Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղել է ՍՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստ–ի տնօրենը, 1938-ին ընտրվել ՍՍՀՄ ԳԱ հայկ․ բաժանմունքի (Արմֆան) նախագահության նախագահ։ Հայրենական պատերազմի սկզբին կազմակերպել է էրմիտաժի գեղարվեստ, արժեքների էվակուացիան Սվերդլովսկ, այնուհետև, մնալով պաշարված Լենինգրադում, ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը։ 1942-ին հիվանդ վիճակում Լենինգրա– ղից տեղափոխվել է Երևան, 1943-ին ընտրվել ՀՍՍՀ նորաստեղծ ԳԱ իսկական անդամ և պրեզիդենտ։ 1944-ի հունիսին վերադարձել է Լենինգրադ, ղեկավարել էրմիտաժի վերականգնման աշխատանքը։ 1946-ին Նյուրնբերգի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրության վկա, մերկացրել ֆաշիստ, բարբարոսների հանցագործությունները Լենինգրաղի նկատմամբ։ 1951–53-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտ․ արշավախմբերի կոնսուլտանտ–ղեկավարը։ 1955-ի նոյեմբերին նշանակվել է Լենինգրադի պետ․ համալսարանի արևելագիտ․ ֆակուլտետի դեկան, 1956-ի հուլիսին՝ նաև Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ։ 1956-ին հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստ–ի Լենինգրադի բաժանմունքը։ Օ–ի ուսումնասիրությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր․ 1, 1974), հնագիտությանը (կազմել է Անիի հնադարանում պահվող և այժմ մեծամասամբ կորսված հնագիտ․ գտածոների գիտ․ նկարագրությունը ևն)։ Օ․ ժամանակակից հայ վիմագրության հիմնադիրն է․ դեռևս 1914–17-ին, հիմնականում «Խրիստյանսկի Վոստոկ» («Христянский Восток») հանդեսում տպագրել է Անիի արձանագրությունների իր ուսումնասիրությունները (ետմահու լույս են տեսել «Դիվան հայ վիմագրության», պր․ 1, 1966)։ Պատվիրել է հատուկ տառատեսակ, որը հնարավորություն է տվել վերարտադրել արձանագրությունները՝ պահպանելով դրանց ձևը։ Օ․ զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել հայ․ և քրդ․ բարբառների բառարաններ։ Խմբագրել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուս, թարգմանությունը, հրատարակել դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», 1956, ռուս, և հայերեն)։ Օ․ ուսումնասիրել և ռուս, է թարգմանել հայկ․ միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստա– նի առակներ»-ը, 1956, ռուս․)։ Ռուս, է թարգմանել նաև հայ պատմիչների՝ Եղիշեի, Ղազար Փարպեցու, Թովմա Արծրունու երկերը (Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին», 1971, ռուս․), մեծ մասը՝ անտիպ։ ճարտարապետության բնագավառում արժեքավոր է Աղթամարի տաճարի նրա ուսումնասիրությունը։ Կազմել է Անիի և շրջակայքի ճարտ․ և հնագիտ․ հուշարձանների հավաստի ուղեցույց։ Զբաղվել է հին և միջնադարյան իրան., արվեստի պատմությամբ, Կ․Վ․ Տրևերի հետ ուսումնասիրել էրմիտաժում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», 1935, ռուս․)։ Ընտրվել է Լոնդոնի հնագիտ․ ընկերության պատվավոր անդամ (1944), Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1935), իրանի գիտությունների ակադեմիայի թղթ․ անդամ (1945)։ Պարգևատրվել է Լենինի 2 և Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Թաղված է Լենինգրադի Բոգոսլովսկոյե գերեգմանատանը։

Երկ․ Избр․ Труды, Е․, 1963; Избр․ труды, т․ 1–2, М․–-Л․, 1968; Фольклор и быт Мокса, М․, 1982; Sasanian and Early Islamic Metalwork․ A Survey of Persian Art․ From Prehistoric Times to the Present․ L․ – N․ Y․, 1938, p․ 716-770․ Գրկ․ Ցուզբաշյան Կ․, Ակադեմիկոս ՀովսեՓ Աբգարի Օրբելի, Ե․, 1971։ Мег-релидзе․ В․, Иосиф Орбели, Тб․, 1983; Материалы к биобиблиографии ученых СССР․ Иосиф Абгарович Орбели, Е․, 1957․ Կ․ Յուզբաշյան

