Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դատապարտելի երևույթները։ Ոճն աֆորիստական է, արտահայտիչ, հռետորական հնչերանգներով հարուստ։ Պ–ին ներհատուկ են սարկազմի հասնող հեգնանքդ և պաթետիկան։ Դիտումնավոր, փաստերն աղճատող և վիրավորիչ Պ․ կոչվում է ծանակագիր:

Պ․ երևան է եկել ուշ Վերածննդի շրջանում, թեև նմանատիպ հրապարակախոսական բնույթի գործեր ստեղծվել են դեռևս անտիկ շրջանում (Լուկիանոսի «Ստախոս․ ․․»-ը)։

Համաշխարհային գրականության մեջ ակնառու ներդրում են Մ․ Լյութերի, է․ Ռոտերդամցու, Զ․ Միլթոնի, Զ․ Ուինսթհնլիի, ապա՝ Դ․ Դեֆոյի և Զ․ Սվիֆտի Պ–ները։

Պ–ի օրինակներ են տվել ֆրանս․ լուսավորիչները (Վոլտեր), ինչպես նաև Պ․ Լ․ Կուրիեն, է․ Զոլան, Վ․ Հյուգոն, Հ․ Մանը, Ռուսաստանում՝ Վ․ Դ․ Բելինսկին, Ա․ Ի․ Դերցենը, Լ․ Ն․ Տոլստոյը, հայ գրողներից՝ Մ․ Նալբանդյանը («Երկու տող»), Ե․ Չարենցը («Հանգուցյալ պարոնը կամ Պարոն հանգուցյալը»)։

ՊԱՅ ԽՈՅ, լեռնային բլրաշար Նենեցական Ինքնավար օկրուգում։ Ձգվում է Բևեռային Ուրալի հս․ մասից մինչև Ցուգորսկի շար նեղուցը։ Երկարությունը մոտ 200 կմ է, բարձրությունը՝ մինչև 467 մ։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, ավազաքարերից, մերգելներից, կրաքարերից։ Լանջերը ծածկված են մամռաքարաքոսային, խոտային, տեղ–տեղ՝ թփուտային տունդրայով։

ՊԱՅԹԱԿԱՆՆԵՐ, հպական բաղաձայն հնչյուններ, որոնց արտաբերման ժամանակ բերանում ստեղծված լիակատար արգելքը հաղթահարվում է օդի պոռթկումով։ Վերջինիս լսողական տպավորությունը հիմք է տվել այդ բաղաձայնները անվանելու «պայթական»։ Հայերենի Պ․ ըստ արտաբերման տեղի լինում են շրթնային (բ–պ–փ), ատամնային (դ–տ–թ) և ետքմային (գ–կ–ք)։ Պայթականները, ինչպես և կիսաշփականները, հայերենում կազմում են եռանդամ հակադրություններ՝ ըստ շնչեղացման (պ–փ, տ–թ, կ–ք) և ձայնեղացման (բ–պ, դ–տ, գ–կ) հատկանիշների։ Ա․ Խաչատրյան

ՊԱՅԹԱՆՑՔ, հորատման հետևանքով առաջացած՝ մինչև 5 մ խորությամբ և մինչև 75 մմ տրամագծով գլանաձև բացվածք։ Մեծ տրամագծերի դեպքում Պ․ անվանում են հորատանցք։ Որպես կանոն, Պ․ նախատեսված է պայթուցիկ նյութի լիցքի տեղավորման, խարսխային ամրակապի տեղադրման, ջուրը կամ ցեմենտը դեպի ապարները շրջապատող զանգվածը մղելու համար ևն։ Պ–երի հորատման համար կիրառում են հորատող մուրճեր, էլեկտրագայլիկոններ և թեթև հորատող այլ մեքենաներ։

