Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ի․ Ա․ Լիխաչռվի անվ․ ավտոգործարանի մշակույթի պալատ)։ Այս շրջանի լավա– գույն կառույցներից են նաե՝ հանրախա– նութ Կրասնայա Պրեսնյայում (1927, Մոսկվա), Դնեպրի հէկ (1927–32)։ 1932-ից հետո Վ–ի ստեղծած նախագծե– րում արտահայտվել է անցյալի դասական ավանդույթների կիրառման՝ սովետական ճարտ–յան համար ընդհանուր ուղղվածու– թյունը։ 9т*&․Ильин М․ А․, Веснины, М․, I960; Чиняков А․ Г․, Веснины, М․, 1970․

ՎԷՍՊԱաԱՆՈՍ Տիտոս Փլավիոս (Titus Flavius Vespasianus) (9–79), հռոմ․ կայսր 69-ից։ Փւավիոսների դինաստիայի հիմ– նադիրը։ Ծագում էր հեծյալների դասից։ Կլավդիոս U Ներոն կայսրերի ժամանակ զբաղեցրել է քաղաքացիական և զինվո– րական բարձր պաշտոններ։ Մինչև 69-ը ղեկավարել է Հուդայում բռնկած հակա– հռոմ․ շարժման (տես Հրեական պատե– րազմ 66–73) ճնշումը։ 68–69-ի գահա– կալական պայքարի ժամանակ կայսր է հռչակվել արլ․ լեգեոնների կողմից։ Ծե– րակույտի և հեծյալների դասի մեջ ներ– գրավել է պրովինցիալ ավագանու բազ– մաթիվ ներկայացուցիչների, պրովինցիա– ների վրա լայնորեն տարածել հռոմ․ և լատ, քաղաքացիության իրավունքը՝ ընդ– լայնելով կայսրության սոցիալ․ հենարա– նը։ Մտցրել է նոր հարկեր, կրճատել բա– նակը, վարել է պետ․ միջոցների տնտես– ման քաղաքականություն, ստեղծել կայ– սերական և պետ․ հողերի ընդարձակ ֆոնդ։ Արլ–nuf ամրացրել է կայսրության սահ– մանը Հայաստանի և Պարթևաստանի հետ։ 72-ին Կոմմագենեն և Փոքր Հայքը կցել է կայսրությանը։ Գբկ․Ս վետոնիոս, Պաամութիւն հր– կոտասան կեսարաց, հ․ 2, Ջմյուոնիա, 1877։ Штаерман Е․ М․, Кризис 68–69 гг․ и деятельность Веспасиака, «Вестник древней истории»-, 1951, № 3․

