Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պւտլեւոար․ կուսակցության ամրապընդ– ման։ Թերթում տպագրվել է Վ․ Ի․ Լենինի ավելի քան 40 հոդված։ Լենինի արտա– հայտությամբ, վարելով հին իսկրայական ուղղություն և այդ դիրքերից պայքարելով նոր «Իսկրայի» ու մենշևիզմի դեմ, թերթը մեծ ավանդ է ներդրել բոլշևիկների քաղ․ ու կազմակերպական ձևավորման, նոր տիպի կուսակցության ստեղծման, ՌՍԴԲԿ III համագումարի նախապատրաստման գործում։ Իր 22-րդ նիստում III համագու– մարը հանձնարարել է ԿԿ–ին ստեղծել կուսակցության նոր կենտր․ օրգան՝ «Պրո– լետարի»^։ «Վ․»-ին վերաբերող հատուկ բանաձևում համագումարը նշել է նրա դերն ու նշանակությունը և շնորհակալու– թյուն հայտնել խմբագրությանը՝ ակտիվ հեղափոխ․ գործունեության համար։ 2․ Բոլշևիկյան լեգալ օրաթերթ, լույս է տեսել Պետերբուրգում, 1906-ի մայիսի 26 (հունիսի 8)-ից մինչև հուլիսի 14(27)-ը, «վոչնա»-ի փոխարեն, ընդամենը 17 հա– մար։ Խմբագիր՝ Վ․ ի․ Լենին։ Աշխատակցել են Վ․ Վ․ Վորովսկին, Ա․ Վ․ Լունաչարս– կին, Մ․ Ս․ Օլմինսկին։ Տպագրել է Վ․ Ի․ Լենինի մի շարք հոդվածներ։ Թերթը փա– կել է ոստիկանությունը։ «Վ․»-ին փոխա– րինել է <էխո>-ն։

ՎՊԵՐՅՈԴ» ՒՈՒՄԲ, արտասահմանում 1909-ի դեկտեմբերին ՌՍԴԲԿ–ի ներսում ստեղծված (նախաձեռնողներն էին Ա․ Ա․ Բոգդանովը և Դ․ Ա․ Ալեքսինսկին) հակա– կուսակցական խումբ։ Կազմվել է օտզո– վիստներից, ուչտիմատիստներից և աստ– վածաշինարարության (հետադիմական փիլ․ հոսանք) կողմնակիցներից։ Խմբի կազմում էին Դ․ Ա․ Ալեքսինսկին, Ա․ Ա․ Բոգդանովը, Վ․ Լ․ Շանցերը (Մարատ), Ա․ Վ․ Լունաչարսկին, Մ․ Ն․ Լյադովը, Մ․ Ն․ Պոկրովսկին, Պ․ Ի․Լեբեդև–Պոլյանս– կին, Դ․ Զ․ Մանուիլսկին, Վ․ Ռ․ Մենժինս– կին և ուրիշներ։ Որոշ ժամանակ խմբին հարել են Ա․ Մ․ Դորկին և Մ․ Դ․ Ցխակա– յան։ «Վ․» խ․ խմբակներ ուներ Փարիզում և ժնևում։ Ռուսաստանում այն չուներ ամուր կազմակերպություններ, բացի Թիֆլիսում գործող խմբից։ Կապրիի ֆրակ– ցիոն դպրոցի [ստեղծվել է Կապրի կղզում (Իտալիա) բոլշևիկյան կուսակցությունից հեռացած որոշ գործիչների կողմից] փակ– վելուց առաջ «Վ․» խ–ի անդամներն ըն– դունել են Բոգդանովի գրած «Արդի դը– րությունը և կուսակցության խնդիրները» ծրագիրը, որը 1909-ի դեկտ․ 28-ին «Վպեր– յոդ» խմբի ստեղծման ծանուցման և այն «գրական կազմակերպություն» հաստա– տելու խնդրագրի հետ միասին ուղարկ– վել է ՌՍԴԲԿ Կենտկոմ։ «Վ․» խ–ի այս ծրագիրը հակադրվել է Վ․ Ի․ Լենինի գրած և ՌՍԴԲԿ V կոնֆերանսի (1908) կողմից ընդունված «Արդի մոմենտի և կուսակցության խնդիրների մասին» բա– նաձևին։ Չհասկանալով Ռուսաստանում ստեղծված իրադրությունը՝ հունիսերեք– յան պետ․ հեղաշրջումից (տես Հունիս՜ երեքյան ւցետւսկւսն հեղաշրջում 1901) հետո, նրանք, ըստ էության, հանդես են եկել հեղափոխ․ աշխատանքներում դու– մայի և այլ կիսալեգալ ու լեգալ հնարա– վորությունների օգտագործման դեմ։ Կանգնած լինելով մախիզմի, աստվածա– շինարարության դիրքերում՝ «վպերյոդա– կանները» պահանջել են մարքսիզմը միացնել կրոնին, պայքարել են հեղավւոխ․ մարքսիզմի դեմ։ Բոլշևիկները Լենինի գլխավորությամբ վճռաբար հանդես են եկել «Վ․» խ–ի դեմ։ ՀՊրոչետարխ–ի ընդ– չայնված խմբագրության խորհրդակցու– թյունը (1909) դատապարտել է խմբի կողմից մարքսիզմի խեղաթյուրումը և պառակտողական գործունեությունը։ Բոգ– դանովը վտարվել է բոլշևիկյան կուսակ– ցությունից՝ խորհրդակցության որոշմա– նը չենթարկվելու համար։ «Հրապարակա– խոսի օրագրից» (1910) հոդվածում Լենինը բացահայտել է «վպերյոդականների» ծրագրի հակաբոլշևիկյան, հակամարք– սիստական էությունը՝ այն բնութագրե– լով որպես օտզովիզմի և մախիզմի կողմ– նակիցների ու պաշտպանների ծրագիր։

