Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կուսն էլ՝ ռեժ․ Ռ․ Չխեիձե), «Փիրոսմանի» (1969, ռեժ․ Գ․ Շենգելայա), «Սպիտակ քարավան» (1963, ռեժ․ է․ Շենգելայա, Թ․ Մելիավա), «Մեծ կանաչ հովիտ» (1968, ռեժ․Մ․Կոկոչաշվիլի),«Տերևաթափ» (1966), «Երգող կեռնեխ» (1970, երկուսն էլ՝ ռեժ․ Օ․ Խոսելիանի), «Չիրիկի և Չիկոտելա» (1975, ռեժ․ Լ․ և Ռ․ Իոտիվարիներ), «Գի– նու գողեր» (1975, ռեժ․ Վ․ Կվաճաձե), «Մի վշտանա» (1969, ռեժ․ Գ․ Դանելիա), «Վերա թաղամասի մեղեդիները» (1973, ռեժ․ Գ․ Շենգելայա), «Առաջին ծիծեռ– նակը» (1975, ռեժ․ Ն․ Մճեդլիձե), «Մի քանի հարցազրույց անձնական հարցե– րով» (1978, ռեժ․ Լ․ Ղաղոբերիձե), «Հա– րազատ իմ հող» (1980, ռեժ․ Ռ․ Չխեիձե)։ Ոճական ինքնատիպությամբ առանձնա– նում է ռեժ․ Մ․ Կոբախիձեի ստեղծագոր– ծությունը («Հարսանիք», 1964, «Հովա– նոց», 1967 են)։ 1960–80-ական թթ․ հա– ջողությունների են հասել նաև կինովա– վերագրողները, հատկապես՝ Գ․ Ասա– թիանին («Տարահարկ Ամերիկա», 1961, «Հին մշակույթի երկիրը», 1963 են)։ Մի– ջազգային ճանաչման է արժանացել «Մե– տաքս» (1972, ռեժ․ Գ․ ժվանիա) ֆիլմը։ Վավերագրական այլ ուշագրավ կինո– նկարներից են՝ «Ռուսթավելու հետքերով» (1966, ռեժ․ Գ․ Պատարաիյա), «Վրացի– ները Իտալիայում» (1980), «Բարձր սա– րեր» (1981, ռեժ․ Ռ․ Տաբուկաշվիլի) են։ 1950–80-ական թթ․ մուլտիպլիկացիոն կինոյում աշխատել են ռեժիսորներ Վ․ Բախտաձեն, Բ․ Շոշիթաշվիլին, Օ․ Անդ– րոնիկաշվիլին և ուրիշներ։ Նշանակա– լից է «Վրացֆիլմ»-ի ստեղծած «Ափեր» հեռուստատեսային 7-սերիանոց ֆիլմը (1977, ըստ Չ․ Ամիրեջիբիի «Դաթա Թու– թաշխիա» վեպի, ռեժ–ներ՝ Գ․ Լորթքի– փանիձե, Գ․ Գաբեսկիրիա)։ 1969–71-ին ստեղծված հեռուստաֆիլմերից են «Սա– փոր» (ռեժ․ Ի․ Կվիրիկաձե), «Հին վրացա– կան օրհներգեր» (ռեժ․ Ս․ Չխեիձե) են։ Վրաց․ ֆիլմերը միջազգային փառատո– ներում ստացել են շուրջ 100 տարբեր մըր– ցանակներ։ Հաջողությամբ են անցկաց– վել վրաց․ կինոյի փառատոները Սեծ Բրիտանիայում (1976), ԱՄՆ–ում (1977), ԳԴՀ–ում (1978)։ Տայերը Վրաստանում։ Պատմական աղբյուրների (Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Մովսես քսորենացի, Ղազար Փարպեցի և ուրիշներ) հավաստի տվյալներով ժամա– նակակից Վ–ի տարածքում դեռես հնա– գույն ժամանակներից եղել են հայաբնակ գավառներ։ Կուր գետի միջին հոսանքով ձգվող Հայաստանի և Վ–ի քաղ․ ու էթնի– կական սահմանը որոշ չափով պայմանա– կան էր․ Գուգարք, Կղարչք ծայրագավառ– ներում վաղուց ի վեր կային հայ–վրաց․ խառը բնակավայրեր, որտեղից հայերը կարող էին անցնել Քարթլի և Կախեթ՛․ Վ–ում հաստատված հայերի թիվն ավե– լացել է V դ․ 1-ին կեսին, երբ Մեծ Հայ– քից անջատվել ու Վրաց․ մարզպանու– թյանն են միացվել հայաբնակ մի քանի գավառներ։ Հետագա դարերի վրաց․ աղ– բյուրների համաձայն վրաց առաջին հո– գևոր պետերից մեկը Ներսես Մեծի սար– կավագ Հոբ Հայն էր՝ հաստատված