Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կանոնադրությունը, քննադատել նրա աղավաղման փաստերն ու «ձայն» վարչավարության դրսևորումները:Նպաստել է գյուղտնտ. գիտելիքների տարածումը, անդրադարձել կուլտուր-լուսավորական աշխատանքների գյուղում: Ունեցել է նաև հարուստ գրական բաժին, ուր տպագրվել են Ն. Զարյանի, Խնկո Ապոր, Հ. Շիրազի, Աղավնու և այլոց գործերը: «Ս. գ.»-ին հաջորդել է «Կոլխոզնիկ» (1935-ին, Երևան) թերթը:

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, դեմոկրատիայի բարձրագույն տիպը, սոցիլաիստական պետության քաղ. կազմակերպման ձև: Ս. դ. առաջանում է որպես բուրժ. դեմոկրատիայի հեղափոխական բացասում և զարգացում առաջադիմական այն տարրերն ու ինստ-ները, որոնք ստեղծվել են դեռևս կապիտալիզմի օրոք, աշխատավորների հասարակական-քաղ. ստեղծագործունեության շնորհիվ: Ս. դ-ի սկզբունքներևը մշակել են Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը, որպես պետության մասին ուսմունքի բաղկացուցիչ մաս: Վ. Ի. Լենինը բազմակողմանիորեն զարգացրել է այդ ուսմունքը և անմիջականորեն զեկավարել Ս. դ-ի շինարարությունը մեր երկրում: Ս. դ. իրականություն է դարձել բազմաթիվ երկրներում: Դրա զարգացումն արտահայտվել է ՍՄԿԿ ծրագրում, մարմնավորվել` սովետական սահմանադրություններում:

Ս. դ. դասակարգային բովանդակությամբ թեև որակապես քաղ. նոր երևույթ է, սակայն ժառանգել է նաև անցյալի քաղ. պայքարի լավագույն նվաճումները: Դրա հետ մեկտեղ, սոցիալիզմն ստեղծում է դեմոկրատիայի նոր, նախկինում այնհայտ սկզբունքներ և ձևեր: Ս. դ. մշտապես զարգանում և կատարելագործվում է: Սկզբում այն հադես է գալիս որպես պրոլետարիատական դեմոկրատիա, որպես պրոլետարիատի դիկտուրայի կազմակերպման ձև, իսկ զարգացած սոցիալիստ. հասարակարգի կառուցմամբ վերածվում է համաժողովրդական դեմոկրատիայի:

Սոցիալիզնի քաղ. ժողովրդաիշխանությունն ապահովումէ ներկայացուցչական սկզբունքը ՍՍՀՄ-ում կենսագորշվում է ժողովրդական դեպուտատների սովետների միջոցով: Անմիջական դեմոկրատիայի մեթոդներն են՝ կարևորագույն օրենքների նախագծերի համաժող. քննարկումը (տես Համաժողովրդական հարցում),կուսակցական, արհմիութենական, կոմերիտական և հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը, ժող. վերհսկողության համակարգն են, որոնց միջոցով սովետական քաղաքացիները մասնակցում են քաղ., արտադրական, կենցաղային ևն հարցերի լուծմանը:

Սոցիալիստ. հասարկության ղեկավար և ուղղություն տվող ուժը կոմունիստական կուսակցությունն է, որն ապահովում է պետ. իշխանության դեմոկրատիզմիգլխ. պայմանը՝ նրա քաղաքականության համապատասախանությունը ժողովրդի շահերին: Կուսակցությունը հանդես գալով որպես ամբողջ ժողովրդի շահերի արտահայտիչ, միաժամանակ հաշվի է առնում բնակչության տարբեր խմբերի առանձնահատուկ շահերը, ապահովելով դրանց բավարարումը միասնական քաղաքականությամբ: Կուսակցությունը հասարկության առաջադիմական զարգացման շահերին:

Ս. դ-իկարևորագույն սկզբունքներից է իրավահավասարությունը: Սոցիալիստ. հասարակություն քաղաքացիների քաղ. իրավահաբասարությունն արտահայտվում է այն բանում, որ բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել պետ. գործերի կառավարմանը, անկախ ռասայական և ազգ. պատկանելությունից, սեռից, կրոն, դավանանքից,կրթությունից ևն գործոններից: Ս. դ. պայմաններ է ստեղծում անձի ազատության համար: ՍՍՀՄ և սոցիալիստ. մյուս երկրների սահմանադրություններով ու այլ օրենքներով քաղաքցիներին ընձեռվել են լայն իրավունքներ ու ազատություններ (տես ՍՍՀՄ քաղաքցիների հիմնական իրավունքներ ու պարտակկությւոններ,Անձի իրավունքների երաշխիքներ, Դեմոկրատական ազատությւոններ):

