Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տատումից հետո զեմստվռյական հիմնար– կությունները վերացվեցին։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Զեմստվոյի հալա–ծիչները և լիբերալիզմի Տաննիբալները, Երկ․, հ․ 5։История СССР, т․ 5–6, М․, 1968․

ԶԵՄՑՈՎ Միխայիլ Գրիգորևիչ (1688– 1743), ռուս ճարտարապետ։ Սովորել է Մոսկվայի Զինապալատին կից գեղար–վեստական դպրոցում, ապա աշխատել Պետերբուրգում։ Մասնակցել է Պետեր– հոֆի (այժմ՝ Պետրոդվորեց), Տալլինի Կադրիորգ (1718–25) պալաաա–պուրա– կային անսամբլների ստեղծմանը, եղել է Պետերբուրգի կառուցապատման հանձ–նաժողովի ղեկավարներից մեկը, Ի․ Կ․ Կորոբովի հետ ավարտել է (1741) ռուս, ճարտ–շինարարակւսն կանոնագրքի կազ–մումը։


ԶԵՅԳԵՐՈԻՄ (<գերմ․ Seigern), գունա–վոր մետալուրգիայում համաձուլվածքը բաղադրամասերի բաժանելու պրոցես, հիմնված է նրանց հալման ջերմաստիճան–ների տարբերության վրա։ Տամաձուլ– վածքի դանդաղ տաքացման ժամանակ հալման ցածր ջերմաստիճան ունեցող մե–տաղները և էվաեկտիկ խառնուրդները հալվում ենէ իսկ դժվարահալ մասը մնամ է փխրուն, սպունգաձև զաևգվածի ձևով։ Զ–ման համար օգտագործում են թեք հա–տակով անդրադարձիչ վառարաններ։


ԶԵՅԴԵԼ Էռնեստ (1850–1922), գերմա–նացի բժիշկ, թարգմանիչ։ Բժշկական կըր– թությունն ստացել է Լայպցիգի համալսա–րանում։ Տիրապետել է արաբերենին, թուրքերենին և հայերեևին։ Զ» հետա– քըրքրվել է Մխիթար Տերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատությամբ և ձեռ–նամուխ եղել դրա թարգմանությանը, որը 1908-ին արժանացել է Պուշմանովսկու մրցանակի։ Ավելի ուշ, երբ ձեռքն է ընկել Կ․ Գալենի մի աշխատության հայերեն տպագրված թարգմանությունը, Զ․ կըր– կին անդրադարձել է Տայաստանի բժշկա–գիտության հարցերին։ Կատարած ուսում–նասիրությունները տպագրվել են Վիեն–նայի Մխիթարյան միաբանության 100-ամ– յակի և «Տանդես ամսօրյա»-ի 25-ամյակի առթիվ լույս տեսած ժողովածուում; Երկ % Seidel E․, Mechitar’s Meisterarz- tes aus Her «Trost bei Fiebern», Lpz․, 1908,


ԶԵՅԵՐ (Zeyer) Յուլիուս (26․4․1841,Պրա–գա– 29․1․1901, Պրագա), չեխ բանաս–տեղծ։ Առավել հայտնի են Զ–ի «Վիշե– գրադ» (1880), «Չեխի գալուստը» (1886) բանաստեղծական շարքևրը՝ նվիրված Չե–խիայի հերոսական անցյալին։ Զ․ հեղի–նակ է մի շարք պիեսների և արձակ գոր–ծերի։


ԶԵՅԹԱ, գյուղ Տայկական ՍՍՏ Ազիզ–բեկովի շրջանում։ Գտնվում է Վայքի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, շըրջ– կենտրոնից 7 կւէ հարավ–արևմուտք։ Գյու–ղի շրջակայքում պահպաևվել եև տապա–նաքարեր (XVII–XVIII դդ․)։


ԶԵՅԹՈԻՆ, Ուլնիա (այժմ՝ Սուլեյմանիե), քաղաք և գավառ Լեռնային Կիլիկիայում (Թուրքիա)։ Մինչն 1920-ը մտնում էր Հալեպի վիլայեթի Մարաշ սանջակի մեջ, իսկ այժմ՝ Մարաշ վիլայեթի մեջ։ Գտնվում է Մարաշից 38 կմ հս–արմ․, դժվարամատչելի լեռնային վայրում, որը շրջապատված է հս–ից՝ Չըրըգ, Բերիտ, Սաղ Դաղ, Աղաջ–Առ, Յոթնեղբայր, արլ–ից՝ Պերզինկա, Մավլ, Ավագ, հվ–ից՝ Կյուվրտին, իսկ արմ–ից՝ Մոլախդերե լեռներով։ Այս լեռները, քաղաքի շուրջը կազմելով բնական պատնեշ, Զ․ դարձնում են դժվարամատչելի թշնամիների համար։ Զ–ով են հոսում Ջահան գետի վտակները, որոնք սկիզբ են առնում Տավրոս լեռնաշղթայից։ Կլիման բարեխառն է, տաք ու առողջարար։ Աճում են պտղատու ծառեր, ձիթենի, նռնենի, թզենի, խաղող, հացահատիկներից՝ ցորեն, գարի, եգիպտացորեն։ Օգտակար հանածոներից կան երկաթ, արծաթ։ Կան նան հանքային ջրեր։ Գետերը հարուստ են ձկներով (կարմրախայտ ևն)։

