Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

528 ՄԻԱՎՈՐՎԱԾ
նախաձեռնությամբ ՄԱԿ ընդունել է բազմաթիվ բանաձևեր (քիմ․ և բակտերիալոգիական պատերազմի դատապարտման, սպառազինությունների ընդհանուր կարգավորման և կրճատման սկզբունքների, պատերազմի հանցագործներին հանձնելու և պատժելու, նոր պատերազմի պրոպագանդայի դեմ պայքարի, պետությունների միջև խաղաղ և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու միջոցների, ընդհանուր և լրիվ զինաթափման, միջազգային հարաբերություններում ուժի գործադրումից հրաժարվելու և ատոմային զենքը առհավետ չկիրառելու, Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ռազմ. բյուջեները 10%–ով կրճատելու և տնտեսված միջոցների մի մասը զարգացող երկրներին օգնելու նպատակով օգտագործելու մասին ևն) և դեկլարացիաներ (պետությունների ներքին գործերին միջամտություն թույլ չտալու, նրանց անկախությունն ու սուվերենությունն ապահովելու, միջազգային անվտանգությունն ամրապնդելու մասին ևն)։ ՄԱԿ–ի ընդունած որոշումների թվում աչքի ընկնող նշանակություն ունեն ազգային–ազատագրական շարժումներին, անկախ երկրների ազգային սուվերենության պաշտպանությանը նվիրված բանաձևերն ու որոշումները։ ՄԱԿ–ը դատապարտել է ինտերվենցիաները, նրա միջամտությամբ գաղութային լծից ազատագրվել են բազմաթիվ երկրներ (Թունիս, Մարոկկո, Ալժիր, Կիպրոս, Արևմտյան Սամոա ևն)։ Քաղ․ բնույթի հարցեր լուծելուց բացի, ՄԱԿ–ի մարմիններում քննարկվում են պետությունների տնտ․, սոցիալական, մշակութային զարգացման հարցեր։ ՄԱԿ–ի շրջանակներում զարգանում է պետությունների տնտ․, գիտատեխնիկական և այլ բնագավառների համագործակցությունը։ Կարևոր է նրա դերը միջուկային զենքի փորձարկումները արգելելու, միջուկային զենքը չտարածելու, տիեզերական տարածությունը խաղաղ նպատակով օգտագործելու վերաբերյալ պայմանագրերի կնքման գործում։ ՄԱԿ–ի գործունեությանը խոչընդոտում են միջազգային լարվածության կողմնակիցները։ Դրա հետևանքով մինչև այժմ չի ստեղծվել կոլեկտիվ անվտանգության համակարգ, չեն լուծվել զինաթափման էական խնդիրները։ ՄԱԿ–ը երբեմն անհետևանք է թողել ագրեսիայի ակտերը, չեն կատարվել նրա բազմաթիվ որոշումները։ ԱՄՆ–ը և նրա պարտնյորները բազմիցս փորձել են փոփոխել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների միաձայնության սկզբունքը, ՄԱԿ–ի կանոնադրությանը հակառակ, Գլխավոր ասամբլեայի օժանդակ մարմինների անվան տակ ստեղծել են մի շարք անօրինական մարմիններ (Միջնստաշրջանային կոմիտե, Կոլեկտիվ միջոցառումների կոմիտե, Կորեայի միավորման և վերականգնման հանձնաժողով ևն)։ ՄԱԿ–ի ներկա ամենահրատապ խնդիրը միջուկային պատերազմի կանխումն է և այդ նպատակով՝ բոլոր խաղաղասեր ուժերի համախմբումը։ ՍՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրներն ամեն ինչ անում են ՄԱԿ–ի արդյունավետ գործունեությունն ակտիվացնելու, նրա միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար։ ՄԱԿ–ի շտաբ–կայանը գտնվում է Նյու Յորքում։ Պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, ռուսերենն ու չինարենը:
Գրկ․ Организация Объединенных Наций, Сб․ документов, М․, 1956; Крылов С․ Б․, История создания Организации Объединенных Наций (2 изд․), М., 1960; Морозов Г․ И․, Организация Объединенных Наций, М․, 1962; Советский Союз в Организации Объединенных Наций, т․ 1–2, М., 1965; Советский Союз и Организация Объединенных Наций (1961–1965 гг․), М., 1968; ООН и международное экономическое сотрудничество, М․, 1970; ООН։ Итоги, тенденции, перспективы, М., 1970; Goodrich L․ М., Hambro Е․, Charter of the United Nations, 2 ed․, Boston, 1949; Kelseo H., The Law of the United Nations, L., 1951; Goodrich L․ M., Simons A. P․, The United Nations and Maintenance of International Peace and Security, W., 1955․Յու․ Բարսեղով ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ՅՈՒՆԵՍԿՕ (անգլ․ UNESCO-United Nations Educational, Scientific and Cultural Organization), միջկառավարական կազմակերպություն, ՄԱԿ–ի մասնագիտացված հաստատություն։ Գոյություն ունի 1946-ի նոյեմբ․ 4-ից։ 1981-ի հունվ․ 1-ին ուներ 148 անդամ–պետություն (ՍՍՀՄ–ը, ՈԻՍՍՀ–ն և ԲՍՍՀ–ն՝ 1954-ից)։ Նպատակն է կրթության, գիտության ու մշակույթի