Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բյանը արտագծած շրջանագծի շառավիղը հավասար է t, իսկ ներգծածինը՝ 2sin– ո a 180° – ctg (a-ն P-յան կողմի երկարությունն է).

ԲԱԶՄԱՆՅԱՐԴԱԲՈՐԲ, պոլինևրիտ (<1պոչի․․․ և հուն, veapov – նյարդ), ծայրամասային նյարդերի ախտահարում։ Առաջանում է վարակիչ հիվանդությունների (դիֆթերիա, տիֆեր, վիրուսային հիվանդություններ), ալկոհոլով, մկնղեղով, սնդիկով, կապարով թունավորումների, ավիտամինոզների (հատկապես Bi), ներքին օրգանների հիվանդությունների (երիկամներ, լյարդ, ստամոքս՜աղիքային համակարգ), նյութափոխանակության խանգարումների (շաքարախտ), չարորակ նորագոյացությունների դեպքերում։ Բ․ արտահայտվում է շարժողական ապարատի ախտահարումներով՝ ծայրամասային բնույթի լուծանքներով և թերլուծանքներով (պարեզ), առաջանում է մկանային տոնուսի անկում, մկանների ապաճում, նյարդի կազմափոխություն։ Լինում են ցավեր, մաշկի պիգմենտավորում, վերջույթների կապտուկ, զգայնության, երբեմն՝ նաև հոգեկան խանգարումներ։ Հիվանդությունը տևում է մեկից մի քանի ամիս։ Բուժումը՝ դեղանյութերով (ուրոտրոպին, ստրիխնին, պիրամիդոն, անալգին, բրոմիդներ, կենսախթանիչներ, վիտամիններ), աուտոհեմոթերապիա, ֆիզիոթերապևտիկական (ջերմա, լուսա, էլեկտրաբուժում, ցեխի լոգանքներ) և կուրորտային (Սոչի–Մացեստա, Պյատիգորսկ, Ծղալտուբո ևն) մեթոդներով։ Հ․ Չիլինգարյան


ԲԱԶՄԱՇԱՔԱՐՆԵՐ, տես Ածխաջրեր։


ԲԱԶՄԱՇԵՆ, Բզմըշեն, գյուղ Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթում, Խարբերդից 8 կմ արևմուտք։ Գյուղը հնում կոչվել է Բազման, հետագայում վերանվանվել Բ․։ Հիշատակվում է XII դ․։ Այդ են վկայում հին եկեղեցու ներսի պատին և գյուղի մոտ եղած խաչքարի XIII–XIV դդ․ արձանագրությունները։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 3500 հայ բն․ (460–500 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Բ–ի կոշկակարների, ատաղձագործների, շաքարագործների, կտավագործների արտադրանքը վաճառահանվում էր Թուրքիայի քաղաքներում։ Կար ձիթհանք, ծխախոտի գլանակի թղթեր կտրող և փաթաթող արհեստանոց։ Բ․ ուներ երեք եկեղեցի, երեք երկսեռ դպրոց՝ բարեկարգ շենքերով։ 1888-ին Բ–ում հիմնվել է Ուսումնասիրաց ընկերություն, որն զբաղվել է երեխաների ուսումնա–կրթական գործերով։ 1887-ից սկսվել է Բ–ի հայերի գաղթը դեպի ԱՄՆ։ 1892-ին նրանք ԱՄՆ–ի Չելսի քաղաքում հիմնել են Բազմաշենի լուսավորչական ուսումնասիրաց ընկերությունը, որը զբաղվել է հայրենի գյուղի երիտասարդների ուսման հարցերով։ Ընկերությունը մեծ օգնություն է ցույց տվել 1895-ի համիդյան կոտորածներից տուժած հայրենակիցներին, կառուցել է դպրոցի նոր շենք 300 աշակերտի համար։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Բ–ի հայերը տեղահանվել և զոհվել են։ Փրկվել են միայն 300 որբ և այրի, որոնք տարագրվել են օտար երկրներ (ԱՄՆ, Սիրիա, Ֆրանսիա)։ Ֆրանսիայում և Սիրիայում ապրող բազմաշենցիների մի մասը հայրենադարձվել և բնակություն է հաստատել Սովետական Հայաստանում։ Մ․ Դարբինյան