ՌՍԴԲԿ ԿԿ պլենումում (1910-ի հունվար) «վպերյոդականները» մենշևիկների, տրոց– կիստների հետ միասին «հաշտվողական– ների» աջակցությամբ հանդես են եկել Լենինի և նրա կողմնակիցների դեմ, որոնք «Վ․» խ–ից պահանջել են վերջ տալ ֆրակ– ցիոն, պառակտիչ գործունեությանը։ «Վպերյոդականները» հրաժարվել են մասնակցել ՌՍԴԲԿ VI (Պրագայի) կոն– ֆերանսին (1912)։ Պահանջել են ֆրակ– ցիաների ազատություն, ստեղծել իրենց՝ ֆրակցիոնական դպրոցը Բոլոնիայում (1910-ից), հրատարակել՝ ֆրակցիոն «Առաջ» ժողովածուն։ 1912-ի օգոստոսին խումբը մասնակցել է Լ․ Տրոցկու կող– մից Վիեննայում հրավիրված կոնֆերան– սին, ուր ստեղծվել է օգոստոսյան հա– կակուսակցական բչոկը։ Բանվ․ շարժ– ման մեջ սկսվող վերելքի պայմաննե– րում մի շարք սկզբունքային հարցերի կապակցությամբ խմբի ներսում ուժեղա– ցել է պայքարը։ 1913-ի վերջին «Վ․» խ․ փաստորեն ցրվել է։ Վերջնականորեն իր գոյությունը դադարեցրել է 1917-ի Փետըր– վարյան հեղափոխությունից հետո։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Հրապարակախոսի նոթեր, Երկ․ լիակա․ ժող․, հ․ 16։ Նույնի» «Պրոլետարի»-ի ընդլայնված խմբագրության խորհրդակցությունը, նույն տեղում, հ․ 19։ Ն ու յ ն ի, [Նամակներ] Կապրիի կուսակցա– կան դպրոցի աշակերտներին, 1909-ի օգոս– տոսի 30 և 1909-ի հոկտեմբեր, նույն տեղում, հ․ 47։ Ն ու յ ն ի, «Վպերյոդականների» ֆրակ– ցիայի մասին, նույն տեղում, հ․ 19։ Ն ու յ– ն ի, «Վպերյոդականների» և «Վպերյոդ* խմբի մասին, նույն տեղում, հ․ 25։