Նկարում` Զեյթունի ընդհանուր տեսարանը Նկարում` Զեյթունցիներ

Զ․ իր անունն ստացել է թուրքերեն «զեյթուն» (ձիթենի) բառից։ Այս պտղի ծառերը մեծ չափով աճում են քաղաքի շուրջը և տաք ձորերում։ Երկրորդ անունը՝ Ուլնիա, կոչել են Զ–ի տեղում բյուզանդական Ուլնիա բնակավայրի անունով։ Բագրատունիների անկումից հետո (1045) Զ–ի տարածքում Անիից գաղթած յոթ հայ ընտանիք բնակություն են հաստատել Շեհիրճոկում՝ տալով նրան «Անի–ձոր» անունը։ Տարածքը 1080–1375-ին մտել է Կիլիկիայի հայկ․ պետության մեջ։ Բնակչությունն ավելացել է Շիրակից գաղթած հայերով, իսկ հիմնական զանգվածը եկել է Կիլիկիայից, հայկական պետության անկումից հետո (1375)։ Գավառի և ավանի Զ․ անունն առաջին անգամ հիշատակվում է XV դ․ սկզբին, երբ Կիլիկիայի մեծ մասին տիրում էր Զյուլ–Կադիրների ցեղը։ XV դ․ մինչն XVI դ․ սկիզբը եղել է Զյուլ–Կադիրների և Կարաման ցեղի տիրապետության տակ։ 1517-ին Զ․ ընդունել է թուրք. հպատակությունը՝ պարտավորվելով հարկ վճարել Բարձր Դռան (5000 ղուրուշ)։ 1626–27-ին թուրք, սուլթան Մուրադ IV-ը, Ջալալների շարժումից վախենալով, Զ–ի հայերին իր կողմը գրավելու նպատակով, նրան տվեց կիսանկախության հրովարտակ (ֆերման), ըստ որի նրանք միայն 15000 ղուրուշ հարկ պետք է վճարեին։ XVI–XVIII դդ․ Զ․ կառավարվեց ռազմ. դեմոկրատիայի սկզբունքով։ Գավառը ղեկավարում էին չորս իշխանական տներ՝ Շովրոյանները, Յաղուբյանները, Ենի–Դունյանները և Սուրենյանները։ Այս տների անունով կոչվել են Զ–ի չորս թաղերը, որոնց նրանք տիրում էին ժառանգական իրավունքով։ Ամբողջ գավառին վերաբերող հարցերը լուծում էր իշխանական խորհուրդը, որտեղ վերջին խոսքն ասելու իրավունքը վերապահված էր ավագ իշխանին և Զ–ի արքեպիսկոպոսին։ Միևչև XIX դ․ 2-րդ կեսը Զ–ի վրա թուրք, տիրապետությունը անվանական էր, գավառի հայերը պաշտպանում էին իրենց կիսանկախ վիճակը, արգելում օտարների մուտքը իրենց սահմանները։

Չնայած Մուրադ IV-ի տված հրովարտակին, շրջակա թուրքերը, հատկապես Մարաշի կառավարիչները, միշտ ջանացել են ասպատակել, իրենց ենթարկել գավառը։ Նման փորձեր կատարվել են 1780, 1808, 1819, 1829, 1835-ին, բայց միշտ ավարտվել են լեռնականների հաղթանակով։ Ըմբոստ, հաղթանդամ, քաջակորով զեյթունցիները դարեր շարունակ զենքի ուժով պաշտպանել են իրենց արտոնյալ վիճակը, հաճախ հրաժարվել չնչին հարկատվությունից։ Թուրքիան չէր հաշտվում Զ–ի կիսանկախ վիճակի հետ և 1860-ական թթ․ ձեռնարկում է վերացնելու գավառի անկախությունը, հիմնահատակ կործանելու Զ․։ 1862-ին բռնկվեց Զ–ի ապստամբությունը թուրքերի դեմ, որն ավարտվեց հաղթանակով։ Չնայած դրան, Աբդուլ Մեջիդ սուլթանը հասավ գավառի կիսանկախության վերացման, իսկ բնակիչները ենթարկվեցին ծանր հարկահանության։ Ի պատասխան թուրքերի բռնության, 1878-ին բռնկվեց նոր ապստամբություն՝ Ենի–Դունյան տոհմի Պապիկ իշխանի գլխավորությամբ։ Շուրջ երկու տարի տնող կռիվներն ավարտվեցին փոխադարձ զիջումներով։ Զ–ի համայնքը շարունակեց իր գոյությունը, բայց քաղաքին հսկող բարձունքում թուրքերը զորանոց կառուցեցին և սկսեցին հետևել լեռնականներին։ Զեյթունցիները 1895–1896-ին անձնազոհ դիմադրություն ցույց տվեցին համիդյան ջարդարարներին։ Ինքնապաշտպան ական կռիվները գլխավորում էին 75-ամյա իշխան Ղազար Շովրոյանը և հնչակյան գործիչ Աղասին։ Այդ կռիվները վերջացան եվրոպական պետությունների հյուպատոսների միջամտությամբ։ 1780–1909-ին Զ․ 41 անգամ դիմակայել է թուրք, զորքերին՝ հերոսական էջեր գրելով հայ ազատագրական պայքարի պատմության մեջ (տես Զեյթու–