ՎԵՍՊԵՐ [Դաբաղյան Մարտիրոս Տիգրւս– նի (28․4․1893, Վան –20․9․1977, Երևան)], հայ սովետական բանաստեղծ, թարգմա– նիչ։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1967)։ Սովորել է Վանի Երամյան վար– ժարանում ու պետ․ ուսուցչանոցում։ 1915-ին գաղթել է Արլ․ Հայաստան։ Աշ– խատել է որպես մանկավարժ, ապա՝ «Դրական սերունդ», -«Խորհրդային Հա– յաստան» ամսագրերի խմբագրություննե– րում, ադրբ․ ուսուցանել Երևանի համալ– սարանում։ Լույս են տեսել Վ–ի քսանից ավելի ժողովածուներ․ -«Կայարաններ» (1925), «Պայծառություն» (1936), «Եղևնի» (1939), «Աոաջին աշուն» (1956), «Հրազ– դան» (1959), «Հորեղբոր սրինգ» (I960), «Մայրենի երգեր» (1965), «Շուշանի շափ– րակներ» (1968) ևն։ Վ–ի բանաստեղծու– թյուններին բնորոշ են լավատեսական, կենսահաստատ տրամադրությունն ու քնարականությունը; Դրել է նաև մանուկ– ների համար, թարգմանել Հ․ Մեհթիի, ՀԱ․ Մաբիրի, Դ․ Նիզամու, Մ․ Ախունդովի, Վ․ Բուշի U այլոց ստեղծագործություն– ներից։ Երկ․ Արձակ էշեր, Ե․, 1963։ Հատընտիր, Ե․, 1973։ (Vespucci) Ամերիգո (1451 և 1454-ի միջև –1512), ծովագնս?ց։ Ծնվել է Իտալիայում։ Որպես ծովային ծառայել է Ա․ Վեսպաւչի Իսպանիայում* Պորտուգալիայում, ապա նորից Իսպանիայում։ Մասնակցել է մի քանի արշավանքների դեպի Նոր Աշխարհ (Հվ․ Ամերիկայի հս․ աՓերը)։ Դրանցից միայն երկուսն են հավանական համար– վում ։ Այդ ճանապարհորդությունների մա– սին նրա նամակները ժամանակին մեծ համբավ էին վայելում և մի քանի անգամ վերահրատարակվել են (1505–10)։ Լոթա– րինգիացի քարտեզագիր Մ․ Վալձեմյուլ– լերը Հվ․ Ամերիկայի երկրների Ք․ Կո– լումբոսի հայտնագործությունը վերագրեց Վ–ին և ի պատիվ նրա առաջարկեց այդ մայր ցամաքն անվանել Ամերիկա։ 1538-ին Մերկատորը իր քարտեզի վրա առաջին անգամ այդ անվանումը տարածեց նաև Հս․ Ամերիկայի վրա։ 4ԵՍՏ ՍԱՐԴԻՍ, Մարգիս Հայկա– զ ը ն (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XI դ․ հայ իշխան, քաղ․ գործիչ, Բագրատունի Հով– հաննես–Սմբատ թագավորի խնամակալը։ Բյուզ․ կայսրությունից արժանացել է «վես– տի» ու «անթիպատ պատրիկի» բարձր պատվաստիճանների և Արևելից դուկի պաշտոնի։ Ունեցել է խոշոր կալվածներ և բազմաթիվ բերդեր։ Հովհաննես–Սմբա– տի մահից (1041) հետո Փորձել է տիրա– նալ հայոց գահին, բայց հայոց իշխան– ները՝ սպարապետ Վահրամ Պահւավունու գլխավորությամբ, թագավոր են դարձրել Գագիկ Ր Բագրատունուն։ Վ․ Ս․ հափշաա– կել է արքայական գանձարանը և ամրա– ցել Սուրմաոի բերդում։ Դագիկ Բ թագա– վորը ձերբակալել է Վ․ Ս–ին, բայց հետո ներում է շնորհել և կրկին վերադարձրել արքունիք (հավանաբար դեր է խաղացել այն հանգամանքը, որ Վ․ Ս․ Գրիգոր Մա– գիստրոս Պահւավունու Փեսան էր)։ Երբ Բյուզ․ կայսրությունը վերսկսել է նվաճող, գործողություններն Անիի թագավորության դեմ, Վ,․ Ս․ գործակցել է կաթողիկոս Պեա– րոս Ա Գետադարձին և Կոստանդին Մոնո– մախ կայսերը գաղտնի հղել հպատակու– թյան թուղթ։ Հայկ․ աղբյուրներում Վ․ Ս․ ներկայացված է հայկ․ պետականության կործանման գլխ․ հանցակից։ Կառուցել է Ւ»ծկոնքի Ս․ Սարգիս եկե– ղեցին, վերակառուցել բերդեր և այլ շի– նություններ։ Գրկ, U ր ի ս տ ա կ և ս Լ ա ս տ ի վ և ր– ց ի, Պատմություն, Ե․, 1971։ Մ ա տ թ և ո ս Ли ո հ ա յ և ց ի, ժամանակագրություն, Ե․, 1973։ Վ․Գրիգորրսե