ասպարեզում պետությունների միջև համագործակցության զարգացման միջոցով նպաստել խաղաղության ու միջազգային անվտանգության ամրապնդմանը, ապահովել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ անկախ հասակից, սեռից, լեզվից կամ կրոնական պատկանելությունից։ ՅՈԻՆԵՍԿՕ–ի գործունեությունն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, անգրագիտության վերացում ու խտրականության դեմ պայքար կրթության ասպարեզում, երիտասարդության դաստիարակությունը խաղաղության ու միջազգային փոխըմբռնման ոգով, օժանդակություն ազգային կադրերի պատրաստման գործին, ազգային մշակույթների ուսումնասիրում, միջազգային համագործակցություն գիտության բնագավառում ևն։ Կազմակերպում է միջազգային կոնֆերանսներ, հավաքներ, գիտաժողովներ (1979-ին՝ ավելի քան 200), ակտիվորեն մասնակցում է համաշխարհային հոբելյանական տարեթվերի անցկացմանը (այդ թվում՝ հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 50-ամյակը, Կ․ Մարքսի ծննդյան 150-ամյակը, Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակը, Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը են)։ Սովետական Միության ու սոցիալիստական մյուս երկրների նախաձեռնությամբ ՅՈԻՆԵՍԿՕ–ն ընդունել է մի շարք որոշումներ՝ հօգուտ խաղաղության ամրապնդման, ռասայականության ու գաղութատիրության դեմ պայքարի ուժեղացման։ Բարձրագույն մարմինը գլխավոր կոնֆերանսն է, գործադիր մարմինները՝ գործադիր խորհուրդն ու քարտուղարությունը, որը ղեկավարում է գլխավոր դիրեկտորը։ Շտաբ–կայանը Փարիզում է։ Հրատարակում է «Կուրիեր ՅՈԻՆԵՍԿՕ» հանդեսը (15 լեզվով, այդ թվում՝ ռուս․) և ավելի քան 20 այլ պարբերականներ։
ՄԻԱՏԵՍԱԿԱՑՈՒՄ տեխնիկայում, միևնույն ֆունկցիոնալ նշանակման օբյեկտների թվի նպատակահարմար կրճատում։ Առավել տարածված է մեքենաշինության և սարքաշինության մեջ։ Տարբերում են ներտիպային (կատարվում է մեկ տիպի շինվածքների սահմաններում) և միջտիպային (ընդգրկում է տարբեր տիպի շինվածքներ) Մ․։ Շինվածքների Մ–մանը նախորդում է դրանց տիպայնացումը՝ մի շարք շինվածքների համար ընդհանուր կառուցվածքային պարամետրերով տիպային կոնստրուկցիաների մշակումը և սահմանումը։ Մ–ման հիմնական նպատակներն են․ աշխատանքի արտադրողականության բարձրացումը, արտադրանքի պատրաստման և շահագործման ծախսերի կրճատումը, որակի բարելավումը, շինվածքների համափոխարինելիության ապահովումը։ ՍՍՀՄ արդյունաբերության մեջ Մ․ իրականացվում է գործարանի, արդյունաբերության մեկ կամ մի քանի ճյուղերի մասշտաբով և, համապատասխանաբար, կոչվում գործարանային, ներճյուղային և միջճյուղային։ Մ․ նպաստում է արտադրության մասնագիտացման զարգացմանը, կոմպլեքսային մեքենայացմանը և ավտոմատացմանը։ ՍՍՀՄ ժող․ տնտեսության մեջ Մ․ ստանդարտացման նախապատրաստման և իրագործման առավել տարածված և արդյունավետ եղանակներից է։ Մ–ի սկզբունքները կարող են կիրառվել մի քանի երկրներում։ Օրինակ, Տնտեսական փոխօգնության խորհրդի անդամ–երկրների մասշտաբով անց է կացվել էլեկտրոնային հաշվողական մեքենաների Մ․, ստեղծվել ինտեգրալային սխեմաներով ԷՀՄ–ների միատեսակացված շարք։Մ․ Վարդանյան ՄԻԱՏՈՒՆ ԲՈՒՅՍԵՐ, բույսեր, որոնց միասեռ՝ արական (առէջքային) և իգական (վարսանդային) ծաղիկները գտնվում են միևնույն անհատի վրա։ Մ․ բ․ են վարունգը, եգիպտացորենը, դդումը, ձմերուկը, վայրի խաղողը, տխլենին, կաղնին, կեչին, կոկոսյան արմավենին ևն։ Մ․ բ․ կոչվում են նաև ծաղիկներ չունեցող այն բույսերը, որոնց արական և իգական սեռական օրգանները գտնվում են նույն բույսերի վրա․ օրինակ, բազմաթիվ մամուռներ, ջրիմուռներ։ Տես նաև Երկտուն բույսեր, Բազմատուն բույսեր։
ՄԻԱՑՅԱԼ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳ, միասնական դիսպետչերական կետից կառավարվող, զուգահեռ աշխատող էներգահամակարգերի համախումբ։ Էլեկտրաէներգիայի փոխանցումն առանձին էներգահամակարգերի միջև կատարվում է 220–800 կվ (ՍՍՀՄ–ում՝ 220–750 կվ) էլեկտրահաղորդման գծերով։ ՍՍՀՄ–ում առաջին Մ․ է․՝ Ուրալի Մ․ է․, ստեղծվել է 1942–43-ին՝ Սվերդլովսկի, Պերմի և Չելյաբինսկի էներգահամակարգերի հիման վրա։ 1962-ին Ադրբեջանական, Վրացական և Հայկական ՍՍՀ–ների էներգահամակարգերի միավորմամբ ստեղծվել է Անդրկովկասյան Մ․ է․։ 1973-ին ստեղծված Սիբիրի Մ․ է–ի կազմի մեջ են մտել Ւրկուտսկի, Կրասնոյարսկի, Կուզբասի,