Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պարբերականներում: 1946-ին լույս է տեսել նրա «Զուլալ երգեր» բանաստեղծությունների ժողովածուն, որի հենքը հայրենասիրությունն է («Հայաստանին»): Մի շարք գործեր տոգորված են սիրով՝ մարդու ու մարդկայինի նկատմամբ («Երգերի երգը»): Մ. Հ. նաև թարգմանիչ է: 1962-ին հրատարակել է աշխարհի շատ բանաստեղծներ ընդգրկող «Հարազատ էջեր» խորագրով առաջին գիրքը, 1967-ին՝ երկրորդը: 1971-ին լույս է տեսել թարգմանական ևս մեկ գործ՝ Իրանի դասական բանաստեղծների քառյակների «Ճշմարտարան» ժողովածուն:Վ. Մարտիրոսյան ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ, անթրոպոլոգիզմ, փիլիսոփայական ըմբռնում, որը «մարդ» հասկացությունը համարում է հիմնական աշխարհայացքային կատեգորիա և դրանից ելնելով մշակում է պատկերացումների համակարգ բնության, հասարակության և մտածողության մասին: Մ. ս. հակադրվում է մատերիայի և ոգու դուալիստական անջատմանը, մատերիականի և հոգեկանի (իդեալականի) փոխհարաբերության իդեալիստական ըմբռնմանը: Մ. ս., իր դասական դրսևորմամբ, մինչմարքսիստական մատերիալիզմի ձևերից է, որին, սակայն, հատուկ է մարդու ձևավորման պրոցեսում հասարակական պրակտիկայի դերի բացասումը: Մ. ս. առաջին պլան է մղում հասարակական–արտադրական հարաբերությունների ամբողջությունից դուրս վերացական մարդուն, որը դիտվում է միայն բնության մի մաս, մատերիական և հոգեկան հատկանիշներով օժտված անփոփոխ բնական էակ. անտեսվում է մարդու հասարակական էությունը: Մատերիալիստորեն ըմբռնված Մ. ս. առավել ամբողջականորեն արտահայտվել է Լ. Ֆոյերբախի և Ն. Չեռնիշևսկու ուսմունքներում: Նման մոտեցում առկա է նաև XIX դ. հայ իրականության մեջ (Ա. Փափովիչ, Մ. Նալբանդյան): Մ. ս–ի իդեալիստական տարբերակները զարգացրել են Ֆ. Նիցշեն, Վ. Դիլթեյը, Գ. Զիմմելը, Մ. Շիլլերը: Արդի բուրժ. փիլիսոփայությունը Մ. ս. օգտագործում է իբրև իդեալիզմի հիմնավորում, որքանով օբյեկտիվ իրականությունը դիտվում է մարդկային էությունից ածանցյալ (էկզիստենցիալիզմ, փիլիսոփայական մարդաբանություն, սոցիալ–դարվինիզմ, ֆրոյդիզմ ևն):
ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, միջազգային տերմինը՝ անթրոպոլոգիա (հուն. άνθρωπος — մարդ և …լոգիա), գիտություն մարդու առաջացման ու զարգացման, ռասաների ձևավորման և մարդու կազմվածքի նորմալ տարբերակների վերաբերյալ: Արտասահմանում, բացի մարդու բնական պատմությունից, Մ–յան մեջ ընդգրկում են նաև հնագիտությունն ու ազգագրությունը: Սովետական գիտության մեջ ընդունված է Մ. բաժանել երեք հիմնական ճյուղերի՝ մորֆոլոգիա (կառուցվածքաբանություն), անթրոպոգենեզ (մարդագոյացում) և ռասայագիտություն: Մարդու մորֆոլոգիան իր հերթին բաժանվում է սոմատոլոգիայի (մարմնագիտություն) և մերոլոգիայի (մասագիտություն): Սոմատոլոգիան ուսումնասիրում է մարդու օրգանիզմի անհատական փոփոխականությունն ամբողջովին, սեռական դիմորֆիզմը (երկտեսություն) մարմնի կառուցվածքում, հասակային չափերի ու համամասնությունների փոփոխությունների սաղմնային շրջանից մինչև ծերություն: Մերոլոգիան ուսումնասիրում է մարմնի առանձին մասերի տարբերակները: Համեմատական անատոմիան, հնէամարդաբանությունը, ինչպես և սաղմնաբանությունը (էմբրիոլոգիա) ծառայում են մարդու առաջացման և զարգացման խնդրի պարզաբանմանը, ուստի մտնում են մարդագոյացման ուսմունքի մեջ, սերտորեն առնչվում փիլիսոփայության, պալեոլիթյան հնագիտության, պլիոցենի և պլեյստոցենի երկրաբանության, մարդկանց և կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի և հոգեբանության հետ: Հնէամարդաբանությունն ուսումնասիրում է պեղածո մարդկանց և մարդու մերձավոր ազգակիցների՝ բարձրակարգ կաթնասունների ոսկրային մնացորդները: Ռասայագիտությունն ուսումնասիրում է մարդկային ռասաների դասակարգումը, նրանց ձևավորման պատմությունը և առաջացման պայմանները: Էթնոգենեզին վերաբերող ուսումնասիրություններում Մ. զուգակցվում է լեզվագիտության, պատմության, հնագիտության հետ, ոասայագոյացման շարժիչ ուժերն ուսումնասիրելիս՝ գենետիկայի (ծագումնաբանություն), ֆիզիոլոգիայի, կենդանական աշխարհագրության, կլիմայագիտության, տեսակների առաջացման ընդհանուր տեսության հետ: 1920-ական թթ. մեկ ընդհանուր՝ «մարդու կենսաբանություն» անվանմամբ զարգացավ մարդաբանական գիտաճյուղերի մի ամբողջ համակարգ: Որոշ գիտնականներ Մ–յան գրեթե ողջ բովանդակությունը ներառնում են «մարդու կենսաբանություն» հասկացության մեջ: Առավել ճիշտ է այդ հասկացության տակ ըմբռնել միայն Մ–յան այն կարևոր բաժինը, որն ուսումնասիրում է մարդու զարգացման վրա ազդող ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և գենետիկական գործոնները:
Մ., չափման և նկարագրության օգնությամբ, ուսումնասիրում է մարմնի չափերի ու ձևերի տարատեսակները: Նկարագրական մեթոդը կոչվում է անթրոպոսկոպիա (մարդադիտում), չափագրականը՝ անթրոպոմետրիա (մարդաչափություն), որոնցում մեծ է վիճակագրական մեթոդների դերը: Մ–յան կարևոր մեթոդներից են գանգաբանությունը, ոսկրաբանությունը, ատամնագիտությունը, մարդաբանական լուսանկարչությունը, ոտնատակերի ու ձեռքերի մաշկի գծերի արտադաջումը, դեմքի գիպսե դիմակների հանումը ևն: Ժամանակակից Մ–յան մեջ տարածված են հեմատոլոգիական (արյունաբանական), միկրոանատոմիայի, կենսաքիմիայի, ռենագենոլոգիայի, ռադիոակտիվ իզոտոպների օգտագործման, քարտեզագրական և այլ մեթոդներ:
Մարդաբանական դիտարկումների փաստեր են պարունակում դեռևս հին հույների (Սոկրատես, Անաքսիմանդրոս, Անաքսագորաս, Հիպոկրատես, Հերոդոտոս, Արիստոտել ևն) գրվածքները:
Մարդու անատոմիան ուսումնասիրելու գործում խոշոր քայլեր կատարվեցին Վերածննդի դարաշրջանում: Որոշ անատոմներ ու նկարիչներ մեծ ուշադրություն հատկացրին մարդու օրգանների առանձնահատկություններին ու մարմնի կառուցվածքի տարբեր տիպերին: Աշխարհագրական խոշոր հայտնագործությունները (XV-XVI դդ.) ընդլայնեցին մարդաբանական գիտելիքների սահմանները, եվրոպացիներին ծանոթացրին, թեկուզ մակերեսորեն, Արևելյան Ասիայի ռասայական տեսակներին, Ամերիկայի բնակչությունը՝ Արևելյան Սիբիրի, Հրո երկրի և Օվկիանիայի ժողովուրդներին: XVIII դ. քիչ թե շատ լուրջ փորձեր կատարվեցին մարդու առաջացման և բնության մեջ նրա տեղի վերաբերյալ գիտ. հիպոթեզներ ստեղծելու ուղղությամբ: Մ. որպես գիտություն սկսեց ձևավորվել XIX դ.: Մ–յան պաշտոնական սկիզբը դրեց Պ. Բրոկան՝ 1858-ին հիմնելով Փարիզյան մարդաբանական ընկերությունը: Նա միաժամանակ ստեղծեց չափագրական առաջին գործիքները և մշակեց ուսումնասիրության մեթոդիկան: 1868-ին հիմնադրվեց Մարդաբանական ուսումնասիրությունների լաբորատորիան, իսկ 1875-ին՝ Մարդաբանության դպրոցը: Այնուհետև մարդաբանական հաստատություններ հիմնվեցին Լոնդոնում (1863), Մոսկվայում (1864), Մադրիդում (1865), Բեռլինում և այլուր: Ռ. Մարտինը էապես վերամշակեց ուսումնասիրման մեթոդիկան, կատարելագործեց գործիքները, կիրառեց տարբերակային վիճակագրությունը: XIX դ. Արևմուտքում առաջացան մի շարք հետադիմական ուղղություններ, որոնք ճգնում էին հիմնավորել ռասաների անիրավահավասարության գաղափարը:
Ռուսաստանում 1864-ին հիմնվեց Բնագիտության սիրողների ընկերության մարդաբանական բաժինը: 1919-ին Մոսկվայի համալսարանին կից հիմնվեց Մ–յան ամբիոն, 1922-ին՝ Մ–յան ինստ.: Սովետական Մ–յանը բնորոշ են ուսումնասիրման լայն ծավալը, պլանավորված աշխատանքները, միասնական մեթոդների մշակումը: Մեծ ավանդ ունեն Դ. Ն. Անուչինը, Վ. Վ. Բունակը, Գ. Ֆ. Դեբեցը, Վ. Վ. Գինզբուրգը, Մ. Գ. Լևինը, Մ. Ֆ. Նեստուրխը, Վ. Պ. Ալեքսեևը ևն: Մարդաբանական ուսումնասիրություններ են կատարվում Մոսկվայի Լոմոնոսովի անվ. համալսարանին կից Դ. Ն. Անուչինի անվ. Մ–յան ինստ-ում, միութենական հանրապետությունների ԳԱ–ներում, Լենինգրադի, Կիևի, Թբիլիսիի, Տարտուի և այլ քաղաքների համալսարաններում ևն:
Հայկ. լեռնաշխարհի բնակչության ֆիզիկական առանձնահատկությունների մասին տեղեկություններ կան դեռես մ. թ. ա. V դարից (Քսենոփոն ևն): Հայերի մարդաբանական տիպը նկարագրում է պատմահայր Մովեսես Խորենացին՝ «Վահագնի ծնունդը» վիպերգության մեջ: Հայերի վերաբերյալ մարդաբանական գիտ. ուսումնասիրությունների սկիզբ է համարվում 1873-ը, երբ Պ. Լանգերհանսը հրատարակեց մեծահասակ 6 հայերի վերաբերյալ տվյալներ: Այնուհետև իրենց ուսումնասիրությունների արդյունքներն