Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

I․ Ընդհանուր տեղեկություններ
Ճ․ պետություն է Խաղաղ օվկիանոսի հս–արմ․ մասում, Արևելյան Ասիայի ծովեզերքին մոտ գրեթե 3,5 հզ․ կմ ձգվող մի խումբ կղզիների (Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու, Ռյուկյու ևն) վրա։ Տարածությունը 372,2 հզ․ կմ2 է, բն․՝ 116 մլն (1979)։ Մայրաքաղաքը՝ Տոկիո։ Վարչականորեն բաժանված է 46 պրեֆեկտուրաների և Հոկայդոյի նահանգապետության։
Քարտեզները տես 72–73-րդ էջերի միջև՝ ներդիրում։
II․ Պետական կարգը
Ճ․ սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1947-ից։ Կայսրը (ըստ սահմանադրության, «պետության և ժողովրդի միասնության խորհրդանիշը») պառլամենտի ներկայացմամբ նշանակում է պրեմիեր մինիստրին, կառավարության ներկայացմամբ՝ գերագույն դատարանի գլխավոր դատավորին ու անդամներին, հաստատում կառավարության անդամների նշանակումը, հրավիրում պառլամենտ ևն։ Ըստ սահմանադրության, կայսրը պետական հարցերը լուծում է կառավարության խորհրդով։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ պառլամենտն է (ներկայացուցիչների պալատ, խորհրդականների պալատ)։ Ընտրական իրավունքից օգտվում են 20 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Պառլամենտի լիազորություններն ընդարձակ են․ վերահսկում է կառավարության գործունեությունը, հաստատում միջազգային պայմանագրեր, ունի ֆինանսները տնօրինելու բացարձակ իրավունք։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է (մինիստրների կաբինետ)։ Տեղական կառավարման մարմինները պրեֆեկտուրային, քաղաքային, ավանային և գյուղական ժողովներն են։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը (ունի նաև սահմանադրական դատարանի ֆունկցիաներ), ապելյացիոն, տեղական (իրենց բաժանմունքներով), ընտանեկան (իրենց բաժանմունքներով) և կարգապահական դատարանները։
III․ Բնությունը
Ճ․ ողողվում է Խաղաղ օվկիանոսի, Արևելա–Չինական, Ճապոնական և Օխոտի ծովերի ջրերով։ Ափագծի ընդհանուր երկարությունը մոտ 30 հզ․ կմ է։ Տարածքի 3/4-ից ավելին զբաղեցնում են բարձրություններն ու լեռները․ դաշտավայրերի առանձին տեղամասեր կան ծովեզերքին (խոշորագույնը Կանտոյի կամ Տոկիոյի դաշտավայրն է)։ Հոկայդո կղզում առավել բարձր լեռները գտնվում են նրա կենտրոնական մասում (ամենաբարձրը՝ Ասահի լեռ, 2290 մ)։ Հոնսյու կղզու հս․ մասում առանցքային դիրք է գրավում Օու լեռնաշղթան, միջին մասով անցնում է Ֆոսսա Մագնա բեկվածքների գոտին (երկարությունը՝ մոտ 250 կմ), որտեղ կան հրաբուխներ, այդ թվում՝ Ֆուձիյամա լեռը (3776 մ, Ճ–ում ամենաբարձր կետը), կենտրոնական մասում ձգվում են Հիդա, Կիսո, Ակաիսի լեռնաշղթաները (2900–3192 մ)։ Կղզու հվ–արմ–ում են գտնվում Կինկի հարթավայրն ու Բիվա լիճը։ Սիկոկու կղզու ամենաբարձր կետը Իսիձուտի լեռն է (1981 մ), Կյուսյու կղզում՝ Կուձյու հրաբուխը (1788 մ)։ Ռյուկյու կղզիներում գերակշռում են սարավանդներն ու ցածր լեռները։
Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները։ Ճապոնական կղզիների աղեղը մտնում է Արևմտախաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտու կազմի մեջ։ Ճ–ի հս–արմ․ և հվ․ եզրամասերը կազմված են մեզոկայնոզոյան ծալքավոր նստվածքային, առանցքային և հվ–արլ․ գոտիները՝ մետամորֆային պալեոզոյան հաստույթներից, որտեղ կան բազմաթիվ ներժայթուկներ։ Ծալքավոր կառուցվածքները, որոնք սկսել են ձևավորվել պալեոզոյից, հիմնականում ստեղծվել են մեգոզոյում, Հոկայդոյում՝ կայնոզոյում։ Ճ–ի տարածքին բնորոշ է բարձր սեյսմիկությունը (ավերիչ երկրաշարժեր են եղել 1855-ին, 1891-ին, 1897-ին, 1923-ին ավերվել է Տոկիոն) և գործուն հրաբխականությունը (կա շուրջ 150 հրաբուխ, որոնցից 40-ը՝ գործող)։ Հրաբխային շրջանները հարուստ են հանքային աղբյուրներով։ Օգտակար հանածոներից կա ածուխ, ծծումբ, երկաթի, մանգանի, կապարի, ցինկի, պղնձի հանքաքար, նավթ, քրոմիտներ, ինչպես նաև ոսկի, արծաթ և սնդիկ։
Կլիման մուսսոնային է, հս–ում՝ բարեխառն, հվ–ում՝ մերձարևադարձային, Ռյուկյու կղզիների մեծ մասում՝ արևադարձային։ Հոկայդո կղզում, Սապպորոյում հունվարի միջին ջերմաստիճանը–5°C է,

