Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կերպիչներում, ավաոմաւո կառավարման համակարգերում և զանազան էլեկտրոնային հարմարանքներում։ ՏԻՐԿՆԱ, Թ ի ր կ ն ա, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շըրշ կենտրոնից 13 կւ1 հս․։ Միավորված է Զակի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, կինո, բուժկայան։ Հայերը եկել են էրզրումի նա հանգից, 1830-ին։ ՏԻՐՈձԻՆ,–(պ ա ր ա–օ ք ս ի ֆ ենիլ) a-ui մինապրոպիոնաթ թ ու, աոոմատիկ ամինաթթու։ Գոյություն ունի օպսփկապես ակտիվ D, Լ և ռացեմիկ DL ձևերով։ Լ–Տ․ մըտնում է բազմաթիվ սպիտակուցների և պեպտիդների (կազեին, ֆիբրոին, ին սուլին ևն) կառուցվածքի մեշ։ Տ․ կենդանիների և մարդու օրգանիզմներում առաջանում է ֆենիլալանինի ֆերմենտային օքսիդացման ընթացքում (այդ պրոցեսի խանգարումը հանգեցնում է ծանր ժառանգական հիվանդության՝ ֆենիլպիրոխաղողային թուլամտության)։ Տ–ի յոդային ածանցյալները՝ թիրոքսինը և եռյոդտիրոնինը, վահանագեղձի հորմոններ են։ Տ–ի քայքայման ընթացքում օրգանիզմում առաջանում են ֆումարաթթու և ացետաքացախաթթու, որոնք ացետիլկոֆերմենտ A-ի միջոցով մտնում են եռկարբոնային թթուների ցիկլի մեջ։

ՏԻՐՈԼ (Tyrol, Tirol), պատմ․ մարզ Եվրոպայում, Ալպերում։ Հնում Տ–ի տարածքում բնակվել են ռետերը և իլլիրիացիները, մ․ թ․ ա․ մոտ 15-րն այն նվաճել են հռոմեացիները և ընդգրկել հիմնականում Ռետիա պրովինցիայի մեջ։ 1363-ին Տ–ի կոմսությունը զավթել են Հաբսբուրգները։ Տ–ի տնտեսության մեշ մեծ դեր ուներ անասնապահությունը, իսկ XV–XVII դդ․՝ նաև լեռնային գոր– ծը (հատկապես արծաթի, պղնձի, սնդիկի հանույթը)։ Բրեններ լեռնանցքով անցնում էր Գերմանիան Իտալիայի հետ կապող կարևոր առևտր․ ճանապարհ։ 1805-ին, նապոլեոնյան պատերազմների ժամանակ, Տ․ միացվեց Բավարիա– յին (որը Ֆրանսիայի դաշնակիցն էր)։ Ֆրանսբավարական օկուպացիայի դեմ 1809-ի ապստամբությունն ավարտվեց պարտությամբ։ Տ․ բաժանվեց Բավա– րիայի, Իտալ․ թագավորության և Իլլիրիական նահանգների միջև։ 1814–15-ի Վիեննայի կոնգրեսի որոշմամբ Տ․ վերստին միացվեց Ավստրիային։ Տ–ում զգա– լիորեն մեծ էր կաթոլիկ հոգևորականության և կղերականության ազդեցությունը։ 1919-ի Սենժերմենի հաշտության պայմանագրով Տ․ բաժանվեց Ավստրիայի ու Իտալիայի միջև։ Բրեններից հս․ ընկած տարածքն անցավ Ավստր․ հանրապետությանը (Տիրոլյան երկիր), Բրեններից հվ․ տարածքը (իտալ․ գերակշռող բնակչությամբ)՝ Իտալիային (1948-ից՝ ՏրենտինոԱլտո Ադիջե Ինքնավար Մարզ)։

