Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վարելահողերի 2/Յ–ը։ Հռոմ․ կարգերի հեա սերա շփումը նպասաել է Վ–ի անց– մանը տոհմացեղային կարգից վաղ ֆեո– դալականին։ Աստիճանաբար խաոնվե– լով տեղի իսպանա–հոոմ․ բնակչությանը՝ Վ․ ձուլվել են նրանց։ 711–718-ին Վ–ի թա– գավորությունը նվաճել են արաբները։ Տես նաև Իսպանիա, Պատմական ակնարկ բաժինը։ ՎԵՍՏ ԻՆԴԻԱ (անգլ․ West Indies, բառա– ցի՝ Արեմտյան Հնդկաստան), Ատլանտ– յան օվկիանոսի կղզիների ընդհանուր անվանումը Հս․ և Հվ․ Ամերիկա մայրցա– մաքների միջե։ Ձգվում է աղեղնաձե մոտ 3 հզ․ կմ երկարությամբ։ Ընդգրկում է Բահամյան, Մեծ Անտիլյան և Փոքր Ան– տիլյան կղզիները, որոնք պատկանում են Հս․ Ամերիկային։ Կղզիների ընդհա– նուր տարածությունը մոտ 240 հզ․ կմ2 է, բն․՝ 29 մլն (1980)։ Կղզիների մեծ մասը հայտնագործել է Ք․ Կոյոնմբոսը իր նա– վարկությունների ժամանակ (1492–1502) և սխալմամբ դրանք ընդունել որպես Հնդկաստանի մի մասը։ ի տարբերություն Հնդկաստանի (Օստ Ինդիա), այդ կղզի– ներն ավելի ուշ սկսեցին անվանել Վ․ Ի․։ Կղզիների ռելիեֆը լեռնային է, մաս– նատված։ Առավելագույն բարձրությունը 3176 й է (Դուարտե լեռ, Հայիթի կղզում)։ Կան բազմաթիվ գործող և հանգած հրա– բուխներ։ Հաճախակի են երկրաշարժերը։ Տարածված է կարստը։ Հայտնի են ման– գանի, քրոմիտների, նիկել պարունակող երկաթի հանքանյութերի (Կաբայում), աս– ֆալտի, նավթի (Տրինիդադ կղզում), բոք– սիտների (ճամայկայում), ֆոսֆորիտ– ների (Արուբա և Կյուրասաո կղզիներում) հանքավայրեր։ Կլիման արեադարձային պասսատային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 21– 26°C է, հուլիսինը՝ մոտ 28°C։ Տեղումների տարեկան քանակը տարածքի մեծ մա– սում 1000–1500 մմ է։ Վ․ Ի․ արեադարձա– յին փոթորիկների (80% –ը օգոստոս– հոկտեմբերին) սաղմնավորման մարզ է։ Հողածածկույթում գերակշռում են բարձ– րախոտային սավաննաների կարմրահո– ղերը (գլխավորապես Կուբայում) և արեա– դարձային տերեաթափ չոր անտառների կարմրադարչնագույն հողերը (գլխավո– րապես Հայիթիում)։ Դաշտավայրերում գերակշռում է կուլտուրական բուսակա– նությունը։ Լեռները հիմնականում ծածկ– ված են դափնու և փշատերե անտառներով։ Վ․ Ի–ի ժամանակակից բնակչության հիմնական զանգվածը կազմում են նեգրե– րը (Հայիթիում՝ 90%, Բարբադոսում՝ մոտ 90%, ճամայկայում՝ 80%) և մուլատները ՝(Դոմինիկյան Հանրապետությունում՝ 75%)։ Եվրոպացիների (գլխավորապես իս– պանացիների) հետնորդները շատ են Պուերտո Ռիկոյում (73%), Կաբայում (մոտ 50%)։ Գաղութացման ժամանակ գրեթե ամբողջապես բնաջնջված հնդկա– ցի բնիկ բնակչության սակավաթիվ հետ– նորդներ պահպանվել են միայն Դոմինի– կա, Կուբա, Տրինիդադ կղզիներում։ Վ․ Ի–ում են գտնվում Կաբա, Բահամ– յան կղզիներ, Հայիթի, Դոմինիկյան Հան– րապետություն, Գրենադա, Տրինիդադ և Տոբագո, Բարբադոս, ճամայկա, Դոմի– նիկա, Սենտ Վինսենա և Գրենադիններ, Սենա Լյուսիա, Անտիգուա և Բարբուդա պետությունները, ինչպես նաև Մեծ Բրի– տանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի մի շարք տիրույթները։ Հ․ Գրգեարյան Քարտեզը տես 353-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։

