Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«չոր* եղանակները (ուլունքների առաջա– ցումը բոցում)։ Որակական վերլուծության զարգացումը XIX դ․ կապված է նաե ֆրանս․ գիտնական Լ․ Թենարի (1777– 1857), Լ․ վոկլենի (1763-1829), գերմ․ գիտնական Հ․ Ռոզեի (1795–1864), Կ․ Ֆրեզենիուսի (1818–97) և Ն․ Ա․ Մեն– շուտկինքւ քանակական վերլուծության զարգացումը՝ ժ․ Գեյ–Լյոաակի, Ցու․ Լի– բիխի (օրգ․ նյութերի տարրային վերլու– ծություն) և ուրիշների անունների հետ։ XIX դ․ վերջում Վ․ Օստվալդի քիմ․ հա– վասարակշռության տեսության հիման վրա ձեավորվեց Վ․ ք–ի տեսությունը։ 1903-ին Մ․ Ցվետը հայտնաբերեց քրոմա– տագրաֆիական վերլուծության եղանա– կը։ Վ․ ք–ի զարգացումը խթանվում է գի– տության և տեխնիկայի նվաճումներով ու պահանջներով և ընթանում է սերիական վերլուծությունների ավտոմատացման և ԷՀՄ–ների կիրառման ուղղությամբ։ Վ․ ք–ի ամբիոններ են կազմակերպվել շատ բուհերում։ վ․ ք–ի հարցերը լուսա– բանվում են «ժուռնալ անալիտիչեսկոյ խիմիի» («Журнал аналитической хи– мии») ամսագրում։ Գրկ․ Քանքանյան Ա․ Դ․, Որակական քիմիական անալիզի ահսական հիմունքները, 2 վերմշկ․ և լրց․ հրա․, Ե․, 1979։ Золотов Ю- А․, Очерки аналитической химии, М․, 1977; Петерс Д․ Дайес Дж․Дифт- в е Г․, Химическое разделение и измерение։ Теория и практика аналитической химии, пер․ с англ․, кн․ 1–2, М․, 1978; ДанцерЮ, Тан Э․, Мольх Д․, Аналитика, пер․ с нем․, М․, 1981; Саба двари Ф․, Р о- 6 и н с о н А․, История аналитической хи– мии, пер․ с англ․, М․, 1984․ Հ․ խաչաարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ

ԵՂԱՆԱԿՆԵՐ, քանակական և որակական վերլուծության ֆիզիկաքիմիական եղա– նակներ, որոնք իրականացվում են վեր– լուծվող համակարգի ծավալում կամ ֆա– զերի բաժանման մակերեույթի վրա տեղի ունեցող հետազոտվող նյութի կառուց– վածքի, քիմ․ բաղադրության կամ կոն– ցենտրացիայի փովւոխությամբ պայմանա– վորված էլեկտրաքիմիական երևույթները^ հետազոտելով։ Ներառնում են վերլուծու– թյան հետնյալ եղանակները, պ ո տ և ն– ց ի ա լ ա չ ա փ ու թ յ ու ն, հիմնված է դարձելի շղթայի էլշու–ի չափման վրա, երբ էլեկտրոդի պոտենցիալը մոտ է հա– վասարակշռային արժեքին, ընդգրկում է օքսիդավերականգնման, իոնաչափական և պոտենցիալաչափային տիտրումնե– րը։ Վոլտամպերաչափ ու թյ ու ն, հիմնված է էլեկտրաքիմիական բջիջով անցնող բևեռացման հոսանքի և լարման կախումը որոշելու վրա, երբ էլեկտրոդի պոտենցիալը զգալիորեն տարբերվում է նրա հավասարակշռային արժեքից։ Նե– րառնում է բազմաթիվ եղանակներ և լայ– նորեն կիրառվում է լուծույթների ու հա– լույթների վերլուծության համար։ Կ ու լ ո– ն ա չ ա փ ու թ յ ու ն, հիմնված է էլեկ– տրաքիմիական ռեակցիայի հեսփանքով էլեկտրոդի վրա անջատված նյութի քանա– կությունը (տես Ֆարադեյի օրենքներ) որոշելու վրա։ էլեկտրոդի պոտենցիալը