Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արդյունաբերական արտադրանքի կարևոր տեսակների արտադրությունը

Արտադրանքի տեսակներ 1940 1950 1970 1979
Էլեկտրաէներգիա, մլն կվտ•ժ 17.2 99.6 7606.6 14203
Խոշոր էլեկտրամեքենաներ, հատ 371 1682
Կենտրոնախույս պոմպեր, հզ. հատ 0.4 61.3 86.2
Տրակտորներ, հատ 7550 9886
Ավտոկցիչներ, հզ․ հատ 27.9 31.3
Լվացքի մեքենաներ, հզ․ հատ 185.9 241.4
Կենցաղային սառնարաններ, հզ․ հատ 162.7 250.4
Շինարարական աղյուս, մլն հատ 7.2 32.9 170.6 212.7
Տրիկոտաժե սպիտակեղեն և վերնազգեստ, մլն հատ 0.06 1.0 29.7 55.4
Կաշվե կոշիկ, մլն զույգ 0.1 1.7 13.0 16.2
Շաքարավազ, հզ․ տ 11.8 11.2 365.5 376.5
Ձեթ, հզ․ տ 14.0 27.1 154.7 93.2
Պահածոներ, մլն պայմանական տուփ 48.5 81.2 945.7 1452.1
Խաղողի գինի, մլն դկլ 1.3 6.5 24.8 21.6*
  • 1978

գործարաններով։ Զարգացած է շինանյութերի արդյունաբերությունը։ Արտադրվում է ցեմենտ, թերթաքար (Ռիբնիցա), գիպս (Բելցի), երկաթբետոնե իրեր (Քիշնև, Բելցի, Բենդերի, Կագուլ)։ Կան ապակու գործարաններ (Քիշնև, Տիրասպոլ, Ֆլորեշտի), կահույքի ֆաբրիկաներ (Քիշնև, Բելցի, Տիրասպոլ, Օրգեև, Դրոկիա)։
Սննդարդյունաբերությունը Մ–ի տնտեսության կարևոր ճյուղն է։ Նրան բաժին է ընկնում հանրապետության ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ 48%–ը։ Սննդարդյունաբերության ճյուղերի մեջ առանձնանում է գինեգործությունը, որի խոշոր ձեռնարկություններից են Բելցիի, Տիրասպոլի և Քիշնևի գինու–կոնյակի գործարանները, Քիշնևի շամպայն և տեսակավոր գինիների կոմբինատը, Չադիր Լունգայի, Կոմրատի, Ռիբնիցայի, Սորոկիի գինեգործական գործարանները։ «Մոլդավգինարդ» ագրարա–արդյունաբերական միավորումը ընդգրկում է 180 այգեգործական–գինեգործական սովետական տնտեսություն–գործարաններ, որոնք արտադրում են հանրապետության գինու ավելի քան 90%–ը։ Միջազգային ցուցահանդեսներում մոլդավական գինիներն ու կոնյակներն արժանացել են 246, այդ թվում՝ 113 ոսկե մեդալի։ Գործում է պահածոների ավելի քան 20 գործարան (մոտ 150 անուն մրգի և բանջարեղենի պահածոներ)։ Շաքարի գործարանները տեղաբաշխված են Մ–ի հս–ում։ Բելցիում կա ձեթօճառի կոմբինատ, Բենդերիում և Ատակիում՝ ձիթհան գործարաններ։ Սննդարդյունաբերության ավանդական ճյուղերից է ծխախոտի արդյունաբերությունը։ Եթերայուղերի (եղեսպակի, նարդոսի, վարդի, անանուխի) արտադրությունը կենտրոնացված է «Մոլդավեթերյուղարդ» ագրարա–արդյունաբերական միավորման 16 սովետական տնտեսություն–գործարաններում։ Թեթև արդյունաբերությունն ընդգրկում է մետաքսի (Բենդերի), բամբակե գործվածքների (Տիրասպոլ), տրիկոտաժի (Քիշնև, Ռիբսիցա, Սորոկի), մորթեղենի (Բելցի), կարի արտադրանքի (Քիշնև, Տիրասպոլ, Սորոկի, Դուբոսարի), կոշիկի (Քիշնև, Բենդերի), գորգերի արտադրությունը։
Գյուղատնտեսությունը։ 1979-ին Մ–ում կար 422 կոլտնտեսություն, 341 սովետական տնտեսություն և սովետական տնտեսություն–զործարան, 311 միջտնտեսային ձեռնարկություն։ Գյուղատնտ․ հանդակների տարածությունը 2,6 մլն հա է (1978), որից 1,8 մլն հա վարելահողեր են, 415 հզ․ հա՝ բազմամյա տնկարկներ, 288 հզ․ հա՝ արոտավայրեր։ Ոռոգվում է 197 հզ․ հա հող։ Գյուղատնտեսության մասնագիտացման կարևոր ճյուղերն են այգեգործությունը և պտղաբուծությունը։ Խաղողի (բերքը՝ 1378 հզ․ տ, 1979) այգիների հիմնական զանգվածները տեղաբաշխված են հանրապետության կենտրոնական և հվ․ շրջաններում։ Պտղաբուծությունը զարգացած է Մերձդնեստրյան շրջանի կենտրոնական մասում և հանրապետության հս–ում։ Ամենուրեք աճեցնում են աշնանացան ցորեն, եգիպտացորեն և արևածաղիկ։ Հանրապետության հս–ում մշակում են շաքարի ճակնդեղ, կենտրոնական և հս․ շրջաններում՝ ծխախոտ, Մերձդնեստրյան և Մերձպրուտյան շրջաններում՝ բանջարեղեն։ 1980-ին Մ–ում կար 1148,6 հզ․ գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 2070,4 հզ․ խոզ, 1227,9 հզ․ ոչխար և այծ։
Տրանսպորտը։ Մ․ ունի զարգացած տրանսպորտային ցանց։ Հանրապետության բեռնաշրջանառության ավելի քան 70%–ը բաժին է ընկնում երկաթուղային տրանսպորտին (երկարությունը՝ 1107 կմ, 1979)։ Հիմնական երկաթուղագծերն են՝ Ռազդելնայա – Տիրասպոլ – Բենդերի – Քիշնև – Ունգենի – Բելցի – Օկնիցա – Չեռնովցի, Բելցի – Ռիբնիցա – Սլոբոդկա, Բենդերի – Բեսարաբկա – Ռենի։ Ավտոճանապարհների երկարությունը 10,5