Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նշանակություն ունի մեքենաշինությունը, հատկապես տրանսպորտային և լեռնա– յին մեքենաշինությունը, ինչպես նաե մեաալուրգիական, քիմ․ և արդյունաբե– րության այլ ճյուղերի համար սարքավոր– ման արտադրությունը։ Մեքենաշինական խոշոր ձեռնարկություններից են Վորոշի– լովգրադի ջերմաքարշաշինական գործա– րանը, Կրասնի Լուչի, Սաախանովի, Պեր– վոմայսկի գործարանները։ Նշանակալի զարգացման է հասել քիմ․ (կենտրոնները՝ Սեերոդոնեցկ, Ռուբեժնոյե, Դոնեցկ, Սաախանով) և կոքսաքիմ․ (Կոմունարսկ, Ստաիւանով) արդյունաբերությունը։ Զար– գացած է նաև շինանյութերի, թեթե, սննդի, փայտամշակման արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը բարձր մեքենա– յացված է, բազմաճյուղ։ Հացահատիկային և տեխ․ կուլտուրաների մշակությունը զուգակցվում է կաթնամսատու անասնա– պահության հետ։ Արդ․ հանգույցների և խոշոր քաղաքների գոտիներում զարգա– ցած են մերձքաղաքային բանջարանոցա– յին կաթնատնտեսությունը։ Մարզում զարգանում են նաև պտղաբուծությունն ու խաղողագործությունը։ Վ․ մ․ ունի երկաթուղային խիտ ցանց (երկարությունը 2534,4 կմ, 1985)։ Ավտո– ճանապարհների երկարությունը 5,6 հզ․ կմ է (1985), այդ թվում՝ 5,2 հզ․ կմ կոշտ ծած– կով։ Լուսավորությունը U առողջապահու– թյունը։ 1984/85 ուս․ տարում մարզում կար 878 հանրակրթական դպրոց, 111 պրոֆաեխ․ ուսումնարան, 38 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն և 5 բուհ։ 1985-ին գործում էին 856 մասսա– յական գրադարան, 4 թանգարան, ^040 կինոսարք, 801 ակումբային հիմնարկ։ 1985-ին մարզի 204 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 9,88 հզ․ բժիշկ։ Լույս է տեսնում մարզային 3 թերթ;

ՎՈՐՈՇԻԼՈՎԻ ԱՆՎԱՆ ԱՎԱՆ, գտնվում է ՀՄՄՀ Հոկտեմբերյանի շրջանում, շըրջ– կենտրոնից 8 կմ հս–արմ․։ Պտղաբուծա– կան–այգեգործական սովետական տըն– տեսությունն զբաղվում է նաև բոստանա– յնին, կերային կուլտուրաների մշակու– Վորոշիլովի անվան ավան թյամբ և անասնապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մսուր– մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադըր– վել է 1933-ին։ Սոցիալիստական աշխա– տանքի հերոսի կոչման է արժանացել Վ․ ա, ա–ի բնակիչ, բրիգադիր Ա, Աէ Մնա– ցականյանը։

ՎՈՐՈՎՍԿԻ Վացլավ Վացլավովիչ (գրա– կան և կուսակցական ծածկանունները՝ Պ․ Օռլովսկի, Շվարց, ժոզե– ֆինա Ֆավն են) [15(27)․10․1871, Մոսկվա –10․5․1923, Լոզան), սովետա– կան կուսակցական և պետ․ գործիչ, հրա– պարակախոս, գրական քննադատ։ Կո– մունիստական կուսակցության անդամ՝ 1894-ից։ 1891–97-ին սովորել է Մոսկվա– յի բարձրագույն տեխ․ ուսումնարանում, մասնակցել ուսանողական շարժմանը։ 1894-ից՝ Մոսկվայի բանվորների միու– թյան անդամ։ 1902-ից աշխատակցել է լենինյան «Իսկրա»-ին, եղել նրա շրջիկ գործակալը։ 1904-ին՝ Օդեսայում ՌՍԴԲԿ ԿԿ Հվ․ բյուրոյի կազմակերպիչներից։ Մասնակցել է կուսակցության III (1905) և IV (1906) համագումարներին։ Եղել է բոլշեիկների ներկայացուցիչը Լեհաստա– նի թագավորության և Լիտվայի ս–դ–ի V համագումարում (1906)։ Վ–ի հասարակա– կան–հեղափոխ․ աշխատանքի Էական մասը նրա գրական գործունեությունն Էր բոլշեիկյան <Վպերյոդ> («Вперёд»), <Պքւուեւռարի> («Пролетарий»), <Պրավ– դա> («Правда») են թերթերում ու առա– ջադիմական ամսագրերում։ Գ․ Վ․ Պլե– խանովի, Ա․ Վ․ Լունաչարսկու հետ Վ․ Ռուսաստանում մարքսիստական գեղար– վեստական քննադատության հիմնադիր– ներից Է, հանդես է եկել որպես մարքսիզ– մի կրքոտ պրոպագանդիստ, պաշտպանել է ռուս հեղափոխ․–դեմոկրատների լավա– գույն ավանդույթները, ռեալիստ, գրակա– նության սկզբունքները, գաղափարայ– նությունը արվեստում։ 1917-ի Փետրվար– յան հեղափոխությունից հետո գլխավորել է Ստոկհոլմում գտնվող ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ արտասահմանյան ներկայացուցչությու– նը։ 1917-ից՝ Սովետական Միության դես– պան Սկանդինավյան երկրներում (Շվե– դիա, Դանիա, Նորվեգիա)։ 1921-ից՝ լիա– զոր ներկայացուցիչ Իտալիայում։ Եղել է սովետական պատվիրակության գլխ․ քար– տուղարը Ջենովայի (1922), Լոգանի (1922–23) միջազգային կոնֆերանսնե– րում։ Լոգանում սպանել են սպիտակգվար– դիականները։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում։ 1961-ին սահ– մանվել է Վ․ Վ․ Վորովսկու անվ․ մրցանակ միջազգային ժուռնալիստիկայի գծով՝ տարվա լավագույն աշխատանքի համար։