տարբերվում է հավասարակշռային ար– ժեքից։ Ներառնում է վերլուծության ուղ– ղակի և անուղղակի եղանակներ, էլեկ– տրավերլուծությունը և կուլոնաչաՓական տիտրումը։ Կոնդուկտոմնտրիա, հիմնված է էլեկտրոլիտի էլեկտրահաղոր– դականությունը չավւելու վրա։ Ներառնում է վերլուծության ուղղակի և անուղղակի եղանակներ։ Օգտագործում են հաստա– տուն և փոփոխական (ցածր և բարձր հա– ճախության) հոսանքներ։ Դ ի է լ և կ– տ ր ա չ ա փ ու թ յ ու ն, հիմնված է էլեկ– տրական դաշտում մասնիկի (մոլեկուլ, իոն) կողմնորոշմամբ պայմանավորված նյութի դիէլեկտրիկ թափանցելիությունը չափելու վրա։ Գրկ․ Лопатин Б․ А․, Теоретические основы электрохимических методов анализа, М․, 1975․

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անալիզ, , ճանա– չողության հնար՝ օբյեկտի տարրերի (մա– սերի, կողմերի, հատկությունների, հա– րաբերությունների, ինչպես նաև տեսակ– ների) մտովի առանձնացումը։ Հակադիր է համադրությանը, որի (և մյուս հնար– ների) հետ օրգանապես կապված է ճա– նաչողության պրոցեսում։ Բուն գիտ․ մտա– ծողության մեջ Վ․ օբյեկտի մտովի տար– րաբաժանումն է՝ տարրերի հարաբերու– թյան որոշմամբ, տարբեր առումներով դրանց գնահատմամբ հանդերձ, որով Վ․ դառնում է ճանաչողության արդյունավետ հնար։ Վ․ հաջորդում է օբյեկտի, որպես ամբողջության, նախնական ըմբռնմանը և նշանակում է ճանաչողության հետագա խորացում, որակապես նոր աստիճան օբ– յեկտի էության բացահայտման մեջ։ Վ–յան է ենթարկվում ինչպես եզակի օբյեկտը (ասենք՝ Հ․ Թումանյանի «Անուշ» պոեմը), այնպես էլ ընդհանուրը (ասենք՝ պոեմը որպես գրական ժանր)։ Գործնականում, մանավանդ ուսուցողական նկատառումով, առավել հաճախ ընդհանուրի Վ․ տրվում է եզակիի, որպես օրինակի, նմուշի, Վ–յան միջոցով։ Վերլուծական կարողությունը ձևավորվում է հասարակական–աշխա– տանքային գործունեության, աշխարհի պրակտիկ յուրացման ընթացքում, առար– կաների փաստական, ֆիզիկական մաս– նաբաժանման հիման վրա՝ չհանգելով հանդերձ վերջինիս։ Ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ բնագավառնե– րում գիտափորձի ժամանակ օբյեկտի փաստական մասնաբաժանումը (օրինակ, քիմիական տարրալուծումը), փոփոխումը ուղեկցվում են Վ–յամբ։ Վ–յան ժամանակ միտքն ընթանում է ամբողջից դեպի մասը, առարկայից դեպի հատկությունն ու հա– րաբերությունը, ընդհանուրից դեպի մաս– նավորը [ըստ Բաժանում (հասկացություն– ների)]։ Մաթեմատիկայում Վ․ ըմբռնվում է նաև մի հատուկ իմաստով, որ սովորա– բար արտահայտվում է «անալիզ» տերմի– նով (տես Մաթեմատիկական անաւիզէ Ֆունկցիոնաչ անաչիզ)։ Վ․ Բաղդասարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ձեռնարկություննե– րի աշխատանքի տնտ․ վերլուծություն), ձեռնարկությունների և դրանց միավորում– ների տնտ․ գործունեության համալիր ուսումնասիրություն՝ արդյունավետու– թյան բարձրացման նպատակով։ Վերլու– ծության