Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ՍիՓանի սարահարթերը՝ 1700–2100 մ բարձրությամբ: Այստեղ բարձրանում են հանգած խոշոր հրաբուխներ՝ Աիփանը (4434 մ), Թոնդրակը (3542 մ), Նեմրութը (3050 մ), Բիջանը (Բլեջանը, 2950 մ), Կոտանը (2430 մ) են: Մարզի միջին մասում են Եղեգնի, Մանանաղի (Փալանթոքյանի արմ. մասը) և Շակշակ (Մեղեդուղխ), Բյուրակն (Սերմանց գագաթով, 3189 մ) և խամուրի (2878 մ) լեռնազանգվածները: Մարզի հվ–արմ-ում տարածվում են Մենասկուտի և Կոհերի հրաբխային սարահարթերը: Հրաբխային բարձրավանդակի հվ. մարզի սահմաններում ձգվում են Այծպտկունք (Փալանթոքյանի արլ. մասը), Մարդաղի (Ջրաբաշխի), Բուլանըխի (Տարոնի) ծալքաբեկորային լեռնաշղթաները: Մարզի գոգավորություններն ու գոգհովիտները (Ալաշկերտի, Մանազկերտի, Դութաղի, Բադնոցի, Մշո, ճապաղջրի) հիմնականում տարածված են Արածանիի երկայնքով: Նրանց հատակը լճագետային բերուկներով ծածկված դաշտեր են: Գոգավորու թյուններից առավել մեծը Վանա լճի գոգավորությունն Է, որն արգելակվել է Նեմրութի լավաներով: Ներքին Տավրոսի արմ. մասը, Եփրատից մինչե Անտիտավրոս, ընդարձակ (16000 կմ2) կառուցվածքային-դենուդացիոն Ուզուն Ցայլա բարձրավանդակն Է, որի մեծ մասը 1600–2000 մ բարձրությամբ սարահարթ Է: Բարձրավանդակի հվ. մասը կտրտված է խոր գետհովիտներով, իսկ նրա արլ. մասում վեր է բարձրանում Չալզանի խոշոր հրաբխային զանգվածը (2500–2700 մ բարձրությամբ), որից դեպի հվ–արլ. տարածվում են Արաբ կիրի լեոներն ու սարավանդները: Բարձրավանդակր հվ–արլ–ում սահմանազատվում է Մալաթիայի դաշտով: Վանա լճի և Միջինարաքսյան իջվածքի միջև տարածվում է մյուս՝ վասպուրականի կառուցվածքային–դենուդացիոն բարձրավանդակը, որի մերձլճային շրջանո ավելի բարձր է (մինչև 2000–2800 մ): Բարձրավանդակի կենտրոնով հս–ից հվ. ձգվում է Կոտուրի (Վասպուրականի) ջրբաժան լեռնաշղթան, որտեղ առանձին գագաթներ բարձրանում են ավելի քան 3000 մ: Լեռնանցքները գտնվում են 2600 մ և ավելի բարձրությունների վրա: Բարձրավանդակի արլ. Մերձմիջինարաքսյան շրջանը ավելի ցածրադիր է և ներկայացված է փոքր ծալքաբեկորային լեռնաշղթաներով ու միջլեռնային գոգավորություններ ով:


Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները Հայկական լեռնաշխարհը գրավում Է Տավրո–Անդրկովկասյան օրոգենի կենտրոնական շրջանը և ընդգրկում է մի շարբ ծալքավոր լեռներ, միջլեռնային իջվածքներ և հրաբխային բարձրավանդակներ: Տավրո–Անդրկովկասյան օրոգենի հս. թեը կազմում է Պոնտոսի Թրիալեթի, Փոքր Կովկասի, Ղարադաղի, Թալիշի և է լբ ուր սի կուլիսաձե լծորդված մեգանտիկլինորիումների, իսկ հարավային թեը՝ Արևմտյան (Կիլիկյան) Տավրոսի, Արևելյան (Հայկական) Տավրոսի և Ջագ րոսի մեգանտիկլինորիումների շարանները, որոնք