Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեմ Սասանյանների մղած երկարատև պատերազմներում:
Բոլոր այս երևույթները արագացնում էին գյուղական համայնքի ներսում հասարակական շերտավորման խորացումը: VII դ. սկզբին գյուղական համայնքի նհրսում ի հայտ եկավ գյուղացիների երեք շերտ՝ ունևորներ («թուանիկ»), «տառապյալներ» և վարելահող ու այգի չունեցող գյուղացիներ: Դասակարգային հակասությունների սրման հետևանքով այդ ժամանակ էլ ծնունդ առավ պավլիկյանների հասարակական–աղանդավորական ուսմունքը, որը դարձավ գյուղացիական զանգվածների շարժման դրոշը և շոշափելի հետք թողեց միջնադարյան Հայաստանի ու Բյուզանդիայի դասակարգային պայքարի պատմության մեջ:
VI դ. վերջին Հայաստանը վերստին դառնում է պարսկա–բյուզ. հակամարտությունների թատերաբեմ: Մավրիկիոս կայսեր ժամանակ՝ 591-ին, Հայաստանը վերաբաժանվեց երկու մարտնչող պետությունների միջև: Բյուզ. կայսրությունը իր սահմանագիծը Հայաստանում ընդլայնեց մինչև Դվինի մատույցները և Վանա լիճը: Մ. Հ–ի կազմում մնացին Դվինի Ոստան գավառը, Վասպուրական և Մոկք նահանգները (Սյունիքը դեռևս 572-ի ապստամբության ժամանակ անջատվել էր Մ. Հ–ից և իբրև առանձին շահր մտցվել Ատրպատականի կազմում): Պատերազմները երկու պետությունների միջև շարունակվեցին մինչև արաբ. արշավանքները (628): Երկարատև պատերազմների հետևանքով մարտնչող պետությունների դիմադրողական ուժն այնքան էր թուլացել, որ արաբ. վաչկատուն ցեղերը իրենց գերիշխանությունը՝ իսլամական կրոնով հանդերձ, տարածեցին ամբողջ Առաջավոր Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում: Մ. Հ–ի տերիտորիալ փոփոխությունների պատճառով առաջացած բյուզ. գերիշխանության հետևանքն այն էր, որ մարզպանի փոխարեն հայ նախարարների միջև բարձրանում էր երկրի կառավարիչը, որը կրում էր «իշխան հայոց» կամ «պատրիկ» տիտղոսը, որով ճանաչվում էր նախկին Մ. Հ–ի ներքին ինքնավար վիճակը՝ իբրև վասալ պետություն: Չնայած երկիրը դարձել էր արաբա–բյուզ. պատերազմների ասպարեզ, այնուամենայնիվ արաբները կարողացան իրենց գերիշխանությունը Հայաստանի երկու մասերում հաստատել միայն 706-ին:
V-VII դդ. Մ. Հ. ապրեց մշակութային վերելք, դրվեցին հայկ. ֆեոդ. մշակույթի հիմքերը, որի մեջ դեռևս ուժեղ էին հելլենիստական ավանդույթները:
Քարտեզը տես 320-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934: Նույնի, Հայաստանի արքունի հարկերը մարզպանության շրջանում, «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հ. 2, 2 մասի նյութեր, Ե., 1960: Адонц Н., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908.Ս. Երեմյան ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅՈՒՆ, վարչական բաժանում Սասանյան Իրանում (Երանշահրում): V-VII դդ. Մ. է եղել Մարզպանական Հայաստանը:
ՄԱՐԶՎԱՆ, Մարսվան, քաղաք Սեբաստիայի (Սվազի) վիլայեթում (այժմ՝ Ամասիայի վիլայեթի վարչական կենտրոնը): Քաղաքը գտնվում է Հալիս և Եշիլըրմակ գետերի միջև, Ամասիայից 60 կմ հս–արմ.: Տարբեր ժամանակներում նրան տիրել են հույները, հռոմեացիները, XVI դարից՝ օսմանյան թուրքերը: 1914-ին ուներ 35 հզ. խառը բնակիչ, որոնցից 14 հզ. հայեր, մնացածը՝ թուրքեր, հույներ: Հայերն զբաղվում էին արհեստներով, առևտրով: Նրանք ունեին 3 եկեղեցի և դպրոցներ (Ազգային ճեմարան, Հռիփսիմյան): Կային Մատուռ, Լուս Աղբյուր և Խաչին լեռ անունով ուխտավայրեր: Մ–ում գործել է Կրթասիրաց միություն անունով մշակութային ընկերություն, լույս են տեսել «Զեփյուռ» (1889), «Արուսյակ» (1889), «Հայկունի» (1910-12), «Բողբոջ» (1911-1914), «Նոր այգ» (1910-14) հայերեն պարբերականները: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի հետևանքով:
