Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան դրույթները, նույն տեղում։ Денеж– ное обращение и кредит СССР, 2 доп․ изд․, М․, 1970․ Դ․ Աչավերդյան

ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, վարկադրամային միջոցառումների հա– մակարգ, որը պետությունն օգտագործում է տնտ․ և քաղ․ որոշակի նպատակների հասնելու համար։ Ընղհանուր տնտ․ քա– ղաքականության տարրերից է։ Կապիտ․ երկրներում Վ․ ք–յան օգնու– թյամբ պետությունը փորձում է մեղմել գերարտադրության ճգնաժամերը, սահ– մանափակել ինֆլյացիան, ապահովել վճարային հաշվեկշռի հավասարակշըռ– վածությունը են։ Վ․ ք–յան իրագործումն ու վալյուտայի կուրսի որոշումը վերապահ– ված է կենտր․ բանկերին, որոնք ձգտում են առաշին հերթին ներգործել բանկա– յին համակարգի վարկային գործառնու– թյունների մեծության ու կառուցվածքի վրա ե, այդպիսով, ազդել կապիտալի եր– կարաժամկետ ներդրումների դինամի– կայի, գնագոյացման, զբաղվածության, արտաքին առետրի վրա են։ Վ․ ք–յան առա– վել տարածված մեթոդներից ու ձեերից են՝ կենտր․ բանկի զեղչաղրույքի փոփո– խումը, գործառնություններն ազատ շու– կայում (կենտր․ բանկի կողմից արժե– թղթերի որոշ տեսակների առուծախ), երկ– րի պարտադիր ռեզերվների նորմաների փոփոխակումը։ Տնտ․ թույլ կոնյունկաու– րայքւ և ճգնաժամերի շրջանում իրականաց– վում է վարկային էքսպանսիայի, երկրում սպառողական ու ինվեստիցիոն պահան– ջարկի խթանման քաղաքականություն, իսկ անառողջ աշխուժացման ու բորսային սպեկուլյացիայի պայմաններում վարկա– յին գործառնությունները սահմանափակ– վում են։ Կապիտ․ երկրներում ակտիվ վ․ ք–յան փորձը, սակայն, ցույց է տալիս, որ բուրժ․ պետության կողմից կիրառվող վարկային մեթոդները, հատկապես որ– պես տնտ․ աճման խթանիչներ, բավարար արդյունավետ չեն։ Սոցիալիստ, երկրներում Վ․ ք–յան նպա– տակը հասարակական արտադրության զարգացումն ու նրա արդյունավետության բարձրացումն է (տես Վարկային ռեֆորմ– ներ)։ Բանկային գործի ազգայնացումը և դրա հայտարարումը պետ․ մենաշնորհ սովետական իշխանության առաջին տա– րիներին անհրաժեշտ պայմաններ ապա– հովեցին միասնական պետ․ Վ․ ք․ վարե– լու համար։ Կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանում Վ․ ք–յան նպատակը սոցիալիստ, կացութաձևի զարգացումն ու ամրապնդումն էր, արդյունաբերությու– նից և առետրից մասնավոր կապիտալի դուրսմղումը։ Սոցիալիստ, ինդուստրաց– ման և գյուղատնտեսության կոլեկտիվաց– ման տարիներին ՍՍՀՄ պետբանկի վար– կային ռեսուրսներն օգտագործվում էին ծանր ինդուստրիայի հիմքի ստեղծման ու գյուղացիական տնտեսությունների կոո– պերացման պրոցեսի արագացման հա– մար։ Հայրենական մեծ պատերազմի տա– րիներին ապահովվում էր պաշտպանական կարևորագույն օբյեկտների և երկրի ազա– տագրված շրջաններում տնտեսության արագ վերականգնման միջոցառումների վարկավորման արտոնյալ ռեժիմ։ Պատե– րազմից հետո վ․ ք․ ուղղված էր ժողտըն– տեսության վերականգնման ու զարգաց– ման, ձեռնարկությունների աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացման, ներքին ռեզերվների մոբիլիզացման նւ արտադրանքի ինքնարժեքի իջեցման խըն– դիրների լուծմանը։ Վ․ ք–յան դերը բարձ– րացել է զարգացած սոցիալիզմի պայման– ներում։ ՍՍՀՄ պետբանկի և ՍՍՀՄ շին– բանկի առջև խնդիր է դրված վարկավոր– ման ժամանակ արտոնություններ տալ այն օբյեկտներին, որոնք ապահովում են ծախսված միջոցների արագ ետգնումն ու ժողտնտեսության առաջնային կարիքնե– րի բավարարումը։