ՎՌԱՄՇԱՊՈՒՀ (ծն․ թ․ անհտ․–414), Հա– յոց Արշակունի թագավոր 389-ից։ Հաջոր– դել է եղբորը՝ Խոսրով Գ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակա– շրջանում, հաշտ ու բարեկամական հա– րաբերություններ պահպանել ինչպես Սա– սանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմ․ կայսրության հետ։ 398/399-ին մեկնել է Հայոց Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորեի պարսկահռոմ․ վե– ճերը։ Այնտեղ էլ նա հայ և ասորի մտավո– րականներից տեղեկացել է հայկ․ հին նշանագրերի (տես Դանիեւյան նշանա– գրեր) մասին, որը կարևոր դեր է խաղա– ցել հայ նոր գրերի ստեղծման գործում։ Վ․ մեծապես աջակցել է Հայոց կաթողի– կոս Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտո– ցի՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսա– վորական ձեռնարկումներին։ Գրկ․Կոբյուն, Վարք Մաշտոցի, Ե․, 1962։ Մովսես Խորենացի, Պատմու– թյուն Հայոց, Ե․, 1968։ Ղազար Փար– Щ և ց ի, Հայոց պատմություն․ Թուղթ Վա– հան Մամիկոնյանին, Ե․, 1982։ ՎՌԱՆ, մեքենայի՝ առանցքային անցքով գլանաձև կամ կոնաձև դետալ, որի անցքի մեջ է մտնում կցորդվող դետալը։ Ըստ նշանակման լինում են սահքի առանցքա– կալների, պնդիչ (գլորման առանցքակալ– ների օղակների, ինչպես նաև լիսեռների և սռնիների գլանաձև տեղամասերում գտնվող այլ դետալների ամրակցման հա– մար), անցումային (կոնաձև պոչով գոր– ծիքը հաստոցի իլում տեղադրելու համար) և այլ Վ–ներ։

ՎՌՈՆՍԿԻ (կեղծանուն, իսկական ազգա– նունը՝ Նադիրաձե) Վախթանգ Իվա– նովիչ [ծն․ 28․8(10․9)․1905, Թիֆլիս], սո– վետական բալետմայստեր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1962)։ ՍՄԿԿ անդամ՝ 1940-ից։ 1923-ին Թիֆլիսի բալետային ստուդիան ավարտելուց հետո եղել ^ Դոնի Ռոստո– վի, Բաքվի, Տաշքենդի, Սարատովի օպե– րայի և բալետի թատրոնների մենապա– րող։ 1932-ից սկսել է բալետմայստերա– կան գործունեությունը։ 1940–54-ին՝ Օդե– սայի, 1954–59-ին՝ Կիևի օպերայի և բա– լետի թատրոնների բալետմայստեր։ Բե– մադրություններից են՝ Ռուսինովի «Օլես– յա» (1947), Դանկևիչի «Լիլեյա» (1956), Սկորուլսկու «Անտառային երգ» (1958)։ 1961–73-ին ուկր․, 1978–79-ին Մոսկվա– յի բալետ սառցի վրա թատերախմբերի ղեկավարն էր։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

ՎՌՈՒԲԵԼ Միխայիլ Ալեքսանդրովիչ [5(17)․3․1856, Օմսկ –1(14)․4․1910, Պե– տերբուրգ], ռուս նկարիչ։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա– յում (1880–84), Պ․Պ․ Չիստյակովի մոտ։ Բազմիցս եղել է Իտալիայում և Ֆրանսիա– յմւմ, այցելել Գերմանիա, Հունաստան, Շվեյցարիա։ Հետևելով Ա․ Ա․ իվանովի ևՆ․ Ն․ Գեի ավանդույթին՝ Վ․ իր ստեղծա– գործությունում արծարծել է կեցության, բարու և չարի, աշխարհում մարդու տեղի մասին բարոյա–փիլ․ հարցեր։ Սակայն XIX դ․ վերջի –XX դ․ սկզբի ռուս, գեղար– վեստական մշակույթի բարդ ու հակասա– կան զարգացման պայմաններում այդ հարցերը լուծելու ձգտումը իր դարաշըր– ջանի հասարակական պայքարից մի կողմ կանգնած Վ–ին հանգեցրել են սոսկ մար– դու հոգևոր կյանքում ելք գտնելու տան– ջալի որոնումների։ Սա Վ–ի ստեղծագոր– ծությանը հաղորդել է սուբյեկտիվ, ան– հատապաշտական, երբեմն նաև միստիկ– հիվանդագին գծեր։ Վ․ դիմել է միջնա– դարյան և Վերածննդի ռոմանտիկ թեմա– ների, անտիկ դիցաբանությանն ու ռուս, հեքիաթին, նրա ստեղծագործություննե– րում սակավ չեն նաև ռուս, վաղ սիմվո– փզմի պոեզիային բնորոշ առեղծվածա– յին տարրերն ու խորհրդավորությունը։ Գեղարվեստական ստեղծագործության բազմակողմանիությունը որպես արվեստը կյանքին կապելու երազանքի արտահայ– տություն, բարձր մոնումենտալ ոճի և ազգ․ ձևի որոնումները, բարդացված ռիթ– մերով զարդանախշային լուծումների նը– կատմամբ հակումը Վ–ի աշխատանքներին