Մցխե– թում։ Ղազար Փարպեցու և «Շուշանի– կի վկայաբանության» հաղորդումներից հայտնի է, որ Վարդանանց պատերազ– մից հետո Աշուշա բդեշխի շանքերով Գու– գարաց բդեշխության նստավայր Ցուր– տավում էին ապաստանել Մամիկոնյան գերդաստանի Փրկված անդամները։ Հայկ․ համայնքի ստվարաթիվ լինելու հետևան– քով տեղիս ժամասացությունը, դպրոց– ները երկլեզվյան էին՝ հայերենագետ վրացի կամ վրացերեն իմացող հայ եպիս– կոպոսի առաշնորդությամբ։ Համակեցու– թյան ու դավանական–մշակութային սեր– տաճմանը նշանակալիորեն նպաստել է Մեսրոպ Մաշտոցի կրկին առաքելությունը Վիրք։ Նրա հետնորդներից վրաց իրակա– նության մեջ հայտնի է Զաղան՝ այբբե– նաստեղծ ու թարգման։ VII դարից սկսած վրաաոանաբնակ հայերի պատմությանը կարելի է հետեել և ըստ վիմագիր աղբյուր– ների։ Ջվարիի և Աթենիի Սիոնի (ճարտ․ Թոդոսակ) հայերեն շինարարական ար– ձանագրությունները վկայում են, որ վրաց միջավայրում հայերն անվանի շինարար– ների ճանաչում ունեին։ VII դ․ սկզբին տե– ղի ունեցած եկեղեց․ բաժանումը չի խա– թարել համակեցության ու գործակցու– թյան բնականոն ընթացքը։ 680-ական թթ․ վրաց իշխան Ներսեհը կռվել է Հայաստան մտած արաբների դեմ, այնուհետև Սա– հակ Զորոփորցուն հանձնարարել է Սեղ– բեստրոսի վարքի հայերեն թարգմանու– թյունը։ IX դ․ Թիֆլիսի հայերի թիվն ստվարացել է Սասունից այստեղ ապաս– տանած ապստամբական ջոկատների ու բնակչության մի մասի գալուստով։ Գա– րեջայի միաբանության կազմում IX– X դդ․ եղել են նաև հայեր, իսկ մայրա– վանքի վիմափոր աղոթարաններից մե– կում (Սաբերեեբի) պահպանվել են հա– յերեն մակագրություններ ունեցող որմնա– նկարներ։ X դ․ սկզբին հայաբնակ Կամ– բեճանում ստեղծվել է Կամբեճան–Հերե– թի թագավորությունը։ Հվ․ Քարթլիում ապրող հայերի քաղ․ ու մշակութային գործունեությունը առավել աշխուժացել է Կյուրիկյան թագավորության հաստա– տումով՝ Սամշվիլդե (Շամշուլդե) մայրա– քաղաքով։ Այս ժամանակաշրջանից սկը– սած «Սոմխեթի» աշխարհագրական տեր– մինը, որ նախապես «Հայք», «Հայաստան» էր նշանակում, ձեռք է բերել նոր իմաստ՝ Հվ․ Քարթլի, Գուգարք։ Վրաց Բագրատ IV թագավորի (1014–72) օրոք, Անիի Բագրատունիների անկումից հետո, Վ–ի միավորման համար մղվող պայքարը նոր թափ է ստացել։ Դավիթ Շինարարի (1089– 1125) օրոք Վ–ի միավորումն ավարտվեց։ Մահմեդական պետ․ կազմավորումների դեմ պայքարելիս նրա բանակին էին միա– ցել հայկ․ զորագնդեր։ Վրաց թագավորը կազմակերպեց նաև հայերի, մասնավո– րապես արհեստավորների ու առևտրա– կանների վերաբնակեցում Վ–ի կենտր․ գավառներ, մանավանդ արքունապատկան քաղաքներ (Թիֆլիս, Գորի), որը նպաս– տեց երկրի տնտ․ զարգացմանը։ Վ–ում էին հաստատվում Հս․ Հայաստանի, հա– յոց Արևելյան կողմանց ու այլ գավառների հայ շինականները՝ ապավինելով վրաց պետականության պաշտպանությանը։ Գա– վիթ Շինարարի վարած քաղաքականու– թյունը շարունակվել է հարյուրամյակից ավելի։ Վրաց պետականության հովանա– վորության շրջանակներում ձևավորվել են հայոց իշխանական նոր տներ՝ Զաքար– յաններ (իրենց Վահրամյան ու Թմուկ– յան ճյուղերով), Մահկանաբերդցի Արծ– րունիներ, Դսեղի Մամիկոնյաններ, Ումեկ– յաններ, Վաչուտյաններ, Իոսղբակյան– Պռոշյաններ ևն։ Վ–ում հաստատված հա– յությունը, իբրև երկրի լիիրավ քաղաքա– ցիներ, մասնակից էր բոլոր կարևոր ան– ցուդարձերին, նախանձախնդիր Վ–ի քաղ․, տնտ․ ու մշակութային առաջընթացին, որոշակի էր հայերի դերը Վ–ի ներքին ու արտաքին հարաբերություններում (Շնոր– հավոր Շատին, Ամիր Քուրդ, Սադուն Մահկանաբերդցի, Ենոք Արքուն և ուրիշ– ներ)։ Վիրահայոց հոգևոր կենտրոննե– րում չէր մարում հայոց դպրության հան– դեպ եղած հետաքրքրությունը։ Հաղպա– տում, Սանահինում, Գլաձորում ուսանում էին վիրահայոց ներկայացուցիչները։ Հա– յերի գաղթը Վ․ գրեթե պարբերական էր դարձել XIV–XVIII դդ․։ 1410-ին Սյունի– քից Ուփլիսցիխե են վերահաստատվել Սմբատ Բուրթելյանի գերդաստանն ու տիրույթի բնակչության մի մասը։ Մեկ դար անց Վ–ում ապաստան է գտել Այրա– րատի տեղահան եղած բնակչությունը։ Հետագա դարերում, մանավանդ 1730- ական թվականներից սկսած, հայերի գաղ– թը ավելի զանգվածային է դարձել։ Միայն Գանձակից Թիֆլիս վերաբնակեցվել են 3 հզ․ հայ գեղջուկներ, մեկ–երկու տասնամ– յակ անց Մուխրանում և շրջակայքի գյու– ղերում է հաստատվել Աբդուլլախանի և դաղստանցի հրոսակների հալածանքից տեղահան եղած Լոռիի հայ բնակչությու– նը, այդ թվում և Արղության տոհմը։ XVIII դ․ վերջին քառորդում Գյուլիստա– նի, Խաչենի մելիքություններից հայ բնակ– չության հոծ զանգվածներ տեղափոխվե– ցին Բոլնիս, Շուլավեր են։ Հայերի վերա– բնակեցումը նպաստում էր հարձակում– ների, բռնագաղթերի, միջավատատիրա– կան կոտորածների ու համաճարակների հետևանքով դատարկված Քարթլիի ու Կախեթի տասնյակ գյուղերի ու քաղաք– ների շենացմանը։ Այս շրջանում են կա– ռուցվել Թիֆլիսի և այլ բնակավայրերի հայկ․ շատ պաշտամունքային կենտրոն– ներ։ Վրաց գրականության ու արվեստի ոլորտներում հաճախակի են երևան գա– լիս հայկ․ ծագում ունեցող գործիչներ՝ Սուլխան և Բեկթաբեկ Շանշյաններ, Փե– շանգ Փաշվիբերտղաձե, Փարսադան Գեոր– գիջանիձե, Ստեփան Փիշանգիշվիլի, Թու– մանիշվիլի և ուրիշներ։ Վրաց․ պետ․- վարչական մարմիններում կարևոր ծա– ռայության մեջ էին Թումանյան, Ենիկո– լովւյան, Ղորղանյան, Բեգթաբեգյան, Դի– նիբեկյան և այլ գերդաստանների ներ– կայացուցիչներ։tXIX դ․ 30-ական թթ․ (դարասկզբի ռուս–պարսկական և ռուս– թուրքական պատերազմներից հետո) Զա– վախքում, Սամցխեում և այլուր վերաբնա– կեցվեց Կաբինից գաղթած հայությունը։ Հայերի ներգաղթը Վ․ շարունակվեց և հետագայում, մանավանդ համիդյան և 1915–18 թվականների հայկական զանգ– վածային կոտորածների շրջանում։ Վ–ում սովետական իշխանության հաս– տատումից հետո Վ–ի հայերը, վրաց ժո– ղովրդի հետ, սովետական ժողովուրդնե–