Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կական բնույթ ունեն, և ազատագրական կռիվների հերոսներին նվիրված քայլերգային տիպի ստեղծագործությունները։ Ռ․ Աթայան Գրկ․ Ա բ և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966։ Դրիգորյան Գ․, Հայ ժողովրդական վի– պերգերը և պատմական երգային բանահյու սությունը, գիրք 1, Ե․, 1972։


ՎԻՊԱՍԱՆ, հեթանոսական շրջանում և միջնադարում հայ ժող․ ավանդավեպերի՝ վիպասանքի մշակող և կատարող։ Վ․ անունն ընդհանրական է Գողթան երգիչ ների, գուսանների և ասացողների համար։ Նոր ժամանակներում Վ․ կոչվում է վեպի հեղինակը։ Հ․ Բախչինյան


ՎԻՊԱՍԱՆՔ, հայ ժող․ պատմավիպական երկերի (էպոս, վիպերգ) ընդհանրական անունը։ Վ․ պատմել և մասամբ երգել են ժող․ երգիչ–գուսանները (վիպասանները)՝ փանդիռի և այլ երաժշտ․ գործիքների նվագակցությամբ։ Վ–ի հնագույն նմուշները գրի է առել Մովսես Խորենացին «Պատմություն Հայոց»-ի մեջ։ Վ․ են կոչվել նաե վիպյրկան երկերի մշակող–կատարող– ները (վիպասան)։ (Տես նաե՝ Գողթան երգեր, Թվեւյաց երգեր)։ Հ․ Բախչինյան


ՎԻՊԵՐԳ, տես Վիպական երգեր։


«ՎԻՍ ՈՒ ՐԱՄԻՆ», XI դ․ իրան, գրական հուշարձան։ Տես <Վիսրամիանի>։


ՎԻՍԱՏՏԱ, թվով ամենամեծ ժողովուրդը Ֆիլիպիններում։ Բնակվում են Ֆիլիպինյան կղզիախմբի կենտր․ կղզիներում։ Ընդհանուր թիվը՝ 20 մլն (1978), որից ավելի քան 200 հզ․ Ֆիլիպիններից դուրս (գլխավորապես՝ Ինդոնեզիայում)։ Լեզուն պատկանում է ինդոնեգ․ լեզուների հս․ խմբին։ Վ․ մեծ մասամբ դավանում են կաթոլիկություն։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (բրինձ), զարգացած է ձկնորսությունը։ VII –XIII դդ․ Կա– լիմանտան (Բոռնեո) կղզուց վերաբնակված ինդոնեզ․ մի շարք ցեղեր, ձուլվելով ֆիլիպինյան բնիկների մի մասին, հիմք են դրեւ Վ․ Ժողովրդի կազմավորմանը։ Գրկ․ Народы Юго-Восточной Азии, М․, 1966․


ՎԻՍԲԱԴԵՆ (Wiesbaden), քաղաք ԳՖՀ–ում, Հռենոս գետի աջ ափին։ 274 հզ․ բն․ (1980)։ Բալնեոկլիմայական հայտնի առողջարան է, գտնվում է Թաունուս լեռան ստորոտում, 117 մ բարձրության վրա։ Կլիման մեղմ է, տաք, չափավոր խոնավ։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 19,5°C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0,2°C), տարեկան տեղումները՝ 603 մմ։ Բուժիչ միջոցները քլորիդա–նատրիում–կալցիու– մական հանքային տաք (մինչե 66°C) ջրերն են, որոնք օգտագործվում են լոգանքների, խմելու և ինհալացիաների նպատակով, ցեխաբուժությունը, խաղողա– բուժությունը։ Բուժվում են հոդերի, ծայրամասային նյարդային համակարգի, մարսողության օրգանների հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով, վերին շնչուղիների կատարով հիվանդները։ Գործում են բալ– նեոլոգիական ինստ․, առողջարաններ, լոգանքների շենք՝ լողավազաններով և ցեխաբուժական բաժանմունքներով, ին– հալատորիաներ, ջրա– և էլեկտրաբուժա– րաններ, պանսիոնատներ։


