Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1480-ական թթ․, Պիեվե դի Կադորե, Վենետիկ –27․8․1576, Վենետիկ), իտալացի գեղանկարիչ։ Բարձր և Ուշ Վերածննդի դարաշրջանի Վենեաիկի դպրոցի խոշո– րագույն ներկայացուցիչ։ Սովորել է Ջովաննի Բեչւինիի արվեստանոցում, ուր մտերմացել է Զորշոնեի հետ։ Մոտ 1508-ին Ջորջոնեին օգնել է ստեղծելու Վենետիկի գերմ․ իջևանատան որմնանկարները։ Հիմնականում աշխատել է Վենետիկում, ինչպես և Պադուայում (1506), Ֆեռարա 1 ում (1516 և 1523), Մանտուայում (1536– 1537), Ուրբինոյում (1542–44), Հռոմում (1545–46) և Աուգսբուրգում (1548 և 1550–51)։ Կապված լինելով Վենետիկի մշակութային բարձր շրջանակների հետ՝ Տ․ իր ստեղծագործություններում մարմնա վորել է Վերածննդի հումանիստ, իդեալ– ները։ Նրա կենսահաստատ արվեստը աչքի է ընկնում բազմակողմանիությամբ, կյանքի երևույթների լայն ընդգրկումով, Տ ի ց ի ա ն․ Ինքնանկար (1550-ա– կան թթ․, Պատկերասրահ, Բեռփն– Դալեմ) դարաշրջանի դրամատիկ, բախումների խոր բացահայտմամբ։ 1510-ական թթ․ սկզբի վաղ շրջանի աշխատանքներում («Քրիստոսը և Մագդաղենացին», Ազգ․ պատկերասրահ, Լոնդոն) հոգեհարազատություն կա Ջորջոնեի արվեստի հետ, որի անավարտ գործերս այս շրշանում ավարտին է հասցրել Տ․։ 1510-ական թթ․ կեսին, ուսումնասիրելով Ռաֆայելի և Միքելանջելոյի գործերը, Տ․ մշակել է իր ուրույն ոճը։ Նրա այս շրջանի կերպարները հանգիստ են ու խաղաղ, կենսալի, նկարների կոլորիտը կազմված է խոր, մաքուր գույների ներդաշնակումով («Երկրային և երկնային սեր», մոտ 1515–16, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ, «Ֆլորա», մոտ 1515, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Դիմանկարներին բնորոշ են կոմպոզիցիայի զուսպ հանգստությունը, նուրբ հոգեբանականությունը («Ձեռնոցով պատանին», մոտ 1520, Լուվր, Փա– րիզ)։ 1510-ական թթ․ վերջին –30-ական թթ․ Տ–ի ստեղծագործությունը նոր շրջան է թևակոխել, որը շատ բանով պայմանավորված էր Վենետիկի հասարակական կյանքի վերելքով։ Նկարիչն առավելապես կերտել է պաթոսով և դինամիկայով օժտված մոնումենտալ հորինվածքներ («Մարիամի համբարձվելը», մոտ 1516– 1518, Սանտա Մ արիա Դլորիոզա դեի Ֆրարի եկեղեցի, Վենետիկ), կենսական ուժերով տոգորված կերպարներ, սլացիկ շարժումով կոմպոզիցիաներ, օգտվել կապույտ և կարմիր գունաբծերի լարված հակադրություններից («Բաքոսը և Արիադնան», 1523, Ազգ․ պատկերասրահ, Լոն– դոն)։ Կրոն, և դիցաբան, թեմաներով նկար ստեղծելիս Տ․ հաճախ ներմուծել է ճարտ․ ֆոն և կենցաղային մանրամասեր («Պեզարո ընտանիքի տիրամայրը», 1526, Սանտա Մարիա Դլորիոզա դեի Ֆրարի եկեղեցի, Վենետիկ)։ 