ՎԵՍՏՄհՆՍՏԵՐ, Ուեսամինստեր (Westminster, բառացի՝ արմ․ վանք), Լոն– դոնի պատմ․ շրջաններից, Թեմգայի ձախ ափին՝ Սիթիից արմ․, Լոնդոնի կոմսու– թյան համանուն մայրաքաղաքային օկ– րուգի մասը։ Վ–ում են գտնվում Մեծ Բրի– տանիայի գլխ․ կառավարական հի մնա ր– կությունները՝ պառլամենտը (Վեստմինս– տերյան պալատ, 1840–68, ճարտ․ Չ․ և է․ Բերրի) և մինիստրությունները (Օւայթ– հոլ փողոցի վրա), ինչպես նաև պրեմիեր մինիստրի նստավայրը (Դաունինգ–սթրի– թի վրա), Բեքինգհեմյան պալատը (1825– 1913, ճարտ․ Զ․ Նեշ և ուր․)՝ թագավոր– ների նստավայրը, Վեստմինստերյան տա– ճարը (1895–1903, ճարտ․ Զ․ Բենտլի)։ Վեստմինստերյան վանքում (գոթական եկեղեցի, 1245–1745, Հենրի YII-ի մա– տառով, 1503–19) է գտնվում թագավոր– ների, պետ․ գործիչների և նշանավոր մարդկանց, այդ թվում Ի․ Նյուտոնի, Չ․ Դարվինի, Չ․ Դիքենսի գերեզմաննե– րը։

ՎԵՍՏԱՒՆՍՏԵՐՅԱՆ ԴԱՏԱՐ՛ԱՆՆԵՐ, միջ նադարյան Անգլիայում բարձրագույն դա– տարանների (Թագավորական աթոռի դա– տարան, Ընդհանուր գործերի դատարան, Գանձարանի դատարան) ընդհանուր ան– վանումը։ Այդպես է անվանվում սկսած XII դ․ վերջից՝ ընդհանուր թագավորա– կան բարձր դատարանից քրեական գոր– ծեր քննող հատուկ կոլեգիայի, այսպես կոչված Թագավորական աթոռի դատա– րանի (King՝s Bench) անջատվելուց հետո։ XIII դ․ սկզբին որպես բարձրագույն դա– տական ատյան անջատվել է Ընդհանուր գործերի դատարանը, որը Վեստմինստե– րում անբացագնաց քննում էր գույքային վեճեր։ Գանձարանի դատարանը քննում էր անգլ․ թագի ֆինանս, շահերին առընչ– վող գործերը։ Վ․ դ․, այսպես կոչված, ընդ– հանուր իրավունքի (Common Law, հա– մակարգ, որն իրավունքի աղբյուր էր ընդանում դատական նսվսադեպերը) հի– ման վրա քննում էին անգլ․ թագի շահերը շոշաֆող առավել կարեոր գործերը։ Մյուս գործերն ընդդատյա էին կոմսությունների, եկեղեցական են դատարաններին։ Թագա– վորական իշխանության ուժեղացումն ուղեկցվել է Վ․ դ–ի իրավասության ըն– դարձակմամբ և ֆեոդ, վերնախավի դա– տական իրավունքների ւաւհմանափակ– մամր։ Մասնավոր անձինք անմիջականո– րեն Վ․ դ․ դիմելու իրավունք չունեին։ Թույլտվություն (հրաման – write) նա– խապես տալիս էր կանցլերը, որի հետեան– քով ХУ դ․ Անգլիւսյում ձևավորվեց կանց– լերի ինքնուրույն դատարանը, որը գոր– ծերը քննում էր «ըստ արդարության»՝ այսպես կոչված արդարության իրավունք (Law of equity, համակարգ, ըստ որի այն անձինք, ովքեր հնարավորություն չեն ունեցել դիմելու թագավորական դատա– րաններ կամ դժգոհ են եղել դրանց որո– շումներից, «գթասրտության և արդարու– թյան» խնդրանքով դիմել են թագավորին)։ Մեծ Բրիտանիայի դատարանակազմու– թյան ակտերով (1873–75) Վ․ դ․ միաձուլ– վեցին կանցլերի դատարանի հետ, սա– կայն պատմականորեն ձևավորված ընդ– հանուր իրավունք և արդարության իրա– վունք բաժանումներն այժմ էլ բնորոշ են անգլ․ իրավունքին։ Գրկ․ Пт и-Д ю т а й и Ш․, Феодальная монархия во Франции и Англии в X–XI11 вв․, М․, 1938; Давид Р․, Основные правовые системы современности, пер․ с франц․, М․, 1967, с․ 255-56․

