Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

0 սա աններ Տարածությունը հզ. կմ2 Բնակչությունը հզ. (1971–72) գնահատա կան Վարչական կենտ րոնը Արևելյան Ադրբեշան 67,1 2997,2 Թավրիզ Արևմտյան Ադրբեշան 43,7 1260,3 Ռեզայե Բելուշիստան և Սիստան 181,6 520,2 Զահեդան Բահթիարիա U Չհարմահալ 14,8 342,6 Շահրքորդ Գիլ յան 36,6 1957,3 Ռաշտ 8ազդ – – Ցազդ Զանշան – – Զանշան Իլամ 18,2 287,8 Իլամ Լուրիստան 31,3 933,9 Իառամաբադ խորասան 313,3 2823,3 Մաշհադ Իտւզիստան 78,9 2178,1 Ահվազ Կենտրոնական 91,5 6151,3 Թեհրան Տամադան 20,2 992,2 Համադան Մազանդա րան 47,4 2277,0 Մարի ՄերձաՓնյա … Բանդար–Աբաս Սպահան 151*, 8 1910,3 Մպահան Քերման 193 990,2 Քերման Քերմանշահան 24,5 903,8 Քերմանշահ Քուրդիստան 25 635,2 Մենենդեշ Ֆարս 133,3 1882,4 Շիրազ Գեներււ ււլ–նահանգապեւ ոություններ Բոերահմադի և Քոհգիլուե …. | 220,6 Ցասուշ Սեմնան 81,6 Սեմնան ների, աղքատների, որոշակի զբաղմունք չունեցողների և քրեական ու քաղ. հան ցագործների: Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը (մի նիստրների կաբինետ): Դատական հա մակարգը կազմում են Գերագույն վճռա բեկ դատարանը, բողոքարկու, նահանգա կան և հաշտարար դատարանները: Կան նաև հատուկ դատարաններ:


III. Բնությունը Ի. գտնվում է Առաջավորասիական բարձրավանդակների գոտու արլ. մասում և գրավում է մեծ մասամբ Իրանական, մասամբ՝ հայկական բարձրավանդակ ները: Ծովային սահմանը 2,5 հզ. կմ է, ափերը ցածրադիր են: Մակերևույթի կե սից ավելին զբաղեցնում են լեռները: Տս–ում ձգվում է էլբուրսը (Դեմավենդ լ., 5604 մ), որը Կասպից ծովից բաժանվում է Հարավ–Կասպիական մերձծովյան դաշ տավայրի նեղ շերտով: Հվ–արմ–ում և հվ–ում Զագրոսի և Տարավ–Իրանական լեռնային համակարգերն են, որոնք երկրի ներքին շրջանները բաժանում են Միջա– գետքից և Պարսից ու Օմանի ծոցերի մերձ ափնյա դաշտավայրերից: ^ս–արլ. մասը զբաղեցնում են Թուբքմենա–իյորասանա– կան (Տեզարմեսջեդ լ., 3117 մ), արլ–ում՝ Արևելա–Իրանական լեռները (Թեֆթան լ., 4042 մ), երկրի խորքում Զագրոսին զու գահեռ տարածվում են Միջին Իրանական լեռները (Քուհրուդ լ., 4420 մ): Ծայրա մասային լեռնաշղթաների միջև գտնվում են 1000–2000 մ բարձրության սարահար թեր: Արմ–ում, Հայկական բարձրավան դակի սահմաններում բարձրանում են Աեբելան (4821 մ) և Սեհենդ (^երեմդաղ լ. 3707 մ) հանգած հրաբուխները: Ի–ի հս–արմ–ում՝ Թուրքիայի սահմանի մոտ, ձգվում են Կորդվաց (Քրդստանի) լեռները: Երկրի խորքում են գտնվում Դեշտե–Քե– բիր, Դաշտե–Լութ և Զագմուրիան անա պատային իջվածքները: էլբուրսի հս. ստո րոտներին սահմանակցվում է Հարավ– Կասպիական դաշտավայրի նեղ շերտը: Հս–արլ–ում– Ի–ի տարածքի մեջ են մտնում Գորգանի հարթավայրը, հս–արմ–ում՝ Կուր– Արաքսյան դաշտավայրի, հվ–արմ–ում՝ Միջագետքի մի մասը (իյուզիստանի հար թավայր): Հվ–ում, ծովափի երկարությամբ ձգվում է ^տերմսիր (Տերմգիր) անապատա յին հարթավայրը: Ի. գտնվում է Ալպ–Տի– մալայան գեոսինկլինալային մարզում: Տիմքի մետամորֆային ապարների վրա տեղադրված են ալպյան ծալքավորության ենթարկված պալեոզոյան, մեզոզոյան և կայնոզոյան ապարներ: Նեոգեն–չորրոր– դականում են ձևավորվել Դեմավենդ, Սե հենդ, Սեբելան հրաբուխները: Ի–ի տա րածքի մեծ մասին բնորոշ է բարձր սեյս միկությունը: Նորագույն բարձրացումներն ուղեկցվել են ինտենսիվ հրաբխականու թյամբ: Ի. հարուստ է նավթի ու գազի պաշարներով (հանքավայրերը կապված են Զագրոսի նախալեռնային ճկվածքի հետ): Կան քարածխի, երկաթի, պղնձի, բազմամետաղային, բոքսիտների, ծծմբի, ծարիրի, բարիտի, քարաղի հանքավայ րեր: Կլիման: Ի–ի տարածքի մեծ մասն ունի մերձարևադարձային ցամաքային, ծայր Հվ–ը՝ արևադարձային, շոգ կլիմա: Հուն վարի միջին ջերմաստիճանը Թևհրանում 2,0°C է, Ջասքում (Օմանի ծոցի ափին)՝ 19,4°C, հուլիսինը՝ համապատասխանա բար, 29,4°C և 32,5°C: Տարեկան տեղում ները երկրի մեծ մասում մինչև 500 մմ են, Հարավ–Կասպիական դաշտավայրում՝ մինչև 2000 մմէ Սիստան իջվածքում՝ 50– 60 մմ: Ներքին ջրերով Ի. աղքատ է: խոշոր գետերն են Քարունը (միակ նա վարկելի գետը), Սեֆիդռուդը: Ի–ի տա րածքով և սահմաններով են հոսում Ատրե– կը, Արաքսը, Հիլմենդը, Տերիռուդը, Շաթ– Էլ–Արաբը: Միջլեռնային գոգավորություն ներում են գտնվում Ռեգայե (Ուրմիա), Դարյաչեյե–Նամաք, Համուն անհոսք լճերը: Շատ լճեր ամռանը չորանում են: Ոռոգման համար կառուցվել են պատվար ներ և արհեստական ջրամբարներ, լայ նորեն օգտագործվում են ստորերկրյա ջրերը: Կա քյարիզների (ստորգետնյա ոռոգման ջրանցք) և ջրհորների լայն ցանց: Հողերը և բուսականությու– ն ը: Իրանական բարձրավանդակում տա րածված են անապատային գորշ, լեռնե– րում՝ դարչնագույն և գորշ անտառային, օազիսներում՝ մշակված հողերը, հվ. շըր– ջաններում՝ արևադարձային կարմրահո– ղերը: Իջվածքներում կան աղուտներ: Տի րապետում է անապատային և լեռնային չորասեր բուսականությունը: Անտառնե րը զբաղեցնում են Ի–ի տարածքի մոտ 11%-ը: էլբուրսի հս. լանջերին աճում են լայնատերև (հաճարենի, բոխի, կաղ նի ևն), Զագրոսի լեռներում՝ կաղնու նոսր անտառներ: Տվ. շրջաններում գերակշռում է ակացիայի պուրակներով սավաննային, իջվածքներում՝ մարգագետնային և աղա սեր բուսականությունը: Ծովափերին կան մանգրովային բուսածածկույթով տեղա մասեր: Կենդանական աշխարհին բնորոշ են գիշատիչները, կրծողները և սողուն ները: Տարածված են լեռնային այծն ու ոչխարը, գայլը, աղվեսը, բորենին, ընձ առյուծը: Հանդիպում են գորշ արջ, վա րազ, ազնիվ եղջերու, մանգուստ ևն: Ծո վերը հարուստ են ձկներով:


