Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Կապիտ. կուտակումը հավելյալ արժեքի մի մասի կապիտալացումն է, որն ավելի է սրում կապիտալիզմի հիմնական հակասությունը (տես Կապիտալի կուտակում): Արտադրության միջոցների հասարակական սեփականության վրա հիմնված սոցիալիստ. արտադրական հարաբերությունների պայմաններում սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենքի պահանջը կարող է իրականցվել ընդլայնված վերարտադրության հիման վրա, որի նախադրյալը սոցիալիստական կուտակումն է: Կուտակման հիմնական աղբյուրն է ազգ. եկամուտն է: Ազգ. եկամտի այն մասը,որն օգտագործվում է արտադրական հիմնական և շրջանառու ֆոնդերի, հասարակական օգտագործման ոչ արտադրական հիմնական ֆոնդերի և ապրանքային պաշարների ու համապետ. ռեզերվների հավելաճի համար, կազմում է կուտակման ֆոնդը: Սոցիալիստ. կուտակման աճի հիմնական գործոնը հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացումն է: Սոցիալիստ. վերարտադրության կարևորագույն համամասնություններից մեկն ազգ. եկամտի կուտակման և սպառման ֆոնդի հարաբերակցությունն է: Ընդլայնված վերարտադրության աճի տեմպերն ու արտադրության մասշտաբների մեծացումը կախված են կուտակման նորմայից: Միաժամանակ մեծանում են սպառման ֆոնդի միջոցով բնակչության պահանջմունքների բավարարման օբյեկտիվ անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Այստեղից էլ,կուտակման և սպառման ֆոնդերի միջև օպտիմալ համամասնության պահպանման կարևոր նշանակությունը ներկա և հեռանկարային ժամանակաշրջանի խնդիրները լուծելու տեսակետից:

Զարգացած սոցիալիզմի օրոք արտավրության աճած մասշտամբների և ժողտնտ. հսկայական պոտելցիալի հիման վրա հնարավորություններ են ստեղծվել կուտակման բացարձակ աճի պայմանններում սպառման ֆոնդի նկատմամբ նրա տեսակարար կշիռը հարաբերականորեն իջեցնելու համար: Օրինակ, 1985-ին կուտակման նորման կկազմի 22, 7%, 1980-ի 24,7%-ի փոխարեն: Կուտակման նորմայի իջեցման պայմաններում հասարակական արտադրության կայուն ու դինամիկ աճի ապահովումը կատարվելու է կապկապիտալ ներդրումների արդյունավետությունը բարձրացնելու, արտադրության կառուցվածքը կատարելագործելու, առկա կարողություններն ու ռեսուրսներն էլ ավելի լավ աօգտագործելու, բազային ճյուղերի առաջընթաց զարգացումն ապահովելու և գիտատեխ. հեղափոխության պահանջներին համապատասխան արտադրությունը վերակառուցելու միջոցով:

Հայկ. ՕՍՀ-ում արտադրության առավել արագատեմպ աճի ապահովումը կատարվում է ՍՍՀՄ-ի համեմատ կուտակման ավելի բարձր նորմայի պահպանման միջոցով: Սակայն երկրի մասշտաբով կուտակման նորմային և արդյունավետությանը բնորոշ առաջիկա ժամանայաշրջանի օրինաչափությունները յուրահատուկ են նաև ՀՍՍՀ-ին:

Շ. Մարգարյան

Սոցիալիստական կուտակում, սոցիալիստ. արտադրության նյութական հիմքի ընդլայնում, որը պայմանավորված է հասարակության անընդհատ աճող պահանջմունքների առավել լրիվ բավարարման անհրաժեշտությամբ (տես Սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենք): Որպես Ս. կ-ման օբյեկտիվ պրոցեսի արտահայտություն հանդես է գալիս սոցիալիստական կուտակման օրենքը: Ս. կ. իրականցվում է ազգ. եկամտի մի մասի՝ կուտակման ֆոնդի, պլանաչափ օգտագործման ուղիով: Ս. կ-ման աղբյուրը հավելյալ արդյունքն է, որի մի մասը կապիտալ ներդրումների ձևով օգտագործվում է հիմնական ֆոնդերի ստեղծման ու վերակառուցման, ռեզերվների ավելացման համար: Ս կ-ման գործոներն են՝ տեխ. առաջընթացը, աշխատանքի արտադրողականության և հասարակական արտադրության արդյունավետության, ձեռնարկությունների շահութաբերության բարձրացումը:

Սոցիալիստական համակեցության կանոններ, սոցիալ. նորմաներ, որոնք կարգավորում են սոցիալիստ. հասարակության անդամների վարքը և նպատակամղված են հասարակական կարգի, կազմակերպվածության ու կարգապահության ստեղծմանը: Լայն իմաստով Ս. հ. կ. ընդգրկում են սոցիալիստ. հասարակության բոլոր սոցիալ. նորմաները, նեղ իմաստով՝ հասարակական-կենցաղային հարաբերությունների (բարոյականության նորմաներ և քաղաքավարության կանոններ) կարգավորման նորմաները:

