Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

տագրական ֆիլմերի թողարկումը։ Առա– ջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը՝ «Հույսեր և երազանքներ» (1969, ռեժ․ ար Ռաշիդ Մահդի)։ Մինչե 1970-ը ֆիլմերի պրոկատով զբաղվել են հունական «Լի– կաս դիստրիբյուտորս» և հայրենական «Մուդանս սինեմա» ընկերությունները։ 1970-ից հետո ֆիլմերի պրոկատը և կինո– թատրոններն անցել են ինֆորմացիայի մինիստրությանը կից պետ․ կինոմիավոր– ման տնօրինությանը։ 1972–73-ին կինո– թատրոնները կրկին ապազգայնացվել են (միակ պետ․ կինոթատրոնը գործում է Ւոսրտումում)։ Կինոպրոկատով և ֆիլմե– րի ներմուծումով զբաղվում են մասնավոր ֆիրմաներ։ Ռեժ․ Ա․ Հաշեմը Կահիրեի սու– դանցի ուսանողների կյանքի մասին նկա– րահանել է «Սերունդների պայքարը» (1972) կարճամետրաժ և այլ, ինչպես և «Եղբայրների ընդհարումը» (1973) լիա– մետրաժ գեղարվեստական ֆիլմերը։ XVI․ Տայերը Սուդանում Ս–ի հայ համայնքը ձևավորվել է XIX դ․ 2-րդ կեսին, չնայած դեռևս XVII–XVIII դդ․ այնտեղ եղել են հայեր, որոնցից ոմանց (Եղիա Ենոքյան, Հովհաննես եպիսկոպոս) նույնիսկ հանձնարարվել են դիվանագիտ․ առաքելություններ։ Ս–ում հայերի թիվն աճել է 1895–96-ի համիդյան ջարդերից հետո։ Ս–ում հայերի կենտրոնանալուն նպաստել են նաև անգլիացիները, որոնք տարբեր մասնագիտությունների տեր հա– յերի հրավիրել են Ս․՝ աշխատելու։ Մեծ թվով հայ գաղթականներ ապաստան գը– տան Ս–ում՝ Մեծ եղեռնից հետո։ Հայերը հիմնականում բնակություն հաստատե– ցին Ւոսրտումում, Օմդուրմանում, Գե– դարեֆում։ Մկզբում հայերը զբաղվում էին առևտրով և արհեստագործությամբ, հետագայում ավելացան երկրագործներ ու բանվորներ։ Մինչև XX դ․ սկիզբը Մ–ում հայ հավաքական կյանք չկար։ Մ–ի հա– յերը սերտորեն կապված էին Եգիպտոսի ու Եթովպիայի հայ գաղութներին և նրանց միջոցով հաղորդակից լինում հայ ժողո– վըրղի կյանքում տեղի ունեցող իրադար– ձություններին։ 1911-ին Ւոսրտումում հիմ– նըվել է ՀԲԸՄ Մ–ի մասնաճյուղը։ 1917-ին (երբ անհրաժեշտ է դարձել ունենալ կենտ– րոնացնող կազմակերպություն) սուդա– նահայերը ընտրել են հինգ հոգուց բաղ– կացած գաղութային վարչություն։ Նույն թվականին էլ կազմել են կանոնադրու– թյուն և ներկայացրել սուդանական իշ– խանություններին՝ հաստատման։ Ըստ կա– նոնադրության հայկ․ վարչական ժողովի նախագահը հայերի ներկայացուցիչն էր տեղական իշխանությունների մոտ և իրա– վասու էր կարգադրել կրոնական ու ազ– գային բոլոր հարցերը։ Առաջին հայկ․ դպրոցը Մ–ում բացվել է Գեդարեֆում, 1930-ին։ 1956-ին (շինարարությունը ըս– կըսվել էր 1953-ին) Ւոսրտումում բացվել է Հայ ազգային վարժարանը (փակվել է 1977-ին, Մ–ի իշխանությունների կողմից)։ 1984-ին Մ–ում կային 1000 հայ արհեստա– վորներ, առևտրականներ, ինչպես նաև մտավորականներ (բժիշկներ, ինժեներ– ներ), խոշոր ձեռնարկատերեր և առևտրա– կաններ (երբ 1970-ին Մ–ում օրենք ընդուն– վեց խոշոր ձեռնարկությունների ազգայ– նացման վերաբերյալ, ազգայնացվեցին նաև հայերին պատկանող ձեռնարկու– թյունները․ դա առաջ բերեց հայերի որոշ արտագաղթ Մ–ից)։ Ւոսրտումում գործում է հայկ․ եկեղեցի, Հայկ․ ակումբ, որը փաս– տորեն Խարտումի և Օմդուրմանի հայու– թյան հավաքատեղին է։ Ակումբն ունի գրադարան, մարզական համալիր՝ ջրա– վազանով, ֆուտբոլի դաշտով։ Այստեղ կազմակերպվում են համերգներ տեղի հայերի ուժերով, ինչպես նաև ելույթ են ունենում օտարերկրյա խմբեր, այդ թը~ վում՝ Աովետական Միությունից։ Մ–ի հայ համայնքը կապի մեջ է Աովետական Հա– յաստանի հետ։ Ն․ Հովհաննիսյան Գրկ․ Աբրահամյան Ա․ Գ․, համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ․ 2, Ե․, 1967։ Кацнельсон И․ С․, Напата и Мероэ–древние царства Судана, М․, 1970; История Африки в XIX–нач․ XX вв․, М․, 1967; Новейшая история араб– ских стран [1917–1966], М․, 1968; Смир– нов С․ Р․, История Судана (1821–1956), М․, 1968; Демократическая Республика Су– дан․ Справочник, М․, 1973; Дмитрев– ский Ю․ Д․, Шахнович К․ -А․, Ягья B․C․, Экономическая география стран Северо-Восточной и Восточной Афри– ки, JI․, 1972; Современная арабская литера– тура․ Сб․ статей, М․, 1960; Поэты Судана․ [Сост․ Г․ Лебедев, М․, 1967]; Демидчик В․ П․, Суданская поэзия XX в․, Душанбе, 1972; Arkell A․ J․, A History of the Su– dan, Լ․, 1961; Shinnie P․ L․, Мегое․ A Civilisation of the Sudan, N․ Y․, 1967; Տ h i- b e i k a М․, The Independent Sudan, N․ Y․, [1959]; Africa South of the Sahara․ 1973, L․, 1973; National Science Policies in Africa, [P․, 1974]; Kunst und Geschichte Nubiens in christ- licher Zeit, Recklinghausen, 1970․ Ս1)ՒԴԱՆ (< արաբ․ Բիլադ աս–սուդան՝ սևերի երկիր), բնամարզ Աֆրիկայում։ Տարածվում է Մահարայի հվ․ սահմանից մինչև հս․ լայնության 4–8° և Ատլանտյան օվկիանոսից մինչև Եթովպական բարձ– րավանդակ։ Տարածությունը մոտ 5 մլն կմ2 է։ Գտնվում է մինչքեմբրիի Աֆրիկական պլատֆորմի սահմաններումդ որի սինեկ– լիզներին համապատասխանում են միջին Նիգերի, Չադ լճի, Մպիտակ Նեղոսի իջ– վածքները՝ լցված ավազակավային նըստ– վածքներով։ Բարձրությունը 200–500 մ է, առավելագույնը՝ 3088 մ (Մառա լեռ)։ Իջվածքների վրա բարձրանում են բյու– րեղային Ջոս, Դարֆուր, Կորդոֆան սա– րավանդները։ Ռելիեֆի կարևոր տարրե– րից են գետահովիտներն ու ժամանակա– վոր հոսքերը։ Կլիման մերձհասարակա– ծային է, շոգ։ Առավելագույն միջին ջեր– մաստիճանը 30–35°C է, ամենացուրտ ամսվա նվազագույն միջինը՝ 20–26°C։ Տարեկան տեղումները հս–ում 100 մմ են, հվ–ում՝ մինչև 2000 մմ։ Խոշոր գետերն են Նեղոսը, Նիգերը, Մենեգալը, Շարին, Գամբիտն, լիճը՝ Չաղը։ Հս–ում դարչնա– կարմրագույն և կարմրագորշ հողերի վրա տարածված են կիսաանապատներ, անա– պատացած սավաննաներ և քսերոֆիլ նոսր անտառներ, հվ–ում, կարմրահողերի վրա՝ բարձրախոտ (մինչև 5 մ) սավաննա– ներ և սավաննային անտառներ՝ բաոբաբ– ներով և հովանոցաձև ակացիաներով, գետափերին՝ սրահային անտառներ։ Մ–ում ամբողջովին կամ մասամբ գտնը– վում են Մենեգալ, Գվինեա–Բիսաու, Գամ– բիտ, Մալի, Նիգեր, Չադ, Մուդան, Կենտ– րոնա–Աֆրիկյան Հանրապետություն, Կա– մերուն, Նիգերիա, Բենին, Տոգո, Գանա, Վերին Վոլտա, Փղոսկրի ԱՓ, Գվինեա պետությունները։ ՍՈհԴԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Աֆրիկ– յան ւեղուներ։ ՍՈՒԴ ԱՆԻ Ւ»ՈՏ (Sorghum sudanense), սուդանակռրեկ, դաշտավլուկազ– զիների ընտանիքի սորգո ցեղի միամյա խոտաբույս։ Արմատյային համակարգը փնջաձև է, հզոր, թափանցում է մինչև 2,5 մ խորություն։ Ցողունը մերկ է, բազ– մաթիվ տերևներով, բարձրությունը՝ 0,5– 3 մ։ Տերևները նշտարաձև են, մերկ։ Ծաղ– կաբույլը՝ հուրան։ Պտուղը հասկիկային թեփուկի մեջ պարփակված սերմնապտուղ է։ 1000 հատիկի զանգվածը 5–15 գ է։ Ջերմասեր է, ուժեղ չորադիմացկուն, բազ– մահար։ Փոշոտումը՝ քամու միջոցով։ Լավ կերաբույս է։ 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 17, խոտը՝ 52 կերային միավոր։ Կանաչ զանգվածի բերքատվու– թյունը 400 ց/հա է, խոտինը՝ 50–80 ց/հա, սերմերինը՝ 8–13 ց/հա։ Ցանքի նորման 20–25 կգ/հա է։ Վայրի վիճակում հանդի– պում է Աֆրիկայում (Նեղոսի հովտում)։ Մշակում են Արմ․ Եվրոպայում, Հս․ և Արլ․ Աֆրիկայում, Հնդկաստանում, Հս․ (ԱՄՆ) և Հվ․ Ամերիկայում, Ավստրալիա– յում։ ՄՄՀՄ–ում՝ եվրոպական մասի հվ․ և հվ–արլ․ շրջաններում, Ղազախստանում, Ալթայի երկրամասում, Հեռավոր Արևել– քում։ ԱՄՀՄ–ում տարածված սորտերն են՝ Բրոդսկայա 2, Օդես սկա յա 25, Չերնոմոր– կա, սորգո–սուդանի հիբրիդ 5։ Ա․ Մաթևոսյան

ՍՈՒԴԵՏՆԵՐ (լեհ․ և չեխ․ Sudety, գերմ․ Sudeten), լեռներ Արևմտյան Եվրռպա– յում, Լեհաստանի, Չեխոսլովակիայի և ԳԴՀ–ի տարածքում։ Երկարությունը 300 կմ է, բարձրությունը՝ մինչև 1602 մ (Մնեժկա լեռ)։ Բաղկացած են առանձին լեռնաշղթա– ներից ու զանգվածներից և կազմում են Չեխական զանգվածի բարձրացած եզրը։ Կազմված են գրանիտներից, գնեյսներից, պալեոզոյի թերթաքարերից, հրաբխածին ապարներից, ցածրադիր մասերում՝ ավա– զաքարերից, մերգելներից։ Գագաթները հարթ են, լանջերը՝ զառիվայր, կատարա– յին մասում՝ Կրկոնոշեում, կրկեսներ, տրոգներ և սառցադաշտային ռելիեֆի այլ ձևեր։ Մ–ից սկիզբ են առնում էլբա (Լաբա), Օդրա, Մորավա գետերը։ Կլի– ման չափավոր է։ Հունվարի միջին ջեր– մաստիճանը –4°Շ–ից մինչև –7°C է, հու– լիսինը՝ 8–14°C, տարեկան տեղումները՝ 700–1400 մմ։ Լանջերի ստորին մասերը ծածկված են կաղնու–հաճարենու, ավելի բարձր՝ եղևնու–սոճու անտառներով, 1200–1300 մ բարձրությունները՝ թփուտ– ներով, մարգագետիններով։ Մ–ոլմ են Կրկոնոշեի ժող․ պարկը (Չեխոսլովակիա– յում և Լեհաստանում) և ջերմուկաբուժա– կան բազմաթիվ առողջարաններ։ Զարգա– ցած է տուրիզմը։

ՍՈՒԴՐԱԲԿԱԼՆ, Մուդրաբկալնս, Ցանիս (Մուդրաբկալնս Արվիդ, մինչև 1925-ը՝ Պեյնե Արվիդ, 1894–1975), լատվիացի սովետական բանաստեղծ։ Լատվիայի ժող․ բանաստեղծ (1947)։ Լատվ․ ՄԱՀ ԳԱ ակադեմիկոս (1973)։ Մոցիալիստական աշխատանքի հերոս