Ս. դ-ի ձևերը բազմազան են : Պետ և հասարական-քաղ. շինարարությունը սոցիալիզմի համաշխարահային համակարգում ի հայտ է բերել Ս- դ-ի կազմակերպման և գործունեության մի շարք հատկանիշներ: Մաքսիստ-լենինյանները մերժում են բուրժ․ և ձախ ոևիոսազիական գաղափարախոսների «մաքուր», «անդասակարգ» դեմոկրատիայի գոյությունը, որոնք Ս․ դ-ի փոխարեն առաջարկում են ռազմաբյուրոկրատական վարչակաչգ։ Ս․ դ կոմունիզմի ժամանակ կվերաճի կոմունիստական ինքնավարության, որի դեպքում դեմեկրատական սկզբունքները ոչ թե կմահանա միայն պետությունը և դեմեկրատիայի այն ձևը, որը կապված է դրա հետ։

Գրկ․ Шахназаров Г. Х., Социалистическая демократия; 2 изд., М., 1974; Демократия и право в развитом Социалистиеческом обществе, М., 1979; СоцԿոմպլեքս ծրագրի վրաиалистическая демократия: конституционные оцновы, М., 1980. Տես նաև Դեմեկրատիա հոդվածի գրականությունը։

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, սոցիալիստ․ ընկերակցության երկրների միջև տնտ․ կապերի համակարգ, որը հիմնվում է սոցիալիստ․ ինտերնացիոնալիզմի, իրավահավասարության, պետ․ սովերենությունը հարգելու, փոխշահավետության և ընկերական փոխօգնության սկզբունքների վրա։ Սկզբնավորել է 1920-ական թթ․ կեսերին, ՍՍՀՄ-ի և ՄԺԿ-ի միջև համագործակցության զարգացման հետ, առավել ծավալվել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կազմավորվեց սոցիալիզմի համաշխարհային սիստեմը։ Ետպատերազմյան առաջին տարիներին տնտ․ համագործակցության օգնությամբ լուծվում էին գլխավորապես ժողտնտեսության վերականգնման, ազգ․ էկոմոնոմիականների հիմքմերի ստեղծման հետ կապված խնդիրներ: Սոցիալիստ. երկրների տնտ. և գիտատեխ. պոտենցիայի աճման հետ նրանց փոխադարձ համագործակցությունն առավել բազմակողմանի է դարձել, կատարելագործված է դրա մեխանիզմը: Տնտ. երկկողմ համագործակցության հետ ծավալվել ու զարգացել են բազմակողմանի կապերը, որոնք թույլ են տալիս արդյունավետ լուծելու ժողտնտ. կարևորագույն հարցերը: Համագործակցության հետագա խորացման համար մեծ նշանակություն ունեցավ Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ) ստեղծումը, որի անդամ-երկրների տնտ. կապերը 70-ական թթ. սկզբներից հիմնվում են Խորհրդի 25-րդ նստաշրջանում (1971) ընդունված սոցիալիստ. տնտ. ինտերգրացման Կոմպլեքս ծրագրի վրա: Աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանմանխորացման հետ տարբեր ճյուղերում և ոլոչտներում ձևավորվել են փոխադարձ կայուն կապեր, որոնք ունեն պլանային բնույթ: Պլանային գործունեության բնագավառում համագործակցությունն ընդգրկվում է ժողտնտ. պլանների կոորդինացումը, կանխատեսումը, առանձին ճյուղերի և արտադրությունների զարգացման համատեղ պօլանավորումը, ինտերգացիոն միջոցառումների համաձայնեցված համակողմանի պլանների մշակումը, ժողտնտեսության պլանավորման ու կառավարման փորձի փոխանակումը են: Գիատատեխ. համագործակցության ոլորտում հատուկ նշանակություն է տրվում գիտատեխ. քաղաքականության և գիտ. ու տեխ. հետազոտությունների կոորդինացման հիմնական խնդիրների գծով փոխադարձ կոնսուլտացիանների անցկացմանը: Նման համագործակցության արդյունք է, օրինակ, էլեկտրոնային հաշվողական մեքենաների միասնական սիստեմի ստեղծումը: Վայուտաֆինանսական և վայրկյանային հարաբերությունների ասպարեզում բազմակողմ հաշվարկների իրականացման ապհովման, կոլեկտիվ վալյուտայի ֆունկցիանների ընդլայնման, ինտերգրացիոն վարկավորման զարգացման գործում մեծ է Տնտեսական համագործակցության միջազգային բանկի և Միջազգային ինվեստիցիոն բանկի դերը: ՏՓԽ-ի անդամերկրները լայն կապեր ունեն շինարարության [ինտերգրացիոն խոշոր կառույցներից են Ուստ-Իլիմի թաղանթանյութի գործարանը, Օրենբուրգ-ՍՍՀՄ արմ. սահման գազամուղը, Վիննիցա (ՍՍՀՄ)-Ալբերտիշա (ՀԺՀ) էլեկտրահաղորդման գիծը, պղնձամոլիբդենային կոմբինատը ՄԺԿ-ում ևն] ու տրանսպորտի (փոխադրումների մեծ մասի բեռնամփոփում, բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացում, երկաթուղիների նորացում, էլեկտրաֆիկացում են) բնագավառներում: Տնտ. համագործակցության գործուն լծակ է միջազգային տնտ. կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից են «Ինտերմետալը», «Ինտերխիմը», «Ագրոմաշշը», «Ինտերատոմէներգոն»