Ս. հ. կ. լինում են իրավական (իրավունք և վարչական ու կազմակերպական նորմաներ, կանոնադրություներ, հրահանգներ, որոնք ստեղծում և ընդունում են պետ. հատուկ մարմինները, և որոնց կատարումը ապահովվում է հարկադրանքի մեթոդով) և բարոյական (բարոյականության և մարդկանց վարքի ու փոխհարաբերությունների ընդհանուր սկսզբունքներ, որոնց կատարումը ապահովվում է համոզման մեթոդով): Կանոնների նշված խմբերը անփոփոխ չեն, եթե վարքագծի իրավական ուժ չունեցող կանոնները ըսկսվում են շոշափել պետության և հասարակության էական շահերը, ապա դրանք ամրապնդվում են իրավական նորմաների սոցիալ. նախադրյալները, այդ դեպքում դրանք ընդգրկվում են պետ. հարկադրանքի միջոցներով չապահռվվող կանոնների մեջ: Սոցիալիստ. հասարակության զարգացմանը զուգընթաց նվազում են իրավական կարգավորում ունեցող նոմաները և աճում հասարակական ներգործության ենթակա վարքագծի կանոնները, որոշիչ նշանակություն ք ստանում հասարակական կարծիքը: Ս. հ. կ. արտահայտում են ժողովրդի սոցիալստ. հասարակական գիտակցությունը և կամքը, դրանց մեջ մարմնավորված է կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսի, ընկերական փոխօգնության, հարգանքի և միմյանց նկատմամբ բաևյացակամության սկզբունքները: Ս. հ. կ. նպաստում են մարդկանց միջև սոցիալիստական փոխհարաբերությունների զարգացմանը, ներ առաջավոր սովորույթների և բարոյական նորմաների տարածմանը, սոցիալիստ. օրինականության ամրապնդմանը:

Վ. Գրիգորյան

Սոցիալիստական հեղափոխությու , պրոլետարական հեղափոխություն, կապիտալիստական հասարակական-տնտ. ֆորմացիայից կոմունիստական ֆորմացիային անցումն իրակացնող սոցիալ. հեղափոխության բարձրագույն ձև: Լայն իմաստով Ս. հ. ընդգրկում է բանվոր դասակարգի կողմից իշխանության նվաճումից մինչև սոցիլաիզմի կառուցման ամբողջ անցման ժամանակաշրջանը: Նեղ իմաստով այն նշանակում է իշխանության անցումը բանվոր դասակարգի ձեռքը և պրոլետարիայի դիկտատուրայի հաստատումը: Պրոլետառիաստի սոցիալ. հեղափոխության դարաշրջանի սկիզբը դրել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը:

Ս. հ-յան հիմանկան խնդիրներն են՝ բանվոր դասակարգի կողմից իշխանության նվաճումը, հին պետ. մեքենայի ոչնչացումը, արտադրության միջոցների հանրային սեփականության հաստատումը, տնտ. և սոցիալ. պրոցեսների հասարակական կառավարման կազմակերպումը, դասակարգային և ազգ. հակամարտությունների ու երկպառակտությունների, մարդու կողմից մարդու շահագործման վերացումը, կուլտուրական հեղափոխության իրականացումը, սոցիալիստ. դեմոկրատիայի անընդհատ զարգացումն ու կատարելագործումը: Ս. հ-յան խնդիրների կոմպլեքսում փլուզող և ստեղծարար խնդիրները միահյուցվում են:

Ս. հ. օբյեկտիվ անհրաժեշտություն է, որ բխում է կապիտ. հասարակարգին ներհատուկ օրինաչափություններից, որպես սոցիալ-տնտ. հիմքերով պայմանավորված դասակարգային անհաշտ հակասությունների սրման արդյունք և արտահայտություն: Ս. հ. օբյեկտիվ և սուբյեկտիվ նախարդրյալների դիալեկտիկական փոխգործողության արգասիք է : Օբյեկտիվ գործոնը ներառում է տնտ. հիմքը ր հեղափոխական իրադրությունը:

Տնտ. հիմքը արտադրության հանրային բնույթի և յուրացման մասնավոր կապիտ. ձևի միջև հակամարտությունն է, որը պրոլետարիատի և բուրժուազիայի դասակարգային պայքարի սրման խորքային աղբյուրն է: Կ. Մարքսը գրում էր, որ կապիտալիզմի օրոք արտադրության միջոցների կենտրոնացումը և աշխատանքի հանրայնացումը հասնում են այն աստիճանի, երբ արտադրողական ուժերը անհամատեղելի են դառնում իրենց կապիտ. կեղևի հետ, հակասության մեջ մտնում արտադրական հարաբերությունների հետ, որը և օբյեկտիվորեն ջլատում է կապիտ. տիրապետության հիմքերը, ազդակելով բուրժ. հասարակության հեղափոխական վերափոխության պրոցեսը (տես Արտադրողական ուժեր և արտադրական հարաբերություններ):

Պետ.- մոնոպոլիստական կապիտալիզմի շրջանում խորանում և ուժեղացնում է հակասությունը արտադրության հաասարակական բնույթի և դրա կարգավորման պետ.-մոնոպօլիստական ձևի միջև,