Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յի Խոյ գավառին: Հ. անունն ստացել է համանուն կենտրոն–քաղաքից: Արտա– շեսյանների օրոք գավառը մտել է Նոր Շիրական բդեշխության մեջ: Ենթադրվում է, որ ի վարձատրություն Հայոց արքունի– քին Խորխոռունիների մատուցած ծառա– յության, Հ. տրվել է վերջիններիս մի ճյու– ղին, որը հայտնի էր «Մաղխագունիք» անունով (Մովսես Խորենացին Հ–ում հի– շատակում է Մաղխագանի անունով վայր, ուր Փախցվել էր մանկահասակ Արտաշե– սը): Արշակունիների օրոք Հ., հարևան Զարավանդ գավառի հետ, կազմում էր մեկ միասնական վարչամիավոր (Ագա– թանգեղոսը հիշում է «Շահապ Զարավանդ և Հեր գավառի»): Հայաստանի մարզպա– նական շրջանում Հ., որպես պարսից արքունի տիրույթ, տրվել է Խոռխորունի– ներին: Միջին դարերում Հ. և Զարավանդ գավառները հիմնականում հիշվում են միասին՝ Ռոտկաց անունով: 870-ական թթ. Հ. մտել է Վասպուրականի իշխանության մեջ: Ըստ Կոստանդին Ծիրանածնի, 885-ից հետո գավառը մտել է Աշոտ Ա Բագրատունու տիրույթների մեջ: Հ–ով էր անցնում Իրանից եկող հվ. առևտրական տարանցիկ մայրուղին, որը Հեր քաղաքի մոտ ճյուղավորվում էր՝ ձըգ– վելով դեպի Վան, Բերկրի, Արճեշ, Խլաթ, Բաղեշ, ապա՝ Միջագետք: Մելջուկյան, թաթար–մոնղոլական և թուրքմեն ցեղա– խմբերի տիրապետության օրոք Հ–ում մեծամասնություն էր կազմում հայ բնակ– չությունը: 1403-ին Հ–ով անցած իսպանա– ցի ուղեգիր Կլավիխոն Խոյի (Հերի) մա– սին գրում է, որ այն մեծ մասամբ հայա– բնակ էր և կազմում էր Վերին Հայաստանի սահմանը: Մեֆյան Պարսկաստանի կազ– մում Հ–ի տարածքում կազմավորվեց առանձին խանություն՝ Խոյ կենտրոնով: Այն ռազմ, կարևոր նշանակություն ուներ՝ թուրք, սահմանագլխին գտնվելու շնոր– հիվ: Խոյ քաղաքը ամրացված էր պարիսպ– ներով: Ըստ էվլիյա Չելեբիի, այն ուներ քառանկյունի ամրակուռ բերդ (չորս կող– մում խրամափոսերով), երկու դարպաս (հվ–ում և արմ–ում): 1827-ին ռուս, զորքը կարճ ժամանակով գրավեց Խոյի գավառի մեծ մասը: Մինչև 1827-ը նրա բնակչու– թյունը հիմնականում հայեր էին: 1828– 1829-ին հայերի մեծ մասը գաղթեց Արա– րատյան դաշտ: Խոյում և գավառի վեց հա– յաբնակ գյուղերում բնակվող հայերի զգալի մասը բնաջնջվեց 1918-ի թուրք, ներխուժման հետևանքով: Առաջին հա– մաշխարհային պատերազմից հետո Խո– յում մնացել էր մոտ 500 տուն հայ բնակիչ, որոնք բնակվում էին քաղաքի պարիսպ– ներից դուրս՝ Մահլա արվարձանում; Գրկ. Ուղեգրություններ, հ. 1, կազմ. Հ. Հա– կոբյան, Ե., 1932: էվլիյա Չ և լ և բ ի, Ե., 1967 (Օտար աղբյուրները ՝՝Հայաստանի և հա– յերի մասին 4, Թուրքական աղբյուրներ 3): Մ արկվարա Տ., Պարսկահայք նահանգը, «ՊԲՏ», 1961, Jsfe 1–2: Վ. Վարդանյան ՀԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում: 1909-ին ուներ 10 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկըր– ներում: ՀԵՐԱ (հուն. "Hpa), ըստ հին հունական դիցաբանության, Կռոնոսի և Հռեայի դուստրը, Զևսի քույրը և կինը, Ողիմպոսի թագուհին: Ավելի ուշ համարվել է նաև ար– գասավորման և ամուսնական սիրո աստ– վածուհին: Հ. իբր ամեն տարի, լվացվելով Արգոլիսի Կանթոն աղբյուրում, վերստա– ցել է իր կուսությունը: Առասպելներում Հ. պատկերվել է որպես խանդոտ ու դաժան տիրակալուհի, որն անգթորեն հալածել է մրցակցուհիներին, փորձել կործանել Զևսի ապօրինածին որդիներին՝ Հերակ– լեսին և մյուս հերոսներին: Հ. Զևսի հա– մար ծնել է Հեբեին, Հեփեստոսին, Արե– սին և Իլիթիային: Հ–ին նվիրված խաղերն ու տոնախմբությունները (Հերայոն) Հին Հունաստանում կատարվել են հինգ տա– րին մեկ՝ Արգոսում, ուր Հերեոնի տաճա– րում դրված էր գահին բազմած նրա հսկա անդրին (ոսկուց և փղոսկրից կերտել էր Պոլիկլիտոսը): Հին Հռոմում Հ. նույնաց– վել է Ցունոնային: Գրկ. Բարթիկ յան Մ՜, Դիցապաշտ Հել– լադան կամ հելլեն դիք, Աթենք, 1936: Կուն Ն. Ա., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., 1979:

ՀԵՐԱԹ, քաղաք Աֆղանստանի հյուսիս– արևմուտքում, Հերաթ նահանգի վարչա– կան կենտրոնը: Մոտ 109 հզ. բն. (1973): Ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան: Արևմտյան Աֆղանստա– նի տնտ. կենտրոնն է: Կան բամբակազտիչ, տեքստիլ, սննդի արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ: Զարգացած է տնայնագործական արտադրությունը (բրդե և մետաքսե կտորներ, գորգեր, կար– պետներ), կարակուլի մորթու, հացահա– տիկի, մրգերի և գյուղատնտ. այլ արտա– դրանքի առևտուրը: Հ–ի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն: Հ–ում պահպանված ճարտ. հուշարձաննե– րից են՝ միջնաբերդը (XV դ.), մզկիթը (1201–XIV դ., վերականգնվել է 1498– 1500-ին՝ երկրաշարժից հետո, վերակա– ռուցվել է 1936–44-ին), Մուսսալա ան– սամբլի Գաուհարշադ դամբարանը և մի– նարեթները (Հ–ից հս–արմ.), Աբդուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ XV դ., ճարտ. Կավամադդին Շիրագի): Հ. միջ– նադարյան մանրանկարչության (տես Հե– րաթի մանրանկարչության դպրոց) և դե– կորատիվ–կիրառական արվեստի նշանա– վոր կենտրոն էր:

ՀԵՐԱԹԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԸՊ– ՐՌՏ, միջինարևելյան մանրանկարչության դպրոց (հիմնականում ձեռագիր գրքերի նկարազարդումներ), որը գործել է XV ղ.ճ Թեմուրյանների պետության մայրաքա– ղաք Հերաթում: Գործունեության առաջին շրջանը առնչվում է 1410-ական թթ. ձե– ռագրերի պալատական արվեստանոցի (քիթաբխանե) հիմնադրման, վերջինը՝ 1507-ին Շեյբանի–խանի կողմից Հերաթի գրավման հետ: Մանրանկարչության ծաղկ– մանը նպաստել է ֆեոդալական Հերաթի քաղաքային կյանքի ու մշակույթի զար– գացումը: Հ. մ. դ–ի մանրանկարներում գործողությունը ծավալվում է գարնանային ծաղկուն այգիների, գետակների ու լճակ– ների, զարդապատ ճարտ. կառույցների ֆոնի վրա: Հ. մ. դ–ի ստեղծագործություն– ներին բնորոշ է առանց լուսաստվերի թան– ձըր ու հագեցած գեղանկարչական մակե– րեսը: Լոկալ հնչեղ գույները սովորաբար ներդաշնակված են: Դպրոցի առաջին շըր– ջանը, որ ժառանգաբար կապվում է XIV– XV դդ. Շիրագի, ինչպես և, հավանաբար, Բաղդադի ու Թավրիգի (տես Թավրիզի մանրանկարչության դպրոց) մանրանկար– չության դպրոցների հետ, բնորոշվում է անմիջականորեն շարադրանքին ուղեկ– ցող նկարազարդումներով: Մի քանի պլաններով կերպավորված բնանկարը հա– մեմատաբար պարզ է, գործող անձանց թիվը մեծ չէ, մարմինները խոշոր են ու որոշ չափով ստատիկ, հորինվածքները հակված են համաչափության (Մաադիի «Գուլիստան»-ը, 1427, Չեստեր Բիտտիի գրադարան, Դուբլին, Նիզամու «Խամ– սե»-ն, 1431, էրմիտաժ, Լենինգրադ): Բա– ցառություն է Թեհրանի Գոլեստան պա– լատի գրադարանի «Շահնամե»-ի օրինա– կը (1430), որն առանձնանում է չափերով և շեղվում այլ ձեռագրերին հատուկ կա– մերայնությունից: Այդ ձեռագրի մանրա– նկարների մարդաշատությունը, ճարտ. բարդ ֆոները, կրճատումներն ու շարժում– ների ռեալիստական բնույթը գեղ. նվա– ճում էին XV դ. վերջի Հ. մ. դ–ի համար և սերտորեն առնչվում էին Ջեմալեդդին Բեհ– դադի նորարարական ստեղծագործու– թյանը: Բեհզադը ընդարձակել է մանրա– նկարի տեսակների ու ժանրերի շրջանա– կը, ստեղծել նաև ձեռագրերի հետ չառընչ– վող հաստոցային էջեր ու դիմանկարներ: իր ուսուցիչ Միրաք Նաղաշի և աշակերտ Քասիմ Ալիի հետ Բեհզադը պատկերա– զարդել է Նիզամու «Խամսե»-ն (1494–95, Բրիտանական թանգարաս, Լոնդոն), որը ուշհերաթյան դպրոցի չափանմուշ է հա– մարվում: XV դ. վերջին քառորդի մանրա– նկարիչները դիմել են սուր դրամատիկ իրավիճակների, բազմապլան. բարդ, տա– րածական կոմպոզիցիաները հաճախ դուրս են գալիս լուսանցքները («Բահրամ Հուրը խոցում է վիշապին» նկարազարդումը Նի– զամու «Խամսե»-ից, 1493, Բրիտանական թանգարան) կամ անսպասելիորեն կտըր– վում շրջանակով: Հ. մ. դ–ի նորարարական բնույթը մանրանկարիչների սուր դիտո– ղականության, մանրամասների ճշմար– տացիության և հիմնականում մարդու նկատմամբ հետաքրքրության, նրա հու– զական վիճակը արտահայտիչ շարժում– ների ու կեցվածքների, շրջակա բնանկա– րի միջոցով հաղորդելու ձգտման մեջ է: Հ. մ. դ–ի ազդեցությունը նկատելի է Թավ– րիզի, Միջին Ասիայի և մողոլյան մանրա– նկարչության դպրոցների նկարիչների գոր– ծերում: Գրկ. A K H M y ա K H H Օ. Փ,, HsaHOB A. A., IlepcHflCKHe MHHHaTBOpbi XIV–XYII bb., M., 1968.

ՀԵՐԱԼԴԻԿԱ, տես Գերբագիւոություն:

ՀԵՐԱԿԼ II (7.11.1720, Թելավ–11.1.1798, Թելավ), վրաց թագավոր, պետական գոր– ծիչ, զորավար, դիվանագետ: Վրաց Բագ– րատունիների դինաստիայից: 1744-ից եղել է Կախեթի, 1762–98-ին՝ Քարթլ– Կախեթի թագավոր: Զգտել է անջատ– անջատ վրաց. հողերը միավորել իրա– նա–թուրքական տիրապետությունից ա–