Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄԱՆՏԻՍ (< լատ. mantissa – հավելում, ավելացած մաս), տասական լոգարիթմի կոտորակային մասը:
ՄԱՆՐ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱ, մանր սեփականատերերի դասակարգ, որ զբաղվում է մանր արտադրությամբ կամ մանր առևտրով, կիրառում է անձնական կամ իր ընտանիքի, հազվադեպ՝ վարձու աշխատանք, ապրում սեփական տնտեսության եկամուաներով: Գյուղում Մ. բ–ին է վերաբերում մանր ու միջակ գյուղացիների ու ֆերմերների մեծամասնությունը (տես Գյուղացիություն), իսկ քաղաքում՝ արհեստավորները, մանր առևտրականներն ու մանր ձեռնարկատերերը:
Մ. բ. առաջացել ու զարգացել է ապրանքային արտադրության առաջացման ու ընդլայնման հետ: Ֆեոդալիզմի քայքայման և ապրանքափողային հարաբերությունների ընդլայնման ընթացքում նրա շարքերը խտացել են: Կապիտալիզմի զարգացման հետ այն շարունակել է մնալ բնակչության գերակշռող մասը, բայց նրա դերը տնտ. կյանքում նվազել է: Բուրժ. հասարակարգում Մ. բ. միջանկյալ տեղ է գրավում պրոլետարիատի և բուրժուազիայի միջև: Նրա վերին շերտերն իրենց դրությամբ մոտ են բուրժուազիային, ստորինները ապրում են երբեմն նյութական առավել վատ պայմաններում, քան խոշոր ձեռնարկությունների շատ բանվորներ: Սակայն որքան էլ վատ լինի Մ. բ–ի նյութական դրությունը, նա բանվորից տարբերվում է նրանով, որ արտադրամիջոցների մանր սեփականատեր է: Այդ սեփականությունը կարող է աննշան լինել, բայց այն կազմում է արտադրության հիմքը և Մ. բ–ի գոյապահպանման գլխավոր աղբյուրը: Բացի այդ, նա հանդես է գալիս ոչ թե իր աշխատուժի, այլ սեփական ձեռնարկության ապրանքների ու ծառայությունների վաճառող: Այդ վիճակը հնարավորություն է տալիս նպաստավոր պայմանների դեպքում ստանալու ոչ միայն իր աշխատուժի շուկայական համարժեքը, այլև յուրացնելու որոշ հավելյալ արժեք: Մ. բ. և՛ աշխատավոր է, և՛ միաժամանակ, մասնավոր սեփականատեր: Որպես աշխատավոր նա համակրում է պրոլետարիատին, կապիտալիզմի դեմ մղվող պայքարում դաշնակցում նրան, իսկ որպես մասնավոր սեփականատեր՝ ձգտում է անցնել խոշոր բուրժուազիայի շարքը: Մ. բ–ի այդպիսի երկակի բնույթը որոշում է դասակարգային պայքարում նրա դիրքերի անկայունությունը, քաղ. ինքնուրույն գիծ ունենալու անկարողությունը: Մանր սեփականատիրոջ տնտ. անկայունությունը ծնում է մանրբուրժուական հոգեբանությունն ու գաղափարախոսությունը (տես Մանրբուրժուական քաղաքատնտեսություն): Պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում մանրբուրժուական երանգ ունեն հակամարքսիստական շատ տեսություններ ու կոնցեպցիաներ՝ աջ ծայրահեղականությունից մինչև ձախ ծայրահեղականությունը: Մանրբուրժուական գաղափարախոսության դրսևորում է նաև մաոիզմը: Մ. բ. պահպանողական է և հակված է դեպի նացիոնալիզմը, կառչում է հին բարքերին ու սովորույթներին: Նա միաժամանակ կարող է արմատական հեղափոխական դառնալ, մխրճվել սոցիալական սուր պայքարի մեջ, բայց հեղափոխական պայքարում միշտ ունի իր ուրույն ձգտումները, թույլ կողմերն ու սխալները:
Բուրժ. վաղ հեղափոխությունների շրջանում, երբ պրոլետարիատը, որպես քաղ. ինքնուրույն ուժ, դեռես չէր ձևավորվել, Մ. բ. ֆեոդալիզմի դեմ մղվող պայքարում խոշոր բուրժուազիայի ռեզերվն էր: Իմպերիալիզմի փուլում բուրժուադեմոկրատական հեղափոխությունների հեգեմոնը դառնում է պրոլետարիատը, իսկ գյուղացիությունը՝ շարժիչ ուժերից մեկը: Սոցիալիստական հեղափոխությունների շրջանում գյուղացիությունը դառնում է պրոլետարիատի դաշնակիցը: Մ. բ. իր գոյությունը շարունակում է նաև կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանում: Վ. Ի. Լենինը սոցիալիստական շինարարության դժվարին ու բարդ խնդիրներից մեկը համարում էր մանր արտադրողների նկատմամբ ճիշտ քաղաքականության վարումը: Սոցիալիստակպն պետությունը մանր արտադրողներին տնտեսապես օգնում է, խրախուսում նրանց տնտեսությունների կոոպերացումը: Այդպիսով պայմաններ են ստեղծվում մանր տնտեսությունների սոցիալիստական վերակառուցման համար:
Հայաստանում Մ. բ. կազմավորվել է վաղ ժամանակներից: Նրա դերը հասարակական կյանքում մեծացել է կապիտալիզմի զարգացման ընթացքում, իսկ XIX դ. վերջերին – XX դ. սկզբին Մ. բ. դարձել է Արևելյան Հայաստանի ամենաբազմամարդ դասակարգը: Այն ներառում էր միջակ ու մանր գյուղացիությանը, արհեստավորներին, մանր առևտրականներին և մտավորականության ստորին խավերին: 1897-ի մարդահամարի տվյալներով, Երևանի նահանգի բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ գյուղատնտ. բնակչության տեսակարար կշիռը կազմում էր 87,4, իսկ առևտրաարդյունաբերական բնակչությունը՝ 8%: 1914-ին Արևելյան Հայաստանի գյուղատնտ. բնակչության 48%-ը կազմում էին մանր տնտեսատերերը, արհեստավորների թվաքանակը փոքր էր և հիմնականում կենտրոնացված էին Ալեքսանդրապոլում ու Երևանում: Անդրկովկասում հայ արհեսաավորների ու մանր առևտրականների նշանակալի մասը գտնվում էր Թիֆլիսում և Բաքվում: 1897-ի մարդահամարի տվյալներով, Թիֆլիսի ինքնուրույն զբաղմունք ունեցող բնակչությունից 9725-ը առևտրականներ էին, որոնցից 4727-ը՝ հայ: Հայ Մ. բ–ին կեղեքում էին ոչ միայն սեփական կապիտալիստներն ու խոշոր հողատերերը, այլև օտար տիրապետողները: Սոցիալ–տնտ. այդպիսի պայմանները դարձել էին նրան ազգային ազատագրական շարժման մեջ ներգրավելու դրդապատճառ: Սակայն հայ Մ. բ–ին հատուկ էր նաև հետադիմական պահպանողականությունը, նեղ ազգամոլությունն ու ահաբեկչական գործելակերպը: Գաղափարախոսության բնագավառում այն հեղափոխական դեմոկրատիզմից էվոլյուցիա է կատարել դեպի ապադասակարգային մտայնությունն ու մոլի նացիոնալիզմը:
Հայ Մ. բ–ի առաջադեմ խավերը ընդգրկվել են համառուսական հեղափոխական շարժման մեջ և ակտիվ մասնակցել ցարիզմի տապալման ու Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար մղվող պայքարին:Մ. Ադոնց ՄԱՆՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Սեփականություն:
ՄԱՆՐԱԲԱԶԵ (Falco vespertinus), բազեների ընտանիքի թռչուն: Մարմնի երկարությունը 29-33 սմ է, թևերի բացվածքը՝ 70-77 սմ: Էգերը մեծ են արուներից: Արուները կապտագորշ են, գլուխն ու պոչը՝ սև, փորը, ոտքերը՝ շիկակարմիր: Էգերը մոխրագույն են, մուգ լայնակի շերտերով, ոտքերը՝ նարնջագույն: Մ. տարածված է տափաստաններում և անտառատափաստաններում, Արևելյան Եվրոպայից մինչև Պրիմորիե: Չվող թռչուև է, ձմեռում է Աֆրիկայում և Հարավային Ասիայում: Սովորաբար զբաղեցնում է ուրիշ թռչունների բները: Դնում է 3-4 խայտաբղետ ձու: Սնվում է միջատներով, մանր կրծողներով, որոնց ոչնչացնելով մեծ օգուտ է տալիս: Քանակը խիստ նվազելու պատճառով պահպանության տակ է առնված:
ՄԱՆՐԱԲԼՈՒՐՆԵՐ, արմատական ապարներից կազմված, տարբեր ձև ունեցող, անկանոն տարածված բլուրներ և բլուրների խմբեր (50-100 մ հարաբերական բարձրությամբ), որոնք միմյանցից բաժանվում են գոգավորություններով (երբեմն զբաղված լճերով) կամ հովիտներով: Մ. առաջանում են լեռնային երկրներում (ապարների լիթոլոգիական կազմի խայտաբղետության դեպքում) ցամաքային կլիմայի պայմաններում՝ երկարատև դենուդացիայի հետևանքով: Մ–ի բնորոշ օրինակ են Ղազախական մանրաբլուրները:
ՄԱՆՐԱԴԻՏԱԿ, համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում: Գտնվում է Այծեղջյուր, Աղեղնավոր, Հնդիկ, Կռունկ, Հարավային ձուկ համաստեղությունների միջև: ՀՍՍՀ տարածքից երևում է մասամբ՝ ամռանն ու աշնան սկզբներին:
ՄԱՆՐԱԴԻՏԱԿ, միկրոսկոպ (< միկրո… և հուն. σκοπέω – դիտել), անզեն աչքով անտեսանելի մանր առարկաների և դրանց առանձին մասերի խոշորացված պատկերն ստանալու օպտիկական սարք (տես նաև Խոշորացույց): Սովորական պայմաններում առողջ աչքը, որը բնական օպտիկական համակարգ է, լավագույն տեսողության հեռավորության վրա ( մմ) երկու փոքր առարկաներ կամ առարկայի առանձին՝ մոտ դասավորված մասեր կարող է տարբերել, երբ դրանց հեռավորությունը 0,08 մմ–ից փոքր չէ: Ժամանակակից Մ–ով կարելի է տարբերել այնպիսի մանրամասնություններ, որոնց հեռավորությունը կարգի է (-ն օգտագործվող լույսի ալիքի երկարությունն է): Երկու ոսպնյակից կազմված համակարգի խոշորացնող հատկությունը դեռես XVI դ. հայտնի է եղել հոլանդացի և իտալացի ակնոցագործ վարպետներին: Մ–ի լայն կիրառությունն ու կատարելագործումն սկսվել է XVII դ. սկզբին: Գիտական նպատակներով Մ–ի օգտագործման մեծ հաջողությունները կապված են Ռ. Հուկի ն, հատկապես, Ա. Լևենհուկի