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ժող. տնտեսության մեջ տարվող աշխատանք ներ, որոնք կատարվում են բնական (ապար, փայտանյութ, սառույց) կամ արհեստական (բետոն, քարի և աղյուսի շարվածք, մետաղներ ևն) նյութերի վրա պայթյունի ներգործությամբ՝ դրանք անհրաժեշտ քայքայման ու տեղափոխման կամ կառուցվածքի և երկրաչափական ձևերի փոփոխման նպատակով։ Պ․ ա․ կատարվում են պայթուցիկ նյութերով (ՊՆ) և պայթեցման միջոցներով (կրակահաղորդիչ քուղով պատիճ–դետոնատորներ, էլեկտրադետոնատորներ), որոնք նախնական իմպուլս են ստեղծում ՊՆ–ի պայթյունի գրգռման համար, ինչպես նաև այդ իմպուլսը հաղորդում անհրաժեշտ հեռավորության վրա։ ՊՆ պայթեցվող օբյեկտի ներսում տեղադրելու համար (լիցքավորում), որպես կանոն, հորատումով նախապես ստեղծվում է խոռոչ (պայթանցք, հորատանցք, խուց), այդ պատճառով պայթեցման պրոցեսների ամբողջությունը հաճախ անվանում են հորատապայթեցման աշխատանքներ։ Պայթեցվող օբյեկտի խոռոչում կամ մակերևույթին տեղադրված և պայթեցման միջոցներով հանդերձված ՊՆ–ի դոզավորված քանակությունն անվանում են չիցք։

Պ․ ա–ի կիրառման ոլորտն ընդարձակ է․ առավելագույն ծավալի դրանք հասնում են լեռնային գործում՝ օգտակար հանածոների սեյսմիկ հետախուզման նպատակով, հանքավայրերի բացման համար։ Պինդ օգտակար հանածոների արդյունահանման դեպքում պայթյունային հանքահատումը հանքազանգվածից անջատում է ապարը՝ միաժամանակ ջարդելով և տեղափոխելով այն։

Շինարարության մեջ Պ․ ա․ կատարվում են շինարարական հրապարակները հարթեցնելու, սառած և ժայռոտ գրունտը փխրեցնելու, գլաքարերն ու կոճղերը հեռացնելու, հանվածքներ և փոսորակներ առաջացնելու, տղմալիցքային ու քարալիցքային պատվարներ, ճանապարհային և հիդրոտեխնիկական թունելներ կառուցելու համար ևն։ Ջրային տնտեսության մեջ Պ․ ա․ տարվում են ջրամբարների հատակն ու գետերի նավուղիները խորացնելու, գետերի հուներն ուղղելու և մաքրելու, սահանքներն ու ծանծաղուտները վերացնելու, կառույցները սառույցից պահպանելու համար։ Բևեռային պայմաններում Պ․ ա․ կիրառվում են սառցադաշտերն ու սառցաժայռերը քայքայելու, սառցի մեջ կաշկանդված նավերն ազատելու համար։ Մետալուրգիական արդյունաբերության մեջ Պ․ ա․ տարվում են մետաղն ամրացնելու, թերթավոր մետաղից բարդ դետալներ դրոշմելու, մետաղը կտրելու ու եռակցելու, դժվարամատչելի տեղերում գամեր տեղադրելու, խարամը ջարդելու համար։ Քիմիական արդյունաբերության մեջ Պ, ա–ի միջոցով արմատահանում են կոճղերը, որոնք հումք են ծառայում բևեկնտյուղի–բևեկնախեժի արտադրության համար։ Գյուղատնտեսության և անտառտնտեսության մեջ կիրառվում է ծառերը պայթյունով տապալելու եղանակ՝ անտառային հրդեհների տարածումը կանխող պաշտպանական շերտեր ստեղծելու համար։ Պ․ ա․ օգտագործ վում են նաև տարածություններ հերկելոլհամար նախապատրաստելու նպատակով (մաքրելով դրանք քարերից, կոճղերից ու թփուտներից), խորը հերկի, ծառատուն կի, փոսեր փորելու համար, ոռոգման և չորացման աշխատանքների դեպքում՝ առուներ փորելու համար։ Նավթահանման և գազահանման արդյունաբերության մեջ Պ․ ա․ օգտագործում են հորատագործիքի վթարները վերացնելու համար, հորատանցքում տորպեդ պայթեցնելու եղանակով ավելացնում են նավթի ելքը շերտից, ստորջրյա հանույթի վայրերում ստեղծում են արհեստական պատվարներ և կղզիներ, կավային գրունտը պայթյունով խտացնելու եղանակով առաջացնում են նավթի ստորգետնյա պահեստարաններ։ Լայնորեն կիրառվում է նաև նավթի և գազի հորատանցք երում առաջացած հրդեհները պայթյունների միջոցով մարելու եղանակը։

