Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արագ տարածվող ազդանշանով։ Դրանց միջև այնպիսի պատճառական կապի բացակայության պահանջը, որը կարող էր իրականացվել այդ պաաահույթները միացնող ազդանշանով, հանգեցնում է վակուումում լույսի արագությունը գերազանցող արագությամբ շարժման անհնարինության մասին հայտնի դրույթին։ Պ–յան սկզբունքը անվերապահորեն գործում է ֆիզիկայի բոլոր բաժիններում և արտահայտվում այսպես, եթե տրված է համակարգի վիճակը որևէ է0 պահին, ապա դրանով միարժեքորեն որոշվում է վիճակը t>t0 պահերին։ Այսինքն՝ վիճակը սկզբնական պահին դիտվում է որպես պատճառ, իսկ հաջորդող պահերին՝ որպես հետեանք։ Համակարգի վիճակի ժամանակային փոփոխությունը նկարագրվում է առաջին կարգի դիֆերենցիալ հավասարումով։ Պ–յան սկզբունքը յուրաքանչյուր բնագավառում ունի կոնկրետ բովանդակություն, որը պայմանավորված է «վիճակ» հասկացության փոփոխությամբ՝ երևույթների մի խմբից մյուսին անցնելիս։ Ֆիզիկայում պարզագույն երեվույթը մեխ․ շարժումն Է, իսկ պարզագույն համակարգը՝ մասնիկը, որի շարժման վիճակը որոշվում է կոորդինատներով և իմպուլսներով։ Եթե որևէ պահին հայտնի են այդ մեծությունները, ապա հետագա պահերին դրանք միարժեքորեն որոշվում են շարժման հավասարումներով։ Թերմոդինամիկայում և վիճակագրական ֆիզիկայով վիճակը որոշվում է ջերմաստիճանով, ճնշումով, ծավալով, էլեկտրադինամիկայում՝ էլեկտրական ու մագնիսական դաշտերի լարվածություններով և միջավայրը բնութագրող պարամետրերով։ Առաջին դեպքում վիճակի փոփոխությունը պտտճառականորեն նկարագրվում է Բոլցմանի հավասարումով, երկրորդ դեպքում՝ Մաքսվեչի հավասարումներով։

Ի տարբերություն դասական ֆիզիկայի, որտեղ պատճառի և նրա գործողության միջև կապը նկարագրվում է դինամիկական օրինաչափություններով (այսինքն՝ պատճառ–հետևանքային կապն ունի միարժեք բնույթ և բացառվում է պատահականությունը), քվանտային ֆիզիկայով միկրոմասնիկի վարքը փոխազդեցություններում նկարագրվում է վիճակագրական օրինաչափություններով, յուրաքանչյուր հնարավորություն իրականանում է որոշակի հավանականությամբ և պատճառ–հետևանքային կապը բազմարժեք է՝ ունի հավանականային բնույթ։ Պ–յան այսպիսի ըմբռնումը կոչվում է հավանականային։ Ինդետերմինիզմը այսպիսի Պ․ մեկնաբանում է սուբյեկտիվորեն, գտնելով, որ քվանտային պրոցեսները պտտճառականորեն պայմանավորված չեն, որքանով միարժեքորեն չի կարելի նշել հետևանք առաջացնող պատճառները։ Նման մեկնաբանությունը արդյունք է այն բանի, որ վիճակը բացատրվում է կոորդինատների լեզվով, որը մասնիկների դեպքում չի համապատասխանով իրականությանը։ Քվանտային մեխանիկայում մասնիկի վիճակը նկարագրվում է աչիքային ֆունկցիայով, և եթե այն տրված է որհէ պահին, ապա հաջորդող պահերին այն միարժեքորեն որոշվում է Շրեղինգերի հավասարումով։ Պ–յան սկզբունքի այսպիսի մեկնաբանությունը մերժում է ոչ թե դետերմինիզւՈւ ընդհանրապես, այլ մեխանիստական (լապլասյան) դետերմինիզմը։

Պ–յան սկզբունքը կարևորագույն դեր է խաղում գիտ․ հետազոտություններում, որովհետև երևույթների պատճառական կապերի բացահայտումը հնարավոր է դարձնում դրանց կանխատեսումը։

Գրկ․ Էնգելս Ֆ․, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։ Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և էմւգիրիոկրիտիցիզմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18։ Проблема причинности в современной физике, Сб․ ст․․ М․, 1960; Бунге М․, Причинность, дер․ с англ․, М-, 1962; Современный детерминизм․ Законы природы, М-, 1973; Современный детерминизм и наука, т․ 1–2, Новосиб․, 1975․ Գ․ Սահակյան

ՊԱՏՃԵՆԱՀԱՆ ԱՊԱՐԱՏ, տարբեր նյութերի և փաստաթղթերի պատճեններ ստանալու սարքավորում։ Պ․ ա–ները ստորաբաժանվում են գլխավորապես ըստ պատճենահանման պրոցեսի ֆիզիկական սկզբունքի․ լուսապատճենահան, ջերմապատճենահան, էլեկտրոնային պատճենահան, լուսանկարապատճենահան, էլեկտրալուսանկարչական ևն։ ՍՍՀՄ–ում առավել տարածում ունեն լուսապատճենահան և էլեկտրագրաֆիկական ապարատները։ Պ․ աներ են նաև միկրոլուսապատճենահան (կոնտակտային և պրոյեկցիոն տպագրության համար) և դիտողապատճենահան (ընտրովի տպագրության համար) ապարատները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն դիտել 35 մմ ժապավենի վրա նկարահանված միկրոկինոնկարները, այլև էլեկտրալուսապատճենահանման եղանակով, սովորական թղթի վրա ստանալ դրանց պատճենները։

