Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժ․ ժիրոդուի, Ա․ Բարբյուսի, ժ․ Ռենարի և այլոց գործերի թարգմանիչ։ Հ․ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա գրել է <Ալմաստ> օպերայի լիբրետոն (ռուս․)։

ՊԱՐՈԴԻԱ, ծաղրանմանություն (< հուն․ яарфбСа – բառացի՝ ծաղրափոխում), գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ ստեղծագործության կոմիկական նմանակում։

Պ–ի առաջին նմուշները երևան են եկել անտիկ շրջանում։ Ռրպես գրական ժանր, Պ․ սովորաբար կառուցվում է ստեղծագործության ոճի և թեմատիկայի միտումնավոր անհամապատասխանության հիման վրա։ Առկա են Պ–ի երկու դասական տիպ․ բուռլեսկային, Երբ ստորին կարգի առարկան տրվում է բարձր ոճով, և արավեստային, երբ բարձր կարգի առարկան տրվում է ցածր ոճով (տես Բուուեսկ)։ Ծաղրվում են ստեղծագործության թեմատիկան, կաղապարված արտահայտչաձևերը, ինչպես նաև իրականության գռեհիկ, բանաստեղծությանն անհարիր երեվույթները, հեղինակի աշխարհայացքը ևն։ Ըստ ծաղրի բնույթի Պ․ կարող է լինել սատիրիկ և հումորեսկային։ Տայ գրականության մեջ Պ–ի օրինակներ են տվել Մ․ Նալբանդյանը, Հ․ Թումանյանը և ուրիշներ։

Ինչպես գրականության մեջ, թատրոնում, կրկեսում և էստրադայում նույնպես պարտադիր է Պ–ի ենթարկված օբյեկտի ճանաչելիությունը։ Գոյություն են ունեցել Պ–ի հատուկ թատրոններ, օրինակ, «Ծուռ հայելի»-ն (Պետերբուրգ, 1908–31, ղեկ․4 Ա․ Ռ․ Կուգել), «Չղջիկ»-ը (Մոսկվա, 1908–20-ական թթ․, ղեկ․՝ Ն․ Ֆ․ Բալին) ևն։ Ստեղծվել են օպերային Պ–ներ (Ջ․ Գեյի և Ջ․ Պեպուշի «Աղքատների օպերա» են)։ Վառ պարոդիական–երգիծական ուղղվածությունը բնորոշ է XIX դ․ օպերետին (կոմպոզիտորներ Ֆ․ էրվե և ժ․ Օֆֆենբախ)։ Սովետական էսարադայում Պ–ով հանդես են գալիս Ա․ Ի․ Ռայկինը, Ս․ Վ․ Օբրազցովը, Գ․ Մ․ Դուդնիկը, Ե․ Ա․ Առնոլդովան և ուրիշներ։ Ռուս, և սովետական կրկեսում Պ․ կատարող ականավոր արտիստներից են Վ․ Ե․ Լազարենկոն, Ս․ Ս․ Ալպերովը և Բեռնարդոն, Բ․ Պ․ Վյատկինը, Դ․ Ս․ Ալպերովը և Մ․ Պ․ Կալյադինը, Կարանդաշը, Վ․ Ենգիբարյանը և ուրիշներ։ Նկարահանվում են ֆիլմ–Պ–ներ («Լիմոնադային Ջո», 1964, ՉՍՍՀ ևն)։

ՊԱՐՈՆՅԱՆ Հակոբ Հովհաննեսի (19․11․1843, Ադրիանուպոլիս –27․5․1891, Կ․ Պոլիս), հայ գրող–երգիծաբան, լրագրող, հրապարակախոս։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ 1857-ին ընդունվել է հուն, դպրոց, մեկ տարի անց հեռացել է և այլևս չի շարունակել ուսումը։ Եղել է դեղատան աշխատող, հաշվապահ։ 1863-ին տեղափոխվել է Կ․ Պոլիս, աշխատել հեռագրատանը, զբաղվել գրական–լրագրական գործունեությամբ։ 1871–72-ին դասավանդել է Մեզպուրյան վարժարանում։ 1873-ին պատրիարքարանի պաշտոնյա էր, ապա մեկ տարի ուսուցիչ՝ Սկյուտարի ճեմարանում։ Նյութական պայմաններից դրդված 1877-ի կեսերին մեկնել է Զմյուռնիա, 1878-ի սեպտեմբերին փոխադրվել է ծննդավայր, 1879-ի հունիսից ընդմիշտ հաստատվել Կ․ Պւքլսում, 1880-ին՝ <Միացյալ ընկերություն հայոց>-ի քարտուղար, 1888-ին՝ տոմարակալության ուսուցիչ Կեդրոնական վարժարանում։

Պ․ գրական ասպարեզ է իջել որպես թատերագիր՝ 1865-ին գրած «Երկու տերով ծառա մը» (հրտ․ 1911) և «Ատամնաբույժն արևելյան» (1868) կատակերգություններով։ Պ–ի երգիծական տաղանդը զարգացել է լրագրական ասպարեզում։ Նախապես աշխատակցել է «Փող առավոտյան»-ին, «Եփրատ»-ին, որի խմբագիրը 1871-ից եղել է ինքը։ 1872-ից սկսվել է Պ–ի լրագրական գործունեության առաջին շրջանը, երբ Հ․ Սվաճյանը իր հանդեսի երբեմնի աշխատակից և օգնական խմբագիր Պ–ին է հանձնել <Մեղու>- խմբագրությունը։ Այստեղ Պ․ հանդես է եկել գերազանցապես ազգային–հասարակական կյանքին, ընտանեկան կենցաղին ու բարքերին, լրագրությանը, թատրոնին վերաբերող հրապարակախոսական հոդվածներով։ «Մեղու» թերթում են հրատարակվել Պ–ի «խայթվածք», «Ասկե անկե» փոքրիկ զրույցները, որոնք ժամանակի և օրվա կյանքն արտացոլող երգիծական պատկերներ ու դիտողություններ են։

1874-ից սկսվել է Պ–ի գործունեության երկրորդ շրջանը (1874–77), երբ «Մեղու» հրատարակվել է <Թաարոն> անունով։ Նրա հրատարակությունը համընկել է ռուս–թուրք․ պատերազմի ժամանակաշրջանին։ «Թատրոն»-ը մերկացրել է եվրոպական տերությունների կառավարողների նենգամտությունը «Հայկական հարցում», արձագանքել ազգային–հասարակական կյանքին։ Պ․ կատարելության է հասցրել քաղ․, ազգային, կենցաղաբարոյական հարցեր շոշավւող ֆելիետոնային հոդվածների ժանրը։ «Թատրոն»-ում են լույս տեսել «Թղթակցությունք թատրոնի», «Գուշակությունք թատրոնի», «Բառարան թատրոնի», «Ազգային օրագրությունք», «Կսմիթներ» գործերը, որոնք քաղ․ երգիծանքի բարձրարվեստ նմուշներ են։ 1874-ից «Թատրոն»-ում սկսեց տպագրվել «Ազգային ջոջեր»-ը։ «Ջոջերը» հեղինակի ժամանակակիցներն են, կենդանի մարդիկ, անցյալ դարի հայ հասարակական կյանքի և մտքի ներկայացուցիչներ, որոնց գրական–երգիծական դիմանկարներն ստեղծված են կենսագրական փաստերի տվյալներով, հաճախ՝ խտացած, չափազանցված գույներով, բայց առանց չարամտության ու նենգափոխության։ Պ․ ներկայացրել է մարդկային նկարագրի, հոգու և բնավորության, սովորույթների այլազան մի աշխարհ։ Նա թափանցել է ազգ․ «ջոջերի» (լրագրող, դերասան, ազգային գործիչ, բարձրաստիճան հոգևորական) ներաշխարհը և անխնա ծաղրել հասարակական չարիք հանդիսացող մարդկային արատներն ու թուլությունները։