ՏԻՐՈՅԱՆ Աթանաս (Սիմոն, 22․1․1857, Կարին –1․9․1926, Վենետիկ), հայ լեզվաբան։ 1869-ին մեկնել է Ս․ Ղազար։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1873), քահանա (1878)։ Շուրջ կես դար վարել է կրթական, քարոզչական և տնտ․ պաշտոններ Վենետիկում, Պարսկաստանում, Թուրքիայում և Հունգարիայում։ Եղել է Վենետիկի միաբանության տպարանապետ, «Բազմավեպի» խմբագիր (1883–88, 1906)։ Գրել է թա– տերգություններ, գիտ․ ուսումնասիրություններ («Հայկական սղագրություն․․․», 1888, «Արվեստ տաղաչափության», 1913), կազմել ժողովածուներ, կատարել թարգմանություններ։ Հատկապես արժեքավոր է Տ–ի «Հանրագրություն որ է համազգային գրության նոր ոճ մը» (1907) աշխատությունը, որտեղ հեղինակն առաջարկում է հանրագրության (пазиграфия) նոր եղանակ, որով տարբեր ազգի մարդիկ, առանց հասկանալու միմյանց լեզու, կարող են հաղորդակցվել։ Տ–ի մեթոդը հիմնված է թվագրության վրա։ Դերանուններին հատկացրել է 1–9 թվերը, 0-ն հոգնակիության նշանն է։ Տ․ օգտագործել է նաև զանազան նշաններ (V, I, "կամ"՝, II ևն), որոնք մեծ դեր են կատարում հոլովման և խոնարհման հարացույցներում։ Տ–ի հանրագրության բառացանկը հարուստ է հոմանիշներով, դրանց մի մասը նորակազմ ինքնահնար բառեր են։ Ահա Տ–ի հանրագրության մեթոդով գրված մի օրինակ․ 1819/9’ 1735 |/–421՝Г 539․10) 1 089)2 յ/ 2409–«Ծառի վրա մի սոխակ կանգնած անուշիկ և անկասկած (անբռնազբոս) երգում էր»։ Գրկ․ Աճաոյան Հ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի, Ներածություն, Ե․, 1955, էշ 155–58։ Գասպարյան Գ․, Հայ բառարանագրության պատմություն, Ե․, 1968։ Ի, Կարադեւյան

ՏԻՐՈՅԱՆ Հակոբ (23․04․1863, Կարին – 29․07․1933, Րուդապեշտ), հայ բնագետ, մանկավարժ, բանասեր, գրող։ Ա․ Տիրոյանի եղբայրը։ 1884-ից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Բնագիտություն և պատմություն է դասավանդել Մուրատ–Ռափայելյան վարժարանում, Տրապիզոնում, Կ․ Պոլսում։ 1897-ին Վենետիկում հրատարակել է «Համառօտ դասագիրք ընդհանուր պատմութեան» Ա և Բ հատորները։ Ուշագրավ է «Ուսումն բնական և բնաբանական գիտությանց» (1915) պատկերազարդ դասագիրքը, ուր քննարկված են ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության և կենսաբանության հարցեր։ 1919-ին Վենետիկում հրատարակված «Ուսումնական հավաքածոյք»-ը հանրաճանաչ բնագետների աշխատություններից վերցրած ծաղկաքաղ–քրեստոմատիա է։ Տ․ կազմել է նաև «Արջառաբանություն» (1919), «Հավաբուծություն» (1916), «ճագարաբուծություն» (1930) ձեռնարկները։ Զբաղվել է գրական թարգմանությամբ։ Տ–ի «Խաղամոլը» (1906) թատերգության նյութը վերցված է Դոնի Ռոստովի հայոց կյանքից։ Ա․ Փաշայան

