Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը, բույսերի տնկումը, խնամքը են (տես Դեկորւսաիվ բույսեր):

Պ․ ա–ի պատմ․ զարգացման ընթացքում մշակվել են պարտեզների և պուրակների հորինվածքային բազմապիսի սկզբունքներ, որոնք արտահայտել են զանազան գեղագիտական հայացքներ, բնական պայմանների տարբերություններ, տարբեր ժողովուրդների մշակութային ու կենցաղային ավանդույթների առանձնահատկություններ են։

Պ․ ա–ի հորինվածքն ունի երկու հիմնական սկզբունք՝ կանոնավոր և բնապատկերային։ Առաջինին բնորոշ է երկրաչափական կառուցվածքը, երկրորդին՝ կոմպոզիցիոն տարրերի ազատ, գեղանկարչական տեղադրումը։ XX դ․ զարգանում են պարտեզների հատակագծման թե՝ կանոնավոր, թե՝ բնապատկերային սկզբունքներ ընդգրկող նոր ձևեր։

Կանոնավոր պարտեզներ եղել են դեռես Հին Եգիպտոսում (Թեբե, մ․ թ․ ա․ XV դ․) և Բաբելոնում («Շամիրամի կախովի այգիները», մ․ թ․ ա․ VII–VI դդ․)։ Բնապատկերային պարտեզները առաջացել են Չինաստանում։ Հին հուն, պարտեզները զարգացել են մ․ թ․ ա․ VI–IV դդ․, գլխավորապես գիմնասիոններին կից, մրցումների, զբոսանքների, խաղերի տեղերում։ Հին Հռոմում պարտեզները կառուցվել են հիմնականում ավագանու ամառանոցային ապարանքներին կից։ Միջնադարյան Չինաստանում, ձապոնիայում, Հնդկաստանում, Պարսկաստանում, արաբական երկրներում ստեղծված պարտեզները օժտված են եղել արտահայտված առանձնահատկություններով և բարձր դեկորատիվ հատկություններով։ Եվրոպայի միջնադարյան պարտեզներն ու այգիները ունեցել են գլխավորապես ուտիլիտար նշանակություն և միայն Վերածննդի ժամանակաշրջանից սկսած Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր սկսվել է Պ․ ա–ի նոր ծաղկում։ Իտալ․ ճարտարապետները XVI դ․ մշակել են կանոնավոր այգիների ճարտ․ ձեավորման հորինվածքային ձևեր՝ կապված թեք ռելիեֆ ունեցող տեղանքների օգտագործման հետ (Բոբոլի, Կապրառոլա, Լանաե, դէստե և այլ պալատների պարտեզները)։ Կլասիցիզմի ռացիոնալ սկզբունքներն արտահայտություն են գտել XVII դ․ Ֆրանսիայում ստեղծված խիստ երկրաչափական, կանոնավոր՝ «ֆրանս․» տիպի պարտեզներում, հատկապես Ա․ Լենոտրի գործերում (Վոլը Վիկոնտ, Վերսաչ, Շանտիյի, Աեն Կլու են)։ Այս պարտեզները որպես կանոն ստեղծվում էին հարթ կամ փոքր թեքությամբ տարածքներում, անսամբլի ճարտ․ դոմինանտի՝ պալատական շենքի շուրջը։ XVII–XVIII դդ․ հրաշալի կանոնավոր պարտեզներ են ստեղծվել Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում (Պեարոդվորեց, Կուսկովո, Պուշկին են) և այլուր։ XVIII դ․ կեսերին Եվրոպայում առաջացել են նոր, ազատ ու բնական հատակագծով բնապատկերային՝ «անգլիական» տիպի այգիները, որոնց զարգացումը կապված էր Չինաստանի Պ․ ա–ի ուսումնասիրության հետ։ Այգիների նախագծման այս սկզբունքը առաջին անգամ հանդես է եկել Անգլիայում (Սթոու, ճարտ․ Չ․ Բրիջմեն, Ու․ Քենթ, Լ․ Բրաուն), ապա Ֆրանսիայում (էրմենոնվիլ, ճարտ․ Ռ․ Լ․ ժիրարդեն), Ռուսաստանում (Պավլովսկ)։ Այգիների նախագծման այս հորինվածքի հիմքում դրված էր բնական լանդշաֆտի ստեղծագործական մշակման սկզբունքը։ Հատուկ ուշադրություն էր դարձվում ծառերի և թփերի խմբերով մարգագետիններին, ափերի ազատ, բնական երիզով լճակներին ու գետակներին, բազմաթիվ ռոմանտիկական ճարտ․ կառուցվածքներին (դամբարաններ, ավերակներ, հյուղակներ)։ XIX–XX դդ․ այգիների հորինվածքային այս սկզբունքները շարունակել են զարգանալ։ ՍՍՀՄ–ում Պ․ ա․ բնորոշվում է այգիների կառուցման մեծ մասշտաբներով և դրանց չափերի խոշորացմամբ՝ կապված ժող․ մեծ զանգվածների հանգստի կազմակերպման հետ։ Բազմաթիվ այգիներ, պարտեզներ ու պուրակներ են ստեղծվել քաղաքներում, ավաններում, գյուղերում, առողջարաններում։ Ստեղծվել են այգիների նոր տիպեր՝ կուլտուրայի և հանգստի, մանկական, մեմորիալ զբոսայգիներ։ Սովետական նշանավոր այգիներից են Մ․ Գորկու անվ․ կուլտուրայի և հանգստի կենտրոնական զբոսայգին (1935–41, ճարտ․ Ա․ Վ․ Վլասով) Մոսկվայում, Ս․ Մ․ Կիրովի անվ․ կենտրոնական, «Հաղթանակի» զբոսայգիները Լենինգրադում են։

Հայաստանում Պ․ ա․ միջնադարում ունեցել է ուտիլիտար նշանակություն։ Քաղաքների կանաչապատ տարածությունները որպես կանոն եղել են պտղատու այգիները (Հին Երեան, էջմիածին)։ Երեանի առաջին հասարակական պարտեզը եղել է այսպես կոչված Անգլիական այգին (միակը մինչե 1920-ը, այժմ՝ 26 կոմիսարների անվ․ զբոսայգի)։ Երեանի առաջին (1924) և նրան հաջորդած բոլոր գլխ․ հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի կանաչապատման հարցերին։ 1930-ական թթ․ սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարիթաղի լանջերի կանաչապատումը, որի շնորհիվ զգալիորեն բարելավվել են Երեվանի կենտրոնի կլիմայական պայմանները։

Երեանում Պ․ ա–ի ժամանակակից սկզբունքներով ստեղծվել են մի շարք այգիներ, պարտեզներ և պուրակներ, որոնք զգալիորեն բարելավել են քաղաքի կենտրոնի ընդհանուր ճարտարապետ․-