Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դիտել որպես մոտավորապես հորիզոնական հարթության մեջ պտտվող թևերի համակարգ: Պտտման հարթությունը թռիչքի ուղղությամբ թեքելիս ստեղծվում է ոչ միայն վերամբարձ, այլև քարշի ուժ: Գոյություն ունեն ինքնաթիռներ, որոնց պտուտակների պտտման հարթությունը կարող է փոխվել հորիզոնականից մինչև ուղղաձիգ: Այս տիպի ինքնաթիռները կարող են կատարել ուղղաձիգ վերսլացքվայրէջք: Վերամբարձ ուժ ստեղծելու գազադինամիկ սկզբունքը նույնիսկ ռեակտիվ ինքնաթիռին հնարավորություն է տալիս թռչելու փոքր արագությամբ, «կախվել» օդում, կատարեւ ուղղաձիգ վերսլացք: Այդ իրագործվում է ռեակտիվի շարժիչի գազային շիթը հատուկ հարմարանքների օգնությամբ ներքև ուղղելով կամ ուղղաձիգ տեղադրված շարժիչների օգնությամբ: Տիեզերական Թ. ա. (միջմոլորակային ավտոմատ կայան, արհեստական արբանյակ, տիեզերանավ ևն): Տիեզերական թռիչքի տարբեր փուլերի մեծ առանձնահատկությունների շնորհիվ տիեզերական Թ. ա. պատրաստում են բազմաբաղադրիչ: Հիմնական ավտոնոմ մասերն են. մեկնարկային հրթիռ, ուղեծրային կամ միջմոլորակային նավ, մոլորակի վրա իջեցվող ապարատ: Մեկնարկային հրթիռը Թ. ա. հասցնում է ուղեծրայինին հավասար կամ գերազանցող արագության: Հրթիռի ղեկավարումը իրագործվում է շարժիչների քաշի մեծության և ուղղության փոփոխմամբ, իսկ մթնոլորտի առկայության դեպքում՝ նաև աերոդինամիկ ղեկերով: Ուղեծրային և միջմոլորակային նավերը ղեկավարվում են հրթիռային շարժիչների օգնությամբ: Շարժիչում բանող նյութի օգտագործման արդյունա– վետությունը ուղիղ համեմատական է արտանետվող գազի արագությանը: Մշակվում են տիեզերական Թ. ա–ի շարժիչներ. որոնյշ զարգացնում են շաւո ավելի մեծ արագություն, քան ռեակտիվ շարժիչը (պլազմային շարժիչ, հրթիռային էլեկտրաստատիկ շարժիչ): Տիեզերական Թ. ա. թռիչքի վերջին փուլում արգելակվում է հրթիռային շարժիչի օգնությամբ: Եթե մոլորակը զուրկ է մթնոլորտից, ապա հրթիռային արգելակը գործում է ընդհուպ մինչև գետնին հպվելը, իսկ եթե մոլորակը մթնոլորտ ունի, ապա օգտագործվում են նաե աերոդինամիկ ուժեր: Վերամբարձ ուժի փոփոխման միջոցով Թ. ա–ի վայրէջքի ղեկավարումը հնարավորություն է ընձեռում մեծացնելու վայրէջքի ճշգրտությունը: Այժմ փորձարկվում են տիեզերական Թ. ա–ներ, որոնք վերսլացք և վայրէջք են կատարում ինքնաթիռի նման: Գրկ. աես Ավիացիա, Օդագնացություն, Տիեզերագնացություն հոդվածների գրականությունը:

ԹՌՉՈՂ ԹԵՓԱՄՈՐԹՆԵՐ, պտերոզավրեր (Pterosauria), մահացած թեփուկավոր սողունների վերնակարգ արխեոզավրերի ենթադասում: Թ. թ–ի չափերը տատանվում են ճնճղուկից մինչև թևի ավելի քան 7 մ բացվածքով հսկաներ (պտերանոդոն): Մնացորդները հանդի– պում են յուրայի և կավճի ծովային նստվածքներում (ՍՍՀՄ–ում՝ Հարավային Ղազախստան և Պովոլժիե):

