Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌՍՖՍՀ 1937-ի սահմանադրությամբ պետ․ իշխանության բարձրագույն մարմին հռչակվեց ՌՍՖՍՀ Գերագույն սովետը։

ՍՈՎԵՏՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանում, Ուրոփ գետի ափին, շրջկենտրոնից 52 կմ հվ–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ և այլք։ Կոլտնտեսությունները (2) և սովետական տնտեսությունն զբաղվում են հացահատիկային կուլտուրաների, արևածաղկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։ Ունի 2 միջնակարգ և 2 ութամյա դպրոց, մշակույթի տուն, 2 ակումբ, կինոթատրոն, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման կոմբինատ, հիվանդանոց, բուժկայան, 6 մսուր–մանկապարտեզ։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ԲԵԼՈՌՈՒՍԻԱ» («Советская Белорусия», «Սովետական Բելոռուսիսա»), Բելոռուս․ ՍՍՀ հանրապետական օրաթերթ՝ ռուսերեն։ Լույս է տեսնում 1927-ից, Մինսկում (մինչե 1937-ը՝ «Ռաբոչի»)։ Հանրապետության աշխատավորությանն է հասցնում կուսակցության ու կառավարության որոշումները, պրոպագանդում առաջավոր փորձը, կուսակցական կազմակերպություններին օգնում պետ․ առաջադրանքների ու ստանձնած պարտավորությունների կատարման գործում, լուսաբանում գրականության, արվեստի, մշակույթի, ժող․ կրթության ու սպորտի հարցեր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1964)։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ԷՏՆՈԳՐԱՑՖԻԱ» («Советская этнография», «Սովետական ազգագրություն»), ՍՍՀՍ ԳԱ ազգագրության ինստ–ի հանդես (մինչև 1957-ը՝ անկանոն պարբերականությամբ, 1957-ից՝ երկամսյա)։ Լույս է տեսնում 1931-ից (Փոխարինել է «էտնոգրաֆիա»-ին՝ 1926–30), Մոսկվայում։ Լուսաբանում է ազգագրության պատմության հարցերը, այդ բնագավառում ՍՍՀՍ–ում և արտասահմանում կատարվող աշխատանքները, քննադատում հետադիմական հոսանքները։ Անդրադառնում է նաև մարդաբանության, հնագիտության, բանահյուսության, լեզվաբանության ուղղությամբ կատարվող հետազոտություններին։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ԷՆՑԻԿԼՈՊԵԴԻԱ» («Советская энциклопедия», «Սովետական հանրագիտարան»), գիտա–տեղեկատու գրականության խոշորագույն հրատարակչություն ՍՍՀՍ Սինիստրների խորհրդի Հրատպետկոմի համակարգում։ Հիմնադրվել է 1925-ին, Սոսկվայում՝ Սովետական մեծ հանրագիտարան հրատարակելու համար, 1930-ին վերակառուցվել է Պետ․՝ բառարանա–հանրագիտական հրատարակչության, 1935–49-ին՝ «Ս․Է․» պետ․ ինստ–ի, 1949–59-ին՝ «Սովետական մեծ հանրագիտարանի» պետ․ գիտ․ հրատարակչության, 1959–63-ին՝ «Ս․ է․» պետ․ գիտ․ հրատարակչության, 1963-ից՝ «Ս․ է․» հրատարակչության։ «Ս․ է․» լույս է ընծայում բազմահատոր համապարփակ և ճյուղային միահատոր հանրագիտարաններ, հանրագիտական բառարաններ, գիտության, տեխնիկայի և մշակույթի տարբեր բնագավառների գծով տեղեկատուներ։ Համապարփակ հանրագիտական հրատարակություններն են՝ Սովետական մեծ հանրագիտարանը (3 հրատարակություն), Սովետական փոքր հանրագիտարանը (3 հրատարակություն), Հանրագիտական բառարանը (3 հրատարակություն)․ Սովետական մեծ հանրագիտարանի տարեգիրքը (1957-ից)։ Ճյուղային հանրագիտական հրատարակություններից են՝ Սովետական պատմական, Փիլիսոփայական, Մանկավարժական, Տնտեսագիտական, Բժշկ․ մեծ (3 հրատարակություն), Բժշկ․ փոքր, Գյուղատնտ․, Անասնաբուժական, Գրականության համառոտ, Թատերական, Երաժշտ․ և այլ հանրագիտարաններ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1975)։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ԷՍՏՈՆԻՍ» («Советская Эстония», «Սովետական էստոնիա»), օրաթերթ։ Էստոնիայի կոմկուսի ԿԿ, Էստ․ ՍՍՀ Գերագույն սովետի և Սինիստրների խորհրդի օրգան (ռուս․)։ Լույս է տեսնում 1940-ից, Տալլինում։ 1942-43-ին չի հրատարակվել։ Լուսաբանում է հանրապետության կուսակցական, սովետական ու տնտ․ կյանքը, աշխատավորությանը մոբիլիզացնում ՍՍԿԿ Կենտկոմի և սովետական կառավարության սոցիալ–տնտ․ ծրագիրն իրագործելու համար։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ԺԵՆՇՅԻՆԱ» («Советская женщина», «Սովետական կին»), հասարակական–քաղ․, գրական–գեղարվեստական պատկերազարդ ամսագիր (մինչև 1954-ը՝ երկամսյա)։ Սովետական կանանց կոմիտեի հրատարակություն։ Լույս է տեսնում 