Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ակադեմիայի համակարգում) ինստ–ները: Հ–ում գործում են (1974) 482 գիտ. և մասնագիտական, 305 ժող. գրադարաններ, 108 թանգարան, 29 թաարոն, 385 կինոթատրոն: 1975-ին հանրապետությունում լույս էր տեսնում 413 թերթ և 304 հանդես, այդ թվում՝ «Բորբա» («Borba», 1922-ից), «Վիեսնիկ» («Vjesnik», 1940-ից) օրաթերթերը, «Վիեսնիկ ու սրիեդու» («Vjesnik ս Srijedu», 1942-ից) շաբաթաթերթը, «Ռեպուբլիկա» («Republika», 1945-ից) ամսագիրը (բոլորն էլ՝ սերբահորվաթերեն) ևն: Առողջապահության համակարգում գործում են (1973) 32 հիվանդանոց, 963 ամբուլատորիա, ատամնաբուժական 640 կաբինետ, տուբերկուլոզային 98 դիսպանսեր, կանանց 25 կոնսուլտացիա, 431 մանկական պոլիկլինիկա: Զարգացած է տուրիզմը: Խոշորագույն գրադարաններն են՝ Ազգային, համալսարանի, քաղաքային (Զագրեբ), Գիտական (Ռիեկա և Զադար), Քաղաքային (Սպլիտ), խոշոր թանգարանները՝ Հին վարպետների (Շտրոսմայերի պատկերասրահ) և Հարավսլավոնական ակադեմիայի ժամանակակից պատկերասրահները, Հնագիտության, Ազգագրության, Արվեստների և արհեստների, ժող. հեղափոխության թանգարանները (Զագրեբ), Ծովային թանգարանը (Դուբրովնիկ), Ի. Մեշտրովիչի պատկերասրահը (Սպլիտ) ևն: Գրականությունը: XV– XVIII դդ. Հ–ի մշակույթի կենտրոնատեղի են դարձել թուրք. լծից ազատ Դուբրովնիկը և Դալմաթիան: XVI դ. 2-րդ կեսին սկսվել է գրքի տպագրությունը: Ազգային վերածննդի (XVIII դ. վերջ – XIX դ. կես) շրջանում Հ–ում տարածվել է լուսավորականությունը, Երևան եկել երգիծական գրականությունը [Մ. Ա. Ռելկովիչ (1732–98), Մ. Բրեզովաչկա (1757– 1805)]: 1847-ին հորվաթերենը դարձել է պաշտոնական լեզու Հ–ի և Սլովենիայի համար, 1850-ին հորվաթներն ու սերբերը պայմանագիր են կնքել սերբ–հորվաթական միասնական գրական լեզվի վերաբերյալ: Գրականության գլխավոր ուղղությունը ռոմանտիզմն էր [Լ. Գայ (1809– 1872), Դ. Դեմետեր (1811–72), Ս. Վրազ (1810–1851)]: Առաջատար տեղ է գրավել հայրենասիրական պոեզիան (Գայ), զարգացել ինտիմ (Վրազ) և փիլիսոփայական [Պ. Պրերադովիչ (1818–72)] քնարերգությունը: Հ–ի դրամատուրգիայի և թատրոնի ստեղծման գործում կարևոր դեր է խաղացել Դեմետերը: 1880-ական թթ. իշխող գրական ուղղությունը ռեալիզմն էր. տեսաբաններն էին Ա. Շենոան (1838–1881), Յո. Պասարիչը (1860-1937), Մ. Շրեպելը (1862-1905) և ուրիշներ: Սոցիալական թեմաներով են գրվել Շենոայի «Գյուղացիական ապստամբություն» (1877), Յո. Կոզարացի (1858–1906) «Մեռած կապիտալներ» (1889), Վ. Նովակի (1859–1905) «Տիտո Դորչիչ» (1906), Ա. Կովաչիչի (1854-89) «Գրանցման բյուրոյում» (1888) վեպերը: Միաժամանակ զգացվել է նատուրալիզմի ազդեցությունը (Ե. Կումիչիչ, 1850– 1904): Պոեզիայում ռեալիզմը ներկայացվել է Ս. Կրանչևիչի (1865–1908) և Ա. Խարամբաշիչի (1861–1911) ստեղծագործությամբ: XIX– XX դդ. սահմանագծին նկատելի ազդեցություն է թողել սոցիալիստական գաղափարախոսությունը: 1890-ական թթ. 2-րդ կեսին առաջացել է «հորվաթական մոդեռն» շարժումը, որտեղ հակամարտության մեջ էին անհատապաշտական [Ռ. Գ. Մատոշ (1873– 1914), Վ. Վիդրիչ (1875–1909), Դ. Դոմ– յանիչ (1875–1933)], նատուրալիստական [Մ. Բեգովիչ (1876–1948), Բ. Լիվադիչ (1871–1949)], ռոմանտիկական [Վ. Նազոր (1876–1949)], ռեալիստական [Մ. Մարյանովիչ (1879–1955), Յո. Կոսոր (1879–1961), Կոզարաց] միտումները: XIX դ. վերջին – XX դ. սկզբին ընդլայնվել է գրականության սոցիալական թեման, ուժեղացել քննադատական ուղղվածությունը: Ազգային–ազատագրական պայքարի հրատապ թեման արծարծվել է Կ. Ջալակիի (1854–1935) «Լուսաբաց» (1892), «Մայրենի լեզվի համար» (1906) պատմավեպերում: Արդիական թեմայով գրված գործերից նշանակալից են նաև Վ. Ցար–էմինի (1870–1963) «Ավերված օջախը» (1900), Կոսորի «Փլուզում» (1906), Յա. Լեսկովարի (1861–1949) «Քայքայված դաստակերտներ» (1896), Դ. Շիմունովիչի «Օտարականը» (1911) վեպերը, Մ. Կռլեժայի (ծն. 1893) «Կրալևո» (1915), «Քրիստափոր Կոլումբոս» (1918) պիեսները ևն: 1918-ին Սերբերի, հորվաթների և սլովենների թագավորության (1929-ից՝ Հարավսլավիա) ստեղծումը նշանավորել է հորվաթական գրականության զարգաց– ման մի նոր շրջան: Առավել ազդեցիկ ուղղությունը էքսպրեսիոնիզմն էր: Կռլեժան և Ա. Ցեսարեցը (1893–1941) հիմնադրել են «Բոց» («Plamen», 1919) հանդեսը, որը սկզբնավորել է հեղաՓոխական գրակա– նությունը Հ–ում և Հարավսլավիայում: 1920–30-ական թթ. պոեզիայում ուժեղա– ցել են իմպրեսիոնիստական միտումները (Նազոր): 1920-ական թթ. 2-րդ կեսին ռեա– լիզմի դիրքերն ավելի են ամրացրել Ա. Կո– լարը (1891–1963), Դ. Ցեսարիչը (ծն. 1902) և ուրիշներ: 1930-ական թթ. կեսերին բոլոր ժանրերում առաջատար ուղղու– թյունը դարձել է ռեալիզմը: 1930-ական թթ. գրական պրոցեսում նշանակալից տեղ է գրավել հեղաՓոխական գաղափարախո– սության վրա հենվող «սոցիալական ռեա– լիզմի» ուղղությունը [Ցեսարեց, Գալոգա– Ժա (1893–1944), K Կիկիչ (1905–42), Ն. Աիմիչ (ծն. 1906), Մ. Ֆելդման (1899– 1976)]: Տարածում են գտել նովելը, ռե– պորտաժը, ակնարկը: Ֆաշիստական օկուպացիայի շրջանում Հ–ի առաջադեմ շատ գրողներ ակտիվորեն մասնակցել են Հարավսլավիայում մղված ժողովրդա–ազատագրական պատերազմին (1941–45): Առաջատարը բանաստեղծա– կան ժանրն էր: Համաշխարհային ճանա– չում է գտել Ի. Գ. Կովաչիչի (1913–43) «Փոսը» (1943) պոեմը: Հ–ի ազատագրումից և ՀԺՖՀ հռչակու– մից (1945, 1963-ից՝ ՀԱՖՀ) հետո սկսվել է հորվաթական գրականության զարգաց– ման նոր շրջան: Ետպատերազմյան առա– ջին տարիներին իշխողը պոեզիան էր, որի հիմնական բովանդակությունը