1530-ական թթ․ վեր– ջին 1540-ական թթ․ Տ–ի դիմանկարչ․ ար– վեստի ծաղկման շրջանն է։ Զարմանալի խորաթափանցությամբ նա ստեղծել է ժա– մանակակիցների կերպարներ, ընդգծել նրանց բնավորության տարբեր գծերը՝ ինքնավստահություն, հպարտություն, արժանապատվություն, կասկածամտություն, երեսպաշտություն ևն։ Ցուրաքանչյուր կերպարի համար գտել է կոմպոզիցիոն ►հնարամիտ լուծում, դեմքի արտահայտություն, շարժում, գունային յուրօրինակ լուծում։ Լավագույն դիմանկարներից են՝ «Հիպպոլիտո Մեդիչի» (1532–33), «Պիետրո Արետինո» (1545, երկուսն էլ՝ Պալա– տին պատկերասրահ, Ֆլորենցիա), «Պողոս III պապը Ալեսսանդրո և Օտտավիո Ֆառնեզեների հետ» (1545–46, Կապո– դիմոնտե ազգ․ թանգարան և պատկերասրահ, Նեապոլ) ևն։ XVI դ․ կեսից սկսվել է Տ–ի ստեղծագոր– ծության ուշ շրջանը։ Այդ տարիներին նա հասել է ոչ միայն վիրտուոզ գեղանկարչականության, այլև դիցաբան, և կրոն, թեմաների մեկնաբանման բացառիկ խորության։ Կյանքի վերջին տասնամյակներին, աշխատելով երկրում տիրող քաղ․ ճգնաժամի պայմաններում, Տ․ իր մեջ ուժ է գտել հակադրվելու կղերականության աճող ճնշմանը, պաշտպանել Վերածննդի հումանիստ, իդեալները։ Ուշ շրջանի գործերում դրսևորված դրամատիկ, շեշտերը ժամանակակից իրականության սուր բախումների արձագանքներն են։ Մարդու մարմնի և իրականության լիարյունությունն ու գեղեցկությունը դարձել են շատ գործերի առանցքային թեման («Դանայա», մոտ 1554, Պրադո, Մադրիդ և էրմի– ւոաժ, Լենինգրադ, «Վեներան հայելու առջև», 1550-ական թթ․, Արվեստի ազգ․ պատկերասրահ, Վաշինգտոն, «Եվրոպա– յի առևանգումը», մոտ 1559, Դարդներ թանգարան, Բոստոն)։ Ուշ շրջանի կրոն, թեմաներով նկարների կերպարներին բնորոշ են բնավորության ամբողջականությունը, ստոիկյան տոկունությունը, կյանքի հանդեպ աներեր հավատը («Ս․ Հիերոնիմոս», մոտ 1552, Լուվր, Փարիզ, «Ապաշխարող Մարիամ Մագ– դաղենացին», 1560-ական թթ․, «Ս․ Սեբաստիանոս», երկուսն էլ՝ էրմիտաժ, Լենինգրադ)։ Տ–ի այդ շրջանի գործերն աչքի են զարնում գունային նուրբ ելևէ– ջումներով, կիսատոների հարստությամբ, ազատ կերպավորմամբ։ Ե՝վ կոմպոզիցիան, և՝ մարմնաձևը, և՝ լույսը կառուցվում են գունաբծերի ծեփվածքով։ Կյանքի վերջին տարիներին Տ․ մշակել է գեղանկարչության նոր տեխնիկա, կտավի վրա ներկերը տեղադրել է և՝վրձինով, և՝ մածկաթիակով, և՝ մատներով։ Տ–ի նկարելու ազատ եղանակը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային գեղանկարչության հետագա զարգացման վրա։ Նրա աշխատանքները մանրակրկիտ ուսումնասիրել են տարբեր երկրների և դարա– շրջանների նկարիչները (Վերոնեզե, Տինտորեւոտո, էլ Դրեկո, Ն․ Պուսսեն, Պ․ Պ․ Ռուբենս, Դ․ Վելասկեզ, Ռեմբրանդ, է․ Դելակրուա, է․ Մանե, Վ․ Ի․ Սուրիկով և ուրիշներ)։ Տ․ ստեղծել է երփնագրայնությամբ բնորոշվող բազմաթիվ գծանկարներ։ Պատկերազարդումը տես 32-րդ էջից հետո՝ ներդիրում։ 9>/1^․Гурвич Н․ А․, Тициан, Л․, 1940; Тициано Вечеллио [Сост․ и вступ․ ст․ Т․ Фо– мичевой], М․, 1960; Смирнова И․ А․, Тициан и венецианский портрет XVI в․, М․, 1964․

ՏԻՑԻՈՒՍ–ՐՈԴԵԻ ԿԱՆՈՆ, մոլորակների՝ Արեգակից ունեցած հեռավորություններն արտահայտող էմպիրիկ օրինաչափություն։ Սահմանել է գերմ․ գիտնական 6ո․ Դ․ Տիցիուսը (Y․ D․ Titius, 1729–96) 1766-ին, լայն ճանաչում է ստացել գերմ․ աստղագետ 6ո․ է․ Բոդեի (Y․ E․ Bode, 1747–1826) աշխատությունների շնորհիվ։ Ըստ այդ կանոնի, մոլորակներին վերագրվում է հերթական ո համարը․ Վե– ներա–0, Երկիր–1, Մարս–2, 6ուպիտեր–4, Սատուռն–5, Ուրան–6, Պլուտոն–7 (Մերկուրիի համար պետք է ընդունել ո=օօ, ո=3 համապատասխանում է փոքր մոլորակների գոտու միջին մասին, իսկ Նեպտունը դուրս է մնում նշված շարքից)։ Աստղագիտական միավորներով մոլորակների հեռավորություններն Արեգակից արտահայտվում են հետևյալ բանաձևով․ Rn= = 0,4+0,3*2ռ, որի ճշգրտությունը կազմում է մոտ 3%։ Տ–Բ․ կ․ չունի բավարար տեսական հիմնավորում։ Մոլորակների հեռավորությունների համար հայտնի են այս կանոնի ավելի ստույգ տարբերակ– ներ։ Նման օրինաչափություններ կան նաև առանձին մոլորակների արբանյակների համար։ Մ․ Մնաց ական յան ՏԻՔ (Tieck) Լյուդվիգ Ցոհան (1773– 1853), գերմանացի գրող։ 1792–95-ին սովորել է Հալլեի, էռլանդենի և Գյոթինգենի համալսարաններում։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը «Ուիլյամ Լռվել» (1795–96) փիլ․ նամակաձև վեպն է։ «Պետեր Լեբրեխտի ժողովրդական հեքիաթները» (հ․ 1–3, 1797) ժողովածուն միջնադարյան «ժողովրդական գրքերի» վերամշակումն ու ոճավորումն է։ Տ–ի գեղագիտ․ հայացքները շարադրված են «Ֆրանց Շտեռնբալդի ճանապարհորդությունը» (1798) փիլ․ վեպում։ Նրա «Կոշկավոր կատուն» (1797) և այլ պիեսներ Կ․ Դոցցիի կատակերգությունների ոճի թեթև երգիծանքհեքիաթներ են։ Տ–ի «Ռո– մանտիկ պոեմներ»-ի (մաս 1–2, 1799– 1800) սյուժեները հետագայում օգտագործել են է․ Տ․ Ա․ Հոֆմանը, Հ․ Հայնեն, Ռ․ Վագները։ Դրել է նաև «Խռովություն Սևեններում» (1826), «Երիտասարդ հյուսնը» (1836) պատմ․ վիպակները և այլ գործեր։ ՏԻ£ՍԱՏՐՈՊԻԱ, թիքսատրոպիա (Օւ|ւ£–հպում, троят)–շրջադարձ, փոփոխություն), մեխանիկական ազդեցություններից քայքայված կառուցվածքը իզոթերմ պայմաններում վերականգնելու համակար– գերի ունակություն։ Բնորոշ է կառուցվածքավոր դիսպերս համակարգերին, բարձրա-