ՄԱՐԶՈՒՄ, մասնագիտացված մանկավարժական պրոցես, որի նպատակը մարզիկի ֆիզիկական ընդհանուր ու հատուկ պատրաստականության և անհատական կարողությունների կատարելագործման միջոցով որևէ մարզաձևում առավելագույն արդյունքի հասնելն է: Դեռես Հին Հունաստանի օլիմպիական խաղերում Մ. համարվում էր մրցակցական վարժության բազմաթիվ կրկնություն, սակայն XX դ. սկզբին այն դարձավ հատուկ կազմակերպված մանկավարժական պրոցես, որի պլանավորումը, ընթացքը և վերահսկողությունը սերտորեն կապված է մարզիկի հետ տարվող դաստիարակչական, ուսուցողական աշխատանքների, կենսբ. և հոգեբանական հարցերի հետ: Ֆիզիկական դաստիարակության սովետական համակարգում Մ. դիտվում է որպես մարդու բազմակողմանի ներդաշնակ զարգացման, օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունների կատարելագործման միջոց: Այն ղեկավարվում և իրականացվում է մարզիկի և մարզիչի փոխադարձ կապով: Մ. ունի ֆիզիկական, տեխ., տակտիկական, հոգեբանական, ինտելեկտուալ և ինտեգրալ պատրաստման բաժիններ, յուրահատուկ ու հստակ պարբերացման, հաշվառման և վերահսկման համակարգ: Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում Մ–ման ընթացքում օգտագործվում են հաշվիչ, ստուգիչ և ինֆորմացիոն սարքեր, որոնք նպաստում են մարզման պրոցեսը գիտականորեն կազմակերպելուն:Ֆ. Ղազարյան ՄԱՐԹԱՅԱՆ Հակոբ Վահանի, Դիլաչար (22.5.1895, Կ. Պոլիս – 12.9.1979, Կ. Պոլիս), լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ: Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում, Ռոբերտ կոլեջում, եղել է այդ կոլեջի անգլ. դասատուն, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «Մագիստրոս արվեստից» տիտղոս և պրոֆեսորի կոչում (1922): Մինչև 1932-ը Բեյրութում, Սոֆիայում և այլ վայրերում զբաղվել է հայագիտությամբ, ստանձնել է Բեյրութի առաջին հայկ. վարժարանի տնօրինությունը, հիմնել «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը (Սոֆիա), խմբագրել «Լույս» շաբաթաթերթը (Բեյրութ), հոդվածաշարերով հանդես եկել հայկ. մամուլում: Այդ շրջանում հրատարակվել են նրա «Աոաջին փորձություն» պիեսը (1922), Լ. Շանթի «Հին ասավածներ»-ի անգլ. թարգմանությունը (1922), «Գրի ծագումը ն տարածումը» (1928) և «Հաբեթաբանություն» (1929) աշխատությունները, անգլ. բանաստեղծներից թարգմանած «Ալբիոնի պարտեզեն» ժողովածուն (1929): 1932-ից աշխատել է Թուրքիայում, եղել թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետը: Տիրապետել է անգլ., թուրք., ֆրանս., հուն., իսպ., իտալ., ռուս., լեհ., բուլղ. և այլ լեզուների, ստացել Դիլաչար (լեզվի բանալի) անունը: 1936-50-ին Անկարայի համալսարանում դասախոսել է լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն: Հեղինակ է թուրք. լեզվի տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք մենագրությունների: Ունի հայագիտական աշխատություններ («Համայնապատկեր հայ մշակույթի», 1966, «1500-ամյակի խոհեր», 1951, «Աստվածաշունչը և աշխարհաբարը», 1956 ևն) և բազմաթիվ հոդվածներ: 1942-70-ին եղել է թուրք. հանրագիտարանի տեխ. խորհրդատուն, ապա գլխավոր խմբագիրը: Ս. Կուրտիկյան ՄԱՐԻ (այժմ՝ Թել–Հարիրի բլուր, Սիրիայում), հնագույն քաղաք–պետություն Եփրատի միջին հոսանքում: Առաջացել է մ. թ. ա. III հազարամյակի սկզբին: Մ–ով են անցել Միջագետքից միջերկրածովյան երկրներ ու Փոքր Ասիա գնացող առևտրական ճանապարհները: Մինչև մ. թ. ա. XXV դ. Մ. մշտական պատերազմներ է մղել Շումերի քաղաքների դեմ: Մ. թ. ա. XXIV-XXIII դդ. մտել է Աքքադի պետության, մ. թ. ա. XXII-XXI դդ.՝ Ուրի III դինաստիայի պետության, մ. թ. ա. XVIII դ. 1- ին կեսին՝ Ասորեստանի կազմի մեջ: Մ. թ. ա. 1758-ին կործանել է Բաբելոնի թագավոր Համմուրաբին:
Մ–ի գեղարվեստի հուշարձանները ներկայացնում են Բաբելա–Ասուրական մշակույթի ճյուղերից մեկը: Հնագիտական պեղումներից (սկսվել են 1933-ից) բացվել են մ. թ. ա. III հազարամյակ – մ. թ. ա. II հազարամյակի սկզբի աղյուսաշեն զիկկուրատ, քարե արձաններով և սադափե խճանկարներով սրբարաններ, Իշտարի, Դահանայի տաճարները, քաղաքի թաղամասեր: Հին Արևելքի պալատական ճարտ–յան բնորոշ օրինակ է Զիմրիլիմ թագավորի (մ. թ. ա. XVIII դ.) պալատը. 260 սենյակներ, մի քանի ներքին բակեր, որմնանկարներով զարդարված արարողության դահլիճներ: Գտնվել են կնիքներ, քարե արձաններ, առյուծների բրոնզե ֆիգուրներ, ինչպես և սեպագիր վավերագրերի պետ. արխիվը (ավելի քան 20 հզ. պնակիտ, որ վերաբերում են մ. թ. ա. XIX-XVIII դդ.):
ՄԱՐԻ, գավառ. Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում: Հավանաբար համապատասխանում է Մարի գետի (այժմ՝ Բարանդուզ չայ) հովիտն ընդգրկող Մերգևեռին:
ՄԱՐԻ (մինչև 1937-ը՝ Մերվ), քաղաք, Թուրքմենական ՍՍՀ Մարիի մարզի կենտրոնը: