Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ծովային խոշոր կենդանիների համար Ա–ները սովորաբար տեղադրում են ծովափին։ Այդպիսի Ա–ներ առաջինը ստեղծել են XIX դ․ 2-րդ կեսին (Սևաստոպոլում՝ 1871-ին, Նեապոլում՝ 1872-ին)։ Ծովային որոշ Ա–ներ կոչվում են օվկիանարիումներ, որտեղ պահվում են դելֆիններ, կետեր։ Ռ․ Կարապետյան

ԱՔՎԵԴՈՒԿ (<լատ․ aquaeductus, aqua ջուր և duco –տանում եմ), տես Ջրանցույց։

ԱՔՐԱ (անգլ․ Accra), Դանա Հանրապետության մայրաքաղաքը։ 634 հզ․ բն․ (1970)։ Նավահանգիստ Դվինեական ծոցի ափին։ Քաղ․, ֆինանսական, առետրա–արդ․ և մշակութային կենտրոն։ Երկաթուղիների և ավտոխճուղիների սկզբնակետ, միջազգային օդանավակայան։ Ունի մետաղամշակման, տեքստիլ, փայտասղոցման, շինանյութերի, սննդի (մրգի և ճկան պահածոների) արդ․ ձեռնարկություններ։ Տնայնագործական եղանակով արտադրվում են ոսկյա և արծաթյա զարդեր։ Հիմնադրվել է XVI դ․։ Մոտ 1600-ին դարձել է գա ցեղերի ֆեդերացիայի մայրաքաղաքը։ 1850-ից եղել է Ոսկե Ափ անգլ․ գաղութի կազմում, 1876–1957-ին՝ Ոսկե Ափի գաղութային իշխանությունների աթոռանիստը։ 1957-ից Դանա անկախ պետության մայրաքաղաքն է։ Ա․ ունի համալսարան (1948), ազգային թանգարան (1957)։ Ա–ում է գտնվում գիտությունների ակադեմիան (1961)։

ԱՔՐՈՄԱՏԻՆ (<հուն․ άΉρωμα- անգույն), բուսական և կենդանական բջջակորիզի թույլ ներկվող նյութ, որը պարզ երեում է բջջի անուղղակի բաժանման ժամանակ (տես Միաոզ)։ Ցուրաքանչյուր բաժանվող բջիջ բնորոշ է իր քրոմատինային և աքրոմատինային ապարատներով։ Վերջինս կազմված է բաժանման կենտրոններից կամ բևեռներից և աքրոմատինային իլիկից, որը հիմնականում սպիտակուցային նյութ է և պարունակում է ամինաթթուներ, նուկլեինաթթուներ։ Ե․ Սիմոնյան

ԱՔՈՒՆՑ, Ակունց, Կարլեն Բագրատի (ծն․ 24․ 10․ 1933, Երեան), հայ սովետական բժիշկ, մանկաբարձ–գինեկոլոգ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1974)։ Ավարտել է Երեանի բժշկական ինստ–ը (1956)։ 1962–73-ին աշխատել է Մոսկվայի Պիրոգովի անվ․ Լենինի շքանշանակիր 2-րդ բժշկական ինստ–ում։ 1973-ից Երեանի բժշկական ինստ–ի բուժական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն է։ Դիտական աշխատությունները նվիրված են անեսթեզիոլոգիայի (ցավազրկում և անզգայացում) և անպտղության հարցերին։

ԱՔՔԱԴ (mat Akkadi), պետություն Միջագետքում, մ․ թ․ ա․ XXIV–XXIII դարերում։ Կոչվել է կենտրոնի՝ Աքքադ քաղաքի (տեղը ճշտված չէ) անունով։ Պետության հիմնադիր Սարգոն I Աքքադացին, պատմության մեջ առաջին անգամ, 5400 հատուկ մարզված զինվորներից ստեղծելով մըշտական զորք՝ նվաճողական և կողոպտչական արշավանքներ է ձեռնարկել շրջակա երկրների ու ցեղերի դեմ, հասնելով Պարսից ծոցից մինչև Տավրոսի լեռներ, Ելամից մինչե Միջերկրական ծով։ Մարգոնի տիրապետությունը տարածվել է ամբողջ Միջագետքի վրա, և Ա․ դարձել է Մերձավոր Արևելքում գերիշխող տերություն։ Երկրագործությունն ու առետուրը խրախուսելու համար Մարգոնը կառուցել է ոռոգող ջրանցքներ, սահմանել չափ ու կշիռների միասնական կարգ։ Ա–ի պետական գրասենյակներում գործածվել է աքքադերենը։ Ա․ ավելի զարգացել և հզորացել է Մարգոնի թոռան՝ Նարամսինի գահակալման տարիներին (մոտ 2238–2202), որն ստեղծել է մեծածավալ աշխարհակալություն՝ կրելով «աշխարհի չորս կողմերի արքա» տիտղոսը։ Նրա տիրապետության հս․ սահմանները ձգվել են մինչե Տիգրիսի ակունքները։ Ուշագրավ է, որ հս–ում Նարամսինին դիմադրել է Արմանի երկրի թագավոր Մադակինան (Արմանի երկրի տեղադրությունը, ինչպես նաե կապը հայոց հետ վիճելի է և լուսաբանման կարոտ)։ Ա․ պետությունը ծառայել է ստրկատերերի շահերին։ Ա–ի թագավորների պարբերաբար կրկնվող արշավանքներն ու շահագործման դաժան ձեերը սրել են նվաճված երկրների ազատագրական շարժումները։ Օգտվելով Ա–ի թուլացումից՝ կուտիների լեռնական ցեղերը մ․ թ․ ա․ մոտ 2200-ին նվաճել են և կործանել այն։ Այնուհետե Հարավային Միջագետքի քաղ․ կյանքում կարեոր դեր է սկսել խաղալ Բաբելոնը։ Պահպանվել են Ա–ի արվեստի նմուշներ․ Մարգոնի ու Նարամսինի քարե կոթողները՝ ռազմի տեսարանների հարթաքանդակներով, աքքադացի վեհապետի բրոնզե անդրու գլուխը, գլանաձե կնիք՝ որսի տեսարաններով և բազմաթիվ այլ իրեր։ Գբկ․ Գարանֆիլյան Դ․, Նարամսին և իր թշնամիներն ըստ Հատյան բնագրի, «ՀԱ», 1929, №5։ Дьяконов И․ М․, Общественный и государственный строй Древнего Двуречья․ Шумер, М․, 1959։ Նույնի․ История Мидии․․․», М․–Л․, 1956․

ԱՔՔԱԴԷՐԵՆ (այլ անվամբ՝ ասուրաբաբելերեն), պատկանում է սեմական լեզվաընտանիքին՝ կազմելով առանձին (հյուսիս–արեելյան) խումբ։ Տարածվել է նախ՝ Միջագետքի սեմալեզու հս–ի (ի տարբերություն շումերալեգու հվ–ի), ապա՝ ասուրա–բաբելական ամբողջ Միջագետքի վրա։ Հին Ա․ եղել է միասնական, միայն մ․ թ․ ա․ XXI դ․ վերջում նշմարվել է երկու բարբառների՝ ասուրերենի (հս–ում) և բաբեչերենի (հվ–ում) տարբերակման պրոցես, որ գերազանցապես կրել է հնչյունական բնույթ։ Հուշարձանները գրված են սեպագրով, որ փոխ է առնված շումերներից և հարմարեցված Ա–ին։ Տարբերել են սեպագիր նշանների երեք խումբ՝ վանկագրեր, գաղափարագրեր և որոշիչներ (դետերմինատիվներ)․ վերջիններս ցույց են տվել նշանակվող գաղափարի որ կարգին պատկանելը։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջերից գերակշռող դիրք է գրավել բաբելերենը, որով մ․ թ․ ա․ IX դ․ սկսել են գրել նաև Ասորեստանի թագավորները․ բուն ասուրերենը օգտագործվել է միայն նամակներում։ Ա․ երկար ժամանակ միջազգային լեզվի դեր է կատարել։ Աքքադական գիրն անցել է շատ ժողովուրդների, այդ թվում նաե՝ ուրարտացիներին։

Գրկ․ Дьяконов И․ М․, Языки древней Передней Азии, М․, 1967․ Գ․ Ջահուկյան

ԱՔՔԵՐՄԱՆ, Ակքերման, քաղաք Բեսարաբիայում (այժմ՝ Ուկրաինական ԱՄՀ–ում)։ 1944-ին վերանվանվել է Բեչգորոդ–Դնեսարովսկի։ Հայկական սկըզբնաղբյուրներում (XV–XVIII դդ․) կոչվել է նաև Աղքերման, Ախքիրման, Ագքիրման, Ագ–քերման են։ Պատմագրության մեջ Մանքերման քաղաքը՝ Կինը, սխալմամբ նույնացվել է Ա–ի հետ։ Հայերը Ա․ են գաղթել միջնադարում, Հայաստանի տարբեր նահանգներից, Ղրիմից, Փոքր Ասիայից և այլ վայրերից։

XV դ․ Ա․ Մոլդովայի հայերի խոշորագույն կենտրոնն էր։ Ռումինացի պատմաբան Ն․ Ցորգայի կարծիքով, Ա–ում ավելի շատ հայեր կային, քան Աուչավայում,