Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անապատում։ Բնորոշ, բնակալող թռչուններից են հաստակտուց քարադրը, սևափոր դռլոնը, անապատային այծկիթը, որոնք բներ չեն կառուցում։ Ձուն դնում են ուղղակի հողի վրա։ Փուփուլավոր և կարճամատ արտույտները հողի վրա են բներ կառուցում, իսկ շահրիկները՝ թփերի վրա։ Այգիներին բնորոշ են կարմրագլուխ շամփրուկը, սպիտակավիզ սոխակը, շիկապոչ շահրիկը։Կրծողների լքվածներում է բնակալում վառ կանաչ, երկնագույն վգիկով քարաթռչնիկ–պարուհին, իսկ մեղվակերն իր բույնը փորում է կավային հողերում։ Անապատի բնորոշ գիշատիչ թռչունն է օձակերը, որին թունավոր օձերը չեն կարողանում խայթել ոտքերի վրայի ամուր թեփուկների և խիտ փետրավորման շնորհիվ։ ժայռոտ վայրերում ապրում է լեշակեր գիշանգղը։ Կաթնասուններից սովորական են երկրագնդի սպիտակատամ սրընչակը և լայնականջ ոզնին։ Անապատներին բնորոշ են սովորական երկարաթև, միջերկրածովյան, փոքր և մեծ պայտաքիթ չղջիկները։ Հանդիպում են Վինոգրադովի, փոքրասիական և հարավային ավազամկները։ Մոտավորապես 10 տարին մեկ անգամ ավազամկները խիստ բազմանում են և դառնում լուրջ վնասատուներ։ Արարատյան գոգավորության անապատներին շատ բնորոշ է փոքր ճագարամուկը, այգիներում ապրում է սովորական դաշտամուկը։ Գիշատիչներից տարածված է սովորական աղվեսը։ Միջատներից տարածված է եգիպտական խավարասերը, որն ապրում է կրծողների բներում։ Բնորոշ են մանտիսրիս, էմպուզա, կարճաթև մոխրագույն բոլիվարիա կոչվող աղոթարարները, անապատային ճռիկը։ Բազմաթիվ են ուղղաթև միջատները, հատկապես դերիկորիս, կալիպտամուս և այլ սեռերի տեսակները․ նրանցից շատերը լավ արտահայտված պաշտպանողական դեղին կամ մոխրագույն գունավորում ունեն և վառ կարմիր կամ կապույտ թևեր, որոնք հանկարծ բացվում են թռիչքի ժամանակ։ Վեդու շրջակայքում գտնված են ձողամիջաաներ։ Լավ են ներկայացված կիսակարծրաթևավորները՝ բուսակեր կրիայիկները, վառ զոլավոր գրաֆոսոմները, տրիգոնոսոմները, չոր փշեր հիշեցնող ֆիլոմորֆները, դեղին և սև բծերով, գունավոր, խոշոր գիշատիչ ռեդուվիուսները։ Ցիկադներից այստեղ հանդիպում է կանաչ ցիկադատրան։ Հացաբույսերի (որդան խոտի և եղեգի) արմատների վրա ապրում է հայկ․ որդան կարմիրը, որից նախկինում արժեքավոր կարմիր ներկ են ստացել։ Շատ հարուստ է բզեզների ֆաունան։ Գիշատիչներից այստեղ ապրում են ցիցինդելներ, բրոսկուս, սկարիտ, խոշոր, անթև կալիստենես սեռերի տեսակներ։ Սապրոֆագերից շատ են գոմաղբում զարգացող սկարաբեյները, կոպրերը և այլ տեսակներ։ Սևաբզեզներից բնորոշ են հսկա բլապսները, տենտիրիա և ադեսմիա սեռերի տեսակները։ Գերակշռում են բուսակեր բզեզները՝ մայիսյան բզեզները, վառ գլաֆիրուսները, հացաբզեզները, ոսկե բզեզներից հատկապես յուլոդիս և կապնոդիս սեռերի տեսակները, երկարակընճիթ կլեոնները։ Բազմաթիվ են մակաբույծ բզեզները՝ խոշոր մելոե տեսակները, թարախահանները, կլերիդները։ Հանդիպում է հետաքրքիր փետրաբեղիկ բզեզ Շելկովնիկովի