1945-ից, Սոսկվայում, 12 լեզվով (ռուս․, անգլ․, գերմ․, ֆրանս․, իսպ․, չին․, կորեերեն, ճապոն․, հինդի, հունգ․, բեն– գալ․, արաբ․)։ Լուսաբանում է սովետական կանանց կյանքը, նրանց մասնակցությունը կոմունիստական շինարարությանը, հրապարակում նյութեր կանանց միջազգային դեմոկրատական շարժման, սովետական գիտության (հատկապես բժշկության և մանկավարժության) նվաճումների մասին, գրական-գեղարվեստական գործեր, գործնական խորհուրդներ՝ խոհարարության, կոսմետիկայի, նորաձևության մասին։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ԼԱՏՎԻԱ» («Советская Латвия», «Սովետական Լատվիա»), Լատվիայի կոմկուսի ԿԿ, Լատվ․ ՍՍՀ Գերագույն սովետի և Սինիստրների խորհրդի օրգան (ռուս․)։ Առաջին համարը լույս է տեսել 1940-ին, Ռիգայում, «Պրոլետարսկայա պրավդա» անվամբ․ 1941 – 1944-ին չի հրապարակվել։ «Ս․Լ․»՝ 1944-ից։ Լուսաբանում է հանրապետության գյուղի և քաղաքի աշխատավորության պայքարը ՍՍԿԿ Կենտկոմի և սովետական կառավարության որոշումներն իրականացնելու համար, կուսակցական և սովետական կյանքի ժամանակակից խնդիրները։ Անդրադառնում է գրականության ու մշակույթի հարցերին։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ԼԻՏՎԱ» («Советская Литва», «Սովետական Լիտվա»), օրաթերթ, Լիտվայի կոմկուսի ԿԿ–ի, Լիտվական ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան (ռուս․)։ Լույս է տեսնում 1940-ից, Վիլնյուսում (1-ին համարը՝ «Տրուժենիկ», Կաունասում)։ 1941–44-ին հրատարակությունը դադարել է։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ԿԻՐԳԻԶԻԱ» («Советская Киргизия», «Սովետական Կիրգիզիա»), օրաթերթ, Կիրգիզիայի կոմկուսի ԿԿ–ի, Կիրգիզական ՍՍՀ Գերագույն սովետի և Սինիստրների խորհրդի օրգան (ռուս․)։ Հրատարակվում է 1925-ից (մինչև 1927-ը՝ «Բատրացկայա պրավդա», ապա՝ «Կրեստյանսկի պուտ»), Ֆրունզեում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1961)։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ԿՈՒԼՏՈՒՐԱ» («Советская культура», «Սովետական կուլտուրա»), ՍՍԿԿ Կենտկոմի եռօրյա թերթ։ Հրատարակվում է 1973-ից, Սոսկվայում (1953–72-ին նույն անունով՝ ՍՍՀՍ կուլտուրայի մինիստրության և կուլտուրայի աշխատողների արհմիության կենտկոմի օրգան)։ Լուսաբանոմ է ՍՍՀՍ մշակութային կյանքը, սովետական արվեստի, կինոյի, թատրոնի, հեռուստատեսության ու ռադիոյի, երաժշտության, պարարվեստի, հրատարակչական գործի, կուլտուր–լուսավորչական հիմնարկների գործունեությունը, կոմունիստական մշակույթի նվաճումները, ստեղծագործական միությունների աշխատանքը։ Պրոպագանդում է սոցիալիստ, ռեալիզմի սկզբունքները, հանդես գալիս սովետական մշակույթին խորթ երևույթների դեմ։ Զգալի տեղ է հատկացնում նաև ժող․ ստեղծագործությանն ու կենցաղի կուլտուրային։ ՀՍՍՀ–ում «Ս․ կ․»-ի սեփական թղթակիցն է Ի․ Վերդյանը (1983-ից)։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ՄՈԼԴԱՎԻԱ» («Советская Молдавия», «Սովետական Մոլդավիա»), օրաթերթ, Մոլդավիայի կոմկուսի ԿԿ–ի, Սոլդավական ՍՍՀ Գերագույն սովետի և Սինիստրների խորհրդի օրգան (ռուս․)։ Հրատարակվում Հ 1925-ից [մինչև 1940-ը՝ ուկր․ «Չերվոնի օրալ» («Կարմիր մաճկալ»), ապա՝ «Սոցիալիստիչնա Մոլդավիա» («Սոցիալիստական Մոլդավիա»)], Քիշնևում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1968)։

«ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ՊԵԴԱԳՈԴԻԿԱ» («Советская педагогика», «Սովետական մանկավարժաթյուն»), ՍՍՀՄ ՍԳԱ գիտա–տեսական ամսագիր։ Հրատարակվում է 1937-ից (մինչև 1943-ը՝ ՌՍՖՍՀ լուսժողկոմատի, 1944–46-ին՝ ՌՍՖՍՀ ՍԳԱ օրգան), Սոսկվայում։ Լուսաբանում է մանկավարժական գիտության, նրա մեթոդոլոգիայի, կոմունիստական դաստիարակության, կրթության և ուսուցման ժամանակակից խնդիրները, ժող․ կրթության համակարգի զարգացումը ՍՍՀՍ–ում և արտասահմանում։ «Ս․ պ․»-ում տպագրվում են հոդվածներ փիլիսոփայության, հոգեբանության, սոցիոլոգիայի տարբեր հարցերի, դաստիարակության մեթոդիկայի, կրթության (հանրակրթական, պրոֆ– տեխ․, մասնագիտական, բարձրագույն) բովանդակության և այլ խնդիրների մասին, ինչպես նաև առաջավոր փորձը վերլուծող նյութեր։ Ամսագիրն ունի «Ուսման ու դաստիարակության հարցեր», «Հրապարակումներ ու հաղորդումներ», «Օգնություն կուսակցական ուսուցմանը»,