Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆադարյան», 1961, «Նկարիչ Ա․ Ղարիբյան», 1962, «Ա․ Սպենդիարյան», 1971) և գրաֆիկական թերթերի («Քաջ Նազար», 1958, «Մեծապատիվ մուրացկաններ», 1962)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1947, 1963) և Մոսկվայում (1964)։ Պ․ Հայթայան

ԲԵՔԵԹ (Beckett) Սամուել (ծն․ 13․ 4․ 1906, Դուբլին), դրամատուրգ, վիպասան, բանաստեղծ, մոդեռնիզմի ներկայացուցիչ։ Ծագումով իռլանդացի։ Գրում է անգլերեն և ֆրանսերեն։ 1937-ից ապրում է Ֆրանսիայում։ Վաղ շրջանի գործերից են «Ավելի շատ խայթոցներ, քան աքացիներ» (1934) պատմվածքների ժողովածուն, «Մյորֆի» (1938) վեպը։ Բ-ի «Մոլլոյ» (1951), «Մելոնը մեռնում է» (1951), «Ուոտ» (1953), «Ինչպես սա է» (1961) վեպերը հուսահատ խոստովանություններ են, ողբերգական կյանքի մերկացումներ։ Սյուրռեալիստական պիեսները՝ «Գոդոյին սպասելիս» (1952), «Խաղի վերջը» (1957), «Մագնիտոֆոնի վերջին ժապավենը» (1959), «Երջանիկ օրեր» (1963), հույսի ու ճիգի ունայնության անողոք նկարագրություններ են։ Հեղինակ է նաև Մ․ Պրուստի (1931) և Զ․ Զոյսի (1936) մասին գրական ակնարկների։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1969)։ Ա․ Գաացաբյան

ԲԵՔԵՐԵԼ (Becquerel), ֆրանսիացի ֆիզիկոսների ընտանիք։ Ս և զ ա ր Բ․ (8․3․ 1788–18․1․1878), Փարիզի ԳԱ անդամ (1829), 1837–ից Փարիզի բնագիտա–պատմական թանգարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ֆոսֆորեսցենցմանը, ջերմաէլեկտրականությանը, մագնիսականությանը են։ Հայտնագործել է ինքնաբեեռացոդ գալվանական էլեմենտը։ է դ մ ո ն Բ․ (24․3․1820 – 11․5․ 1891), Սեզար Բ-ի որդին։ Փարիզի ԳԱ անդամ (1863), 1888-ից՝ պրեզիդենտ։ Զբաղվել է ֆոսֆորեսցենցման, լյումինեսցենցման, մթնոլորտային էլեկտրականության երևույթների հեւոազոամամբ, լուսանկարչության, լուսաքիմիայի հարցերով ևն։ Ա ն ր ի Բ․ (15․12․1852 – 25․8․ 1908), էդմոն Բ-ի որդին։ Փարիզի ԳԱ ան– դամ (1889), 1892-ից Փարիզի բնագիտա– պատմական թանգարանի, իսկ 1895-ից՝ Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր։ Ուսումնասիրել է օպտիկայի, էլեկտրականության, մագնիսականության, լուսաքիմիայի, էլեկտրաքիմիայի և օդերևութաբանության զանազան խնդիրներ։ 1896-ին, հետազոտելով լյումինեսցենտային տարբեր նյութերի ազդեցությունը լուսանկարչական թիթեդի վրա՝ հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։ 1903-ին Պ․ Կյուրիի և Մ․ Սկւադովսկայա–Կյուբիի․ հետ արժանացել է նոբելյան մրցանակի։ Ժան Բ․ (5․2․1878 - 4․7․1953), Անրի Բ-ի որդին, Փարիզի ԳԱ անդամ (1946)։ Հետազոտել է նյութի մագնիսական հատկությունները ցածր ջերմաստիճաններում, նատրիումի գոլորշիների անոմալ դիսպերսիան, մագնիսաօպտիկական երե– վույթները։