ԹՌՉՈՂ ՁՈՒԿ (լատ. Volans), համաստեղություն երկնքի հարավային կիսագընդում՝ Ոսկե ձկնիկ, Կենդանագիր, Ողնուց, Քամելիոն, Սեղանասար համաստե– ղությունների միջև: Ամենապայծառ աստղերը չորրորդ աստղային մեծության են: Հս. միջին լայնություններից չի երև– վում:

ԹՌՉՈՂ ՎԻՇԱՊՆԵՐ (Draco volans), ագա– մաների ընտանիքի վիշապների սեռի մո– ղեսներ: Մարմնի երկարությունը 25– 40 սմ է: Գլուխը բարձր է, եռանկյունաձև, պոչը՝ երկար: Դունչը բութ է, կարճացած: Մարմինը պատված է թեփուկներով, կող– քերից ունեն մաշկային լայն ծալքեր, որոնց շնորհիվ ընդունակ են թռչելու (այս– տեղից՝ Թ. վ. անվանումը): Ոտքերը եր– կար են, ճիրաններով զինված: Մեջքի կողմից կանաչավուն կամ մոխրա–կանա– չավուն են, մուգ կետերով: Փորի կողմը դեղնավուն է կամ երկնագույն: Հիմնա– կանում ծառաբնակ են: Սնվում են միջատ– ներով: Ոչ խորը փոսերում դնում են 2–6 ձու: Տարածված են Հարավ–Արեելյան Ասիայից մինչև Հարավային Հնդկաս– տան, Չինաստան, Ինդոնեզիա, Ֆիլի– պիններ:

ԹՌՉՈՒՆՆԵՐ (Aves), ողնաշարավոր կեն– դանիների դաս: Ծագումով և կառուց– վածքային առանձնահատկություններով մոտ են սողուններին: Առջեի վերջավո– րությունները ձևափոխվել են թևերի, քայ– յում են ետին վերջավորություններով: Հիմնականում ցամաքային կենդանիներ են: Կմախքը թեթև է, ամուր, մարմինը պատված է փետուրներով: Սիրտը քառա– խորշ է, մարմնի ջերմաստիճանը կայուն է և բարձր՝ 37,8–45,5°C: Սաշկային ծած– կույթը բարակ է, երկշերտ, գեղձերից զուրկ (բացառությամբ պոչուկային գեղ– ձի): Սաշկի վրա գտնվող փետուրները նվազեցնում են մարմնի ջերմարձակումը, իրագործում և կարգավորում են թռիչքը (թափահարող և ղեկային փետուրներ): Ծնոտները զուրկ են ատամներից, պատ– ված են եղջերային պատյանով և կտուց են կազմում: Փետուրները, կտուցի եղջե– րային պատյանը ամեն տարի փոխարին– վում են նորերով: Ոսկրերի մեծ մասը սնամեջ է, օդով լցված, հարուստ կրա– յին աղերով և միմյանց մեջ սերտաճած: Դանգի ոսկրերը բարակ են, տափակ, միմյանց հետ ձուլված (առանց կարերի): Թ–ի մատները 4-ն են, հազվադեպ՝ 3-ը, ջայլամներինը՝ 2-ը: Մկանային համա– կարգը ուժեղ զարգացած է, ունեն ուրույն շնչառական համակարգ, թոքերը կապված են օդապարկերի և սնամեջ ոսկրերի հետ: Թռիչքի ժամանակ՝ թևերը բարձրացնելիս կրծքավանդակը ընդարձակվում է, օդն անցնում է թոքերը, օդապարկերն ու սնա– մեջ տարածքները, իսկ թևերն իջեցնելիս թոքերը և օդապարկերը սեղմվում են, ՇՕշ–ը դուրս է գալիս և նրա տեղը զբա– ղեցնում է օդապարկերից եկած Օշ–ով հարուստ օդը: Օդային պարկերը նաև ջերմակարգավորման ֆունկցիա են կա– տարում: ԿերակրաՓողը երբեմն լայնա– նում և կազմում է քուջ, որտեղ սնունդը ժամանակավորապես պահեստվում է ե ենթարկվում քիմ. մարսման: Ուղիղ աղիքը բացվում է կլոակայի մեջ: Դլխուղեղը մեծ է, մեծ կիսագնդերը, տեսողական