Առաջին անգամ խաղաղ նպատակներով ՊՆ կիրառվել են 1448–72-ին, երբ վառոդային լիցքերի պայթյունով քարերից ու սահանքներից մաքրվեց Նեման գետի հունը։ Հանքաքարի արդյունահանման համար վառոդի կիրառումով Պ․ ա․ առաջին անգամ կատարվել են Ռուսաստանում (1617) և ապա տարածում ստացել Եվրոպայում։ Պ․ ա–ի զարգացմանը նպաստեցին ռուս գիտնական Պ․ Լ․ Շիլլինգի՝ պայթեցման էլեկտրական եղանակի գյուտը (1812), հորատման շարժական մեքենաների (1861) և հաստոցների ստեղծումը, դինամիտի գյուտը (1860), տրոտիլի հայտնադործումը (1863) և պատիճ–դետոնատորների թողարկումը (1867)։ Դինամիտներում նիտրոգլիցերինի ավելի ու ավելի մեծ մասի փոխարինումն ամոնիումի բորակով (որն իջեցրեց ՊՆ–ի ինքնարժեքը և վւոքրացրեց դրանց հետ շփվելու վտանգը) մեծ նշանակություն ունեցավ Պ․ ա–ի ծավալի մեծացման և դրանց կատարման տեխնոլոգիայի բարելավման համար։ XIX դ․ կեսին լայն տարածում ստացան սառցակուտակների վերացման, նավուղիների խորացման, կոճղերի արմատահանման, ստորջրյա սահանքների քայքայման, հերկման համար անտառային տեղամասերի մաքրման Պ․ ա․։ XX դ․ սկզբին, հատկապես մշակման բաց եղանակի զարգացմանը զուգընթաց, հանքային արդ․ մասշտաբների աճը պահանջեց փորվածքների խորացում և ՊՆ–ի լիցքի մեծացում, դրա համար փոքր լիցքերի պայթյուններով ընդարձակում էին խոր պայթանցքերի (5–6 մ) հատակներն այնպես, մինչև որ դրանք ընդունեին մի քանի տասնյակ կգ տարողությամբ կաթսայի ձև (այսպես կոչված, կաթսայական լիցքերի եղանակ)։ 1926-ից ՍՍՀՄ–ի բացահանքերում կիրառվում է խցային լիցքերի եղանակը, երբ լիցքերը (մինչև մի քանի հզ․ տ զանգվածով ՊՆ) տեղադրվում են ստորգետնյա հանքափորվածքում (խցում), որը հորատանցում են հետախուզահորերից, բովանցքերից են։ Այս եղանակների կիրառման շնորհիվ հնարավոր դարձավ ոչ միայն ապարի ջարդումը, այլև դրանց արտանետումը՝ պատրաստի հանվածքների (խրամների, առուների, փոսորակների) առաջացմամբ։ Հորատման հաստոցների կատարելագործումը հնարավորություն տվեց մեծացնել բացահանքերի հորանցքերի տրամագիծն ու խորությունը, նպատակահարմար դարձավ հրաժարվել կենտ–