ՎԻՍԵՆՏԵ, Վ ի ս և ն տ ի (Vicente), ժիլ (իսպ․ Իփլ, մոտ 1470–մոտ 1536), պորտուգալացի դրամատուրգ։ Վերածնության ներկայացուցիչ։ Ստեղծագործել է նաև իսպաներեն։ Պորտուգ․ ազգ․ թատրոնի հիմնադիրը։ Գրել է 42 պիես, որոնցից 12-ը ֆարս է։ Վ–ի վաղ շրջանի երկերում («Աուտո հաճախման մասին կամ Հովվի մենախոսությունը*, 1502, «Աուտո սուրբ Մարտինոյի մասին» 1504, «Աուտո տարվա չորս եղանակների մասին», 1504 են) արդեն նկատելի են ժող․ մոտիվները։ «Ֆարս Ինես Պերեյրայի մասին» (1523) պիեսը քաղաքային կյանքից վերցված բնավորությունների ու տիպերի կատակերգություն է։ Տուրք տալով արքունական թեմատիկային («Ողբերգակատակերգություն դոն Դուարդոսի մասին», 1525, «Ապոլլոնի տաճարը», 1526 են)՝ Վ․ գլխավորապես անդրադարձել է սոցիալ․ խըն– դիրներին, քաղաքաբնակների, գեղջուկների, զինվորների, քահանաների կյանքին («Սիրո դարբնոցը», 1524, «Ֆարս ջորեպանների մասին», 1526, «Աուտո Մոֆինա Մենդեսի մասին», 1534)։ Որոշ պիեսներում երգիծել է կաթոլիկ հոգևո րականությանը։ Վ–ի մահից հետո ինկվիզիցիան արգելել է նրա ստեղծագործությունները։ <,․ Բախչինյան


ՎԻՍԼԱ (Wisfa), ամենաերկար գետը Լեհաստանում։ Երկարությունը 1068 կմ է, ավազանը՝ 198,5 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Արմ․ Կարպատներից, թափվում Գդանսկի ծոց։ խոշոր վտակներից են Դունաեցը, Վիսլոկան, Սանը, Վեպշը, Բուգը, Պիլիցան, Բրդան։ Ամռանը և ձմռանը հաճախակի են վարարումները, լինում են կատաս– տրոֆիկ հեղեղումներ։ Սառցակալումը անկայուն է։ Ջրի միջին ծախսը Կրակովի մոտ 84 մ3/վրկ է, Տչեի մոտ՝ 1030 մ3/վրկ։ Նավարկելի է մինչե Պշեմշիի գետաբերանը (940 կմ)։ Վ–ի և նրա վտակների հոսքը կարգավորելու համար կառուցվել են ջրամբարներ, հէկեր։ Ջրանցքներով միացած է Գնեպրի, Օդրայի, Նեմանի հետ։ Վ–ի ափերին են Կրակովը, Վարշավան, Պլոցկը, Տորունը, դելտայում՝ Գդանսկը։