ԲԶԱՎԵԹ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում։ Միավորված է Կարտիկամի սովետական տնտեսության հետ։ Բնակիչներն զբաղվամ են կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց։ Բ-ի հայերը գաղթել են էրզրումի վիլայեթից 1830-ին։ ԲԶԵ&ՆԵՐ, կարծրաթևեր (Coleoptera), միջատների ամենամեծ կարգ։ Վերնաթևերը կարծր են, սովորաբար ուռուցիկ, ծառայում են մարմինը պաշտպանելու համար։ Ներքևի թևերը բարակ են, ջղավորված, ապահովում են թռիչքը։ Բերանի օրգանները ծամող են, հազվադեպ՝ ծծող։ Ունեն մի քանի հատվածներից բաղկացած շոշափուկներ։ Աչքերը բարդ են, շատ մեծ, հազվադեպ կույր են։ Բեղիկները՝ 11, թաթերը 3–5 հատվածանի են։ Բաժանասեռ են, լրիվ կերպարանափոխությամբ, ձվածին են, հազվադեպ կենդանածին։ Կուսածնությունը հատկանշական է 4 ընտանիքների։ Լուսատիտիկ Բ-ի էգերի սեռական ազդանշանումը հաղորդվում է յուրօրինակ լուսատու օրգաններով, որոնցով կարող են օժտված լինել նաև արուները կամ թրթուրները։ Շատ տեսակների բնորոշ է խնամքը սերնդի նկատմամբ։ Բ-ի մեջ մակաբուծականությունը հազվադեպ է։ Մեծամասնությանը հատուկ է արտաքին մարսողությունը, երբ կերը մարսվում է դրսում, թքի հետ արտազատված ֆերմենտների օգնությամբ, ապա ներծծվում։ Տարածված են ամենուրեք․ օդում, ջրում, հողում, քարայրերում։ Տարեկան տալիս են մեկ կամ մի քանի սերունդ։ Ձմեռում է հասուն անհատը, երբեմն՝ թրթուրը կամ ձուն։ Բ-ի մեջ հայտնի են գիշատիչներ, սապրոֆիտներ, սապրոֆագեր, քսիլոֆագեր, ֆիտոֆագեր, դետրիտոֆագեր, նեկրոֆագեր, կոպրոֆագեր, կերատոֆագեր, միցետոֆագեր։ Մեծ մասը վնասատուներ են, փչացնում են բնափայտը, զանազան պահեստված մթերքները, անտառային, պտղատու, բանջարանոցային, հացազգի կուլտուրաները ևն։ Բ․ միաժամանակ զանազան ճիճվային հիվանդությունների միջնորդ տերեր են, սնկային, բակտերային, վիրուսային հիվանդությունների փոխանցողներ։ Բ-ի շատ տեսակներ օգտակար են, ոչնչացնում են վնասատու միջատներին, տզերին, կողինջներին։ Հայտնի է մոտ 150 ընտանիք՝ 400․000 տեսակներով, որոնցից մոտ 4000-ը հանդիպում են նաև Հայկ․ ԱՍՀ–ում։