հա– կաֆաշիստական պայքարն էր [Ցու. Կաշ– տելան (ծն. 1919), Վ. Պոպովիչ (ծն. 1910), Գ. Վիտեզ (1911–66)] և նոր կյանքի կա– ռուցումը [Մ. Ֆրանիչևիչ (ծն. 1911), Վ. Պա– րուն (ծն. 1922)]: Արձակը ներկայացված է պատմվածքի, ակնարկի, ռեպորտաժի ձևով [Յո. Հորվաթ (ծն. 1915), Վ. Կալեբ (ծն. 1905) և ուրիշներ]: 50-ական թթ. կե– սից հիմնական ժանրը դարձել է վեպը [Ի. Դոնչևիչ (ծն. 1909), Մ. Բոժիչ (ծն. 1919), Ցու. Ֆրանիչևիչ–Պլոչար (ծն. 1918), Վ. Կալեբ]: 1960-ական թթ. վերջին– 70-ական թթ. սկզբին նկատելիորեն ընդ– լայնվել է հասարակական խնդիրների սո– ցիալ–հոգեբանական հետազոտության ոլորտը [Ա. Նովակ (ծն. 1924), Ֆրանիչևիչ– Պլոչար և ուրիշներ]: Առանձնահատուկ տեղ է գրավել Կռլեժայի «Դրոշներ» (հ. 1–5, 1962–68) վեպ–էպոպեան: Մ. Մատ– կովիչը (ծն. 1915) ձգտել է լուծել ժամանա– կակից կյանքի բարոյա–էթիկական սուր խնդիրները: Հ–ի ժամանակակից գրաքննադատու– թյան և գրականագիտության համար բնո– րոշ է գեղագիտական մտքի տարբեր հո– սանքների առկայությունը: ճարտարապետությունը և կերպար– վեստը: Հ–ում հայտնաբերվել է նեոլիթ– յան խեցեղեն, պահպանվել են ամրացված բնակավայրերի մնացորդներ, իլլիրիացի– ների և կելտերի ժամանակների մետաղյա կերտվածքներ, Ադրիատիկ ծովի ափին (Աալոնա, այժմ՝ Աոլին, Ապոլատում, այժմ՝ Ապլիտ, Պոլա, այժմ՝ Պուլա ևն)՝ անտիկ քաղաքների ավերակներ, արձան– ներ, խճանկարներ, V–VI դդ. քրիստո– նեական բազիլիկներ, ավարների և հին սչավոնների VI– VII դդ. արվեստի նմուշ– ներ: Հորվաթական անկախ պետության (IX դ. վերջ–XII դ. սկիզբ) օրոք կա– ռուցվել են քարե եկեղեցիներ, իշխաննե– րի պալատներ: XII դ. Հ. է թափանցել ռոմանական ոճը: XIII դ. Դալմաթիայում բարձր ծաղկման է հասել ռոմանական քանդակագործությունը: Հորվաթական գե– ղանկարչության առաջին ստեղծագոր– ծությունները կրել են բյուգանդական ար– վեստի ազդեցությունը: XIII դ. Հ–ի ճարտ. վրա ազդել է գոթական ոճը, կառուցվել են եռանավ բազիլիկ, ավելի ուշ՝ «խաչա– ձև դահլիճ» տիպի եկեղեցիներ: XV դ.– XVI դ. սևգբին բարձր զարգացման է հա– սել Դուբրովնիկի հանրապե– տ ու թ յ ա ն արվեստը, կատարվել է ան– ցում գոթիկայից դեպի Վերածնունդ: Կա– ռուցվել է Դուբրովնիկի քաղաքային ան– սամբլը, ստեղծագործել են տեղացի ճար– տարապետ–քանդակագործներ Ցուրայ Դալմաթացին, Նիկոլա Ֆլորենտացին և ուրիշներ: Ծաղկման է հասել ռենեսանս– յան քանդակագործությունը (Յու. Դալ– մաթացու, Ն. Ֆլորենտացու, Ի. Դուկնո– վիչի գործերը) և հաստոցային գեղանկար– չությունը (Ն. Բոժիդարևիչ, Մ. Խոմզիչ): XVI– XVIII դդ. օսման, արշավանքների հետևանքով Հ–ում շինարարությունը խիստ կրճատվել է: Իտալացի և ավստրիացի ճարտարապետները Հ. են ներմուծել բա– րոկկո ոճը: XVII դ. վերջին–XVIII դ. տա– րածվել է բարոկկո ոճի տաճարային քան–