Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անդամ։ Սովորել է Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցում (1886-88)։ 1880-ական թթ. վերջին գործել է Արաբոյի՝ Տարոնում աոաջին հայդուկային խմբում։ 1890-94-ին համագործակցել է Միհրան Տամատյանի և Համբարձում Պոյաճյանի (Մեծն Մուրադ) հետ։ Մասնակցել է Սասունի 1891-94-ի ինքնապաշտպան. մարտերին (հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893-ի կռիվներում). ձերբակալվել և արգելափակվել է Բիթլիսի, ապա Մուշի բանտերում։ 1896-ին փախչելով բանտից ապաստանել է Սասանում, միացել Գուրգենին և Հրայրին։ Աղբյուր ՍԵրոբի սպանությունից (1899) հետո կազմակերպել է մատնիչ Ավեի (1900), ապա Անդրանիկի հետ՝ Խալիլ բեյի սպանությունը։ 1900-01-ին մղել է մի շարք կռիվներ (Բերդակի. Նորշենի են), որոնք կարևոր տեղ են գրավում հայդուկային շարժման պատմության մեջ։ Ղեկավար մասնակցություն է ունեցել 1902- ի նոյեմբ. Աոաքելոց վանքի կռվին, 1904-ի Սասունի ապստամբությանը (Սասունի հվ. ճակատի հրամանատար)։ Ապստամբության պարտությունից հետո անցել է Վան, սակայն Աղթամարի խորհրդակցությունից (1904-ի օգոստ.) հետո, որպես ՀՀԴ կուսակցության ղեկավար գործիչ վերադարձել է Տարոն։ 1905-ին մղել է (անհաջող) Խարսի, Ալվառինջի կռիվները։ 1906-07-ին գործել է Ռ. Տեր-Մինասյանի հետ։ Մեծ ջանքեր է գործադրել հայ-քրդական համագործակցության ստեղծման համար։ Գ. Չ-ի մղած հայդուկային կռիվներն (շուրջ 40) ընթացել են կազմակերպված և գրեթե միշտ ավարտվել հաղթանակով։ Գ. Չ. հակված է եղել հայդուկային պայքարին, սակայն չի հակադրվել ընդհանուր ապստամբության գործիչներին և հնազանդվել է նրանց որոշումներին։ Զոհվել է Մուլուխի նշանավոր կռվի ժամանակ։ Գ. Չ. հայ ազգ-ազատագրական շարժման փառաբանված հերոսներիցհայկ ժողովուրդը երգեր է հյուսել նրա մասին։

Գրականություն

Սասունի Կ., Գևորգ Չավուշ, Փարիզ, 1939։

U վո, Գևորգ Չավուշ, Բեյրութ, 1972։

Ս. Ներսիսյան

ԳԵՎՈՐԳՅԱՆ (Գեորգյան) Արտաշես Գալուստի (1894, Խոտորջուրի Միջին թաղգ. (էրզրումի նահանգում) 1937), ժողովրդական վրիժառու, ՀՀԴ կուսակցության անդամ։ 1916-ին եղբոր՝ Թորգոմի հետ մտել է Անդրանիկի զորագունդը և մասնակցել նրա բոլոր կռիվներին։ 1922-ի հուլիսին Պետրոս ՏերՊողոսյանի և Ստեփան Տաղիկյանի հետ Թիֆլիսում սպանել է հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկին՝ Յեմալ փաշային։ 1924-ին հաստատվել է Երևանում, 1925-ին կազմակերպել է Խոտորջուրի կոմունան և դարձել նրա առաջին նախագահը։ 1936-ին ձերբակալվել է և 1937-ի օգոստոսին Ջեմալին սպանելու մեղադրանքով դատապարտվել մահվան։ Արդարացվել է հետմահու (1956)։

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ԱՌԱՏԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ("Германские источники о геноциде армян. Период первой мировой войны”), հայերի ցեղասպանության վերաբերյալ գերմանական փաստաթղթերի և նյութերի ժողովածու (2 հատորով)։ 1-ին հատորը լույս է տեսել Երևանում. 1991ին, պատմական գիտական դ-ր Ս. Ստեփանյանի խմբագրությամբ, կազմողներ՝ Ս. Ստեփանյան և Ն. Բաղդասարյան։ ժող-ում ընդգրկված են Գերմանիայի կառավարության պաշտոն, փաստաթղթերը, իրադարձությունների ականատեսների վկայությունները, մամուլից քաղված նյութեր, գերմ. գիտնականների աշխատություններ։ Հատորը կազմված է 6 մասից. 1.Գիտնականները հայերի ցեղասպանության մասին, 2.Ականատեսները ցեղասպանության մասին. Յ.Հրապարակախոսները ցեղասպանության մասին, 4. Արխիվային սկզբնաղբյուր ներ, 5. Գերմ. հրապարակված փաստաթղթերի հավաքածու, 6.Գերմանական արևելյան առաքելության (միսիայի) փաստաթղթերը։ ժող-ում առաջին անգամ հրապարակվում են Գերմանիայի արխիվներում և գրադարաններում Ս. Ստեփանյանի հայտնաբերած փաստաթղթերն ու նյութերը, որոնք անվերապահ հերքում են և մերկացնում ժամանակակից Թուրքիայի պատմագրության սուտ և ոչ գիտական փաստարկները։ Ա կիրակոսյան

ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. հասարակական կազմակերպություն։ Հիմնվել է Գերմանիայում, 1914-ին, արևմտահայերին օգնություն կազմակերպելու նպատակով։ 1894-96ի հայկական կոտորածները Օսմանյան կայսրությունում առաջացրին տարբեր երկրների առաջադեմ մտավորականության ցասումն ու զայրույթը։ Շատ ականավոր գործիչներ դատապարտեցին խաղաղ հայ բնակչության նկատմամբ թուրք, բարբարոսական քաղաքականությունը, հանդես եկան ի պաշտպանություն հայ այրիների ու որբերի։ Գերմանիայում կազմակերպվեցին հայերի օգնության ընկերություններ, մեկը՝ Մայնի Ֆրանկֆուրտում, էոնստ Լոհմանի նախաձեռնությամբ, մյուսը՝ Ֆրիզդորֆում, դ-ր Յո. Լեփսիուսի ղեկավարությամբ։ Այդ ընկերությունները արևմտյան Հայաստանում հիմնեցին մի շարք որբանոցներ. Ուրֆայում՝ գորգի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին հայ այրիները։ Յո. Լեփսիուսի նախաձեռնու թյամբ ընկերությունները միավորվեցին Գ-հ.ը-յան մեջ։

1914-ի հունիսին Բեոլինում տեղի ունեցավ ընկերության առաջին նիստը, որտեղ ընկերության նախագահ ընտըրվեց Յո. Լեփսիուսը, տեղակալներ՝ Պ. Ռորբախը և Ջ. Գրինֆիլդը. գործավարներ՝ է. Շտիրը և Ա. Իսահակյանը. Գ-հ.ը-յան խնդիրներն էին՝ գերմանահայկական մշակութային կապերի զարգացումը, հասարակայնությանը հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելը։ 1914-ի ամռանը լույս է տեսել ընկերության «Մեսրոպ» ամսագիրը’ գերմ. և հայերեն (հրատարակվել է մեկ համար)։

Գերմ. դիվանագիտությունը ի սկըզբանե ձգտում էր Գ-հ.ը. օգտագործել