Քաղ․ հետապնդումների և նյութական դժվարությունների հետևանքով «Թատրոն» փակվել է։ 1876-ին Պ․ զուգահեռաբար հրատարակել է <Թատրոն բարեկամ մանկանց> պատկերազարդ հանդեսը։ Պ․ աշխատակցել է նաև «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին։ 1878-ին «Մասիս»-ում տպագրվել է «Կսմիթներ»-ի շարունակությունը, 1880-ին պրակ առ պրակ լույս են տեսել «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»-ը, 1883-ին՝ «Ծիծաղ»-ը։ Ինքնատիպ հղացում է «Պտույտը․․․»։ Հերոսները թաղերն են՝ իրենց բնավորությամբ, մտավոր ու բարոյական վիճակով, կենցաղի հատկանիշներով։ 34 գլուխների մեջ ներկայացված է ամբողջ Պոլիսը, գերազանցապես՝ հայ բնակչությամբ, որը միատարր չէր ո՝չ իր դասակարգային պատկանելությամբ, ո՝չ հետաքրքրություններով, ո՝չ առօրյայով։ Յուրաքանչյուր թաղ ունի իր սոցիալական դեմքը, ինչպես՝ Բերան, որի սոցիալ–հասարակական ընդհանուր պատկերը՝ քաղքենիությունը, շվայտությունը, խարդախությունը, խաղամոլությունը և օտարացումը սեփական ժողովրդից ներկայացված է սպանիչ ծաղրով։

1880-ին «Փորձ»-ում լույս է տեսել «Հոսհոսի ձեռատետրը», որի քաղ․ երգիծանքն ուղղված էր ազգ․ վերադաս մարմինների, թուրք, կառավարության և եվրոպ․ դիվանագիտության դեմ։ «Ձեռատետրը» իր ամբողջությամբ քաղ․ երգիծանքի հզոր խոսք է՝ առողջ, սրամիտ և ճկուն։ Համիդյան խստությունների արգասիք են «Ծիծաղ» խորագրով այլաբանական երկերը, որոնց հերոսները ոչ թե մարդիկ են, այլ՝ կենդանիներ՝ կատու, գորտ, կապիկ, աղվես, մրջյուններ, որոնք մարմնավորել են ազգ․ և համաշխարհային ճանաչված դեմքերի։ «Ծիծաղների» բովանդակությունը, ընդհանուր առմամբ, ազգային–հասարակական և մտավոր կյանքն է, միջազգային փոխհարաբերությունները։

Պ–ի գործունեության երրորդ շրջանը կապված է <Խիկար>-ի հրատարակության հետ (1884–88)։ Համիդյան բռնությունների դաժան տարիներին այլևս անկարելի էր թուրք, բռնակալությունը մերկացնող ֆելիետոնների և քաղ․ հոդվածների հրատարակումը, և Պ․ զբաղվել է ազգ․ կյանքի, ընտանեկան բարքերի հուզող հարցերով։ 1886–87-ին «Ւփկար»-ում լույս են տեսել «Պաղտասար աղբար», «Քաղաքավարության վնասները» և «խոսակցությունք մեռելոց» երկերը։ «Ւտսակցությունք մեռելոց»-ը իրական կյանքի մերկացումն է, որից վտարված էին ճշմարտությունը, Իփղճը, Գութը, Մարդասիրությունը։ Ստեղծագործության այլաբանական հերոսները՝ մեռած, իրենց ժամանակն ապրած կամ հալածված, հանդես են գալիս որպես կեղծ ու դաժան հասարակարգի մեղադրողներ։ «Քաղաքավարության վնասները» մարդկային տարբեր կերպարների ու փոխհարաբերությունների հավաքածու է․ հերոսները օտարամոլության, խաբեության զոհեր են՝ զրկված անհատականությունից ու կամքից, բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով։

Հայ դասական թատերգության գոհարներից է «Պաղտասար աղբար»-ը, որի առանցքային հարցը ընտանիքի բարոյականությունն է, բովանդակությունը՝ անհավատարիմ կնոջ և խաբված ամուսնու բախումը։ Գւխ․ հերոսը՝ Պաղտասարը, միամիտ է, տգետ ու անտաշ, բայց հավակնում է երևալ խելացի և հնարամիտ, մյուս-