երկուսն էլ իբրև ծալքավոր համակարգեր ձևավորվել են մասամբ պալեոզոյում, մասամբ՝ մեգոզոյում, իսկ հիմնականում՝ երրորդական ժամանակաշրջանում: Այդ երկու լեռնահամակարգերի միջև տեղավորված է Անատոլիա–Իրանական միջլեռնային ընդարձակ իջվածքը, ՈՐԲ ւցված է առավելապես նեոգենի և անթրոպոգենի հասակի մոլասներով ու վուլկանիտներով: Հ. լ. հանդիսանում Է նշված երեք խոշոր գեոտեկտոնական գոտիների այն խոտորնակի տիրույթը, որը զբաղեցնում էր Փոքր Կովկասը հս–ում, Արևելյան Տավրոսը՝ հվ–ում և Եփրատ–Արաքսյան միջլեռնային իջվածքների ու այդ իջվածքները բաժանող մանր հորստ անտիկլինալային լեռների ու երիտասարդ հրաբխային լեռնազանգվածների համակարգերը: Երկրակեղևի հզորությունը Հ. լ–ում տելեսեյսմիկական տվյալներով կազմում Է միջին հաշվով 52±2 կմ/: Կեղևի ստորին հորիզոնն օժտված է բազալտ–սերպենտինիտային տիպի ապարներին հատուկ ֆիզիկա–մեխանիկական ցուցանիշներով և ունի 15±2 կմ հզորություն, միջին հորիզոնն օժտված է գրանիտա–գնեյսային, ամֆիբոլային ու քվարցփայլարային մետամորֆային թերթաքարերին բնորոշ ցուցանիշներով և ունի 2±2 կմ հզորություն, իսկ վերին նստվածքային հորիզոնը, որի հզորությունը սովորաբար մի քանի հարյուր մետրից հասնում է մի քանի հազար մետրի, չի գերազանցում 8 կմ: Այս հորիզոնը կազմված է ֆաներոզոյան հասակի զա նազան բեկորային, կարբոնատային, էվապորիտային ու հրաբխային ապարներից: Որոշ մարզերում կեղևի միջին հորիզոնի (գրանիտոիդային շերտի) ստորին մասը բնորոշվում է դիորիտներին հատուկ ֆիզիկա–մեխանիկական հատկություններով: Նշված նստվածքային ծածկոցը աններդաշնակ կերպով տեղադրված է միջին կեղևի մետամորֆային զանգվածների տարբեր հորիզոնների և այդ զանգվածները հատող ինտրուզիվ ապարների վրա: Նման մետամորֆային զանգվածների խոշոր ելքեր հայտնի են Ասրիկ, Հախում, Լոք, իյրամ, Ձիրուլա, Հրազդան գետերի ավազաններում, Կուրի և Արաքսի վերին հոսանքներում, Հարավային Զանգեզուրում, Ղարադաղում, Ուրմիա լճի շրջա նում, իսկ արևմուտքում՝ Երզնկայի և Անկարայի միջև առաջացնում են Գալա թիա խոշոր միջանկյալ ներլեռնային զանգվածը, որն ունի ասինտյան հասակ: Փոքր Կովկասում մետամորֆային ֆունդամենտի կտրվածքի վերին հորիզոններում հայտնաբերված են ստորին քեմբրի արխեոցիատներ, իսկ հվ–ում՝ էլբուրսի համակարգում, այդ ֆունդամենտն ավելի հին է և գտնվում է ինֆրաքեմբրի ստրոմատոլիտային*նստվածքների տակ: Ավելի հվ., հվ–արմ., Դիարբեքիրի շրջանում, քեմբրի տրիլոբիտային նստվածքները հանդիպում են ֆաներոզոյան նստվածքային ծածկոցի ստորին շերտերում: Նշված տվյալների հիման վրա Հ. լ–ի մետամորֆային ֆունդամենտը հս. շրջաններում համարվում է էպիբայկալյան, իսկ հվ–ում՝ բայկալյան (ասինտյան): Նստվածքային ծածկոցի մեջ հնէաբանական տվյալներով