Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երկարաժամկետ վարկավորմամբ, նրանց համար բաժնետոմսերի տեղաբաշխմամբ են, 4․ մասնագիտացված բանկային հիմ– նարկությունները, որոնք զբաղվում են վարկավորման որոշակի տեսակներով (օրինակ, արտաքին առևտրի բանկերը մասնագիտանում են արտահանման ու ներմուծման վարկավորման գծով), 5․ մասնագիտացված ոչ բանկային վարկա– ֆինանս․ հիմնակությունները՝ ինվես– տիցիոն, ֆինանս, ու ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակի ֆոնդեր, խնայողական դրամարկղեր, վարկային կոոպերատիվներ, Լոմբարդներ։ Մոնոպո– լիստ․ կապիտալիզմի պայմաններում Վ․ հ–ի գլխ․ առանձնահատկությունը նրա ենթարկվելն է ֆինանս, օլիգարխիային, մոնոպոլիստ, բանկերն ու վարկաֆինանս․ ինստ–ները սերտաճում են արդ․ մոնոպո– լիաների հետ և դառնում ֆինանս, կա– պիտալի օղակներից մեկը։ Սոցիալիստական պետություն– ների Վ․ հ․ բանկերի, վարկային կոոպե– րատիվների, խնայողական դրամակղե– րի և վարկային այլ հիմնակությունների ամբողջություն են։ Սոցիալիստ․ Վ․ հ–ի ստեղծման պրոցեսն ընդգրկել է՝ բանկե– րի ու վարկային մյուս հիմնակություն– ների պետականացումը, ազգայնացված բանկերի աշխատանքի կազմակերպումը սոցիալիստ, սկզբունքներով։ ՍՍՀՄ–ում կապիտալիզմից սոցիալիզ– մին անցման շրջանում Վ․ հ․ օգնել են իրագործել մանրապրանքային գյուղա– ցիական տնտեսությունների սոցիալիստ, վերափոխումը, արագացնել սոցիալիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման տեմ– պերը։ Այդ շրջանի առաջին տարիներին Վ․ հ․ ընդգրկում էին բանկերը, վարկային կոոպերատիվները, փոխադարձ վարկի ընկերությունները, խնայողական դրա– մարկղերն ու լոմբարդները, որոնք ըստ սեփականության ձևի ստորաբաժանվում էին պետականի, կոոպերատիվայինի, պետ․-կապիտալիստականի և մասնավոր կապիտալիստականի (ելնելով էկոնոմիկա– յի բազմակացութաձևությունից)։ Սոցիա– լիստ․ հասարակարգի կառուցման հետ Վ․ հ․ ենթարկվեց կառուցվածքային փոփոխ– ման (տես Վարկային ռեֆորմներ)։ Կար– ճաժամկետ վարկավորումը կենտրոնաց– վեց ՍՍՀՄ պետբանկում, կարճաժամկետ վարկավորման ճյուղային բանկերը վե– րացվեցին։ Կապիտալ ներդրումների ֆի– նանսավորման և երկարաժամկետ վար– կավորման համար ստեղծվեցին հատուկ բանկեր, իսկ մասնավոր կապիտ․ վարկա– յին հիմնակությունները լուծարքվեցին։ Կազմակերպական վերակառուցման (շա– րունակվել է 1927-ից մինչև 1959-ը) ավարտմամբ ստեղծվեց ՍՍՀՄ Վ․ հ․, որի կազմի մեջ մտնում են՝ ՍՍՀՄ ւցետական բանկը, ՍՍՀՄ արւոաքին առեւորի բանկը, Կապիտալ շինարարության ֆինանսավոր– ման բանկը (տես Շինբանկ ՍՍՀՄ), պետ․ խնայողական դրամարկղերը։ Սոցիալիստ, երկրներում Վ․ հ–ի մեջ մտնող բանկերն իրենց գործունեության բնույթով ստորաբաժանվում են ճյուղա– յինի և ֆունկցիոնալի։ Առաջին տիպի բանկերը զբաղվում են ժողտնտեսության մեկ կամ մի քանի ճյուղերի ձեռնարկու– թյունների և տնտ․ կազմակերպություն– ների կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկավորմամբ (օրինակ՝ ԴԴՀ–ում), մյուսներն իրականացնում են առանձին տեսակի բանկային գործառնություններ (օրինակ՝ ՍՍՀՄ–ում)։ Վարկային հիմ– նակությունները կատարում են ժամա– նակավորապես ագատ դրամական միջոց– ների, ինչպես նաև․ սոցիալիստ, ձեռնար– կությունների ու բնակչության կուտակում– ների կենտրոնացման և դրանք Փոխա– տվությունների ձևով այլ հիմնարկ–ձեռնար– կությունների (որոնց միջոցները չեն բա– վականացնում) տրամադրման ֆունկցիա– ներ։ Գրկ, տես Վարկ, Բանկեր հոդվածների գրա– կանությունը։

ՎԱՐԿԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ, , կապիտ․ առանձին պետությունների կամ նրանց միջազգային ֆինանս, կազմակերպություն– ների հրաժարումը վարկ տրամադրելուց որևէ երկրի կամ երկրների խմբի։ Վարկա– յին խտրականության առավել խիստ ձևե– րից է։ Որպես կարգ, կապված է տնտ․ շրջափակման հետ և փոխառու–երկրի վրա տնտ․ ու քաղ․ ճնշման միջոց է ծառայում։ Կարող է իրականացվել կառավարության որոշմամբ կամ հատուկ դեկրետով, կրել գաղտնի բնույթ՝ արտահայտվելով մասնա– վոր վարկային ինստ–ների կողմից ձևա– կան պատճառներով որևէ երկրի առանձին ֆիրմաների կամ երկրների վարկավորե– լուց հրաժարվելու ձևով։

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԼԱՆ, ժողտնտեսության պլանի մաս, որի նպատակը սոցիալիստ, ձեռնարկություններին, միավորումներին, կազմակերպություններին և առանձին ան– ձանց տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի և վարկավորման համար անհրա– ժեշտ դրամական միջոցների աղբյուրնե– րի որոշումն է։ Կազմում են սոցիալիստ, երկրների բանկերը՝ ժողտնտեսության զարգացման պետ․, նյութատեխ․ մատա– կարարման, պետբյուջեի և կենտր․ պետ– բանկի դրամարկղային պլանների հի– ման վրա։ Վ․ պ․ սահմանելիս նախ որոշ– վում է վարկերի ընդհանուր գումարը, ապա այն բաշխվում ըստ ժողտնտեսու– թյան ճյուղերի, մինիստրությունների, գե– րատեսչությունների, ձեռնարկություննե– րի, տնտ․ կազմակերպությունների և նպա– տակային նշանակվածության։ Բաղկացած է վարկային ներդրումների և դրանք ապա– հովող ռեսուրսների, կարճաժամկետ և երկարաժամկետ վարկավորման պլաննե– րից։ Երկարաժամկետ վարկավորման հա– մար սահմանվում է վարկերի գումարը, իսկ կարճաժամկետ վարկավորման հա– մար՝ պլանավորվող ժամանակաշրջանի վերջում ձեռնարկությունների և կազմա– կերպությունների նախատեսվող պարտքի մնացորդը։ Կարճաժամկետ վարկավոր– ման պլանը, որպես կանոն, կազմվում է եռամսյակի, իսկ եկարաժամկետինը՝ տարվա համար։

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՖՈՐՄ ՍՍՀ Մ–ում, պետ․ ֆինանս, միջոցառում, որի շնորհիվ վար– կավորման ու հաշվարկների համակարգը վերակառուցվեց պլանային սոցիալիստ, էկոնոմիկայի պահանջներին համապա– տասխան։ Իրականացվել է 1930–32-ին։ Նպատակն էր՝ վերցնել նախկինում կի– րառվող առևտր․ վարկը և փոխարինել այն ուղղակի բանկային վարկավորմամբ, ներդնել բանկային փոխատվությունների ժամկետայնության, վերադարձնելիու– թյան ու նպատակային նշանակվածու– թյան սկզբունքները, վարկն ապահովել նյութական արժեքներով, զարգացնել բան– կային համակարգի միջոցով ձեռնարկու– թյունների միջև անկանխիկ հաշվարկների ձևերը, ՍՍՀՄ պետբանկում համակենտ– րոնացնել ամբողջ կարճաժամկետ վարկն ու վճարային շրջանառությունը։ Մինչև Վ․ ռ․ գերակշռում էր առևտր․ վարկի ձևը, երբ ձեռնարկությունների միջև հաշվարկները կատարվում էին մուր– հակներով՝ շրջանցելով բանկը։ Բանկա– յին համակարգին բնորոշ էր բազմօղա– կայնությունը, որն արգելակում էր վար– կավորման ուղղակի ձևերի զարգացումը, խանգարում դրամական միջոցներով արդ– յունավետ մանևրելուն։ Բացի այդ, տըն– տեսության մեջ միջոցների արտապլանա– յին վերաբաշխման լայն հնարավորու– թյունները թուլացնում էին վճարման կար– գապահությունը։ ՀԿԳԿ–ի և ՍՍՀՄ ԺԿՒ>-ի 1930-ի հունվ․ 30-ի «Վարկային ռեֆորմի մասին> որոշմամբ առևտր․ վարկն ար– գելվեց և անցում կատարվեց ուղղակի բանկային վարկավորման համակարգին, իսկ ՍՍՀՄ ԺԿԽ–ի 1931-ի հունվ․ 14-ի «Վարկային ռեֆորմի պրակտիկայի բա– րելավման միջոցառումների մասին» որոշ– մամբ սահմանվեցին հաշվարկների առա– վել արդյունավետ ձևեր։ ի տարբերու– թյուն նախկին պրակտիկայի, երբ պետ– բանկը ապրանքների մատակարարների հաշիվները վճարում էր գնորդի համա– ձայնությունից և նրա հաշվարկային հաշ– վում միջոցների առկայությունից անկախ, բանկի կողմից հաշիվների վճարման պար– տադիր պայման դարձավ դրանց հոժարա– գիրը, այսինքն՝ գնորդի համաձայնությու– նը վճարել իրեն մատակարարված ապ– րանքի, դիմաց։ ՍՍՀՄ ԺԿ1ս–ի 1931-ի մար– տի 20-ի «Վարկավորման համակարգում Փոփոխության, վարկային աշխատանքի ամրապնդման և տնտեսական բոլոր մար– միններում տնտեսական հաշվարկի ապա– հովման մասին> որոշման հիման վրա ամրապնդվեց պայմանագրային կարգա– պահությունն ու ուժեղացավ բանկի վե– րահսկողությունը ռուբլով։ ՍՍՀՄ–ում Վ․ ռ–ի եզրափակիչ Փուլը բանկային հա– մակարգի վերակառուցումն էր, նրա ստո– րաբաժանումը երկու օղակի․ 1․ պետ– բանկի՝ որպես կարճաժամկետ վարկա– վորման, հաշվարկային ու դրամարկղա– յին կենտրոն և միակ էմիսիոն բանկ, 2․ ֆինանսավորման ու երկարաժամկետ վարկավորման բանկերի (արդ, բանկ, գյուղատնտ․ բանկ, առևտրի բանկ, Կենտր․ կոմունալ բանկ)։ 1959-ին վերջին– ներս միավորվեցին, և կազմավորվեց ՍՍՀՄ շինբանկը, իսկ գյուղատնտեսու– թյան, անտառային ու ջրային տնտեսու– թյունների, ինչպես նաև սպառկոոպերա– ցիայի ֆինանսավորումն ու վարկավորու– մը վերապահվեց ՍՍՀՄ պետբանկին։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Բանկային քաղաքա– կանության թեզիսները, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 36։ Նույնի, Տնտեսական և առանձնա– պես բանկային քաղաքականության հի մնա–