ԲԶԵԶՆԵՐ ՀՈԴՎԱԾԻ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՄԱՆ ՏԱԿԱԴԻՐԸ (Պատկերազարդումը տես 280-րդ էջից հետո՝ ներդիրում) 1․ Քսաակետ դիակեր (Xylodrepa quadri- punctata) 2․ Կաղնու խայտաբղետ փայտահատ (Pla- gionotus arcuatus) 3․ ճակնդեղի վահանակիր (Cassida nebu- losa) 4․ Թանգարանային կաշվեկեր (Anthrenus museorum) 5․ Շերտավոր մոմաբզեզ (Trichius fascia- tus) 6․ Ավազային դանդաղկոտ (Opatrum sa- bulosum) 7․ Գեղամարմին մեծ (Calosoma sycophonta) 8․ Բարդու տերևակեր (Melasoma populi) 9․ Կազարկա (Rhynchites bacchus) 10․ Բացոտավոր լվիկ (Phyllotreta memo- rum) 11․ Ապուխտի կաշվեկեր (Dermestes larda*- rius) 12․ Սովորական մայկա (Meloe proscarabae- us) 13․ Տզրուկաթրթուր (Lema melanopus) 14․ Ոլոռի ընդակեր (Bruchus pisorum) 15․ Ոսկեփայլ բրոնզաբզեզ (Cetonia aura- ta) 16․ Գերեզմանափոր (Necrophorus investi– gator) 17․ Ցոթկեաանի կարմրիկ (Coccinella sep- tempunctata) 18․ Ծաղկային թարախաբզեզ (Mylabris bloralis) 19․ Տացու շպանկա (Lytta vesicatoria) 20․ Գծավոր շրխկան (Agriotes lineatus) 21․ Ազնվամորու բզեզ (Byturus tomentosus) 22․ Դոդ ձևացող (Ptinus fur) 23․ Կոլորադյան բզեզ (Leptinotarsa decem- lineata) 24․ Մայիսյան բզեզ (Melolontha hippocas- tani) 25․ Պոչավոր երկարամարմին (Brenthes cau~ datus) 26․ ճ–ակնդեղի սովորական երկարակնճիթ ( Bothy noderes punctiventris) 27․ Եղջերաբզեզ (Lucanus cervus) Գբկ․ Якобсон Г․ Г․, Жуки России и Западной Европы, в․ 1 – 11, СПБ, 1905–15; Определитель насекомых европейской части СССР, т․ 2, М․ –Л․, 1965; Бей-Биенко Г․ Я․, Общая энтомология, 2 изд․, М․, 1971․ Ս․ խնձոբյան ԲՏէԻԲ Н» 2 (ն․ Կալդախվար հ ա յ կ ա կան), հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Դագրայի շրջանում, երկաթուղային կայարան, շրջկենտրոնից 15 կմ հարավարևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, ցիտրուսային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի հայկական ութամյա դպրոց, ակումբ-կինո։ Բ․ հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1900-ին։

ԲԶԻԲԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Բ զ ի պ ի, Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղը Աբխազական ԻՍՍՀ–ում։ Բարձրությունը մինչև 3033 մ է (Իփմսա լեռ), երկարությունը՝ մոտ 50 կմ։ Կազմված է կրաքարերից, զարգացած են կարաոային երևույթները։ Լանջերը ծածկված են խառն անտառներով, վերին մասերը՝ ալպյան մարգագետիններով։

ԲԶՆՈՒՆԻՆԵՐ, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բ-ի նախարարությունը հաստատել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը։ Տոհմի ժառանգական տիրույթը եղել է Բզնունիք գավառը։ Զորանամակի համաձայն, Բ․ Հայոց արքունիքին տվել են 3000 հեծյալ։ Մովսես 1սորենացու վկայությամբ՝ Հայոց թագավոր Տրդատ Դ–ի մահից (330) հետո, երբ Հայաստանում ստեղծվել էր ժամանակավոր անիշխանություն, միմյանց դեմ կռիվներում երեք նախարարական տոհմ՝ Բ․, Մանավազյանները և Որդունիները, ոչնչացան մեկը մյուսի ձեռքով։ 330-ական թթ․ Բ-ի նահապետ Դատաբենը դավաճանել է հայրենիքին, որի համար Վաչե Մամիկոնյան սպարապետը և Վահան Ամատունի իշխանը նրան ձերբակալել են, մահապատժի ենթարկել, իսպառ բնաջնջել Բ-ի տոհմը, կալվածները վերածել արքունի սեփականության, այնուհետև հանձնել Բզնունի եպիսկոպոսին։ Այս պատճառով Բ-ի տիրույթները հիշվում են կաթողիկոսական