ՏԻՐՍՈ ԴԵ ԱՈԼԻՆԱ [Tirso de Molina, Գաբրիել Տ և լ յ և ս (Tellez), 1571 կամ մոտ 1583–1648], իսպանացի դրամատուրգ։ Մովորել է Ալկալա դե էնարեսի համալսարանում։ Բարձր պաշտոններ է վարել մերսենարյան միաբանությունում, որի պատմագիրն է դարձել 1632-ից։ Առաջին գիրքը՝ «Տոլեդյան վիլլաներ» (1621 – 1624), ժանրային առումով մոտ է հովվերգական վեպին։ 1627–36-ին Տ․ դե Մ․ հրատարակել է պիեսների 5 ժո– ղովածու։ Երրորդ գրքի առաջաբանում նշել է, որ ինքը հեղինակ է 400 պիեսի (պահպանվել է շուրջ 90)։ Գրել է պատմ․, աստվածաշնչային և սրբախոսական թեմաներով պիեսներ, կրոնափիլ․ դրամաներ, ինչպես նաև կատակերգություն– ներ։ Տ․ դե Մ․ զարգացրել է Լ․ Ֆ․ դե Վեգա Կարպիոյի Վերածննդի դրամա– յի սկզբունքները։ Միաժամանակ, նրա ստեղծագործության մեջ, որ արդեն բա– րոկկոյի դարաշրջանին էր պատկանում, արտահայտվել է մարդկային բնության հանդեպ հումանիստական հավատի կորուստը և հիասթափությունը սիրուց։ Տ․ դե Մ–ի պիեսներում մարմնավորվել է ամենայն ինչի անստույգ, թատերական և խաբուսիկ լինելու գաղափարը։ Նրա առավել նշանավոր դրաման է «Սևիլյան աղմկարարը կամ Քարե հյուրը» (1619 – 1920․ հրտ․ 1630), որտեղ համաշխ․ գրկյան մեջ առաջին անգամ մշակվել է Դոն ժուանի մասին ավանդազրույցը։ Հ․ Բախչինյան

ՏԻՐՏԵՈՍ (TuptaloG), մ․ թ․ ա․ VII դ․ 2-րդ կեսի հույն բանաստեղծ։ Ծնվել է Աթենքում կամ Լակոնիայում, ապրել է Սպարտայում։ Հոնիական բարբառով գրված եղերերգություններում պարսավել է շահամոլությունը, երկպառակությունները, կոչել է միասնության՝ փառաբանելով Սպարտայի հին ժամանակները, գովերգելով մարտիկների խիզախությունը։ Տ–ի ստեղծագործության մեջ, հին հուն, պոեզիայում առաջին անգամ, երևան են գալիս խորհրդածություններ գոյություն ունեցող պետ․ կարգի առաջացման և այդ կարգը հանուն ամբողջ քաղաքացիական կոլեկտիվի բարօրության պահպանելու միջոցառումների շուրջը։

ՏԻՐՈՒՅԹ (մաթ․), 1․ բ ա ց Տ․, կետերի կապակցված բաց բազմություն, այսինքն՝ այնպիսի բազմություն, որի՝ ա․ ցանկացած երկու կետեր կարելի է միացնել ամբողջությամբ տվյալ բազմությանը պատկանող անընդհատ գծով, բ․ յուրաքանչյուր կետ ներքին կետ է՝ բազմությանը պատկանում է իր բավականաչափ փոքր շրջակայքի հետ միասին։ 2․ Փակ Տ․, բաց Տ–ի և իր բոլոր եզրային կետերի (տես Տուցոչոգիական տարածություն), այսինքըն՝ եզրի միավորումը։ Տ․ տերմինը հաճախ գործածվում է բաց Տ․ իմաստով։ Եթե Տ–ի եզրը կապակցված բազմություն է, Տ․ կոչվում է մ ի ա կ ա պ, հակառակ դեպքում՝ բազմակապ։ Օրինակ, շրջանը միակապ Տ․ է, իսկ շրջանային օղակը՝ երկկապ։ Արտաքնապես շոշւևփող երկու շրջանների ներքին կետերի համախումբը, բաց բազմություն լինելով հանդերձ, Տ․ չէ (քանի որ կապակցված չէ)։ 3․ Տ․ տերմինը երբեմն գործածվում է պարզապես կետերի բազմության իմաստով, օրինակ, ֆունկցիայի որոշման տիրույթ։ Վ․Սաղաթեսան

ՏԻՑԻԱՆ (իսկականը՝ Տիցիանո Վ ե– չելլիո, Tiziano Vecellio, 1476/77 կամ

ՏԻՑԻԱՆ (իսկականը՝ Տիցիանո Վ ե– չելլիո, Tiziano Vecellio, 1476/77 կամ