արաֆիպտերուսը։ Ցերեկային թիթեռներից բնորոշ է խոշոր, դարչնագույն, սպիտակ բծերով սատիրների խումբը։ Սովորական են ճերմակաթիթեռները, դժնիկաթիթեռները, մակրոգլոսումները։ Գիշերային թիթեռներից այստեղ ապրում են իշակաթնուկի և պատատուկի սֆինքսներ, բվիկներ, որոնց թվում բազմակեր վնասատու գամմա բվիկը, արջաթիթեռներ (վառ արկտիա հեբե տեսակը, օկնոգինան, որը հայտնի է որպես շատ բույսերի վնասատու և խոշոր կարմրասև ակսիոպենան)․ բազմաթիվ են ձիաստացները, կրետ–որսորդները, մենավոր մեղուների մակաբույծ խրիզիդիդ տեսակները։ Բազմազան են մրջյունները (մեսսոր, կատագլիֆիս ևն) և մուտիլիդները։ Երկթևանիներից բնորոշ են բոմբիլիդ ընտանիքի մակաբույծ ճանճերը, անաստեխուս, տոքսոֆորա, հեմիպենդես տեսակները, գիշաճանճերից՝ խոշոր շիկադեղին լաֆրիան, որն իր չափերով և գույներով նման է նույն տեղերում ապրող արևելյան ձիաստացի, մոխրագույն հայկական կտենոտան, պալեարկտիկայի ամենախոշոր երկթևանի միջատը՝ հըսկայական սատանասը։ Մյուս անողնաշարավորներից սովորաբար հանդիպում է խայտաբղետ կարիճը, ավելի հազվադեպ է խիստ թունավոր, խոշոր, սև կարիճը։ Բազմաթիվ են մորմերը՝ սև ռագոդեսները, խոշոր գալեոդները, ավելի Փոքր կարշիաները։ Սովորական են սարդերը, հատկապես ամենախոշորները։ Փափկամարմիններից ցածրադիր մասերում բնորոշ է լևանտինա էշերիանան։ Ֆրիգանային բուսականության գոտում տարածված շատ կենդանիներ հանդիպում են և՝ ավելի բարձր լեռնային տափաստաններում, և՝ անապատներում, բայց նրանցից մի քանիսը բնորոշ են հատկապես ֆրիգանայի համար։ Շատ են ֆրիգանային բնորոշ թըռչունները։ Այստեղ բնակալում է քարակաքավը, հանրապետության կեռնեխներից ամենախոշորը՝ սպիտակավիզ կեռնեխը, սպիտակավիզ սոխակը, կարմրագլուխ շամփրուկը, երկու տեսակ վարսակուկ (այգու և ժայռային)։ Տարածված է կարմրաթև ոսպնուկը։ Հանդիպում է նաև կարճամատ ճնճղուկը։ Կաթնասուններից հայտնի են մի քանի տեսակ չղջիկներ։ Բնորոշ է վայրի ոչխարը (մուֆլոն), որն ապրում է խոսրովի արգելոցում և ՀՍՍՀ հվ․ շրջաններում, իսկ ժայռերում հանդիպում են բեզոարյան այծը և հովազը, որոնք մուֆլոնի հետ միասին գրանցված են միջազգային Կարմիր գրքում։ Արարատյան գոգավորության ֆրիգանան շատ հարուստ է միջատների բնորոշ տեսակներով։ Շատ տեսակներ այստեղ ընդհանուր են անապատում տարածված տեսակների հետ։ Բացի արդեն նշված ուղղաթևերից, այստեղ հանդիպում են նաև խոշոր անթև նոկառոդեսները, անթև պեզոդրիմադուզները, վնասատու շալա ծղրիդը։Կիսակարծրաթևավորներից այստեղ տարածված են մուստանները, սև ռինոորիները, ցիկադները՝ ցերկոպիս սեռից։ Բզեզներից բնորոշ են տրիխոդևները, ոսկե բզեզներից՝ յուլոդիս և կապնոդիս տեսակները, պտղային երկարա բեղիկը, որը վնասում է վայրի նշին, մալլոզիա խոշոր երկարաբեղիկը, գլաֆի րուսները, էնդեմիկ ռինխիտները։ Հանդիպում են ցանցաթև նեմոպտերա և լերտա տեսակները, ասկալաֆուսները, խոշոր մրջնառյուծպալպարիսները։ Թիթեռներից առանձնապես բնորոշ են սատիր