ՎՈՐՈՏՆԻԿՈՎ Վիտալի իվանովիչ (ծն․ 1926), սովետական կուսակցական և պետ․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ՝ 1947-ից։ Ավարտել է Կույբիշեի ավիացիոն ինստ–ը (1954)։ 1942-ից աշխատել է Զերժինսկու անվ․ շոգեքարշանորոգման, ապա Կույբիշեի ավիացիոն գործարաններում։ 1955-ից կա– տարել է կուսակցական և սովետական աշխատանք։ 1961–63-ին եղել է ՍՄԿԿ Կույբիշեի մարզկոմի քարտուղար, 1965– 1967-ին՝ երկրորդ քարտուղար (1963– 1964-ին՝ ՍՄԿԿ Կույբիշեի արդ․ մարզկոմի երկրորդ քարտուղար)։ 1967-ից՝ Կույբի– շեի մարզգործկոմի նախագահ, 1971-ից՝ ՍՄԿԿ Վորոնեժի մարզկոմի առաջին քար– տուղար, 1975-ից՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1979-ից՝ ՍՍՀՄ արտակարգ և լիազոր դես– Վ․ Վ․ Վորովսկի Վ․ Ի․ Վորոանիկով պան Կուբայի հանրապետությունում, 1982-ի հուլիսից՝ ՍՄԿԿ Կրասնոդարի երկրկոմի առաջին քարտուղար։ 1983-ի հունիսից Վ․ ՌՍՖՍՀ–ի Մինիստրների խորհրդի նախագահն Է։ ՍՄԿԿ ԿԿ անդամ է 1971-ից, 1983-ի հունիսից՝ ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, դեկտեմբերից՝ անդամ։ ՍՍՀՄ VII, IX-XI գումարումների Գերագույն սովետի դե– պուտատ։

ՎՈՐՎՈՒԼՅՈՎ Նիկոլայ Դմիտրիեիչ (1917–1967), ռուս սովետական երգիչ (բարիտոն)։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1956)։ Մինսկում երգեցողության դասեր է առել Վ․ Ֆ․ Կաբինից։ Մասնակցել է կարմիր– բանակային ինքնագործունեությանը (1939-ից՝ Բելոռուս, զինվ․ օկրուգի երգի– պարի անսամբլի մեներգիչ)։ Օպերային բեմելը կայացել է 1946-ին, Բելոռուս, օպերայի և բալետի թատրոնում, Էսկա– միլիոյի դերերգով (Բիզեի «Կարմեն»)։ Միաժամանակ սովորել է Մինսկի կոն– սերվատորիայի Ե․ է․ Վիտինգի դասա– րանում (ավարտել է 1954-ին)։ 1957– 1967-ին՝ Տ․ Գ․ Շեչենկոյի անվ․ Ուկր․ օպերայի և բալետի թատրոնի (Կիե) մե– ներգիչ։ Դերերգերից են՝ Դե (Ռուբին– շտեյնի «Դե»), Իշխան Իգոր (Բորոդինի «Իշխան իգոր»), Եվգենի Օնեգին (Չայ– կովսկու «Եվգենի Օնեգին»), Գրյազնոյ (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարս– նացուն»), Ապանաս (Տիկոցկու «Աղջիկը Պոլեսյայից»), Ռիգոլեաւոո, Ամոնասրո (Վերդիի «Ռիգոլեաւոո», «Աիդա»)։ Հյու– րախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ տար– բեր քաղաքներում (այդ թվում Երեանում՝ 1957-ին, 1960-ին) և արտասահմանում։ Պարգեատրվել է Լենինի 2 և 3 այլ շքա– նշաններով։

ՎՊԵՐՅՈԴ» («Вперёд», «Առաջ»), 1․ բոլշեիկյան առաջին շաբաթաթերթը, բոլ– շեիկյան առաջին կենտրոնի՝ Մեծամաս– նության կոմիտեների բյուրոյի (ՄԿԲ) օրգան։ Լույս է տեսել ժնեում, 1904-ի դեկտ․ 22 (1905-ի հունվ․ 4)-ից մինչե մայիսի 5(18)-ը, ընդամենը 18 համար։ Ստեղծվել է բոլշեիկների 1904-ի նոյեմբ․ 29 (դեկտ․ 12)-ի ժողովի որոշմամբ, <Իսկ~ քւա>-Կ մենշեիկներին անցնելուց հետո։ «Վ․» է անվանվել Վ․ ի․ Լենինի առաջար– կով։ Խմբագրության կազմում էին Վ․ Ի․ Լենինը, Վ․ Վ․ Վորովսկին, Ա․ Վ․ Լունա– չարսկին, Մ․ Ս․ Օլմինսկին, Ն․ Կ․ Կրուպս– կայան (քարտուղարը, որը և վարել է Ռուսաստանի հետ տարվող ողջ գրագրու– թյունը)։ «Վ․» վերականգնել է լենինյան «իսկրա»-ի ավանդույթները և պայքարել օպորտունիզմի դեմ, հանուն հեղափոխ․