ՎԵՍՏԱ (լատ․ Vesta), քաղաքային հա– մայնքի, կուրիայի, տան սրբազան կրա– կարանի և ընտանեկան կյանքի մաքրու– թյան աստվածուհին հին հռոմ․ դիցաբա– նության մեշ։ Համապատասխանում է հին հուն․ Հհստիա դիցուհուն։ Վ–ի պաշ– տամունքը ծագել է հնդեվրոպ․ հնտգույն ավանդույթներից։ Հռոմ քաղաքի Վ–ի տաճարում ընտրյալ քրմուհիները՝ վես– տաւուհիները, որպես պետ․ հուսալիու– թյան և կայունության խորհրդանշան՝ մշտավառ են պահել սրբազան կրակը։ Այդ կրակի մարելը համարվել է դժբախ– տության նշան։ Սակայն յուրաքանչյուր տարվա վերջին օրը հանգցրել են հին կրակն ու նոր տարվա առաջին օրը (հնում մարտի 1-ին) սրբազան համարվող ծա– ռերի Փայտերի շՓմամբ վառել նորը, դրանից էլ՝ կուրիայի անդամների կրակա– րանները։ Վ–ի տաճարի կրակից են վառել նաև հռոմ․ նոր գաղութներում կամ բնակա– վայրերում հիմնված կրակարանները։ Սո– վորաբար Վ–ին են նվիրաբերվել մասնա– վոր տների նախասրահները (vestibu- lum)։ Վ–ին նվիրված տոնը (Վեստալիա) նշվել է ամեն տարի հունիսի 9-ին․ երևելի հռոմեացիները բոկոտն այցելել են Վ–ի տաճարը և իրենց տների բարօրության համար Վ–ից աղերսել օրհնություն։ Վ․ պատկերվել է քողածածկ դեմքով, ձեռ– քին՝ թաս, գայիսոն, ջահ և պալադիում (զինավառ աստվածուհու անդրի)։

ՎԵՍՏԱԼՈՒՀԻՆԵՐ (լատ․ Vestales), Վես– տա աստվածուհու տաճարն սպասարկող քրմուհիներ Հին Հռոմում։ Ընտրել է գլխ․ քրմապետը՝ իտալիայում բնակվող ան– վանի ընտանիքների 6 –10 տարեկան 20 դուստրերից․ նրանցից վիճակահանու– թյամբ ընտրված 6-ը, օծումից հետո փո– խելով հագուստներն ու կտրելով մազերը, 30 տարով կարգվել են Վ․ և բնակվել տա– ճարում։ Առաջին 10 տարին նրանք սովո– րել են, երկրորդը՝ ծառայել, իսկ վերջինը՝ ուսուցանել մանկահասակ Վ–ին։ Վ․ պար– տավոր էին անշեջ պահել սրբազան կրա– կը, մաքրել տաճարը, հետևել սրբություն– ների պահպանմանը, կատարել զոհաբե– րություններ և ամենօրյա աղոթքներ՝ պե– տության բարօրության համար։ Տղամարդ– կանց մուտքը Վ–ի կացարանները խսաա– գույնս արգելված էր։ Սրբազան կրակը մարելու համար Վ․ ենթարկվել են անդա– մահատման, իսկ կուսությունը խախտե– լու համար՝ ողջ–ողջ շարվել պատի մեջ կամ թաղվել հողում։ Վ․ վայելել են մեծ արտոնություններ ու մեծ հարգանք, հա– մարվել անձեռնմխելի անձ։ Եթե պատժի տարվող հանցագործը հանդիպել է Վ–ի, ազատ է արձակվել։ Սպասավորության 30 տարին լրանալուց հետո Վ․ թողել են տաճարը և ստացել ամուսնանալու իրա– վունք։ Վ–ի հաստատությունը գոյատևել է մինչև IY դ․ վերջը։

ՎԵՍՏԳՈ&ԷՐ, վիզիգռթեր, տեր– վ ի ն գ ն և ր , գերմ․ հնագույն ցեղ, գո– թերի արմ․ ճյուղը։ III–IV դդ․ բնակվել են Դնեստր գետից հս․։ 370-ական թվա– կաններից մասնակցել են ժողովուրդների մեծ գաղթին։ Հ18-ինՀվ․ Դալլիայում հիմ– նել են առաջին բարբարոսական թագա– վորությունը Արմ․ Հռոմ․ կայսրության տարածքում՝ Թուլուղ կենտրոնով։ Y դ․ 2-րդ կեսին նվաճել են Իսպանիայի մեծ մասը, որը Հվ․ Դալլիայի կորստից (507) հետո դարձել է Վ–ի թագավորության հիմ– նական տարածքը (VI դարի կեսից կենտ– րոնն էր Տոլեդո քաղաքը)։ Վ․ տեղական հողատերերի մի մասից բռնագրավել են