ՎԵՍՏՄԻՆՍՏԵՐՅԱՆ ՍՏԱՏՈՒՏ 1931, անգլ․ պառլամենտի ակտը (1931-ի դեկտ․ 11-ին), որով սահմանվել են դոմինիոնների իրա– վական դրությունն ա փոխհարաբերու– թյունները Մեծ Բրիտանիայի հետ։ իրա– վաբանական ուժ է տվել ներքին ու ար– տաքին գործերում դոմինիոնների ինք– նուրույնության և Մեծ Բրիտանիայի հետ նրանց իրավահավասարության մասին 1926-ի և 1930-ի կայսերական կոնֆերանս– ների որոշումներին։ Ամրապնդելով դո– մինիոնների սուվերենությունը՝ Վ․ ս․ մատնանշել է, որ առանց նրանց համա– ձայնության Մեծ Բրիտանիայի օրենքնե– րը, դոմինիռններում չեն կարող կիրառ– վել։ Վ․ ս–ով վերացվել է նաև այն կարգը, ըստ որի դոմինիոնում հրատարակված օրենքը ճանաչվում էր անվավեր, եթե հակասում էր Մեծ Բրիտանիայի օրեն– քին։ Վ․ ս․ վկայում էր դոմինիոնների տնտ․ և քաղ․ ինքնուրույնության աճը։

ՎԵՍՏՐԻՍ (Vestris) Գաեաանո Ապոլլինո Բալթազարե (1729–1808), բալետի իտա– լացի արտիստ, մանկավարժ և բալետ– մայստեր։ Փարիզում աշակերտել է Լ․ Դյուպրեին։ Բեմելը՝ 1748-ին, «Փարի– զի օպերայում»։ ժամանակակիցները Վ–ին անվանել են «պարի աստված»։ 1770-ին ստացել է «Փարիզի օպերայի» (ավելի ուշ՝ «Գրանդ–օպերա») բալետ– մայստերի կոչում։ Իր բեմադրություննե– րում ձգտել է ուժեղացնել դրամատիզմը, պարին հաղորդել մնջախաղի բնույթ։ 1770–76-ին Վ․ եղել է «Փարիզի օպերա– Jb* գլխ․ մանկավարժը։ Նրա որդին՝ Օ գ– յ ու ս տ Վ․ (1760–1842) նույնպես նշա– նավոր պարող էր և մանկավարժ։

ՎԵՍՏՖԱԼՅԱՆ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ 1648, կնքվել է Երեսնամյա պատերազմից (տես Երեսնամյա պատերազմ 1618–48) հետո։ Միավորում է 1648-ի հոկտ․ 24-ին Վեստ– ֆալիայի (պատմ․ մարզ Գերմանիայում) Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքներում կնքված երկու հաշտության պայմանագիր՝ Օսնաբրյուկյան (մի կողմից «Հռոմեական սրբազան կայսրության» կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Շվեդիա– յի ու նրա դաշնակիցների միջև) և Մյունս– տերյան (մի կողմից կայսեր ու նրա դաշ– նակիցների և մյուս կողմից Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների միջև)։ Վ․ հ–յան համաձայն «Հռոմ․ սրբազան կայսրու– թյունը» Շվեդիային 5 մլն թալեր ռազմա– տուգանք վճարելուց բացի, տալիս էր Ռյուգեն կղզին, ամբողջ Արմ․ Պոմերա– նիան և Արլ․ Պոմերանիայի մի մասը Շտետտին քաղաքով, Վիսմար քաղաքը և Բրեմենի արքեպիսկոպոսությունն ու Վեր– դենի եպիսկոպոսությունը, որոնք վերած–