հաստատված են քեմբրի, սիլուրի, դևոնի, կարբոնի, պերմի, տրիասի, յուրայի, կավճի, պալեոգենի, նեոգենի և անթրոպոգենի հասակի ապարներ (առավելապես ծովային և ապա լագունային, լճագետային ու հրաբխային տիպերի): Ինտրուզիվ ապարներից լայն տարածում ունեն հերցինյան (հիմնականում միջին–վերին կարբոնի հասակի), միջին մեզոզոյան (միջին յուրա–ստորին կավիճ), միջին երրորդական (վերին էոցեն–ստորին միոցենի) հասակի գրանիտոիդները, վերին յուրայի–վերին կավճի հասակի մաֆիաներն ու ուլտրամաֆիտները (Փոքր Կովկասում, Հայկական պարում, Վանա և Ուրմիա լճերի ավազանում, Տավրոսում, էրզրումի ու Երզնկայի շրջանում, Արարատյան դաշտում): Նեոգենում և անթրոպոգենում լայն տարածում ունեն լագունային ու լճային նստվածքները և անդեզիտային, անդեզիտա–բազալտային ու լիպարիտա–դացիտային, մասամբ ալկալային կազմի լավաներն ու տուֆերը և դրանց հետ պարագենորեն կապված ենթահրաբխային ինտրուզիաները: Հ. լ–ի խոշորագույն հրաբուխները՝ Արարատը, Արագածը, Իշխանասարը, Աբուլը, Ալաջան (Արջո Առիճը), Ցաղլուջան, Աամսարը, Սիփանը, Նեմրութը, Թոնդրակը, Հատիսը, Արտե– նին, Աժդահակը, Բազենքը, Մպիտակսարը, պատկանում են պլիոցենի և պլեյստոցենի հրաբխային ցիկլին: Վերջինի հետ են կապում Հ. լ–ի ավելի քան 600 մեծ ու միջակ հրաբխային կենտրոններ և դրանցից սկզբնավորվող բազմաթիվ լավային հոսքեր (առավելապես Փոքր Կովկասում, Արաքսի և Եփրատի ավազաններում և Վանա լիճը շրջապատող լեռնաստաններում): ւ՜Ի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում խոշոր միասնական սեդիմենտացիոն ցիկլերի ձևով դրսեվորված են. ա. ստորին պալեոզոյը (հվ–ում), բ. սիլուրը–կարբոնը, գ. պերմոտրիասը, դ. ստորին–միջին յուրան–ստորին կավիճը, ե. վերին կավիճ–պալեոցենը, զ. պալեոգենը–ստորին միոցենը, է. միջին–վերին միոցենը, ը. ստորին–միջին պլիոցենը (արտահայտված են առավելապես անդեզիտային ու անդեզիտա–դացիտային լավաներով), թ. վերին պլիոցենը–անթրոպոգենը (առավելապես անդեգիտ–բազալտային լավաներ): խոշոր ծալքավոր դիսլոկացիաներ արտահայտված են ստորին պալեոզոյի, կարբոնի, տրիասի, միջին յուրայի, ստորին կավճի, վերին կավճի, էոցենի, ստորին միոցենի և վերին միոցենի վերջում: Մարզը ենթարկվել է դիֆերենցված խոշոր կամարաձև բարձրացումների ստորին–միջին պլիոցենի (5–10 մլն տարի առաջ) ընթացքում (մինչև 2000 մ) և մասամբ՝ անթրոպոգենի ընթացքում (200 մ վերջին 1 մլն տարիների ընթացքում): Երկրաբանական պատմության վերջին շրջանին են պատկանում շելի, աշելի, մուստեի, օրինյակի, սոլյուտրեի, մադլենի և նեոլիթի օբսիդիաններից պատրաստված գործիքները և Երևան քաղաքի անդեզիտա–բազալտների տակ գտնվող մինդելռիսյան նստվածքների մեջ հայտնա երված մարդու գանգը (մոտ 250.000 տարվա վաղեմությամբ):