ՎԻՍԿԻ (անգլ․ whisky, շոտլ․ uisge beatha, բառացի՝ կյանքի ջուր), թունդ (40–50 ծավ․ % սպիրտ) ալկոհոլային խմիչք։ Հայրենիքը Շոտլանդիան է․ առաջին գրավոր վկայությունը՝ 1494-ին։ Շոտլանդիայում Վ–ի զանգվածային արտադրությունն սկսվել է 1814-ին։ Վ․ ստացվում է գարու ածիկի, եգիպտացորենի, տարեկանի, ցորենի քաղցուի թորումից։ Լավագույնն է համարվում շոտլանդական գարու Վ․։ խմորման պրոցեսն ավարտվելուց հետո ստացվում է գարեջուր, որն այնուհետե թորում են (թորման պրոցեսը լինում է ընդհատ և անընդհատ)։ Ստացվում է թունդ Վ․, որը 3–10 տարի պահվում է ներսի կողմից խանձված կաղնու տակառներում։ Այնուհետե սպիրտը նոսրացնում են թորած ջրով և լցնում շշերի մեջ։ Վ–ի հնացման ժամկետը 6 ամիս է, պահվում է մութ պահեստներում՝ 5–20°C ջերմաստիճանում։ Վ․ արտադրվում է Իռլանդիայում, Կանադայում և այլուր։ ՍՍՀՍ–ում արտադրվում է Վ–73 (40 ծավ․ % սպիրտ), որի հումքը եգիպտացորենի և տարեկանի զտված սպիրտն է՝ հարստացված բուրումնավետ նյութերով։ Մ․ Սահրադյան


ՎԻՍԿՈԶ « ուշ լատիներեն viscosus – մածուցիկ, կպչուն), թաղանթանյութի քսանտոգենատի [0(0Н)202Н7С6] I S = C-S-Na խիտ լուծույթը նատրիումի հիդրօքսիդի նոսր ջրային լուծույթում։ Նարնջադեղին մածուցիկ հեղուկ է, խտությունը՝ 1120 կգ/մ3։ Պարունակում է 6–9% թաղանթանյութ, 5–8% NaOH, 2–2,5% կապված ծծումբ։ Ստանում են հիմականում փայտանյութից, որը մշակում են նատրիումի հիդրօքսիդի լուծույթով (մերսերացում), ենթարկում օքսիդացնող դեստրուկտման, ապա քսանտոգենացնում (ծծմբածխած– նով) և լուծում NaOH-ի լուծույթում։ Վ․ օգտագործվում է վիսկոզային մանրաթել, թաղանթ (ցելոֆան) և արհեստական կաշի (ԿԻՐԳա) ստանալու համար։

ՎԻՍԿՈԶԻՆ, մասնակիորեն մաքրած նավթային քսայուղ։ Բարձր մածուցիկության, լավորակ յուղ է, կանխում է մետաղների կոռոզիան։ Օգտագործվում է շոգեմեքենաների գլանները, մխոցակոթերը, մղակները յուղելու համար, նաե դիզելային շարժիչներում։


ՎԻՍԿՈՆՏԻ (Visconti) Լուկինո (1906–1976), կինոյի և թատրոնի իտալացի ռեժիսոր և սցենարիստ։ Կինոյում աշխատել է 1936-ից։ Եղել է հակաֆաշիստորեն տրամադրված երիտասարդ կինոքննադատնե– րի խմբում։ Վ–ի առաջին ֆիլմը եղել է «Սո– լեգնությունը» (1942, ըստ Զ․ Քեյնի «Փոստատարը միշտ զանգում է կրկնակի»)։ Կադր «Հողը ցնցվում է» կինոնկարից (1948), ռեժ․ Լ․ Վիսկոնտի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Նեոռեաչիզմի հիմնադիրներից։ Առավել նշանակալից կինոնկարներից են՝ «Հողը ցնցվում է» (1948), «Ամենագեղեցիկը» (1951), «Զգացմունք» (1954), «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Ընձառյուծը» (1962, ըստ Զ․ Տ․ դի Լամ– պեդուզայի վեպի), «Անիծվածները» («Աստվածների կործանումը», 1970), «Լյուդվիգ» (1972), «Ընտանեկան դիմանկար ինտերիերում» (1974)։ 1945-ից հանդես է եկել նաև իբրե թատրոնի ռեժիսոր։ Բեմադրություններից են՝ Սիլլերի «Կո– միվոյաժորի մահը» (1950) և «Տեսարան կամրջից» (1958), Չեխովի «Երեք քույր» (1952) և «Քեռի Վանյա» (1956), Վերդիի «Տրավիատա» և «Տրուբադուր» օպերանե–