ընթացքում ուսումնասիրվում են ապրանքների արտադրության ու շրջա– նառության արդյունավետության վրա ազ– դող տնտ․ և սոցիալ․ գործոնները, ձեռ– նարկությունների աշխատանքի բարելավ– ման նյութական խթանները։ Վ․ ս․ ձ․ տ․ գ․ սոցիալիստ, ձեռնարկությունների կառա– վարման համակարգի անհրաժեշտ օղակն է, քանի որ հիմնավորում է որոշման օպտի– մալ տարբերակի ընտրությունը՝ ձեռնար– կությունների պլանավորման, նախագըծ– ման, շինարարության ու շահագործման, նոր արտադրատեսակների ստեղծման ու եղածների կատարելագործման բոլոր փու– լերում։ Այն իրականացվում է կառավար– ման տարբեր աստիճաններում՝ ձեռնար– կության ներսում (ըստ տնտհաշվարկա– յին ստորաբաժանումների ու աշխատա– տեղերի), ամբողջ ձեռնարկության և դը– րանց միավորումների մասշտաբով։ Վեր– լուծության կոմպլեքսայնությունը և դրա արդյունքների ամփոփվածությունն ապա– հովելու համար մշակվում է փոխկապված վերլուծական ցուցանիշների միասնական համակարգ։ Վերջիններիս օգնությամբ որոշվում է տեխնիկայի, տեխնոլոգիայի, աշխատանքի, արտադրության ու կառա– վարման, ինչպես նաև ֆինանսների, վար– կի և հաշվարկների կազմակերպման ազ– դեցությունը տնտ․ գործունեության վրա։ Վերլուծությունը պետք է օպերատիվ լի– նի։ Դա կախված է տնտեսագիտ․ ինֆոր– մացիայի լրիվությունից, ստացման ու մշակման պարբերականությունից։ Ինֆոր– մացիայի օգտագործումից ու իրականաց– ման ժամանակից ելնելով տարբերում են՝ ամեն օր ստացող տնտեսագիտ․ ինֆոր– մացիայի հիման վրա ձեռնարկության ու նրա առանձին ստորաբաժանումների աշ– խատանքի օպերատիվ վերլու– ծ ու թ յ ու ն․ ըստ ամսվա, եռամսյակի ու տարվա հաշվետվության տվյալների առանձին ձեռնարկությունների գործու– նեության պարբերական վերլուծություն՝ առավել երկարատև ժամանակաշրջանի համար, միավորումների գործունեության վերլուծություն՝ ըստ նրանց ամփոփ հաշ– վետվությունների տվյալների։ Ըստ ուսում– նասիրվող հարցերի շրջանակի Վ․ ս․ ձ․ տ․ գ․ ստորաբաժանվում է ամբողջ տնտ․ գործունեության լրիվ վ և ր լ ու ծ ու– թ յ ա ն և նրա առանձին կողմերի կամ ցուցանիշների թեմատիկ վերլու– ծ ու թ յ ա ն։ Ուսումնասիրման օբյեկտ– ներից ելնելով տարբերում են՝ ճյուղի, տնտ․ միավորման կամ գերատեսչության, առանձին ձեռնարկության, վերջիններիս ներստորաբաժանումային և ֆունկցիո– նալ ծառայությունների (ներգործարանա– յին), ստորաբաժանումների առանձին տե– ղամասերի և աշխատատեղերի (ներար– տադրամասային) տնտ․ գործունեության վերլուծություն։ Վ․ ս․ ձ․ տ․ գ․ կարող է հիմնվել ուսումնասիրվող ձեռնարկու– թյան կամ մի շարք ձեռնարկությունների տվյալների համադրման, ինչպես նաև միջճյուղային ցուցանիշների վրա։ Ըստ բովանդակության Վ․ ս․ ձ․ տ․ գ․ ստորաբաժանվում է ընդհանուր տնտ–ի (ֆինանսատնտ․, վիճակագրական–տըն– տեսագիտ․) և տեխնիկատնտ–ի։ Ընդհա– նուր տնտ․ վերլուծությունն իրականաց– վում է պարբերական հաշվետվության