Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արյունային բուշտ։ Բուժումը՝ ճնշող Փաթաթան, պունկցիա, անհրաժեշտության ղեպքում՝ վիրահատություն։

ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱՅԻՆ ՆԱՒԱՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, հեմոռագիական դիաթեզ, զանազան հիվանդությունների խումբ, որոնց գլխավոր ախտանիշը արյունահոսությունն է (արյունազեղումը)։ Այդ հիվանդությունները բաժանվում են հինգ ենթախմբի՝ 1․ արյան մակարդելիության խանգարումներ (տես Հեւէոֆիչիա), երբ բացակայում է արյան մակարդմանը մասնակցող որևէ գործոն, 2․ թրոմբոցիտների գործունեության անբավարարություն՝ Վերլհոֆի հիվանդություն կամ թրոմբոցիտային պուրպուրա, 3․ անոթային համակարգության խանգարումներ (հեմոոագիական վասկուլիտ կամ Շենլեյն–Հենոխի հիվանդություն), 4․ հորմոնային խանգարման հետևանքով առաջացած արյունահոսային արգանդախտ և դաշտանադադարային հիվանդություններ, 5․ արյան մակարդմանը մասնակցող մի քանի գործոնների բացակայություն։


ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, արյան հոսքը այն անոթից, որի ամբողջականությունը խախտվել է։ Պատճառներն են՝ մեխանիկական գործոնները և անոթի պատի հիվանդությունները։ Ա․ լինում է․ արտաքին՝ արյան հոսք վնասված մաշկից, լորձաթաղանթից կամ մարմնի բնական անցքերից, ներքին՝ արյունը լցվում է օրգանիզմի խոռոչները (որովայն, կրծքավանդակ, գանգ) և հյուսվածքները (տես Արյունազեղում)։ Տարբերում են՝ զարկերակային Ա․ (արյունը ցայտում է շատրվանի պես, գույնը՝ ալ կարմիր), երակային Ա․ (հանդարտ է, արյան գույնը՝ մուգ կարմիր), մազանոթային Ա․ (արյունահոսում են բազմաթիվ մազանոթներ)։ Լինում է նաև խառն Ա․։ Արյան անոթի վնասմանն անմիջապես հետևող Ա․ կոչվում է առաջնային, արյունահոսությունը դադարեցնելուց որոշ ժամանակ հետո սկսվածը՝ երկրորդային։ Ներքին Ա․ (պատճառները՝ ներքին օրգանների վնասվածքներ, արտարգանդային հղիություն) արտահայտվում է հանկարծակի գլխապտույտով, թուլությամբ, գունատությամբ, սառը քրտնարտադրությամբ, սրտի զարկերի հաճախացումով, զարկերակային ճնշման անկումով, շնչառության արագացումով, երբեմն գիտակցության կարճատև կորստով, սաստիկ ծարավի զգացումով, սկզբում նյարդային համակարգի գրգռվա ծութ յամբ, հետո ընկճվածությամբ։ Ներքին Ա–յան նշան է նաև արնախառը փսխումը և ձյութանման կղանքը (տես խոցային հիվանդություն)։ Բուժումը՝ արյունահոսող վերքի վրա ճնշող վիրակապ, ծայրանդամների Ա–յան դեպքում՝ լարան (ժգուտ) 1,5–2Ժ տևողությամբ, արյունը մակարդող և անոթասեղմիչ դեղամիջոցներ, «К» վիտամին, պլազմայի, շիճուկի և արյան փոխներարկում։ Ներքին Ա․ պահանջում է վիրաբուժական միջամտություն։ Ռ․ Պւսրոնյան


ԱՐՅՈՒՆԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ, հեմատուրիա, արյան առկայությունը մեզի մեջ։ Ա․ ինքնուրույն հիվանդություն չէ, այլ հետևանք միզային ուղիների ուռուցքների, տուբերկուլոզի, սիրտ–անոթային համակարգի, երիկամային և վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի արյունահոսային նախատրամադրվածության։ Բուժումը՝ Ա․ առաջացնող հիվանդության վերացում։ Ա․ Միդոյան


ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾՈՒՄ, հեմոպոեզ (<հուն․ αιμα – արյուն և ποιησις – պատրաստում, ստեղծում), մարդու և կենդանիների օրգանիզմում արյան բջիջների առաջացումը, զարգացումն ու հասունացումը։ Ա․ անողնաշարավոր կենդանիների օրգանիզմում տեղի է ունենում խոռոչային հեղուկներում և արյան մեջ, մարդու և ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում՝ հատուկ արյունաստեղծ օրգաններում (ոսկրածուծ, վւայծաղ, ավշային հանգույցներ, ռեթիկուլո–էնդոթելային համակարգ)։ Սաղմնային զարգացման վաղ շրջանում արյան մարմնիկները գոյանում են պտղի մեզենքիմում։ Ներարգանդային կյանքի հետագա շրջանում գլխավոր արյունաստեղծ օրգանը դառնում է լյարդը, իսկ վերջում՝ ոսկրածուծը։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության պայմաններում անընդհատ տեղի է ունենում արյան բջիջների ստեղծում և ոչնչացում։ Օրինակ՝ էրիթրոցիտների կյանքի միջին տևողությունը 100 օր է, սակայն Ա–ման շնորհիվ նրանց քանակն արյան մեջ մնում է հարաբերականորեն հաստատուն։ Ա–ման վերաբերյալ ներկայումս ընդունված է ունիտար տեսությունը, ըստ որի, արյան բոլոր բջիջները սկիզբ են առնում ընդհանուր, չտարբերակված մայր բջջից՝ հեմոցիտոբլաստից (տես նկ․ )։ Շնորհիվ հեմոցիտոբլաստի բարդ բաժանման և վերափոխման արյան մեջ են անցնում լիովին հասունացած բջիջներ՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ։ Յուրաքանչյուր բջիջ զարգացման ընթացքում ենթարկվում է յուրահատուկ փոխակերպման։ Ա–ման պրոցեսը կազմված է հետևյալ բաժիններից․ 1․ էրիթրոպոեզ՝ էրիթրոցիտների ստեղծում, տեղի է ունենում ոսկրածուծում։ 2․ Լեյկոպոեզ՝ լեյկոցիտների ստեղծում, տեղի է ունենում ավշային հանգույցներում, փայծաղում և ոսկրածուծում։ 3․ Թրոմբոցիտոպոեզ՝ թրոմբոցիտների կամ արյան թիթեղիկների ստեղծում, տեղի է ունենում ոսկրածուծում։ Ա–ման պրոցեսը կարգավորվում է բարդ նյարդա–հումորալ անապարհներով և սերտորեն կապված է օրգանիզմի նյութափոխանակության, ինչպես նաև ներզատիչ գեղձերի և ստամոքս՜աղիքային համակարգի գործունեության հետ։ Օրգանիզմում արյան բջիջների, հատկապես էրիթրոցիտների առաջացման համար կարևոր նշանակություն ունեն հյուսվածքներում թթվածնի մասնակային (պարցիալ) ճնշումը, սննդի հետ ընդունած որոշ սպիտակուցների, երկաթի, կոբալտի, ֆոլաթթվի, В6, В2, С վիտամինների և այլ նյութերի յուրացումը։ Վերոհիշյալ նյութերի անբավարարության, զանազան թունավորումների և հիվանդությունների դեպքում առաջանում են Ա–ման խանգարումներ, որոնց հետևանքով փոփոխվում է շրջանառվող արյան բաղադրությունը (տես Սակավարյունություն և Լեյկոզ)։ Սովետահայ բժիշկներ Թ․ Իստամանովան, Հ․ Մարկոսյանը, Ռ․ Հարությունյանը, Ռ․ Դուրինյանը, է․ Անդրեասյանը և ուրիշներ կատարել են մի շարք կարևոր ուսումնասիրություններ՝ նվիրված Ա–ման պրոցեսների նյարդային և հումորալ կարգավորմանը։ Է․ Անղրեասյան …23

Պատկերազարդումը տես 104–105 էջերի միջև՝ ներդիրում։


ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ԱՆՈԹՆԵՐ (vasa sanguinifera), օրգանիզմի տարբեր տրամագծի խողովակների համակարգ, որով արյունը շարժվում է սրտից դեպի օրգանները և հակառակը։ Ա․ ա․ են զարկերակները, երակները և մազանոթները։ Սրտից սկիզբ են առնում երկու խոշոր զարկերակներ՝ աորտան և թոքային զարկերակը (թոքային ցողունը), որոնք արյունը սրտից տանում են դեպի օրգանները։ Զարկերակները սրտից հեռանալով ճյուղավորվում և, աստիճանաբար բարակելով, օրգանների մեջ վերածվում են մազանոթների (կապիլյար), վերջիններից սկիզբ են առնում նախ մանր, ապա ավելի մեծ տրամագծի երակներ, որոնք կրծքավանդակում կազմում են աջ նախասրտի մեջ բացվող երկու խոշոր երակ՝ վերին և ստորին սիներակներ։ Արյան ետհոսքը արգելակում են երակների ներսում գտնվող բազմաթիվ փականները։ Յուրաքանչյուր զարկերակին ուղեկցում է մեկ կամ երկու երակ։ Հարևան Ա․ ա․ բազմաթիվ մանր ճյուղերով հաղորդակցվում են իրար հետ և նպաստում կոլլատերալային ցանցի զարգացմանը` որոշակի հիվանդագին պայմաններում (սրտամկանում և ուղեղում)։ Զարկերակների և երակների պատերը կազմված են երեք շերտից, արտաքինը՝ շարակցա–թելայինից, միջինը՝ հարթ մկաններից և առաձիգ հյուսվածքից, ներսայինը՝ մեկ շերտ տափակ բջիջներից։ Մազանոթներն ունեն միայն ներքին շերտ։ Հ․ Հակոբյան


ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ, կենդանի օրգանիզմում արյունատար անոթների և խոռոչների համակարգ, որով տեղի է ունենում արյան շարժումը (շրջանառություն)։ Ա․ հ–ի միջոցով օրգանիզմի բջիջներն ու հյուսվածքները ստանում են սննդանյութեր ու թթվածին և ազատվում նյութափոխանակության արգասիքներից։ Տարբերում են Ա․ հ–ի 2 տիպ՝ բաց (լակունային), որը հատուկ է մեծ մասամբ անողնաշարավորներին (հոդվածոտանիներ, փափկամարմիններ), ստորին քորդավորներին, և փակ, որը բնորոշ է որոշ նողնաշարավորների (նեմերտիններ, օղակավոր որդեր), բոլոր ողնաշարավորներին և մարդուն։ Բաց Ա․ հ․ ունեցող կենդանիների արյունատար անոթներն ընդհատվում են սեփական պատեր չունեցող ճեղքաձև տարածություններով, և արյունը (հեմոլիմֆան) անմիջականորեն շփվում է մարմնի բոլոր հյուսվածքների հետ։ Փակ Ա․ հ․ ունեցող կենդանիների օրգանիզմում արյունը շարժվում է անոթներով՝ սրտից զարկերակներով հասնում մազանոթներին, որտեղից երակներով ետ է գնում դեպի սիրտը։ Նյութափոխանակությունը արյան և հյուսվածքների միջև կատարվում է անոթների պատերով։ Ողնաշարավոր կենդանիների փակ Ա․ հ–ից առաջացել է ավշային համակարգը։ Նայած շնչառության տիպին Ա․ հ․ լինում է մեկ կամ երկու շրջանառությամբ։ Խռիկային շնչառություն ունեցող կենդանիների (բո–