ԲԱԶՄԱՉԱՓ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, երեքից ավելի չափ ունեցող տարածություն։ Բ․ տ–յան մասին խոսելը բնավ չի վիճարկում մեզ շրջապատող աշխարհի եռաչափությունը։ Բ․ տ–յան հասկացության առաջացումը կապված է ««երկրաչափություն» առարկայի ընդհանրացման պրոցեսի հետ։ Բ․ տ–յան պարզագույն օրինակներ են ո–չափանի էվկլիդեսրսն տարածությունները, որտեղ ո–ը կամայական բնական թիվ է։ ո–չափանի էվկլիդեսյան տարածությունը ուղիղ գծի (միաչափ), հարթության (երկչափ) և տարածության (եռաչափ) մաթեմատիկական ընդհանրացումն է։ ո–չափանի էվկլիդեսյան տարածության մեջ ամեն մի կետ նկարագրվում է Իր xi, ․․․, xn կոորդինատներով, A(xi, ․․․, xn) և B(yi, ․․․, yn) կետերի միջև եղած հեռավորությունը (մետրիկա, տես Մեարիկական տարածություն) որոշվում է AB= ±]/"(xi–yi)2+ ․․․ + (xn–Уп)2 բանաձևով։ Ոչ էվկլիդեսյան ոչափանի տարածություններից է ռիմանյան տարածությունը։ Այստեղ երկու անվերջ մոտ կետերի միջև եղած հեռավորությունը տրվում է ds = f(x1, ․․․, xn, dx1, ․․․, dx11) առնչությամբ։ Օրինակ՝ հարաբերականության ընդհանուր տեսությունում կիրառվող ռիմանյան տարածության մեջ հեռավորությունը տրվում է ո ds2= 5յ gik dx!dxk i․ к բանաձևով, որտեղ gik = gik (x1,․․․ xn)^h^ ֆունկցիաներ են կոորդինատներից։ Հարաբերականության հատուկ տեսությունում կիրառվող քառաչափ տարածությունում յուրաքանչյուր կետ նկարագրվում է երեք «տարածական» և մեկ «ժամանակային» կոորդինատով, իսկ երկու կետերի միջև եղած հե– ռավորությունը տրվում է (М՝ М")2 = = (х՝–x")2 + (y՝–y")2 + (z՝–z")2 – c2(t՝– – ")2 բանաձևով (c-ն լույսի արագությունն է)։ Վիճակագրական ֆիզիկայում կիրառվում են փուլային տարածություններ, որոնք նույնպես Բ․ տներ են։


ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԻՆՏԵԳՐԱԼՆԵՐ, տես Ինտեգրալ հաշիվ։


ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔ, քիմիայի հիմնական օրենքներից․ եթե քիմիական երկու տարր իրար հետ առաջացնում են մի քանի միացություններ, ապա նրանցում տարրերից մեկի կշռաքանակները, որոնք միացած են մյուսի միևնույն կշռաքանակներին, հարաբերում են ինչպես ոչ մեծ ամբողջ թվեր։ Օրինակ՝ ազոտը թթվածնի հետ առաջացնում է N20, NO, N2O3 NO2 և N2O5 միացությունները, որոնցում մեկ կշռամաս թթվածնին համապատասխանաբար միացած է 0,57, 1,14, 1,71, 2,28 և 2,95 կշռամաս ազոտ։ Այդ թվերը հարաբերում են ինչպես՝ 1։2։3։4։5։ Բ․ հ․ օ․ հայտնաբերել է Ջ․ Դաչթոնը 1803-ին։ Ս․ Ավագյան


ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄ, տես Հանրահաշվական գործողություններ։


ԲԱԶՄԱՊՍԱԿԱԹԵՐԹՈՒԹՅՈՒՆ, տես Լիաթերթություն։


ԲԱԶՄԱՊՏՂԱԲԵՐ ԲՈՒՅՍԵՐ, պոլի կարպ (<պոլի․․․ և հուն, харлос, – պտուղ), բ ույսեր, որոնք պտղաբերում են բազմաթիվ տարիների ընթացքում։ Բազմապտղաբեր են բոլոր բազմամյա ծաղկող խոտաբույսերը, ծառատեսակներն ու թփերը։ Տես նաև Միաւցտղաբեր բույսեր։


ԲԱԶՄԱՍԱՂՄՈՒԹՅՈՒՆ, 1․ կենդանիների օրգանիզմ ու միևնույն, սեռի մի քանի սաղմերի առաջացում մեկ ձվաբջջից։ Բարձրակարգ կաթնասունների և մարդու Բ․ զարգացման վաղշրջանում սաղմի երկու և ավելի մասերի տրոհման հետևանք է։ Մարդկանց Բ–յան օրինակ է նույն ձվաբջջից առաջացած միևնույն սեռի երկվորյակների ի հայտ գալը։ Կենդանիների (աղեխորշավորներ, նեմերտիններ, փշամորթներ, ձկներ, երկկենցաղներ) մոտ կարելի է առաջացնել արհեստական Բ․, տրոհվող ձվերի վրա փոփոխված աղային բաղադրությամբ ծովի ջրով ազդելով կամ բլաստոմերների թելային հանգույցները թափահարելով ու ձգելով։ 2․ Բ․ բույսերում, նույն սերմնասկզբնակում մի քանի սաղմերի առաջացում։ Տարբերում են անուղղակի կամ կեղծ Բ․, երբ սաղմերը գոյանում են մեկ սերմնաբողբոջում մի քանի սաոմնային պարկերի առաջացմամբ (օրինակ, գետնամորի) կամ մի քանի (4-ից ավելի) մեգասպորների զարգացմամբ (շուշան)։ Ուղղակի կամ իրական Բ–յան դեպքում բազմաթիվ սաղմեր զարգանում են մեկ զիգոտից, վերջինիս ոչ ճիշտ տրոհման հետևանքով։ Կ․ Ջիվանյան


ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ՀՐԹԻՌ, տես Տիեզերական թռչող աւցարաւոնեո։


ԲԱԶՄԱՍՏՂԵՐ, աստղային փոքր խմբեր, որոնց բաղադրիչները միմյանց հետ կապված են փոխադարձ ձգողական ուժերով և պտտվում են համակարգի ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը։ Բ–ի անդամների թիվը հասնում է 3–10-ի։ Երկու աստղից կազմված համակարգերը կոչվում են կրկնակի աստղեր, իսկ տասից ավելի անդամ ունեցողները՝ աստղակույտեր։ Բ–ի պայծառագույն անդամները համարվում են համակարգի գլխավոր բաղադրիչներ։ Ելնելով գլխավոր բաղադրիչների փոխադարձ հեռավորություններից, Վ․ Համբարձումյանը Բ․ բաժանել է սեղանակերպերի և սովորականների։ Սեղանակերպ են կոչվում այն Բ․, որոնց գլխավոր բաղադրիչներից առնվազն երեքի փոխադարձ հեռավորությունները նույն կարգի մեծություններ են, իսկ սովորական՝ այն Բ․, որոնց մոտ չի պահպանվում այս պայմանը։ Սեղանակերպ Բ–ի օրինակ է Օրիոնի նշանավոր միգամածության կենտրոնում գտնվող ջերմ աստղերից կազմված սեղանակերպը։ Բ․ Մարգարյանի հետազոտությունները ցույց են տալիս, որ սեղանակերպ Բ–ի ճնշող․ մեծամասնությունը