IV. Բնակչությունը Ի–ում ապրում են ավելի քան 30 ժողո– վուրդներ: Բնակչության մոտ 75 %-ը պատ կանում է իրանալեզու, ավելի քան 20%–ը՝ թուրքալեզու խմբին: Կան նաև արաբներ, հայեր, ասորիներ, հրեաներ, վրացիներ, գնչուներ և այլք: Պաշտոնական լեզուն ֆարսին (պարսկերեն) է, կրոնը՝ մահմե դականությունը (շիա), օրացույցը՝ արևա յին հիջրան: Բնակչության տարեկան աճը 3,2% է (1971), միջին խտությունը՝ 1 կմ2 վրա 19,9 մարդ (1975): խիտ են բնակեց ված Կենտրոնական, Արևելյան Ադրբե– ջան, Գիլյան, Մազանդարան օստանները: Քաղաքային բնակչությունը 41,3% է (1972): խոշոր քաղաքներն են՝ Թեհրանը, Սպահանը, Մաշհադը, Թավրիզը, Շիրազը:


V. Պատմական ակնարկ Ի. համաշխարհային քաղաքակրթու թյան հնագույն կենտրոններից է: Արդեն մ. թ. ա. IV–III հազարամյակներում Ի–ում գոյություն ուներ զարգացած մշակույթ: Ի–ի տարածքում բնակվող ցեղերը զբաղ վում էին անասնապահությամբ և երկրա գործությամբ: Մ. թ. ա. III հազարամյակի սկզբին Ի–ի հվ–արմ–ում ստեղծվել են քա– ղաք–պետություններ, այնուհետև առաջա ցել է Եէամ (էլամ) պետությունը: Մ. թ. ա. II հազարամյակում Ի. ներթափանցեցին արիները, որոնք ձուլվեցին տեղաբնիկնե րի հետ: Արիներ անունից է հավանաբար ա– ոաջացել «Ի.» անվանումը: Ի–ի տարածքում առավելապես զարգացած են եղել Մանա– յում և Ելամում ապրող ժողովուրդները: Մ. թ. ա. VII դ. սկզբին Ի–ի հս–արմ–ում առաջացել է Մարաստանը, որը մ. թ. ա. 616–605-ին Բաբելոնի դաշնակցությամբ կործանեց Ասորեստանը, գրավեց Մանան,