Վարչական բաժանումը
Վարչական միավորները (պրեֆեկտուրաննր, նահանգապետություն) Տարածությունը, հզ. կմ2 Բնակչությունը, հզ. մարդ (1975) Վարչական կենտրոնները
Հոկայդո կղզի
Հոկայդո 78,4 5338 Սապպորո
Հոնսյու կղզի
Ակիտա 11,6* 1232,5 Ակիտա
Այտի 5,1 5929,1 Նագոյա
Աոմորի 9,6* 1468,6 Աոմորի
Գիֆու 10,6 1868,0 Գիֆու
Գումմա 6,4 1756,5 Մաերասի
Իբարակի 6,1 2342,2 Միտո
Իսիկավա 4,2 1070,9 Կանաձավա
Իվատե 15,3 1385,6 Մորիոկա
Կանագավա 2,4 6397,6 Յոկոհամա
Կիոտո 4,6 2425,8 Կիոտո
Հիոգո 8,4 4991,9 Կոբե
Հիրոսիմա 8,4 2646,4 Հիրոսիմա
Միե 5,8 1626,0 Ցու
Միրագի 7,3 1955,3 Սենդայ
Յամագատա 9,3 1220,3 Յամագատա
Յամագուտի 6,1 1555,2 Յամագուտի
Յամանասի 4,5 783,1 Կոֆու
Նագանո 13,6 2017,3 Նագանո
Նարա 3,7 1077,3 Նարա
Նիիգատո 12,6 2392,0 Նիիգատա
Սայտամա 3,8 4821,4 Ուրավա
Սիգա 4,0 985,5 Օցու
Սիձուոկա 7,8 3308,8 Սիձուոկա
Սիմանե 6,6 768,9 Մացուե
Վակայամա 4,7 1072,1 Վակայամա
Տիբա 5,1 4149,2 Տիբա
Տոկիո 2,1 11700** Տոկիո
Տոյամա 4,3 1070,8 Տոյամա
Տոտիգի 6,4 1698,0 Ուցունոմիա
Տոտտորի 3,5 581,3 Տոտտորի
Օկայամա 7,1 1814,3 Օկայամա
Օսակա 1,9 8278,6 Օսակա
Ֆուկուի 4,2 773,6 Ֆուկուի
Ֆուկուսիմա 13,8 1970,7 Ֆուկուսիմա
Սիկոկու կղզի
Էհիմե 5,7 1465,2 Մացույամա
Կագավա 1,9 961,3 Տակամացու
Կոտի 7,1 808,4 Կոտի
Տոկուսիմա 4,1 805,1 Տոկուսիմա
Կյուսյո և Ռյուկյու կղզիներ
Կագոսիմա 9,2 1723,9 Կագոսիմա
Կումամոտո 7,4 1715,0 Կումամոտո
Միյաձակի 7,7 1085,1 Միյաձակի
Նագասակի 4,1 1571,9 Նագասակի
Սագա 2,4 837,7 Սագա
Օիտա 6,3 1190,3 Օիտա
Օկինավա 2,2 1042,5 Նահա
Ֆուկուոկա 4,9 4293,0 Ֆուկուոկա

* Առանց Տովադա լճի տարածքի (Ակիտա և Աոմորի պրեֆեկտուրաների սահմանին)
* *1979