտպանություն, հետ մղել թուրք ջարդարարների հարձակումները և փրկվել կոտորածներից։

Երիտթուրքերը պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով ձևական հետաքննություն են սկսել, դրա հետևանքով ջարդերի կազմակերպիչներն ու պատասխանատուները մնացել են անպատիժ։


Ա.կ. ցույց տվեց, որ երիտթուրքերը Աբդուլ Համիդ ll-ի հակահայկական քաղաքականության շարունակողներն են։

Գրականություն

Թերզյան Հ , Կիլիկիո աղետը, ԿՊ, 1912։

Ս շ ճ յ ա ն Ստանայի եղեռնը եւ Գոնիայե հուշեր, Նյու Յորք, 1950։ Թ ո ր ո и յ ա ն Շ. Թ, Կիլիկիայի հայերի ազգային-ազատագրական շարժումը 1919-1920թթ, Ե, 1987

С Թորոսյան

ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ, վարչական միավոր Օսմանյան կայսրության կազմում, Փոքր Ասիա թերակղզու հվ. մասում, Միջերկրական ծովի ափին։ Ընդգրկել Է Կիլիկիայի արևմտյան մասը։ Ա. ն-ի տարածքը (40 հազար կմ2) համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի Իչելի և Ադանայի (Սեյհան) նահանգներին։ Բաժանված Էր Իչելի, Ադանայի, Ասի (Կոզան) և Ջեբել Բերեքեթի գավառների։ Վարչական կենտրոնը՝ Ադանա։ 1080-1375-ին մտել Է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ 1516-ին երկրամասը զավթել են օսմ. թուրքերը։ 1915-ին Ա.ն. ուներ 403,4 հազար բնակիչ, որից 178 հազար՝ հայեր։ Նահանգի արդյունաբերական ու արհեստագործական ձեռնարկությունների մեծ մասը և առևտուրը գտնվում էին հայերի ձեռքին։

Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի օրոք կազմակերպված հայ բնակչության ջարդերը (տես Ադանայի կոտորած 1909), ապա և 1915-ի տեղահանությունը ավերեցին նահանգի տնտեսությունը։ Երբ 1919-ին ֆրանսիական բանակը հայ կամավորների օգնությամբ գրավեց Ա. ն., շատ հայեր վերադարձան՝ հույս դնելով ֆրանսիացիների պաշտպանության վրա։ Սակայն 1921-ի հոկտեմբերի 20-ի Անկարայի պայմանագրով (տես Թուրք-ֆրանսիական համաձայնագիր 1921) ֆրանսիացիները 1922-ի հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին Ա. ն. ու հեռացան։ Նոր կոտորածի սպառնալիքը ստիպեց Կիլիկիայի 150 հազար հայերին վերստին տեղահանվել ու գաղթել Սիրիա, Հունաստան, Լիբանան։ Այժմ փոքրաթիվ հայեր բնակվում են Մերսին և Տարսոն քաղաքներում։