Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լույս տեսնող «Հռենոսյան թերթ»-ին («Rheinische Zeitung»), հոկտեմբերին դառնում նրա խմբագիրներից մեկը: Շնորհիվ Մ–ի ղեկավարության թերթը դառնում է հեղափոխական–դեմոկրատական գաղափարների խոսափող: Այս շրջանից էլ սկսվում է Մ–ի անցումը իդեալիզմից մատերիալիզմին և հեղափոխական դեմոկրատիզմից կոմունիզմին: «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջը» աշխատության մեջ (առաջին անգամ հրատարակվել է ՍՍՀՄ–ում, 1927-ին), քննադատության հիմնական սլաքն ուղղելով Հեգելի քաղ. հայացքների դեմ, Մ. հանգեց այն եզրակացության, որ ոչ թե պետությունն է որոշում քաղաքացիական հասարակությունը, այսինքն՝ նյութական շահերի ոլորտը, այլ ընդհակառակը, վեջինս է պայմանավորում քաղ. կարգի բնույթը: 1843-ի հոկտեմբերին Մ. տեղափոխվում է Փարիզ՝ հասարակական–քաղ. հանդես հրատարակելու նպատակով: 1844-ի փետրվարին լույս է տեսնում «Գերմանա–ֆրանսիական տարեգիրք»-ը («Deutsch-Franzosische Jahrbiicher»), որտեղ տպագրվում են Մ–ի «Հրեական հարցի շուրջը» և «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջը: Ներածություն» հոդվածները, որոնք նշանավորում են Մ–ի վերջնական անցումը մատերիալիզմին և կոմունիզմին:
1842-ի նոյեմբերին Քյոլնում տեղի է ունենում Մ–ի և Ֆ. Էնգելսի առաջին հանդիպումը՝ անձնական ծանոթությունը (ավելի վաղ ունեցել են նամակագրական կապեր), իսկ 1844-ի սեպտեմբերին, հանդիպելով Փարիզում, Մ. և Էնգելսը հիմք են դնում իրենց մեծ բարեկամությանը և համատեղ աշխատանքին: Էնգելսի հետ նրանք գրում են «Սուրբ ընտանիք կամ Քննադատական քննադատության քննադատություն ընդդեմ Բրունո Բաուերի և ընկերության» գիրքը (լույս է տեսել Մայնի Ֆրանկֆուրտում, 1845-ի փետրվարին), որը պարունակում է «… Մարքսի գրեթե արդեն կազմավորված հայացքը պրոլետարիատի հեղափոխական դերի մասին» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 9):
1845-ի փետրվարին ֆրանս. իշխանությունների կողմից (Պրուսիայի ճնշմամբ) արտաքսվելով Փարիզից, Մ. տեղափոխվեց Բրյուսել, ուր մնաց ավելի քան երեք տարի: Նույն տարում ավարտեց «Թեզիսներ Ֆոյերբախի մասին» աշխատությունը, որի կենտրոնական գաղափարը հասարակության կյանքում և ճանաչողության մեջ նյութական հեղափոխական պրակտիկայի վճռական դերի հարցն էր: Նոր աշխարհայացքի հեղափոխական բնույթը Մ. ձևակերպում է եզրափակիչ թեզիսում. «Փիլիսոփաները միայն տարբեր կերպով բացատրել են աշխարհը, բայց խնդիրն այն փոխելն է» (Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտ. երկ., հ. 1, էջ 4): 1846-ի ապրիլին Էնգելսի հետ նրանք ավարտում են «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը (առաջին անգամ ամբողջովին հրատարակվեց ՍՍՀՄ–ում, 1932-ին), որի մեջ Մ. ու Էնգելսը դիալեկտիկա–մատերիալիստական կոնցեպցիայի հիման վրա զարգացրին պրոլետարական հեղափոխության հաղթանակի անհրաժեշտության և կոմունիստական հասարակության հաստատման ձևավորման տեսությունը: 1846-ի սկզբին Մ. ու Էնգելսը ստեղծում են Բրյուսելի կոմունիստական թղթակցային կոմիտեն, որը կապեր է պահպանում Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի թղթակցային կոմիտեների ու խմբերի հետ, ընդգծում իր համերաշխությունը չարտիստական կուսակցության («Արդարների միություն») մեջ միավորված անգլ. բանվորների պայքարին: Պրոլետարական առաջավոր ուժերի համախմբման համար Մ. վճռականորեն հանդես էր գալիս մանրբուրժուական, սոցիալիստական և հակասոցիալիստական ուսմունքների դեմ: 1847-ի հուլիսին լույս է տեսնում Մ–ի «Փիլիսոփայության աղքատություն: Պատասխան պարոն Պրուդոնի «Աղքատության փիլիսոփայությանը» աշխատությունը, որտեղ գիտականորեն շարադրված են պատմության մատերիալիստական ըմբռնման հիմնական սկզբունքները:
1847-ի սկզբին «Արդարների միության» ղեկավարների հրավերով Մ. և Էնգելսը Լոնդոնում մասնակցում են նրա վերակառուցմանը, դառնալով նորաստեղծ Կոմունիստների միության անդամներ և նրա հանձնարարությամբ գրում «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (լույս է տեսել 1848-ի փետրվարին): Մարքսիզմի այս առաջին ծրագրային փաստաթղթում «…հանճարեղ պարզությամբ ու ցայտունությամբ ուրվագծված է նոր աշխարհայեցողությունը նաև սոցիալական կյանքի բնագավառն ընդգրկող հետևողական մատերիալիզմը, դիալեկտիկան, որպես առավել բազմակողմանի ու խոր ուսմունք զարգացման մասին, նոր, կոմունիստական հասարակություն ստեղծող պրոլետարիատի դասակարգային պայքարի և համաշխարհային–պատմական հեղափոխական դերի տեսությունը» (Լենին Վ. Ի., Երկ. լիակտ. ժող., հ. 26, էջ 54-55): Մանիֆեստն ավարտվում էր «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» ինտերնացիոնալիստական կոչով:
1848-ի մարտին Մ. արտաքսվում է Բելգիայից: Փարիզում նա ստեղծում է Կոմունիստների միության նոր Կենտկոմ, որի նախագահ է ընտրվում ինքը: Ապրիլին Էնգելսի հետ միասին մեկնում է Գերմանիա՝ այնտեղ սկսված հեղափոխությանը մասնակցելու համար: Նույն թվականի հունիսից մինչև 1849-ի մայիսը Քյոլնում Մ–ի խմբագրությամբ լույս է տեսնում «Նոր հռենոսյան լրագիր»-ը («Neue Rheinische Zeitung»): Մ. անցնում է Հարավ-Արևմտյան Գերմանիա, որտեղ ապստամբություն էր ծավալվել: Մ. հաստատակամորեն կիրառում է դեռևս հեղափոխության սկզբից վերցրած գերմ. պրոլետարիատի մասսայական և քաղ. կազմակերպություն (որի կորիզը պետք է դառնային կոմունիստները) ստեղծելու գիծը: Հունիսին գալով Փարիզ՝ Մ. կապ է հաստատում դեմոկրատական ու սոցիալիստական շարժումների, բանվորական գաղտնի կազմակերպությունների հետ: Հետապնդվելով ֆրանս. իշխանությունների կողմից՝ Մ. 1849-ի օգոստոսին անցնում է Լոնդոն: Մ–ի և Էնգելսի անմիջական մասնակցությունը 1848-49-ի հեղափոխական պայքարին Լենինը համարել է նրանց գործունեության «…կենտրոնական կետ»-ը (Լենին Վ. Ի., Երկ. լիակտ. ժող., հ. 16, էջ 29): Հեղափոխության տարիները ոչ միայն ապացուցեցին մարքսիզմի կենսական ուժը, նրա գերազանցությունը մյուս բոլոր սոցիալիստական տեսությունների նկատմամբ, այլև հանդիսացան նրա զարգացման ու հարստացման կարևոր աղբյուրը: Իր հետագա գործունեության ընթացքում Մ. մշտապես անդրադառնում է այդ հեղափոխության դասերին:
Լոնդոն ժամանելուց անմիջապես հետո Մ. Էնգելսի հետ վերստեղծում է Կոմունիստների միության ղեկավար մարմինը (ԿԿ), գրում հոդվածներ, որոնք Էնգելսը հետագայում հրատարակում է «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-ից մինչև 1850 թվականը» խորագրով: Մ. հիմնավորում է պրոլետարական հեղափոխության և պրոլետարիատի դիկտատուրայի տեսությունը՝ ապացուցելով բանվոր դասակարգի կողմից քաղ. իշխանությունը նվաճելու անհրաժեշտությունը, առաջին անգամ գործածում է «պրոլետարիատի դիկտատուրա» տերմինը և բացահայտում դրա քաղ., տնտ. ու գաղափարական խնդիրները, ձևակերպում գյուղացիության հետ բանվոր դասակարգի դաշինքի գաղափարը, այդ դաշինքում բանվոր դասակարգի ղեկավար դերի անհրաժեշտությունը: Ելնելով 1848-49-ի կարևոր իրադարձություններից, 1850-ի մարտին Մ. ու Էնգելսը գրում են «Կենտրոնական կոմիտեի դիմումը Կոմունիստների միությանը» (բազմացվել է թռուցիկի ձևով), որի մեջ նրանք ընդգծում են պրոլետարիատի ինքնուրույն կուսակցություն ստեղծելու, մանրբուրժուական դեմոկրատներից առանձնանալու անհրաժեշտությունը, ձևակերպում անընդհատ հեղափոխության մասին գաղափարը, որը պեաք է հանգեցներ նոր հասարակարգի հիմնադրմանը: Պրոլետարական հեղափոխության մասին տեսությունը Մ. զարգացնում է «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» աշխատության մեջ, որը լույս է տեսել 1852-ին: Մ–ի այն հետևությունը, որ բոլոր մինչ այդ տեղի ունեցած հեղաշրջումները կատարելագործել են բուրժ. պետ. մեքենան՝ փոխանակ այն ջախջախելու, ըստ Լենինի «…գլխավորը, հիմնականն է պետության մասին մարքսիզմի ուսմունքի մեջ» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 25, էջ 524):
Հեղափոխությունից հետո, ուժեղացող ռեակցիայի պայմաններում, Մ. և Էնգելսը հանգում են այն եզրակացության, որ Կոմունիստների միությունը սպառել է իր հնարավորությունները, և նպատակահարմար չէ նրա գործունեության շարունակումը նախկին ձևով: 1852-ի նոյեմբ. 17-ին Կոմունիստների միության Լոնդոնի շրջանի ժողովում Մ–ի նախաձեռնությամբ որոշվում է արձակել Միությունը: Հենվելով պրոլետարիատի առաջին միջազգային կոմունիստական կազմակերպության հարուստ փորձի վրա՝ Մ. որոնում է կուսակցության համար մղվող պայքարի նոր ձևեր: