Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (Քերեստեճյան Գրիգոր Պետրոսի) (1813, Կ. Պոլիս 1882, էջմիածին), հկեղեցական, հասարակական գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս։ Սովորել է Կ. Պոլսի ժաոանգավորաց վարժարանում։ 1835-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վարդապետ, 1848-ին՝ եպիսկոպոս։ 1844-ին Բրուսայի թեմի հոգևոր առաջնորդն էր։ 1858-ի հոկտ. 17-ին ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք, 1866-ին կաթողիկոս։ Ըմբռնե լով ժող. կրթության խնդիրները՝ Գ. ձեռնամուխ է եղել հայկական դպրոցական գործի կարգավորմանը։ 1867-ին ստեղծել է ուսումնական հանձնաժողով (հրատարակել է ծխական դպրոցների առաջին կանոնները), 1873-ին՝ թեմերի դպրոցական տեսչություն։ Գ-ի շնորհիվ ձախողվել է հայկական դպրոցների նկատմամբ վարչական խիստ հսկողություն սահմանելու ցարական կառավարության մտադրությունը։ 1868-ից կազմակերպել է «Արարատ» ամսագրի հրատարակումը, 1874-ին հիմնել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1879-ին կառուցել 0շականի եկեղեցին (Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա)։ Գ. փորձել է լուծարել Ասի և Աղթամարի կաթողիկոսությունները, սակայն հանդիպել է արևմտահայ հոգևոր շրջանների դիմադրությանը։ Դեմ էր 1877-78-ի ռուսթուրք. պատերազմից հետո հայերի գաղթին Անդրկովկաս՝ հիմնավորելով, որ չպետք է դատարկել հայաբնակ վայրերը։ հայկական հարցի և արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ կրավորական դիրք է ունեցել, որի համար ժամանակակիցները քննադատել են նրան։

Գրականություն

Աբեղյան Մ., Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոս Ամենայն հայոց, համառոտ կենսագրություն, Վաղ ֊պատ, 1899։

ԳԵՎՈՐԳ Ե ՏՓՂԻՍԵՑԻ Սուրենյանց (1847, Թիֆլիս 1930, Էջմիածին), եկեղեցական. հասարակական գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս։ 1872-ին ձեռնադրվել է վարդապետ։ 1874-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875-ին՝ Ղարաբաղի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ, 1878-ից՝ Ալեքսանդրապոլի թեմի առաջնորդ (կառուցել է Ալեքսանդրապոլի Ս. Աստվածածին եկեղեցին)։ 1882-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1895-ին՝ արքեպիսկոպոս։ 1886-ից Աստրախանի թեմի առաջնորդն էր, որտեղ խթանել է կրթ. գործը։ 1907-ին նշանակվել է կաթողիկոսի տեղապահ, 1912-ին ընտըրվել Ամենայն հայոց կաթողիկոս։ 1912ին, երբ վերստին ասպարեզի վրա էր հայկական հարցը, Գ-ի նախաձեռնությամբ կազմվել է հայ ազգային պատվիրակություն (Պողոս Նուբարի գլխավորությամբ), որը պետք է պաշտպաներ հայ դատը եվրոպական կառավարությունների առջև։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համոզվելով, որ Ռուսաստանի հաղթանակից է կախված արևմտահայերի ճակատագիրը, դիմել է Նիկոլայ II կայսեր օգնությանը։ Աջակցել է կամավոր, շարժմանը, ապա հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու գործին։ խորհրդային իշխանության հաստատումից հետո լավատեսորեն է տրամադրվել նոր իշխանության հանդեպ և կոնդակներով կոչ արել համայն հայությանը՝ նեցուկ լինել նորաստեղծ կառավարությանը։

ԳԵՎՈՐԳ Զ Ձորեքչյան (1868, Նախիջևան-1954, էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս, ազգայինհասարակական գործիչ։ Ուսանել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1879-89), Լայպցիգի համալսարանում (փիլիսոփայության ու աստվածաբանության ֆակուլտետում) և կոնսերվատորիայում (1889-94)։ 1913-ին ձեռնա- դրվել է վարդապետ։ 1915-ին հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, 1916-ից՝ կոմիտեի նախագահ։ 1Ց41-ից՝ կաթողիկոսական տեղապահ, 1945-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ 1945-ի հոկտ. նա ուղերձով դիմել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների ղեկավարներին՝ Թուրքիայի հայկական նահանգները Հայաստանին վերադարձնելու հարցով։ 1946-ի դեկտ. Գ. Զ կրկնեց այդ պահանջը՝ արտասահմանյան հայերի հայրենադարձության վերաբերյալ ԽՍՀՄ կառավարության որոշման կապակցությամբ։ Նշանակալի է Գ. Զ-ի ավանդը Հայաստանի և սփյուռքահայության կապի ամրապնդման, տարագիր հայության հայրենադարձության (1946-48) կազմակերպման, ինչպես նաև սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովման գործում։ Եռանդուն մասնակցություն է ունեցել հետպատերազմյան խաղաղության պաշտպանության շարժմանը։ 1947-ի ապրիլին ողջունելէ Հայկական համաշխարհային կոնգրեսը (Նյու Յորք)՝ նշելով հայկական նահանգները Հայաստանին վերադարձնելու պատմական արդարությունը։ Նրա կաթողիկոսության օրոք վերաբացվեցին Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, սկսեց հրատարակվել «Էջմիածին» ամսագիրը։ Գ. գրել է քարոզներ, հոգևոր և ազգային երգեր։

ԳԵՎՈՐԳ (ԱՎՈՒՇ, Սարհատ (Ղազարյան Գևորգ Արոյի) (1870, գ. Մկթենք (Սասանի Փսանք գավառում) 1907, գ. Սուլուխ, թաղված է Մուշում), ազգային-ազատագրական շարժման զործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության