Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հեղինակի ձեռքով գրված մեկից ավելի ընդօրինակություններ, հաճախ խմբա– գրական բնույթի տարբերություններով։ Խրատներից մեկը գրված է 1229-ին․ թե դրանից հետո որքան է ապրել, հայտնի չէ։ Վ․ Ա–ու մեզ հասած գործերից ժամանա– կով առաջինը «Արմատ հաւատոյ» կոչ– ված, հայ և օտար եկեղեց․ մատենագրու– թյունից քաղված վկայությունների ժողո– վածուն է; Այգեկցու ժամանակ առաջնա– հերթ խնդիր էր դարձել հայկ․ կյանքի մեջ թափանցող օտար ազդեցություննե– րի, հատկապես՝ հայ քաղկեդոնականների դեմ պայքարը, որի նպատակն էր պահպա– նել ժողովրդի ազգ․ նկարագիրը։ Վ․ Ա․ հանդես է եկել որպես այդ պայքարի կըր– քոտ ու եռանդուն կազմակերպիչ, հակա– հարված տալով անջատողական ձգտում– ներին, և պատրաստել է հիշյալ ժողովա– ծուն՝ քաղկեդոնականների դեմ վիճաբա– նելիս օգտագործելու համար։ Վ․ Ա–ու քարոզներն ու խրատները ուղղված են մարդկային արատների՝ շնա– նալու, կախարդության, հիշոցատվության, նենգության, ամբարտավանության, ար– ծաթասիրության, գողության, ոխակալու– թյան, որկրամոլության, հարբեցողու– թյան դեմ։ Քարոզների մեջ Վ․ Ա․ դատապարտել է մեծատուններին ու վաճառականներին, աշխարհիկ ու հոգևոր գործակալներին ա՝յն բանի համար, որ նրանք վաշխ են առնում, բռնադատում, խաբում, հափշտա– կում ու գողանում են, կտրում մշակի վարձը, զրկում որբին, աղքատին ու այ– րիին։ Այդպիսիներին Վ․ Ա․ ահաբեկում է գեհենով․ «Վա՜յ որ կտրէ զվարձս մշա– կին ու զրկէ զորբն և զայրին և զաղքատն․ զի դժոխքն է տեղի և դադարք նորա» («Խրատք», Վնտ․, 1956, էջ 67)։ «Վա՜յ է այնոցիկ որ սղավաճառ լինին և մեղան - չեն ի չափս և ի կշիռս, և որք խառնեն զջուրն ի կաթն և ի գինին և ծտխեն․ հուր գեհենական է բնակութիւն և դադարք նոցա» (նույն տեղում, էջ 56)։ Սակայն քա– րոզիչը զրկվածներին ու կեղեքվողներին չի կոչում ընդդեմ ղրկողների ու կեղեքող– ների։ Նա հանդես է գալիս որպես սո– ցիալ․ ներհակ կողմերի հաշտարար, մի կողմից դիմում է իշխողներին՝ հարստա– հարումն ու կեղեքումը մեղմացնելու պատ– գամով, մյուս կողմից՝ հորդորում է ըն– չազուրկներին, ժող․ ճնշված զանգված– ներին՝ չըմբոստանալ ու չընդվզել տերերի դեմ։ Նրա քարոզներում կարևորը միջնա– դարյան Հայաստանի հասարակության տարբեր շերտերի միջև գոյություն ունեցող սոցիալ․ խոր հակասությունների արտա– ցոլումն է։ Վ․ Ա․ իր ճառերը, քարոզները համեմում է առակներով ու գրույցներով, որոնք ավե– լի հեշտ ընկալելի են դարձնում քարոզ– վող գաղափարները։ Դրանով Վ․ Ա․ հայ գրականության մեջ մտցնում է մի նոր գրական տեսակ՝ առակավոր ճառեր։ խրատների մեջ ներառված առակների համար հիմնական աղբյուրները եղել են եզոպոսյան առակները և «Բարոյախոս» ժող․։ Միջնադարում Եզոպոսից թարգման– ված 60 առակներից Վ․ Ա․ իր ճառերի մեջ հյուսել է 13-ը, դրանց աշխարհիկ բարոյա– խոսությունը փոխարինելով հոգեշահ խրատներով։ «Բարոյախոսից» քաղել է 8 նյութ, փոխելով դրանց այլաբանությու– նը։ Ենթադրվում է, որ Վ․ Ա․ ինքը հավա– քելով իր ճառերում գործածած առակները, կազմել է մեկ կամ երկու ժողովածու, այդ օրինակով նման ժողովածու–առակա– գրքեր են կազմել նաև ուրիշները։ Կենտ– րոն ունենալով Վ․ Ա–ու առակները, որոնք 30-ից ավելի են, այդ առակագրքերը հե– տագայում, մի կողմից, շարունակ բազ– մացվել ու ճոխացվել են՝ ընդգրկելով նո– րանոր առակներ, զրույցներ, հետաքըր– քըրաշարժ պատմություններ, մյուս կող– մից՝ հին, ծավալով փոքր ժողովածուները միացվել են․ երևան են եկել ընդարձակ առակագրքեր, որոնց մեջ առակների թիվը հասել է մի քանի հարյուրի։ Մեծ խմբա– վորումներից մեկն ստացել է <Աղվեաս– գիրս> անվանումը։ Հետագա ժողովածուներում ներառված առակներում սոցիալ․ հարցերն արծարծ– վել են ավելի ցայտուն ու բացահայտ։ «Եկեղեցի ու ջրաղաց» առակում հիշում են աստծուն, վատաբանում նրան, բայց աշխատավորի վաստակը ուտելուց հետո․ «Ցուցանէ սէռակս, թէ կան աշխարհի մար– դիկ, որ հանապազ աշխատին, ․ որպէս մե– ղու, և թագաւորք և իշխանք և ամենայն մարդիկ զվաստակս նոցա ոլտեն, և ապա երթան եկեղեցին և զաստուած օրհնեն և յիշեն»։ Առակներից երևում է, որ աշխատավորն ըմբռնում է իր դերը, նա գիտե, որ իր հաշվին են ապրում ազնվականները, և որ թագավորներն ու իշխանները դարձել են ավելորդ բեռ․ բնորոշ է «Եզն և ձի» առակի մեկնությունը, «․․․մարդ կայ, որ աշխատի քան զեզն, և մարդ կայ, որ հանապազ զձի հեծնի և աւեր ածէ աշխարհի, և թէ աշխատաւորն ոչ աշխատի, որպէս զեզն՝ նա մեռանի ձին և հեծնող նորա․․․»։ Առակներում սուր ծաղրի են ենթարկվել նաև կրոնավորները, հոգևոր դասի շատ ներկայացուցիչներ ագահ են, ընչաքաղց, նրանք գողանում են նույնիսկ այրիի կովը և թաքցնելու համար եկեղեցու բեմն են բարձրացնում ու ծածկում վարագույրով («Գող քահանա և այրի»)։ Վարդանյան առակներում պարզորոշ արտահայտվել են հասարակական կյանքում և մտածո– ղության մեջ կատարվող փոփոխություն– ները։ Մարդիկ ընդհանրապես անտարբեր ու սառն են դարձել եկեղեցու նկատմամբ, զվարճալի տեսարանները գերադասում են սաղմոսից ու աղոթքից («Երէց և ժողո– վուրդ»)։ Ավելին՝ ժամանակներն այնքան են փոխվել, որ նրանք արդեն կասկածի տակ են առնում քրիստոնեական վարդա– պետության բուն հիմքերը, առհասարակ թերահավատ են Ավետարանի պատգամ– ների նկատմամբ («Աղքատ և երէց և Աւե– տարան»)։ Այդպիսի առակները ժող․ ստեղծագործությունից են անցել առակա– գրքերին, ուստի և անխառն ձևով արտա– հայտում են ժողովրդի վերաբերմունքը կրոնի և նրա սպասավորների նկատմամբ։ Վ․ Ա–ու առակներից կարելի է պատկե– րացում ստանալ օտար իշխողների նկատ– մամբ ժողովրդի վերաբերմունքի, ինչպես և միմյանց հարևանությամբ ապրող ժողո– վուրդների հարաբերությունների մասին։ «Քահանայ և դադի» առակը, օրինակ, ստեղծվել է այն ժամանակ, երբ հայերը տառապել են մուսուլման իշխողների լծի տակ։ Ստեղծված լինելով գերազանցապես միջնադարյան քաղաքային միջավայրում՝ առակագրքերում եղած նյութերն արտա– ցոլում են այդ միջավայրի կյանքն ու կենցաղը։ Վարդանյան առակագրքերի նյութը հա– մակարգված չէ․ իրար հաջորդող առակ– ներից յուրաքանչյուրն ունի ինքնուրույն սյուժե, անկախ գաղափար, ուրույն նպա– տակադրում, տարբեր գործող անձեր։ ժանրային տեսակետից էլ առակագրքե– րի նյութերը միատարր չեն․ այստեղ կա– րելի է գտնել և՝ զանազան հետաքրքրա– շարժ պատմություններ, զրույցներ («Գի– նի», «Կաթ մի մեղր պատճառ պատերազ– մի», «Հնարք սատանայի», «Տանպատեցի ջուլհակ»), և՝ մանրապատումներ («Միա– միտ գողք», «Լեզուանի կին», «Զկներա– գետ ճուհի»), և՝, նույնիսկ, մանրավեպեր, թեև իրենց ժանրային ձևավորումը վերջ– նականապես չստացած («Պղպղայ», «Ձուկն թէ կատու», «Արուեստք կնոջ» ևն)։ Վեր– ջիններս սովորաբար անդրադարձնում են մեծատուն քաղաքացիների ընտանեկան հարաբերությունները։ Քիչ չեն զվարճալի առակներն ու զավեշտական պատմու– թյունները («Աղուես և պանրացան մարդ», «Այր որոյ չէ տեսեալ ոչ բաղանիս և ոչ խոզ», «Գայլ յուսումն», «Երեց ասորի և երիտասարդ հայ»)։ Չնայած իրենց կատա– կային բնույթին, սրանք ևս զգալի ճանա– չողական արժեք ունեն։ Առակների գործող անձերը մարդիկ են՝ իրենց ծաղրվող թերություններով ու դըր– վատվող առաքինություններով, կամ կեն– դանիներ, թռչուններ։ Առակներից շա– տերի գլխ․ գործող անձը աղվեսն է․ այս է պատճառը, որ Վ․ Ա–ու անվան հետ կապ– ված առակագրքերն ստացել են նաև «Աղ– վեսագիրք» անունը։ Հայկ․ առակներում աղվեսը միշտ չէ, որ կերպավորվել է իր համբավին (խորամանկություն) համա– պատասխան․ այստեղ նա մեկ անմիտ է, հիմար, դյուրահավատ՝ խաբվում է, մեկ սրամիտ է, փորձառու, զգաստ ու համբե– րող՝ հաղթում է, երբեմն էլ ուխտադրուժ է ու նենգավոր և պատժվում է։ Առակագրքերում լավագույնները ժող․ բանահյուսությունից վերցված առակներն են։ Դրանց պատմողական մասը հակիրճ է, ամփոփ ու հստակ և լիովին արտահայ– տում է առակախոսի միտքը, ավելորդ դարձնելով մեկնությունը։ Վ․ Ա–ու անունով տարածում գտած ժո– ղովածուները, հարստանալով բանար– վեստից առնված նյութերով, հոգևոր սնունդ են տվել միջնադարյան ընթերցո– ղին և ունկնդրին։ Դրանց մեջ տեղ գտած ստեղծագործությունները միջին դարերի գեղարվեստական արձակի մարգարիտ– ներ են, միաժամանակ՝ կարևոր աղբյուր տվյալ ժամանակի կյանքի այնպիսի կող– մերի լուսաբանման համար, որոնց մասին լռում են մատենագրական մյուս հուշար– ձանները։ Երկ․ Գիրք աշխարհաց և առասպելաբանու– թեանց, որ է Աղուեսագիրք, Ամսանրդամ, 1668։ յսրաաք, Վնտ․, 1956։ Mapp Н․, Сбор-