ՊԱՏՃԵՆԱՀԱՆ ՀԱՍՏՈՑ, ձևավոր մակերևույթները պատճենիչով մշակելու հաստոց։ Պ․ հ–ները լինում են՝ խառատային, ֆրեզերիչ, հղկիչ են։ Առավել տրածված են պատճենաֆրեզերիչ հաստոցները։ Պ․ հ–ի հիմնական հանգույցը պատճենահան հարմարանքն է (նկ․)։ Տարբերով են՝ մեխանիկական (մշակում կտրման և շփման միջոցով), էլեկտրական (անոդային U էռոզիոն մշակով), ուլտրաձայնային U քիմ․ (քիմ․ ֆրեզում) պատճենահանումներ։ Մեքենաշինության մեջ, հատկապես գործիքաշինական արտադրությունում, առավել մեծ կիրառում ունեն մեխ․ պատճենահանման սկզբունքով աշխատող խառատային և ֆրեզիչ հաստոցները։ խառատային Պ․ հ–ները բարդ և ձևավոր պտտական մարմինների մշակման համար են։ Այս հաստոցների կոնստրուկցիան հնարավորություն է տալիս իրականացնել պատկերի փոխանցումը պատճենից՝ մեքենամասին։ Այս հաստոցներով օգտագործում են հիդրո– կամ մեխ․ հաղորդակներ։ Ֆրեզիչ Պ․ հ-ները բարդ և ձևավոր մեքենամասերի ծավալային մակերևույթների մշակման համար են։ Ինչպես խառատային Պ․ հ–ներում, այստեղ էլ՝ մշակվող մակերևույթի պատկերը պատճենից փոխանցվում է մեքենամասին։ Փոխանցումը կատարվում է էլեկտրական, էլեկտրամեխ․, մեխ․, հիդրավլիկական հաղորդակների միջոցով։ Սերիական և զանգվածային արտադրություններով Պ․ հ–ների վրա ստանում են կահույքի ձևավոր տարրեր, ձույման բարդ մոդելներ, շաբլոններ; մամլամայրեր, արտակենտրոնակներ։ Զ․ Բաղդասարյան

ՊԱՏՃԵՆՈՒՄ լեզվական, այլ լեզուների բառերի, բառակապակցությունների, արտահայտությունների կաղապարների (կառուցվածքի և իմաստի) տառացի թարգմանությունն ու ընդօրինակումը։ Այս եղանակով են ստացվել բազմաթիվ գիտ․ ու տեխ․ տերմիններ։ Պ․ լեզվի բառապաշարի հարստացման կարևորագույն միջոց է և գործել է հայերենի զարգացման բոլոր շրջաններում։ Հունարենից են պատճենվել քերականություն (ypaiaTix), մայրաքաղաք (1ИТрблоА․1), ինչպես նաև՝ ապացույց, արտասանել, բացասել և այլ բառեր, լատիներենից՝ ենթակա (subictus), ռուսերենից և նրա միջնորդությամբ այլ լեզուներից՝ ընդհատակ (подполье), ինքնաթափ (самосвал), հնգամարտ (пятиборье), կիսահաղորդիչ (полупроводник), ընդհանուր լեզու գտնել (найти общий язык) ևն: Բառակապակցությունը պատճենելիս հաճախ այն արտահայտվում է բարդությամբ՝ օրակարգ (ռուս, порядок дня), երկաթուղի (ֆրանս․ chemin de fer, ռուս, железная дорога) ևն։ Ս․ Էլոյան

«ՊԱՏՄԱ–ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ», հայագիտական պարբերական, ՀՍՍՀ ԴԱ Նախագահության օրգան։ Լույս է տեսնում 1958-ից, Երևանում։ Գլխավոր խմբագիր Մ․ Գ, Ներսիսյան։ Տպագրում է գիտահետազոտական ուսումնասիրություններ և բանասիրական հոդվածներ հայ ժոդովրդի անցյալի (հիմնականով հին շրջանի և միջին դարերի) պատմության, հնագիտության, աղբյուրագիտության, գրականության, լեզվի, արվեստի, փիլ–յան և մշակույթի այլ ճյուղերի վերաբերյալ, լուսաբանում է Հայաստանի սոցիալ–տնա․, քաղ․ ու մշակութային կապերի պատմությունը հարևան երկրների հետ։ Միաժամանակ հրապարակում է հոդվածներ ու հաղորդումներ՝ նվիրված կովկասագիտության․ Մերձավոր Արևելքի պատմության, բյուզանդագիտության և հարակից հարցերին: Ամսագիրն ունի հոդվածների, հաղորդումների, բանավեճերի, հրապարակումների, գրախոսության, գիտական ինֆորմացիայի և օփյուռքահայերին նվիրված բաժիններ։ Հայերեն հոդվածներն ունեն ռուսերեն ամփոփում, իսկ ռուս–ը՝ հայերեն։ «ՊԲՀ»–ին աշխատակցում են բազմաթիվ