ՎԱՐԿՈՆՅԻ (Varkonyi) Զոլտան (1912 – 1979), հունգար ռեժիսոր և դերասան։ ՀԺՀ Ժող․ արտիստ (1962)։ Ավարտել է Թատերական ակադեմիան (Բուդապեշտ)։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1935-ից։ 1962-ից եղել է «Վիգսինհազ» (Բուդա– պեշտ) թատրոնի գլխ․ ռեժիսորը։ 1934-ից նկարահանվել է կինոյում, խաղացել գլխավորապես բնութագրական դերեր։ 1951-ից հանդես է եկել նաև որպես կինո– ռեժիսոր։ Կինոնկարներից են՝ «Արեմըտ– յան գոտի» (1951), «Զայրույթի օրը» (1953), «Հաբերի լուսանկարչատունը» (1963), «Քարսիրտ մարդու որդիները» (1965), «Աև ալմաստ» (1979)։ Կոշուտի անվ․ մրցանակ (1953, 1956)։

ՎԱՐԿՈՎԻ8ԿԻ Վլադիմիր Ալեքսանդրովիչ [ծն․ 19․12․1915 (1․1․1916)], բալետի ռուս սովետական արտիստ, բալետմայստեր, մանկավարժ։ 1936-ին Լենինգրադի պա– րարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո՝ Լենինգրադի Կիրովի անվ․ օպերա– յի և բալետի թատրոնի մենապարող։ 1937-ից սկսել է բալետմայստերական գոր– ծունեությունը։ 1941–43-ին եղել է Լենին– գրադի օպերային փոքր թատրոնի բալե– տային խմբի գեղարվեստական ղեկավա– րը (Չուլակիի «Հեքիաթ տերտերի և նրա Բալդի ծառայի մասին>, 1940 են), 1953– 1955-ին՝ Երեւսնի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր, ուր բեմադրել է՝ «Ի»անդութ» (ըստ Ապենդիարյանի երա– ժըշտության, 1953), Չայկովսկու «Կարա– պի լիճը» (1954) են։ Մոլդ, օպերայի և բալետի թատրոնում Վ․ բեմադրել է Զա– գորսկու «Արշալույս»-ը (1960)։ 1937-ից զբաղվում է նաև մանկավարժությամբ։

ՎԱՐՁԱԿ (պահլ․ varzak), հայ հին և միջնադարյան պալատական կամ հրա– պարակային թատրոնի կատակերգակ դե– րասանուհի, պարուհի և երգչուհի։ Հան– դես է եկել կիսամերկ (շղարշազգեստ), ․հերարձակ, զարդարանքի միջոցով ընդ– գծել մերկությունը, դեմքն ու մարմինը օծել դեղերով, գունազարդվել է։ Եղել է ներկայացումների ու զվարճությունների կենտր․ կերպարներից, հանդիսականնե– րին աշխարհիկ սիրո ու զգայական վայել– քի կոչող, որի համար մերժվել է ասկե– տություն, բարեպաշտություն քարոզող պաշտոնական բարոյականության կող– մից։ Թատերամերժ ճառերում եկեղեցու հայրերն ամենայն սրությամբ պ ախար սս– կել են Վ–ներին, որպես թեթևաբարո, ան– պարկեշտ ու անբարոյական, խեղկատակ ու աճպարար կանանց։ Ենթադրվում է նաե, որ Վ–ներն եղել են մնջկատակ դե– րասանուհիներ, սկզբնապես Անահիտի տաճարի սպասավորներ, մասնակցել պաշտամունքային ծիսակատարություն– ներին։ Հայկ․ մատենագրության մեջ Վ․ հանդիպում է նաև վարձան, վարձական, վարժան ձևերով։ Մովսես Ւարենացու «Պատմութիւն Հայոց»-ում հիշատակվում է Նազեն}ւկ վ․։ Գրկ․ Հ ո վ հ ա ն ն ի ս յ ա ն Հ․ Վ․, Թատ– րոնը միջնադարյան Հայաստանում, Ե․, 1978։ Гоян Г․, 2000 лет армянского театра, т․ 1–2, М․, 1952․ ժ․ Խաչատրյան

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, գույքը վճարով ժա– մանակավոր օգտագործման հանձնելը, որը ձևակերպվում է պայմանագրով։ Պայ– մանագրի կողմեր (վարձատու, վարձկալ) կարող են լինել սոցիալիստ, կազմակեր– պությունները և քաղաքացիները։ Բնակա– րանի վարձակալ հանդես են գալիս միայն քաղաքացիները։ Կենցաղային առարկա– ների վարձույթի պայմանագրերով վար– ձատու կարող են լինել միայն սոցիա– լիստ․ կազմակերպությունները, վարձա– կալ՝ քաղաքացիները։ Վ–յան առարկա կարող է լինել միայն երկարատև օգտա– գործման գույքը (բնակելի և ոչ բնակելի շինություններ, աշխատամիջոցներ, կեն– ցաղային նշանակության առարկաներ են)։ Վ–յան պայմանագիրը կնքվում է գրավոր և բանավոր, սոցիալիստ, կազմակերպու– թյունների միջև՝ միայն գրավոր; Քաղա– քացիների միջև կնքվում է գրավոր, եթե պայմանագրի ժամկետը մեկ տարուց ավե– լի է։ Վ–յան պայմանագիրը լինում է ժամկե– տային և անժամկետ։ Գույքի վ–յան առա– վելագույն ժամկետը 10 տարի է։ Սոցիա– լիստ․ կազմակերպությունների միջե կընք– ված շինարարության կամ ոչ բնակելի շենքի Վ–յան պայմանագիրը չի կարող անցնել 5, այլ գույքինը՝ 1 տարուց։ Պետ․, կոոպերատիվ ու հասարակական կազմա– կերպությունների ֆոնդից քաղաքացինե– րին անժամկետ օգտագործման են հատ– կացվում բնակարաններ։ վարձակալը պարտավոր է գույքն օգտագործել ըստ նշանակության և պայմանագրի, վճարել վարձավճարը, կատարել նրա ընթացիկ վերանորոգումը, պահպանել փչացումից, ոչնչացումից և վերադարձնել սահմանված ժամկետում։ Վարձատուի համաձայնու– թյամբ վարձակալը գույքը կարող է տալ ենթավարձակալության։ վարձույթով տըր– վող կենցաղային առարկաները ենթավար– ձակալության չեն տրվում։ Վարձատուն պարտավոր է սահմանված ժամկետում գույքը հանձնել վարձակալին, կատարել նրա հիմնական նորոգումը (եթե օրեն– քով կամ պայմանագրով այլ բան չի նախատեսված) և սահմանված ժամկետում ընդունել այն։ Օրենքով նախատեսված դեպքերում վարձատուն կարող է վարձա– կալած գույքը (բնակարանը) ետ պահան– ջել վաղակետ, իսկ վարձակալը՝ վաղա– կետ վերադարձնել։ Վ․ դադարում է օրենս– դրությամբ սահմանված հիմքերով (Տես ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդ– վածներ 279–345)։ Հ․ Ներսիսյան

ՎԱՐՁԱՆՔ, տ ու ա յ ր, 1․ հին և միջնա– դարյան Հայաստանում նվեր, օժիտ, որը վւեսան կամ նրա հարազատները տալիս էին հարսնացուի հարազատներին։ վ–ով աղջիկը հոր իշխանությունից անցնում էր