ՕՐԲԵԼԻ Ռուբեն Աբգարի (26․02․1880, Նախիջևան –9․05․1943, Մոսկվա), հայ սովետական հնագետ, ստորջրյա հնագիտության հիմնադիրը ՍՍՀՄ–ում։ Լ․ և Հ․ Օրբելիների ավագ եղբայրը։ Նախնական կրթությունն ստացել է Քութայիսում, ապա՝ Թիֆլիսի III դասական գիմնազիայում։ 1903-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբ․ ֆակ–ը, ապա դասախոսել նույն համալսարանում։ 1906-ից՝ քաղաքացիական իրավունքի մագիստրոս։ Տեսական կուրսեր է անցել Ենայի ու Բեռլինի համալսարաններում, ստացել Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտ․ աստիճան։ Տիրապետել է 12 օտար լեզվի։ 1918-ից մանկավարժ, աշխատանք է կատարել Տամբովի համալսարանում։ 1934-ից ղեկավարել է ՍԱՀՄ ծովերում ու գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման կարմրադրոշ արշավախումբը՝ ԷՊՐՕՆ (ռուս,4 ЭПРОН-экспедиция подводных работ особого назначения)։Ասորեստանյան հարթաքանդակների, ջրասուզակների պատկերներով կնիքների, հուն, հեղինակների (Հոմերոս, Հերոդոտոս, Եվ– րիպիդես, էսքիլես, Ստրաբոն և ուրիշներ) երկերի ուսումնասիրությամբ պար– զել է ջրասուզակների հասարակական պատկանելությունը, խնդիրները, աշխատանքի պայմանները, հանդերձանքն ու տեխնիկան։ Նա պարզաբանել է, որ մ․ թ․ ա․ 481–480-ին Միջերկրական ծովում Աքեմենյան Պարսկաստանի նավա– տորմի դեմ Հունաստանի տարած հաղթանակում վճռորոշ դեր են ունեցել ջրասուզակները։ Օ․ հաստատել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է ջրասուզական գործի խոշոր գիտակ, նրան վերագրել ստորջրյա իջեցումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը։ Օ․ իր աշխատանքներում անդրադարձել է Հայաստանին, գիտականորեն հավաստել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է Հայաստանի գետերը։ Օ․ ճշգրտել է ջրասուզական զանգի հայտնադործման տարեթիվը։ Նրա ղեկավարած արշավախումբը հայտնաբերել է ստորջրյա հուն, քաղաքի մնացորդներ Ղրիմում, հնադարյան նավահանգստային կառույցներ՝ Օլվիա– յում, Խերսոնեսում և այլուր։ 1939-ին արշավախումբը Բուգ գետից անվնաս հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված միափայտ սկյութ, նավակ։ Օ․ առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը։ Նա գիտ․ շրջանառություն է մտցրել «ստորջրյա հնագիտություն» տերմինը (հետագայում առաջարկել է «հիդրոհնագիտություն» ձևը)։ Օ․ հեղինակ է իրավաբ․ մի շարք աշխատությունների, գերմաներենից ռուս, է թարգմանել Օ․ Բարի, ֆրանսերենից՝ Ա․ Միշելի գործերը։

Երկ․ Исследования и изыскания [Материалы к истории подводного труда с древнейших времён до наших дней], М․–Л․, 1947; Гидроархеология․ Подводные исторические изыскания близ древних греческих городов на черноморском побережье, в сб ։ Судоподъём, № 1(29), М․–Л․, 1945․ Գրկ․ Научный путь проф․ Рубена Абгаровича Орбели, в сб․։ Судоподъём, № 1(29), М․–Л․, 1945․ Հ․ Այվազյան

ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ, ստեղծվել է Հայկ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1972-ի հուլիսի 25-ի որոշմամբ․ Ծաղկաձորում, Օրբելիների ամառանոցում։ Գործում է 1982-ից։ Բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի առանձին սրահներում պահվում են Լ․ Օրբելիի, Հ․ Օրբելիի, Ռ․ Օրբելիի կյանքին ու գիտ․ գործունեության տարբեր փուլերին վերաբերող, շուրջ 1500 ցուցանմուշ՝ անձնական իրեր վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Թանգարանում զբաղվում են գիտ․ ուսումնասիրություններով, կազմակերպվում զեկուցումներ, կինոդիտումներ։

Մ․ Բունիաթյան

ՕՐԲԵԼԻԱՆԻ Գրիգոլ Զուրաբի (1804, Թիֆլիս –1883, Թիֆլիս), վրացի բանաստեղծ և պետ․ գործիչ, հետևազորի գեն․- լեյտենանտ։ Օ․ վրաց ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչներից է։ Նրա սիրային քնարերգությունում ակնհայտ է Սայաթ–Նովայի վրաց․ խաղերի պոետիկան և տրամադրությունը։ «Կենաց խոսք կամ Մարտից հետո խնջույք Երևանի մատույցներում» պոեմում և «Թամար թագուհու դեմքը» բանաստեղծությունում իդեալականացրել է Վրաստանի պատմ․ անցյալը։ Վրաց․ գրկ–յան շրջանակներում բազմերանգ է դարձրել ռոմանտիկական բանաստեղծության մի շարք մոտիվներ։ Երկ․ Վրաց գրականության ընտիր էջեր, [ժող․], Ե․, 1961, էջ 115–118։ Վրացական պոեզիա [Ժող․], Ե․, 1983, էշ 99–105։ Գրկ․ Բայրամյան Հ․, Ակնարկներ վրաց նոր գրականության պատմության (1800 – 1890 թթ․), Ե․, 1983։ Հ․ Բայրամյան․

ՕՐԲԵԼԻԱՆԻ Սուլխան–Սաբա [1658, գ․ Տանձիա (այժմ՝ ՎՍՍՀ Բոլնիսի շրջանում)–1725, Մոսկվա], վրացի գրող, գիտնական, քաղ․ գործիչ։ Պայքարել է օտար զավթիչներից Վրաստանն ազատագրելու համար։ իրանի դեմ ուղղված պայքա–