թմբերն ու ուղեղիկը լավ են զարգացած: Տեսողական, լսողական և հավասարա– կշռության զգայարանները ևս զարգացած են: Աչքի խնձորակը շատ մեծ է և ակնա– գնդերում քիչ շարժունակ (բվերինը լրիվ անշարժ է): Թ–ի կյանքում կարևոր նշա– նակություն ունեն ձայնալարերն ու լսո– ղությունը: Արտաթորության օրգանները երիկամներն են, միզապարկ չունեն: Արու– ների սեռական օրգանները կազմված են զույգ սերմնարաններից: Սերմնածորան– ները անցնում են կլոակա, կոպուլյատիվ օրգան ունեն ոչ բոլոր Թ.: էգերն ունեն միայն մեկ՝ ձախ ձվարան և ձվատար (բվերն ու գիշատիչ Թ. ունեն նաև աջ ձվա– րան): Բեղմնավորությունը ներքին է, դնում են 1-ից մինչև 20 (և ավելի) ձու: Թխսում է էգը (հավեր, բադեր) կամ արուն (բեկասներ), երբեմն և՝ էգը, և՛ արուն: Բնակալ Թ–ի ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական, և ծնողները բավական ժամանակ խնամք են տանում նրանց նկատմամբ: Բնա խ ու յ ս Թ–ի ձվից դուրս եկած ձագը փետրավորված է, ան– միջապես քայլում է կամ լողում և ծնողների հետ կարող է հեռանալ բնից: Թ–ի բազմացումը և սեռական գեղձերի զար– գացումն ունեն պարբերական բնույթ, ձվադրումը կարճ ժամանակ է տևում, ձվերը միաժամանակ չեն հասունանում և չեն խանգարում թռիչքին: Փոքր և միջին մեծության Թ. սեռահասուն են դառնում կյանքի 4–5 և 9–12 ամսում, խոշորները՝ 4–6 տարեկանում: Թ–ի կյանքի տևողու– թյունը տարբեր է. փոքրերն ապրում են 15–20, թութակները՝ մինչև 56, ֆիլինը՝ 70 տարի: Բնական պայմաններում Թ–ի կյանքի տևողությունը համեմատաբար կարճ է: Թ. տարածված են ամենուրեք. Արկտիկայից մինչև Անտարկտիդա, բոլոր բնական գոտիներում: Կան նստակյաց, քոչվոր և չվող Թ. (տես Թռչանների չու): Հայտնի է Թ–ի մոտ 8,6 հզ. տեսակ, որից 5 հզ.ճնճղուկազգիներն են, ՍՍՀՄ–ում հաշվվում է մինչև 750, ՀՍՍՀ–ում՝ 314 տեսակ: Դտնում են, որ Թ., ըստ երևույթին, առաջացել են սողուններից: 1860-ին Բավարիայում գտնվել է հնագույն ոչ լրիվ ձևավորված թռչունի՝ արխեոպտերիքսի (Archaeopteryx lytographica) դրոշմը, այն ուներ և՝ թռչունի, և՝ սողունի հատկանիշներ: Թ. սնվում են բուսական, կենդանա– կան կերերով: Մեծ և բազմազան է նրանց նշանակությունը բնության մեջ և մարդու համար: Թ. հնագույն ժամանակներից որսորդության օբյեկտ են եղել, իսկ հա– վերը, բադերը, հնդկահավերը, աղավնիները ընտելացվել են: Թ. իրենց գեղեցիկ տեսքով և հաճելի ձայնով կենդանացնում են անտառները, այգիներն ու պուրակները, միաժամանակ նպաստում են բույսերի Փոշոտմանը, սերմերի տարածմանը: Թ. սնվելով մոլախոտերի սերմերով ու վնասակար միջատներով՝ մեծ օգուտ են տալիս: Սակայն որոշ տեսակներ մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, սնվում են օգտակար միջատներով ու բույսերի սերմերով, այլ Թ–ի ձվերով ու ձագերով, որոշ Թ. էլ վարակիչ հիվանդու–